Երկու ձեռքերը պահպանելու հնարավորությունը

 

Ազգային Ժողովի հեր­թա­կան ընտ­րութ­յունն ա­վարտ­վեց:

Հաղ­թե­ցին՝ ինչ­պես սպաս­վում էր:

Պարտ­վե­ցին՝ ինչ­պես պի­տի լի­ներ:

Գու­ցե մի քիչ ա­վել, մի քիչ պա­կաս:

Նաեւ հստակ մի հա­մոզ­մունք էլ իր ա­վար­տին հան­գեց՝ հա­յե­րը դեռ չեն հա­վա­տում երկ­րի քա­ղա­քա­կան ու­ժե­րին:

Ընտ­րող­նե­րը պար­զա­պես ան­ճա­րութ­յու­նից օգտ­վում են, ցույց են տա­լիս՝ իբր խաբ­վում են ու օ­գուտ են փնտրում:

Կամ էլ խաբ­վում են, բայց օգտ­վում են՝ դրամ, մու­րա­բա, հե­ռա­խոս, ան­գամ բո­զե­րի հետ քե­ֆա­կա­շառք, իսկ խո­շոր ընտ­րող-կազ­մա­կեր­պող­ներն էլ՝ տներ, ավ­տո­մե­քե­նա­ներ եւ լուրջ փո­ղեր:

Այս բո­լոր օգտ­վող­նե­րը ի­րա­կա­նում տուժ­յալ­ներ են, ա­վե­լի պարզ՝ «գցված­ներ» եւ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին՝ ընտր­ված­նե­րի ճոր­տեր:

Այդ բո­լոր կա­շառք­նե­րը, ան­գամ բո­զե­րի տես­քով մա­տուց­ված, շատ ա­րագ «հան­վում» են հար­յուր հա­զա­րա­վոր ընտ­րող­նե­րի քթե­րից եւ գրպան­նե­րից: Մի ա­հա­գին գու­մար էլ չի մտնում պետ­բ­յու­ջե եւ դուրս է գա­լիս ար­դեն բո­­լո­րիս գրպան­նե­րից, ան­գամ «օ­­գուտ» չստա­ցած­նե­րիս:

Բայց սրան էլ «լու­ծում» կա՝ ընտր­ված­նե­րը ընտ­րող­նե­րից ո­մանց թո­շակ­ներ են նշա­նա­կում: Հա, հա, անձ­նա­պես, հե­տո սո­ցիա­լա­կան օգ­նութ­յուն­ներ են կազ­մա­կեր­պում եւ այլ տեսակի ա­ջակ­ցութ­յուն­ներ, ո­րը պետք է «մտներ» պետբ­յու­ջե եւ օ­րի­նա­կան տրվեր մեզ՝ մեր վաս­տա­կի եւ երկ­րին նվիր­վե­լու հա­մար…

Բայց չէ՜, ընտր­ված­ներն ըն­տ­­րող­նե­րին կա­շա­ռել էին, որ պե­­տութ­յան հետ տալ-առ­նե­լիք չու­նե­նան, իսկ ընտ­րող­նե­րին «ե­րախ­տա­գի­տութ­յան» մեջ պա­­հեն ու «ա­պա­ցու­ցեն», թե ի­րենց ընտ­րութ­յու­նը ճիշտ է ե­ղել՝ մին­չեւ… հա­ջորդ ընտ­րութ­յուն:

Ի­հար­կե, ա­մեն բան այս­քան վատ չէ, բայց սա գե­րակ­շիռ ի­րո­ղութ­յուն է եւ խոր­քա­յին հի­վան­դութ­յան է վե­րած­վել: Միակ լու­ծու­մը վի­րա­հա­տութ­յունն է՝ վո­րոնշ­յալ ընտ­րող եւ ընտր­վող տե­սակ­նե­րի ձեռ­քի կտրու­մով:

Ո­չինչ, թող ժո­ղովր­դի ա­սենք 50%-ը մի ձեռ­նա­նի լի­նի, բայց ու­ղեղ­նե­րը կաշ­խա­տացնեն, ին­­չը երկ­րին ա­վե­լի՛ օ­գուտ է:

Ու նաեւ հա­ջորդ սերն­դի եր­կու ձեռ­­քե­րը պահ­պա­նե­լու մեծ հնա­­րա­վո­րու­թ­յուն կտա:

 
Հայկ Թորգոմյան

 

Մար­դու հա­մար չկա ա­վե­լի խո­րունկ զգա­ցում, քան հայ­րե­նա­սի­րութ­յունն է…

 

Բայց դժբախ­տա­բար, հարկ եմ հա­մա­րում ա­վե­լաց­նել, որ հա­ճախ հայ­րե­նա­սի­րութ­յու­նը նման է լի­նում այն դի­ցա­բա­նա­կան կիկ­լո­պին, որն ըն­դա­մե­նը ու­նի մեկ աչք՝ ճա­կա­տին տե­ղա­վոր­ված: Եվ շատ վտան­գա­վոր բան է հայ­րե­նա­սեր լի­նե­լը միայն մի աչ­քով: Իմ խոս­քը սո­վո­րա­կան տեր­մի­նով ա­սած՝ վե­րա­բե­րում է ազ­գա­յին սահ­մա­նա­փա­կութ­յա­նը ու ազ­գա­յին սնա­պար­ծութ­յա­նը: Սրանց եւ հայ­րե­նա­սի­րութ­յան մի­ջեւ անց­նում է մի շատ բա­րակ, հա­ճախ անն­կա­տե­լի սահ­մա­նա­գիծ, բայց մի այն­պի­սի սահ­մա­նա­գիծ, որ ու­նի վճռա­կան նշա­նա­կութ­յուն: Բոր­բոսն էլ ինչ-որ չա­փով նման է ծիա­ծա­նին: Ինչ­պես գի­տեք, ու­նի հա­մար­յա թե ծիա­ծա­նի բո­լոր գույ­նե­րը: Բայց բոր­բո­սը բոր­բոս է, եւ ծիա­ծանն էլ ծիա­ծան…

 

Պա­րույր Սե­ւակ

«Վեր­նա­գի­րը վեր­ջում» գրքույ­կից

 

Մեր քա­ղա­քա­կա­նութ­յան գե­ղա­կա­նութ­յու­նը

 

Խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի նա­խընտ­րա­կան, ընտ­րա­կան եւ հե­տընտ­րա­կան ըն­թաց­նե­րը Հա­յաս­տա­նում հիմ­նա­վո­րե­ցին, որ քա­ղա­քա­կան աս­պա­րեզն ամ­բող­ջա­պես կա­յա­ցած չէ, եւ ընտ­րող­նե­րը չեն գնում գա­ղա­փար­նե­րի հե­տե­ւից, ան­գամ չեն էլ կար­դում, թե որ քա­ղա­քա­կան ու­ժը ինչ ծրագ­րեր է ա­ռա­ջար­կում, այլ ընտ­րում են ըստ հար­մար պա­հի եւ հար­մար ա­ռա­ջարկ­նե­րի: Սա ցա­վա­լի է, բայց փաստ, ին­չը եւ խո­չըն­դո­տում է քա­ղա­քա­կան դաշ­­տի կա­յաց­մա­նը: Ընտր­վող­նե­րը «փչաց­նում» են ընտ­րող­նե­րին, ընտ­րող­ներն էլ՝ քա­ղա­քա­կան ուժ հաս­կա­ցո­ղութ­յու­նը:…

­Քա­ղա­քա­կան ու­ժե­րը մտա­ծում են՝ ինչ ի­մաստ ու­նի գա­ղա­փար­ներ քա­րո­զե­լը, ընտ­րող­ներն էլ դրանք լսե­լուց են հոգ­նել: Բայց՝ լսե­լը չի հոգ­նեց­րել, այլ ստա­խո­սութ­յու­նը: Ե­թե ա­սած­նե­րը ա­րած­ներ դառ­նա­յին, գո­նե դրանց կե­սը, ա­պա լսե­լը հոգ­նե­ցու­ցիչ չէր լի­նի: Նույն դեմ­քե­րը տասն­յակ տա­րի­ներ, նույն խոս­տում­նե­րը եւ նույն խաբ­կան­քը, նույն ծաղ­րը մարդ­կանց հան­դեպ, նույն ա­ռու­ծա­խը:…­

ԱԺ այս ընտ­րութ­յուն­նե­րում հա­ս­­տատ­վեց, որ վար
­չա­կան լծա­կ­­նե­րի ու տար­բեր ընտ­րա­կան «բա­­րե­գոր­­ծութ­յուն­ներ»-ի պա­րա­գա­յում ան­գամ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մաս­նա­կից 8 կու­սակ­ցութ­յու­նից եւ 1 կու­սակ­ցա­կան դա­շին­քից ի­րա­պես անհ­րա­ժեշտ ձայ­ներ հա­վա­քե­ցին միայն 2-ը՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Մնաց­յալ քա­ղա­քա­կան ու­ժե­րը, ո­րոնք եւս ան­ցան նո­րըն­տիր ԱԺ, գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի «կոմպ­լե­մեն­տար» քա­ղա­քա­կա­նութ­յան հե­տե­­ւ­­անք էին, ո­րը հաս­կա­նա­լի պա­տ­­ճառ­նե­րով ստիպ­ված էին «որ­դեգ­րել»: Սա այն տար­բե­րակն է, երբ ա­սում են՝ համ գայ­լե­րը կուշտ մնա­ցին, համ գառ­նե­րն­ ապ­րե­ցին: Ցա­վոք, սա է կա­յա­ցող պե­տութ­յան կար­գա­վի­ճա­կը, ո­րի հետ պետք է հաշտ­վենք ա­ռայժմ:…

­Մին­չեւ վեր­ջին պա­հը նկա­տե­լի էր, որ ՀԱԿ-ը, որն ի­րեն հռչա­կել էր ընտ­րութ­յուն­նե­րի հաղ­թող, հաս­տատ չի հա­վա­քե­լու դա­շինք­նե­րի հա­մար նա­խա­տես­ված 7%-ը: Բայց հա­վա­քեց: Վստահ եմ՝ դա պետք էր նաեւ իշ­խա­նութ­յուն­նե­րին, որ ՀԱԿ-ն­ իր ա­սե­լի­քը փո­ղոց­նե­րից խորհր­դա­րան տե­ղա­փո­խի, համ էլ մի­ջազ­գա­յին հան­րութ­յուն կոչ­վա­ծը ՀՀ 1-ին նա­խա­գահ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նին կհաս­կաց­նի, որ պետք է քա­ղա­քա­կիրթ պայ­քա­րի ձեւն ընտ­րել: Իսկ ԱԺ գա­լով՝ ՀԱԿ-ը հաս­տա­տում է իշ­­խա­նութ­յուն­նե­րի «լե­գի­տի­մութ­յու­նը», բայց այլ բա­նի ըն­դու­նակ չէ այր­դեն, քան­զի ոչ մի ար­տա­քին լուրջ օ­ժան­դա­կութ­յուն չու­նի այ­լեւս……

«Ժա­ռան­գութ­յուն»-ը նա­խորդ ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րին հաս­տատ չէր կա­րող հա­վա­քել անհ­րա­ժեշտ ձայ­­նե­րը, եւ հաս­կա­նա­լի էր, որ միայն ԱՄՆ-ի բա­ռա­ցի օ­ժան­դա­կութ­յամբ ան­հայտ մի թիմ մտավ խորհր­դա­րան: Միայն Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանն էր հայտ­նի, այն էլ ՀՀ 1-ին նա­խա­գա­հի օ­րոք էր ժա­մա­նել Հա­յաս­տան:

«Ժա­ռան­գութ­յուն»-«Ա­զատ դե­­մոկ­րատ­ներ» ա­մե­րիկ­յան նոր ծրա­­գի­րը եւս աշ­խա­տեց, եւ գոր­ծող իշ­խա­նութ­յու­նը «չկոտ­րեց» ա­մե­րի­կա­ցի­նե­րի խաթ­րը: Ան­գամ նախ­կին «լե­ւո­նա­կան­նե­րի» հոս­քը չխամ­րեց­րեց «ժա­ռան­գութ­յուն» կու­սակ­ցութ­յան «հաղ­թա­նա­կը»:…

ՀՅԴ-ն ­նույն­պես վա­ղուց չու­նի այն գա­ղա­փա­րա­կան հա­մա­կիր­նե­րի ու­ժը, այն հե­ղա­փո­խա­կան կա­ռույց­նե­րը, որն ու­ներ Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լու տա­րի­նե­րին, երբ մար­դիկ սպա­սու­մով էին ու հա­­վա­տով լե­ցուն: Վս­­տահ եմ, գոր­­­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը այս հար­­ցում էլ «խաթր» են ա­րել սփ­­յու­ռ­­քա­հա­յութ­յա­նը, որ­տեղ դե­ռեւս ՀՅԴ-ն ո­րո­շա­կի դեր ու­նի եւ կա­րող է նպաս­տել հայ­կա­կան հար­ցե­րի ար­ծարծ­մա­նը… Եվ այս կու­սակ­ցութ­յու­նը եւս խորհր­դա­րա­նում է, բայց այ­լեւս՝ չա­փե­րի մեջ դրված:

ՕԵԿ-ն­ ան­գամ ՀՀ 2-րդ ­նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նի կա­ռա­վար­ման օ­րոք ճա­նաչ­վեց որ­պես բրի­տա­նահ­պա­տակ կազ­մա­կեր­պութ­յուն, իսկ ՕԵԿ-ի նա­խա­գա­հը պե­տութ­յան ղե­կա­վա­րի կող­մից ո­րակ­վեց դա­վա­ճան (թեեւ 2-րդ ­նա­խա­գա­հի այդ կեց­վածքն էլ էր ան­հաս­կա­նա­լի, թե չէ ի՞նչ­ է նշա­նա­կում այդ­պի­սի ո­րա­կում տալ ու հե­տո լռել)… Բայց նո­րից մեր կա­յա­ցող պե­տութ­յան կար­գա­վի­ճա­կը այս կու­սակ­ցութ­յա­նը խորհր­դա­րա­նա­կան դարձ­րեց: Գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի վի­ճակն ի­րոք տխ­­ուր է, բայ­ցեւ՝ հաս­կա­նա­լի… Այս ԱԺ-ում ՕԵԿ-ը չէր կա­րող լի­ներ ան­­գամ հան­րա­պե­տութ­յան մու­րա­բա­ներն ու հե­ռա­խոս­նե­րը նվի­րա­բե­րե­լով, բայց……

ՀԿԿ-ն, ՀԴԿ-ն եւ ՄՀԿ-ն էլ ի­րա­պես չու­նեն այն ընտ­րա­զանգ­վա­ծը, ո­րը կա­պա­հո­վեր ԱԺ ան­ցու­մը, իսկ ար­տա­քին օ­ժան­դա­կութ­յան մա­սին խո­սելն ա­նի­մաստ է: Ան­գամ հայ կո­մու­նիստ­նե­րը միայն ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լու եւ ի­րենց մա­սին հի­շո­ղութ­յուն­նե­րը թար­մաց­նե­լու օ­ժան­դա­կութ­յա­նը ար­ժա­նա­ցան միայն՝ «մայր Ռու­սաս­տա­նի» կո­մու­նիստ­ներ­ից:

Երկ­րի կա­ռա­վար­ման հա­մար նոր քա­ղա­քա­կան ու­ժեր են նաեւ պետք, իսկ ազ­գին՝ նոր գա­ղա­փար­ներ ու հա­վատ ներշն­չող ան­հատ­ներ: Մենք դեռ պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում ենք, չնա­յած զի­նա­դա­դա­րին, եւ դեռ ներ­քին կա­յու­նութ­յան ու ար­տա­քին նպա­տակ­նե­րի ա­ռա­ջադր­ման լուրջ գոր­­ծըն­թաց­նե­րի մեջ ենք, ո­ւ ­հա­վա­տա­վոր եւ նվիր­յալ, հաս­տատ չվար­կա­բեկ­ված մարդ­կանց կա­րիք է զգաց­վե­լու: Իսկ 20 տա­րի շա­րու­նակ ազ­գա­հա­լած, ազ­գը թա­­լա­նած «ժո­­­ղովր­դա­վար­ներն» ու «ազ­­գա­յին­նե­րը» այ­լեւս ան­պի­տա­ն­ են:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

«Լու­սանցք» թիվ 17 (238), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։