Որ նո­րըն­տիր խորհր­դա­րա­նը ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րին եւս լսի

Ո­րե­ւէ հե­տընտ­րա­կան խառ­նակ­չութ­յան չպե՛տք­ է են­թարկ­վի Հա­յաս­տա­նը

 Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յունն ու Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը շնոր­հա­վո­րում են հա­մայն հա­յութ­յա­նը, ՀՀ­ իշ­խա­նութ­յանն ու ընդ­դի­մութ­յա­նը, հան­րա­պե­տութ­յան քա­ղա­քա­քա­ցի­նե­րին եւ մեր ազ­գի բա­րի կա­մե­ցող­նե­րին ընտ­րութ­յուն­նե­րը նա­խորդ­նե­րից ա­ռա­վել ա­զատ ու կազ­մա­կերպ­ված անց­կաց­նե­լու հա­մար:

Հայ ա­րի­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը չմաս­նակ­ցե­լով ՀՀ­ ԱԺ հեր­թա­կան ընտ­րութ­յա­նը՝ ի­րենց քվեար­կութ­յամբ եւ հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րի ու լիա­զոր­ված ան­ձանց մաս­նակ­ցութ­յամբ նպաս­տե­ցին ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի հնա­րա­վո­րինս ա­զատ ու թա­փան­ցիկ անց­կաց­մա­նը:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յունն ու Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը շնոր­հա­վո­րում են նաեւ նո­րըն­տիր խորհր­դա­րա­նա­կան քա­ղա­քա­կան ու­ժե­րին ու ան­հատ­նե­րին՝ մաղ­թե­լով ազ­գան­վեր գոր­ծու­նեութ­յուն՝ վասն հա­յի ու Հա­յաս­տա­նի, հա­նուն սփյուռ­քա­հա­յութ­յան եւ Ար­ցա­խի, հա­յոց բարձր ար­ժեք­նե­րի ու նպա­տակ­նե­րի հաղ­թութ­յան:

Հայ ա­րի­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը հա­մա­միտ չլի­նե­լով իշ­խա­նա­կան եւ ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րի ո­րոշ գա­ղա­փար­նե­րին ու գոր­ծու­նեութ­յա­նը՝ այ­նո­ւա­մե­նայ­նիվ վստա­հութ­յուն են հայտ­նում, որ նո­րըն­տիր խորհր­դա­րա­նը կլսի նաեւ ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րի ձայ­նը, որն ազ­գի մի զգա­լի հատ­վա­ծի ցան­կութ­յուն­ներն է վստա­հա­բար:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յունն ու Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը ակն­կա­լում են, որ հաղ­թող ու­ժերն այս ան­գամ չեն շտա­պի իշ­խա­նա­կան դա­շին­քի ձե­ւա­վոր­ման ա­ռու­մով, եւ կնա­խընտ­րեն օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր ո­լորտ­նե­րը ձե­ւա­վո­րել ա­ռա­վե­լա­պես հա­յան­պաստ ու հա­յա­կենտ­րոն, ո­րը կա­րող է ազ­գա­յի­նը ըն­դու­նե­լի ու հա­մադ­րե­լի դարձ­նել մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում:

Հաղ­թող ու­ժե­րին կոչ ենք ա­նում՝ հա­յութ­յան հա­մա­պար­փակ շա­հե­րի եւ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի նպա­տակ­նե­րի կենտ­րո­նաց­ված պաշ­տ­­պա­նութ­յան հա­մար իշ­խա­նա­կան ա­ռանց­քը կազ­մել ինչ­պես խորհր­դա­րա­նա­կան, այն­պես էլ ար­տա­խորհր­դա­րա­նա­կան գոր­ծուն ու­ժե­րից: Սա հնա­րա­վո­րութ­յուն կտա ամ­րապն­դել ու կա­յու­նաց­նել երկ­րի ներ­քին քա­ղա­քա­կան կյան­քը, որն էլ գրա­վա­կան կդառ­նա ար­տա­քին քա­ղա­քա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րի հա­մար:

Խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հնա­րա­վո­րինս ա­զատ ու կազ­մա­կերպ­ված անց­կա­ցումն առ այ­սօր ո­րե­ւէ քա­ղա­քա­կան կամ այլ բո­ղո­քի ան­հան­դուր­ժող ա­լի­քի չի հան­գեց­րել, քան­զի ի­րա­կան պատ­ճառ­ներ չկան, իսկ մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րը բա­ցա­ռա­պես դրա­կան են ար­տա­հայտ­վել: Ուս­տի, այ­սու­հետ ցան­կա­ցած քայլ, հատ­կա­պես ո­րի հե­տե­ւում կհա­յ­տ­­նա­բեր­վեն մի­ջազ­գա­յին այ­լե­ւայլ ու­ժեր կամ օ­տար երկր­նե­րի (նաեւ՝ թշնա­մի) կա­ռա­վա­րիչ­ներ, պետք է ա­րա­գո­րեն եւ օ­րեն­քի սահ­ման­նե­րում կանխ­վեն ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից, որ­պես­զի մի նոր հե­տընտ­րա­կան խառ­նակ­չութ­յան չեն­թարկ­վի Հա­յաս­տա­նը:

 

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յուն

Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բում

07.05.2012թ. – Ե­րե­ւան

 

*  *  *

 

Խախ­տե­ցին բո­լո­րը, բայց բո­լորն էլ բո­ղոք­ներ ու­նեն…

 

Ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­ն­ ա­ռանց խախ­տմա­ն ­չի անց­նում, այլ կերպ հնա­րա­վոր չէ: Գո­­նե ա­ռայժմ: Բայց հե­տե­ւե­լով ընտ­րա­խախ­տում­նե­րի չա­փին ու բո­վան­դա­կութ­յա­նը՝ կա­րե­լի է ա­սել, որ դրանք ի­րա­պես ո­րո­շիչ չէին եւ չեն ազ­դել ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քին ու արդ­յունք­նե­րին: Սա հա­վաս­տում են մի­­ջազ­գա­յին դի­տոր­դա­կան խմբե­րը: Հաս­կա­նա­լի լի­նե­լու հա­մար, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նշենք, թե հիմ­նա­կա­նում ինչ կար­գի խախ­­­­­տում­ներ են ե­ղել: Ընտ­րութ­յան օ­րը, ա­ռա­վոտ­յան, հի­մ­­նա­կան բո­ղոք­նե­րը վե­րա­բե­րել են կնիք­նե­րին, երբ ընտ­րող­նե­րի անձ­նագ­րե­րում դրված կնի­քը սկս­­ել է ցն­­դել-վե­րա­նալ: Միան­գա­մից տա­րա­ծե­ցին, թե սա հա­տուկ է ար­ված, որ­պես­զի կրկնա­կան քվե­ար­կում­ներ լի­նեն: Ան­գամ հան­ձ­­նա­ժո­ղով­նե­րում ա­րագ քն­­նար­­կում­ներ ե­ղան, թե այդ կնիք­նե­րը պետք է հա­վա­քել եւ անց­նել սո­վո­րա­կան թա­նա­քով կնիք­նե­րի: Հե­տո պար­զ­­վեց, որ «դրանք տեխ­նի­կա­կան հար­ցեր են», եւ­ ԿԸՀ-ն­ ա­մեն բան ա­րագ կար­գա­վո­րեց, իսկ նա­խա­գահ Տիգ­րան Մու­կուչ­յա­նը վստա­հեց­րեց, որ 12 ժա­մից շուտ կնի­քը չի ան­հե­տա­նա՝ հա­վաս­տիաց­նե­լով, որ խն­­դի­րը իս­կա­պես տեխ­նի­կա­կան է ե­ղել. «Կա­տար­վել է թա­նա­քան­յու­թը ա­ռանց թա­փա­հա­րե­լու օգ­տա­գոր­ծե­լու հե­տե­ւան­քով»:

ԿԸՀ նա­խա­գա­հը նաեւ պա­­­տա­ս­­խա­նել է ՀԱԿ դա­շին­քի կենտ­րո­նա­կան շտա­բի ղե­կա­վար Լ­­ե­ւոն Զու­րաբ­յա­նի նա­մա­կին, ո­րում պար­զա­բա­նում էր պա­հանջ­վում քվեախ­ցի­կում ընտ­րո­ղի կող­մից իր քվեար­կած քվե­ա­թեր­թի­կը լու­սան­կա­րե­լու օ­րի­նա­կա­նութ­յան վե­րա­բեր­յալ: Պա­տաս­խա­նը հս­­տակ էր.- ըն­տ­­րո­ղը չի կա­­­րող իր քվե­ար­կած քվեա­թեր­թի­կը լու­սան­կա­րա­հա­նել (տե­սան­կա­րա­հա­նել), քան­զի այդ գոր­ծո­ղութ­յուն­նե­րով կա­­րող է խա­խտ­­վել Սահ­մա­նադ­րութ­յամբ եւ ԸՕ-ով ամ­րագր­ված քվե­ար­կութ­յան գաղտ­նիութ­յան սկզբուն­քը:

Ե­ղան նաեւ դեպ­քեր, երբ քվե­ա­տու­փի տա­կից քվեար­կած քվե­ա­թեր­թի­կով ծրար­ներ գտնվե­ցին: Հատ­կա­պես ա­ռա­վոտ­յան ըն­տ­­րող­նե­րին տա­նող-բե­րող «գա­զել­նե­րի» ու տաք­սի­նե­րով ըն­տ­­րութ­յան ե­կո­ղ­­նե­րի հոսք է նկա­տվել ո­րոշ ընտ­րա­տա­րածք­նե­ր­­ում, նաեւ կու­սակ­ցութ­յուն­նե­րի «դի­­­տոր­դա­­կան» հեր­թա­պա­հութ­յուն­ներ են ե­ղել բնա­կե­լի շեն­քե­րի բա­կե­րում եւ ընտ­րա­տե­ղա­մա­սե­րի մոտ: Ի­հար­կե, տե­ղա­կան քր­­ե­­ա­կան հե­ղի­նա­կութ­յուն­նե­րի մա­սով եւս բո­ղոք­ներ կա­յին, նր­­անք փոր­ձել էին ընտ­րա­­տե­ղա­մա­սե­րում ուղ­ղոր­դել ընտ­րող­նե­րի­ն:

Պա­կաս չէին այն պնդում­նե­րը, թե ո­րոշ տե­ղե­րում կի­րառ­վել է ընտ­րա­թեր­թիկ­նե­րի «կա­րու­սե­լի սկզբուն­քը», իսկ կա­շառք բա­ժա­նե­լու մեջ միմ­յանց մե­ղադ­րում էին գրե­թե բո­լո­րը՝ ՀԱԿ-ը ՀՀԿ­-ին, ՀՀԿ-ն՝ ԲՀԿ­-ին, «Ժա­ռան­գութ­յու­նը»՝ ՀՅԴ­-ին, բո­լո­րը՝ ՕԵԿ-ին եւ այլն… Չնա­յած ո­մանք իս­կա­պես բռ­ն­վե­ցին հենց ընտ­րա­կա­շառք բա­­ժա­նե­լիս: Որ­պես ըն­տ­­րա­կա­շառք տրվել են ոչ միայն գու­մար­ներ, բջջա­յին հե­ռա­խոս­ներ կամ այլ ի­րեր, այ­լեւ՝ մար­մ­­նա­վա­ճառ­ներ են խոս­տա­ցել: Ա­յո, մար­մ­­նա­վա­ճառ­նե­րի հետ զվար­ճա­նա­լը ընտ­րա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում եւս կա­շառք է…

Բաց քվեար­կութ­յան մա­սին նույ­ն­­պես ա­հա­զան­գեր ե­ղան. այն «հա­մար­ձակ­նե­րը», ով­քեր ու­զում էին ա­պա­ցու­ցել ի­րենց նվիր­­վա­­ծութ­յու­նը վերց­րած ընտ­րա­կա­շառ­քին, գնա­ցել էին այդ քայ­լին… Երբ բա­նա­վոր մե­ղադ­րանք­նե­րը մի պահ շա­տա­ցան, ՀՀԿ ­մա­մ­­լո խոս­նակ եւ ԱԺ փոխ­­նա­խա­գահ Է­դու­արդ Շար­մա­զա­նո­վը հայտ­ա­րա­րեց, թե ի­րենց մրցա­կից­նե­րին չի հա­ջող­վի ստ­­վեր գցել ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի վրա. «Ոչ թե սրտաճմ­լիկ եւ հիս­թե­րիկ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով պետք է հան­դես գա­լ, այլ դի­մել ի­րա­վա­պահ­նե­րին, ո­րոնք շատ օ­պե­­րա­տիվ ար­ձա­գան­ք­­ում են»:

Բո­ղոք­ներ ե­ղան հանձ­նա­­ժո­ղով­­նե­րի ան­դամ­նե­րի ու վս­­տ­­ա­հ­­ված ան­ձանց կող­մից եւս, հատ­կա­­պես, որ չեն կա­րո­ղա­նում ար­ձա­նագ­րու­թ­­յուն­ներ կազ­մել ու գր­­ան­­ցել, երբ դրա անհ­րա­ժեշ­տութ­յու­նը լի­նում է: Ոս­տի­կան­նե­րի կամ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ­նե­րի ան­հար­­կի մի­ջամ­տութ­յուն­նե­րի մա­սին էլ հա­ղոր­դագ­րութ­յուն­ներ են ստաց­վել, ան­գամ ո­րոշ լրագ­րող­նե­րի խան­գա­րել են կա­տա­րել ի­րենց գոր­ծը: Վստահ­ված ան­ձանց եւ կու­սակ­ցա­կան հա­մա­կիր­նե­րի փո­խա­դարձ ծե­ծի ու հա­կա­մար­­տ­­ու­թ­­յուն­նե­րի մա­սին մի շարք տե­ղե­կութ­յուն­ներ են ար­ձա­նագր­վել:

Հա­կա­քա­րոզ­չութ­յուն է ի­րա­կա­նաց­վել հենց ընտ­րութ­յան օ­րը, եւ դա ա­ռա­վե­լա­պես ՀԱԿ-ա­կան­ներն են կի­րա­ռել: Դրա­ն­ էլ բռ­­նու­թ­­յան կի­րառ­ման դեպ­քերն են հե­տե­­ւել՝ ո­րոշ լրագ­րո­ղնե­րի ու դի­տոր­դ­­նե­րի նկատ­մամբ եւս: Ան­գամ ընտ­րո­ղը ոս­տի­կան է ծե­ծել: Սա­կայն, այս ա­մե­նը կա­տար­վել է եւ՛ իշ­խա­նութ­յան եւ՛ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի կող­մ­­նա­կից­նե­րի կող­մից:

Տար­բեր նա­խընտ­րա­կան շտա­բե­րում սե­­ղան­նե­րի վրա ընտ­րո­ղ­­նե­րի անձ­նագ­րե­րի պատ­ճե­նե­րի կույ­տեր են նկատ­վել, նա­եւ զույգ քվեա­թեր­թիկ­ներ ու­նե­ցող ընտ­րո­­ղ­­ներ են բռնվել: Շատ մար­դիկ էլ բո­ղո­քել են, թե մին­չեւ ընտ­րա­մաս մտնե­լը, սկզ­­բից հարց ու փորձ են ա­րել, թե ում օգտ­ին են ըն­­տ­­րե­լու, ի­­հար­կե սա եւս բո­լոր ու­ժե­րի հա­­մար «կի­րա­ռե­լի» ձեւ է ե­ղել (հաշ­վա­ռել են), քվե­ա­թեր­թիկ­նե­րի գո­ղաց­ման դեպ­քեր նույն­պես ար­ձա­նագր­վել են: Ո­րոշ ընտ­րող­նե­րի տվյալ­ներ են բա­ցա­կա­յել վերջ­նա­կան ցու­ցակ­նե­րից՝ այդ­­քան վե­րս­­տու­գում­նե­րից հե­տո ան­գամ, իսկ ՀՀ­-ից բա­ցա­կա­յող ո­մանց ա­նու­նը ե­ղել է այդ ցու­ցակ­նե­րում: Մի խումբ ընտ­րող­ներ էլ ա­ռանց հեր­թի ա­րագ քվեար­կել ու հե­ռա­ցել են տար­բեր տե­ղա­մա­սե­րում:…

ՀՀ պառ­լա­մեն­տա­րիզ­մի կեն­­տ­­րո­նը, այլ նա­խընտ­րա­­կան դի­տոր­դա­կան խմբեր ու կու­­սակ­ցա­կան գրա­սեն­յակ­ներ բո­­ղո­քել են, թե շատ դի­մում­ներ չեն քն­­նար­կ­­վել ԿԸՀ-ում եւ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րում: Սա­կայն ԿԸՀ-ն ­պար­բե­րա­բար թար­մաց­րել է խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը հաշ­վար­կած տե­ղա­մա­սե­րի արդ­յունք­ներն ըստ կու­սակ­ցութ­յուն­նե­րի, հայտ­նել դրանց մա­սին եւ քննար­կել բո­ղոք-դի­մում­նե­րը: Ի­հար­կե, ե­ղել են բո­ղոք­ներ, ո­ր­­ոնք ա­պա­ցու­ցել հնա­րա­վոր չէր, քան­զի հայ­տա­րա­րութ­յան բն­­ույ­­թի են ե­ղել: Ոս­տի­կա­նութ­յունն ու դա­տա­խա­զութ­յունն էլ ի­րա­պես ա­րագ ար­ձա­գան­քել են եւ պար­զա­բա­նում­ներ ներ­կա­յաց­րել հրա­պա­րա­կավ: Գլխա­վոր դա­տա­խա­զութ­յու­նում հա­րուց­վել են քրգոր­ծեր՝ մաս­նա­վո­րա­պես ընտ­րա­կա­շառք բա­ժա­նե­լու վե­րա­բեր­յալ: Գլ­­խա­վոր դա­տա­խա­զութ­յան մար­դու ի­րա­վունք­նե­րի հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի գոր­ծե­րով վար­չութ­յու­նը տե­ղե­կաց­րել է, որ ստեղծ­վել է աշ­­­խա­տան­քա­յին խումբ, ո­րը քննար­կե­լ­ է ընտ­րա­­խախ­­տում­նե­րի հար­ցե­րը: Դր­­անց մեջ ընդգրկ­ված են ե­ղել նա­եւ հա­ղոր­դում­ներ, ո­րոնք ստաց­վել են զլմ-­նե­րի մի­ջո­ցով: Դա­­տա­խա­զութ­յունն ար­ձա­գան­քել է այս ա­մե­­նին: Դա­տա­կան դե­պար­տա­մեն­տն­ իր հեր­թին տե­ղե­կաց­րել է, որ ընդ­հա­նուր ի­րա­վա­սութ­յան դա­­տա­րան­նե­­րում ըն­տ­­րող­նե­րի ցու­­ցակ­նե­րի ճշգրտման վե­րա­բեր­­յալ ստաց­վել են հայ­ցա­դի­մներ ու ­դա­տա­կան ա­կ­­տեր են կա­յաց­վել:

Ընտ­րա­կան ի­րա­վուն­քի խախ­տում­նե­րի հայտ­նա­բեր­ման եւ ան­վ­­ճար ի­րա­վա­կան ա­ջակ­ցութ­յուն ցու­­­ցա­բե­րե­լու նպա­տա­կով ան­դա­դար գոր­ծել է 080-080-804 թեժ գի­ծը: «Քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան ինս­տի­տու­տ» ՀԿ-ն ի­րա­կա­­նաց­րել է «Ընտ­րութ­յուն­ներ-2012» ի­րա­վա­կան նա­խա­ձեռ­նութ­յու­նը՝ պաշտ­պա­նե­լու մարդ­կանց ի­րա­վունք­ներն ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցում: Քվեար­կութ­յան օ­րը խախտ­ման մա­սին ա­հա­զան­գե­րին ար­ձա­գան­քել են «Ի­րա­վա­կան շտ­­ապ օգ­նութ­յա­ն» մե­քե­նա­նե­րը, ո­րոնց կազ­մում ե­ղել են 1-ա­կան լրա­գ­­րող, դի­տորդ եւ փաս­տա­բան: Թեժ գծի մի­ջո­ցով ստաց­ված ա­հա­զան­գե­րի հի­մամբ մե­քե­նա­նե­րը մեկ­նել են դեպ­քի վայր՝ ան­հ­­րա­ժեշտ ի­րա­վա­կան խորհր­դա­տ­­վութ­յուն տրա­մադ­րե­լու:

«Թեժ գի­ծ» է ե­ղել լրագ­րող­նե­րի հա­մար, որ խոս­քի ա­զա­­տութ­յան պաշտ­պա­նութ­յան կո­մի­տեում է գոր­ծե­լ: Լրագ­րող­նե­րը խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի լու­սա­բան­ման ըն­թաց­քում դի­­­մել են, երբ խա­խտ­­վել են ի­րենց ի­րա­վունք­նե­րը, զան­գա­հա­րել են (010) 53-38-95, (093) 10-70-85 կամ գրել info.cpfe@ gmail.com էլ­հաս­ցեով:

ՄԻՊ-ի գրա­սեն­յա­կը նույն­պես «թեժ գիծ» է ու­նե­ցել եւ ա­րագ ար­ձա­գանք­ման խմ­­բեր են գոր­ծել: ՄԻՊ-ի աշ­խա­տա­կազ­մից հայ­տնել են, որ ՄԻՊ Կա­րեն Ան­դրե­աս­յա­նը դեռ հան­դես կգա հայ­տա­րա­րութ­յամբ: Տիգ­րան Մու­կուչ­­յա­նը եւս ստաց­ված ամ­բողջ տե­­ղե­կույթն ամ­փո­փե­լուց հե­տո կհրա­վիր­ի ա­սու­լիս: Նշենք, որ ի­րա­վա­պահ­նե­րն­ ու­շադ­րութ­յամբ հե­տե­ւել են «iDitord. org» կայ­քէ­ջ­­ին, որ­­տեղ ըն­տրութ­յան օ­րը հի­մ­­նա­կա­նում տեղ էին գտնում ընտ­րա­խախ­տում­նե­րի մա­սին ա­հա­զան­գե­րը: Կայ­քը մի պահ DDoS հար­ձակ­ման էր են­թարկ­վել, ին­չը եւս կար­գա­վոր­վել էր, հար­­ձա­կում ե­ղել էր մոտ 5600 հա­­մա­կար­գիչ­նե­րից:

Վստա­հա­բար, այս փոքր վեր­լու­ծա­կա­նում չէինք կա­րող բո­լոր թե­րութ­յուն­նե­րը նշել, բայց ձեւն ու բո­վան­դա­կութ­յու­նը չի փո­խ­­վի, ե­թե մի քա­նիսն էլ ա­վե­լա­նա­յին: Պար­­զա­պես մի բան հա­տակ է, որ այս խոր­հր­­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը, բո­լոր թե­րութ­յուն­նե­րով հան­դերձ, դրա­կա­նո­րեն մեկ քայլ ա­ռաջ էին նա­խորդ­նե­րից…

 

Ար­ման Դավթ­յան

 

«Լու­սանցք» թիվ 17 (238), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։