Այր­վող գոր­ծոն­ներ

Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն ու Կով­կա­սը շա­րու­նա­կում են մնալ հա­մաշ­խար­հա­յին լա­րում­նե­րի կենտ­րոն…

 

Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը  շա­րու­նա­կում է մնալ որ­պես պայթ­յու­նավ­տանգ հարց: Վա­շինգ­տո­նը վստահ է, որ Թեհ­րա­նը շա­րու­նա­կում է իր մի­ջու­կա­յին ծրա­գի­րը եւ ա­մեն պա­հի կա­րող է մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել: «Մեր գնա­հատ­մամբ, ծրա­գի­րը դեռ նույն մա­կար­դա­կի վրա է: Ներ­կա փու­լում մենք չգի­տենք, մի­ջու­կա­յին զեն­քի ար­տա­դր­­ման վե­րա­բեր­յալ նրանք վերջ­­­նա­կան ո­րո­շում կա­յաց­րե՞լ­ են, թե՞ ոչ: Չա­փա­զանց ան­­հանգս­տա­ցած ենք նրա­նով, թե ին­չի կա­րող են ի­րան­ցի­նե­րը հաս­նել: Չի կա­րե­լի թույլ տալ, որ Ի­րա­նը մի­­ջու­կա­յին զենք ու­նե­նա»,- հայ­տա­րա­րել է Պեն­տա­գո­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Ջորջ Լիթ­լը: Նրա խոս­քով, ԱՄՆ-ն ­բազ­միցս հս­­տակ հաս­կաց­րել է, որ պատ­րաստ է ցան­կա­ցած տար­բե­րա­կով ի­րա­նա­կան խնդրի լուծ­մա­նը, իսկ ներ­կա­յումս պատ­ժա­մի­ջոց­նե­րը Ի­րա­նի վրա ճնշում գոր­ծադ­րե­լու ա­մե­նաազ­դու տար­բե­րակն է հա­մար­վում:

Այս ըն­թաց­քում Ի­րա­նում եւս նոր ի­րա­դար­ձութ­յուն­ներ են ծա­վալ­­վում եւ պար­բե­րա­բար ար­ծար­ծ­­վում է, որ Ի­րա­նի Մեջ­լի­սը կքննար­կի նա­խա­գահ Մահ­մուդ Ահ­մա­դի­նե­ջա­դի հրա­ժա­րա­կա­նի հար­ցը: ԻԻՀ Մեջ­լի­սի պատ­գա­մա­վոր Ա­լի Մո­թա­հա­րին հայտ­նել է, թե Մեջ­լի­սի նիս­տի օ­րա­կարգ կր­­կին կներ­կա­յաց­վի նա­խա­գա­հին հար­ցեր ուղ­ղե­լու նա­խագ­ծում փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րե­լու եւ հրա­ժա­րա­կա­նի հար­ցը: Նա­եւ հա­վե­լել է, որ սույն նա­խա­գի­ծը մերժ­վել էր պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից, սա­կայն շուրջ 50 պատ­գա­մա­վոր­նե­րի նա­խա­ձեռ­նութ­յամբ հնա­րա­վոր է, որ կրկին ընդգրկ­վի Մեջ­լի­սի օ­րա­կարգ: Նա­խորդ ա­միս ԻԻՀ նա­խա­գա­հը ներ­քա­ղա­քա­կան ո­րոշ հար­ցե­րի շուրջ պար­զա­բա­նում­ներ տա­լու նպա­տա­կով հրա­վիր­վել էր Մեջ­լիս: Ան­գամ խո­սա­կ­­ցութ­յուն­ներ կան, թե նա­խա­գա­հի պաշ­տո­նը թող­նե­լուց հե­տո, Ահ­­մա­դի­նե­ջա­դը նո­րից կստանձ­նի Թեհ­­րա­նի քա­ղա­քա­պե­տի պաշ­­տո­նը:

Չնա­յած ո­րո­շա­կի կար­գա­վո­րում­նե­րին, Սի­րիա­յի հար­ցը եւս պայթ­յու­նավ­տանգ է եւ նույն­պես կա­րող է տա­րա­ծաշր­ջա­նա­յին լուրջ խնդիր­ներ ա­ռա­ջաց­նել: Ե­թե չլի­նեին Ռու­սաս­տա­նի ու Չի­նաս­տա­նի եր­կու ան­գամ ար­գե­լա­փա­կում­նե­րը, ա­պա ՄԱԿ-ի ԱԽ-ում սի­րիա­կան բա­նա­ձե­ւե­րը ա­վե­լի կտ­­րուկ ձե­ւա­կեր­պում­ներ կստա­նա­յին: Սի­րիա­կան խնդի­րը կա­րող է վե­րա­զարթ­նեց­նել նաեւ քրդա­կան հար­ցը, հատ­կա­պե թուրք-քրդա­կան հա­կա­սութ­յուն­նե­րը, ինչ­պե­սեւ՝ իս­րա­յե­լա-պա­ղես­տին­յան («Հա­­մաս»-ի հետ) եւ իս­րա­յե­լա-լի­բա­նան­յան («Հեզ­բալ­լահ»-ի հետ) հա­կա­մար­տութ­յուն­նե­րը:

Սի­րիա­յի ընդ­դի­մութ­յու­նը դեռ պա­­տ­­րաստ չէ երկ­խո­սութ­յան, ինչն էլ բոր­բո­քում է իշ­խա­նութ­յուն­նե­րին եւ մղում պա­տաս­խան քայ­լե­րի: Ե­թե նախ­կի­նում լիո­վին ԱՄՆ-ի, Թուր­­­քիա­յի եւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի ազ­դե­ցութ­յան տակ գտնվող Ա­րա­բա­կան լի­գա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էին փոր­ձում դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան ան­վան տակ հա­մաշ­խար­հա­յին հա­ն­­րութ­յանն ու զլմ-­նե­րին ա­պա­հո­­վել Սի­րիա­յի վար­չա­կազ­մի «դա­ժա­նու­թ­­յուն­ներն ու ընդ­դի­մութ­յան նկա­տ­­մամբ ան­մարդ­կա­յին վե­րա­բեր­­մուն­քի փաս­տե­րով», ա­պա այժմ ի­րադ­րութ­յու­նը վե­րահս­կում եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին հա­վաս­տի ու ի­րա­կան տե­ղե­­­կութ­յուն­ներ են հա­ղոր­դում մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րը, ո­րոնց կա­զ­­մում են նաեւ Ռու­սաս­տա­նի ու Չի­նաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:

Թուր­քիա­յի պլա­նը եւս ձա­խող­վեց, ո­րով նա­խա­տե­սում էր Սի­րիա­յից փախս­տա­կան­նե­րի ներ­հոսք Թուր­քիա՝ մին­չեւ 20 հա­զար մարդ, փախս­տա­կան ճամ­բար­նե­րում ընդ­դի­մութ­յան զին­ված խմբա­վո­րում­նե­րի ձ­­ե­ւա­վո­րում պետք է լի­ներ եւ մի­ջազ­գա­յին հան­րութ­յան մա­կար­դա­­կով Սի­րիա­յի իշ­խա­նութ­յան նկա­տ­­մամբ անվս­տա­հութ­յուն ու լիա­կա­տար մե­կու­սա­ցում պի­տի ի­րա­կա­նաց­վեր:

Դրա­նից հե­տո Ան­կա­րան հույս ու­­ներ, որ ռազ­մա­կան մի­ջամ­տ­­ութ­յան հա­մար ճա­նա­պար­հը բաց է:

Ա­րա­բա­կան երկր­նե­րը նույն­պես ան­հանգս­տա­ցած են եւ Բաղ­դա­դ­­ում հա­վաք­ված ԱՊԼ-ի գա­գա­թա­ժո­­ղո­վի մաս­նակ­ցի­նե­րի շար­քում էր ան­գամ Քու­վեյ­թի է­մի­րը, ով 1990թ­. Սա­դամ Հո­սեյ­նի զոր­քե­րի ռա­զ­­մա­կան ներ­խու­ժու­մից ի վեր ա­ռա­ջին ան­գամ է այ­ցե­լել Ի­րաք:

Չի խա­ղաղ­վում նաեւ Աֆ­ղանս­տա­նը: Այս եր­կի­րը տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ պա­տե­րազմ­նե­րի ու հա­կա­մար­տութ­յուն­նե­րի մեջ է: Ան­գամ խորհր­դա­յին տա­րի­նե­րին այն­տեղ խա­ղաղ չէր, իսկ այժմ՝ ա­ռա­վել եւս: Մայ­րա­քա­ղաք Քա­բու­լում տե­ղե­կայ­ված են ՆԱ­ՏՕ-ի ու­ժե­րը, սա­կա
յն սա եւս չի խո­չըն­դո­տում ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին:

Վեր­ջերս ան­գամ պայթ­յուն­նե­ր­ են տե­ղի ու­նե­ցել ԱՄՆ, ՌԴ­ եւ Մեծ Բր­­­­ի­­տա­նիա­յի դես­պա­նատ­նե­րի մոտ: «Թա­լի­բա­ն» շար­­ժու­մն­ է նա­խա­ձեռ­նում ռազ­մա­կան հար­ձա­կում­նե­րը: Աֆ­ղանս­տա­նում գտն­­վում է նաեւ հայ­կա­կան զո­րա­խում­բը, սա­կայն նրանք տե­ղա­կայ­ված են Քուն­դու­զում եւ ա­պա­հո­վում են այն­տե­ղի օ­դա­նա­վա­կա­յա­նի անվ­տան­գութ­յու­նը:

Ան­հանգս­տութ­յուն­ներ կան նաեւ Պա­կիս­տա­նում եւ Թուր­քիա­յում, որ­տեղ դե­ռեւս զին­վո­րա­կան բարձ­րաս­տի­ճան սպա­ներ են ձեր­բա­կալ­վում: Հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը նույն­պես առ­կա է, եւ տա­րա­ծաշր­ջա­նի պայթ­յու­նավ­տանգ գոր­ծոն­նե­րից մեկն է Ար­ցա­խի հար­ցը: Իսկ Ջա­վախ­քի հար­ցը սրա­ցում­ներ կբե­րի հայ-վրա­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, ին­չը կա­րող է վերս­տին՝ ռուս-վրա­ցա­կա­նի վե­րած­վել նաեւ: Հե­տաքր­քիր է, որ Նա­խի­ջե­ւա­նի հար­ցն­ էլ կա­րող է գոր­ծոն դառ­նալ: ԻԻՀ Մեջ­լի­սի ո­րոշ պատ­գա­մա­վոր­ներ կար­ծում են, որ պետք է վե­րա­նա­յել Նա­խի­ջե­ւա­նի նկատ­մամբ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ին­չը պա­տաս­խան կլի­նի Իս­րա­յե­լի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ վեր­ջերս կնքված ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը:

Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն ու Կով­կա­սը շա­րու­նա­կում են մնալ հա­մաշ­խար­հա­յին լա­րում­նե­րի կենտ­րոն, որ­տեղ նա­խա­ձեռն­վում են նաեւ աշ­խար­հի վե­րա­ձե­ւում­նե­րը եւ քա­ղա­քակր­թա­կան հա­մա­կար­գե­րը:

 
Հայկ Թոր­գոմ­յան

 

«Լու­սանցք» թիվ 18 (239), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։