Հայի աչքը

Հայի աչքը, – ընկերս ասաց, -
Եթե հայը չհանի՝
Հայ բազուկը ծալող չկա,
Թեկուզ վխտան թշնամիք…

Թեկուզ իջնեն որպես մորեխ,
Սրբել-ջնջել կամենան՝
Տասի դիմաց՝ մեկն էլ՝ զորեղ-
Կըկանգնի, կդիմանա…

Միայն թե, ախ, ուժ չունենա
Հայը հային դավելու,
Թե չէ բուռն իմ կե՜ս կմնա-
Կեսով ի՞նչ է անելու,
Կեսով ո՞նց է արնախումից
Ծո՜վ վրեժն իր առնելու…

Հակոբ Սրապյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։