Պա­տե­րազ­մա­ծին «հա­վա­սա­րութ­յուն»

Մեր իշ­խա­նութ­յունն, ի տար­բե­րութ­յուն պաշ­տո­նա­կան Բաք­վի, ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով եր­բե­ւէ հան­դես չի ե­կել, չնա­յած դրա հիմ­քերն ա­վե­լի քան ու­նի: Ա­վե­լին՝ բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ ԼՂ ­հիմ­նախն­դիրն ու­նի մեկ՝ խա­­ղաղ լու­ծու­մ: Իսկ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն ­հան­դես է ե­կել ան­հա­ս­­­կա­նա­լի մի հայ­տա­րա­րութ­յամբ, ո­րում մե­­ղադ­րել է հայ­կա­կան կող­մին ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նե­լու եւ մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը մո­լո­րութ­յան մեջ գցե­լու հա­մար:

Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սկզբունք­նե­րի հի­ման վրա է ինք­նո­րոշ­վել, եւ երբ հայ­կա­կան կող­մը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ջան­քեր է գոր­ծադ­րում Ար­ցա­խի ­մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հա­­մար, ա­պա դա ո­րե­ւէ կապ չու­նի ռազ­մա­տեն­չութ­յան կամ մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը մո­լո­րեց­նե­լու հետ:

ՀՀ­ ԱԳՆ Էդ­վարդ Նալ­­բանդ­յանն ըն­դու­նել է տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցի շրջա­նակ­նե­րում Ե­րե­ւան ժա­մա­նած ԵԱՀԿ ՄԽ ­հա­մա­նա­­խա­գահ­ներ Ռո­բերտ Բրադ­կե­ին (ԱՄՆ), Ի­գոր Պո­պո­վին (ՌԴ), Ժակ Ֆո­րին (Ֆրան­սիա) եւ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կասպր­չի­կին: Զրույ­ցի ըն­թաց­քում անդ­րա­դար­ձել են Սո­չիում Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յու­նում ար­տա­ցոլ­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, մաս­նա­վո­րա­պես՝ մի­ջա­դե­պե­րի հե­տաքն­նութ­յան մե­խա­նիզ­մի ստեղծ­մա­նը:

Հա­մա­նա­խա­գահ­նե­րը չդա­դա­րող սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պե­րի ա­ռու­մով հան­­դես են ե­կել­ հայ­տա­րա­րութ­յամբ, ինչն, ըստ փոր­ձա­գե­տ­­նե­րի, սան­ձար­ձակ է դարձ­նում Բաք­վին: Ռա­զ­­մա­կան փոր­ձա­գետ Դա­վիթ Ջա­մալ­յա­նը, մեկ­նա­­բա­նե­լով ԵԱՀԿ ՄԽ ­հա­մա­նա­խա­­գահ­նե­րի հայ­տա­րա­րութ­յու­նը, նշել է. «Հեր­թա­կան ան­գամ ա­կա­նա­տե­սը ե­ղանք ո­չինչ չա­սող, ին­ք­­նան­պա­տակ հայ­տա­րա­րութ­յան, որն ան­կաս­կած չի կա­րող լից­քա­թա­փել լար­վա­ծութ­յու­նը ռազ­մա­ճա­կա­տում: Ա­վե­լին՝ նման հայ­տա­­­րա­րութ­յուն­ներն ա­վե­լի սան­ձար­­ձակ են դարձ­նում ագ­րե­սո­րին: Ա­լիեւ­յան վար­չա­կազ­մի մոտ այս կերպ ա­վե­լի է ամ­րապնդ­վում այն հա­մոզ­վա­ծութ­յու­նը, որ կա­րե­լի է ա­նել այն ա­մե­նը, ինչ ար­գե­լում է մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քը եւ մնալ ան­պա­տի­ժ»: Նրա խոս­քե­րով, տվ­­յալ դե­­պ­­քում գործ ու­նենք ԵԱՀԿ ՄԽ ­հա­­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից, այս­պես կոչ­ված, «պա­րի­տե­տա­յի­ն» մո­տե­ցում հան­դես բե­րե­լու հետ, երբ փորձ է ար­վում կող­մե­րից եւ ոչ մե­կի մոտ չթող­նել «կող­մ­­նա­կա­լ» լի­նե­լու տպա­վո­րութ­յուն»:

Բայց ի­րա­կա­նում գործ ու­նենք ռազ­մա­ճա­կա­տում ի­րադ­րութ­յան ա­պա­կա­յու­նաց­ման պա­տաս­խա­նատ­վութ­յան հա­մա­հար­թեց­ման հետ, ին­չը ի­րա­կա­նութ­յա­նը հա­մար­­ժեք չլի­նե­լու պատ­ճա­ռով վար­­կա­բե­կում է եւ՛ ­բա­նակ­ցա­յին գոր­­ծըն­թա­ցը, եւ՛­ այդ գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դի դեր կա­տա­րող կա­­ռույ­ցը: Հայ­կա­կան կող­մը պա­հան­ջում է «ռազ­մա­ճա­կա­տում տեղ գտած մի­ջա­դե­պե­րի օբ­յեկ­տիվ քննութ­յուն, կոնկ­րետ մի­ջա­դե­պի մե­ղա­վո­րի բա­ցա­հայ­տում եւ վեր­ջի­նիս հան­դեպ հս­­տակ վե­րա­բեր­մունք, գնա­հա­տա­կան»:

Հի­շեց­նենք, որ հա­մա­նա­խա­գա­հ­­նե­րի տա­րա­ծած հայ­տա­րա­րութ­յու­նում մաս­նա­վո­րա­պես նշ­­վում է. «Հա­մա­նա­խա­գահ­ներն ի­ր­­ենց մտ­­ա­­հո­գութ­յունն են հայտ­նել շփման գծի եր­կայն­քով վեր­ջին մի­ջա­դե­պե­րի առն­չութ­յամբ եւ կոչ ա­րել կող­մե­րին զսպվա­ծութ­յուն ցու­ցա­բե­րել ու զերծ մնալ պա­տաս­խան գոր­ծո­ղութ­յուն­նե­րից: Հա­մա­նա­խա­գահ­նե­րը ող­ջու­նում են կող­մե­րի՝ հա­կա­մար­տութ­յու­նը խա­ղաղ ճա­նա­պար­հով լու­ծե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան վե­րա­հաս­տա­տու­մը»:

ՀՀ­ ԱԳ նա­խա­րա­րը ԵԱՀԿ ՄԽ ­հա­մա­նա­խա­գահ­նե­րին պար­զա­բա­­նել է, որ Ադր­բե­ջա­նը հետ­քայլ է կա­տա­րել, եւ դա Հա­յաս­տա­նի մեղ­քով չէ: Հ­­ա­մա­նա­խա­գահ­նե­րը ա­մեն դեպ­քում նշել են նաեւ դու­բ­­լին­յան հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­ր­­ում քննա­դա­տել էին սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցող մի­ջա­դե­պե­րը:

Իսկ զի­նա­դա­դա­րը փխրուն վի­­ճակ է, եւ բո­լոր կող­մե­րը պետք է դա լավ հի­շեն: Հարկ է նաեւ ա­սել, որ հա­ջորդ պա­տե­րազ­մը Բա­ք­­վում է ա­վարտ­վե­լու: Ուս­տի, պի­տի հի­շեն նաեւ, որ հենց Բաք­վի խնդրան­քով է, որ 1994թ. մա­յի­սի 12-ին ու­ժի մեջ մտավ կրա­կի դա­դա­րեց­ման մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը, այդ «փխ­­րու­ն­ պայ­մա­նա­գի­­րը», ո­րը Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դութ­յամբ կնքվել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի կող­մից: Տեքս­տը ստո­րա­գ­­րել են Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար­նե­րը եւ Լեռ­
նա­յին Ղա­րա­բա­ղի բա­նա­կի հրա­մա­նա­տա­րը, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, Մ. Մա­մե­դո­վը՝ 1994թ. մա­յի­սի 9-ին Բաք­վում, Ս. Սարգս­յա­նը՝ մա­յի­սի 10-ին Ե­րե­ւա­նում, Ս. Բա­բա­յա­նը՝ մա­յի­սի 11-ին Ստե­փա­նա­կեր­տում:

 
Հրա­դա­դա­րի մա­սին պայ­մա­նա­գիր

Ար­ձա­գան­քե­լով 1994 թվ­­ա­­կա­նի մա­յի­սի 5-ի Բիշ­քե­կի ար­ձա­նագ­րութ­յան մեջ նշված հրա­դա­դա­րի կո­չին եւ հեն­վե­լով 1994 թվա­կա­նի փետր­վա­րի 18-ի Ար­ձա­նագ­րութ­յան վրա՝ հա­կա­մար­տող Կող­մե­րը հա­մա­ձայ­նե­ցին հե­տեւ­յա­լի մա­սին.

1. Ա­պա­հո­վել կրա­կի եւ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի լիա­կա­տար դա­դա­րե­ցու­մը՝ սկսած 1994 թվա­կա­նի մա­յի­սի 12-ի 00 ժամ 01 րո­պեից: Մին­չեւ ոչ ուշ, քան 1994 թվա­կա­նի մա­յի­սի 11-ը հրա­դա­դա­րի մա­սին հա­մա­պա­տաս­խան հրա­ման­նե­րը կտրվեն եւ կհա­ղորդ­վեն ռազ­մա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հրա­մա­նա­տար­­նե­րին, ո­րոնք պա­տաս­խա­նա­տու են դրանց ի­րա­կա­նաց­ման հա­մար: Մա­յի­սի 12-ին՝ մին­չեւ ժա­մը 23.00, Կող­մե­րը կփո­խա­նա­կեն հրա­դա­դա­րի մա­սին ի­րենց հրա­ման­նե­րի տեքս­տե­րը՝ դրանց հնա­րա­վոր փո­խա­դարձ լրաց­ման եւ հե­տա­գա­յում հա­ման­ման փաս­տաթղ­թե­րի հիմ­նա­կան դրույթ­նե­րի ներ­դաշ­նա­կեց­ման նպա­տա­կով:

2. Խնդրել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թ­­յան Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րին՝ Մոսկ­վա­յում, մին­չեւ ոչ ուշ, քան ս.թ. մա­յի­սի 12-ը Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար­նե­րի ու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բա­նա­կի հրա­մա­նա­տա­րի մաս­նակ­ցութ­յամբ հրա­տապ հան­դի­­պում հրա­վի­րե­լու՝ նպա­տակ ու­նե­նա­լով հա­մա­ձայ­նեց­նե­լու զոր­քե­րի բա­ժան­ման եզ­րագ­ծե­րը, այլ հրա­տապ ռազ­մա­տեխ­նի­կա­կան հար­ցեր, ինչ­պես նաեւ նա­խա­պա­տ­­րաս­տել մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րի ա­ռաջ­ա­վոր խմբի տե­ղա­կա­յու­մը:

3. Սույն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը կօգ­տա­գործ­վի ա­ռա­ջի­կա 10 օր­վա ըն­թաց­քում բա­նակ­ցութ­յուն­նե­րը ա­վար­տե­լու եւ մին­չեւ ոչ ուշ, քան ս.թ. մա­յի­սի 22-ը զին­ված հա­կա­մար­տութ­յան դա­դա­րեց­ման մա­­­սին հա­մա­ձայ­նա­գիր կնքե­լու հա­մար:

4. Սույն հա­մա­ձայ­նա­գի­րը ու­ժի մեջ կմտնի ան­մի­ջա­պես այն պա­հից հե­տո, երբ Միջ­նոր­դը տե­ղե­կաց­նի, որ նա ստա­ցել է հա­կա­մար­տող ու­ժե­րի կող­մից լիո­վին նույ­նա­կան փաս­տաթղ­թեր, ստո­րագր­ված լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցի­չ­­նե­րի կող­մից:

 

Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար

Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բա­նա­կի հրա­մա­նա­տար

 

Ար­տակ Հա­յոց­յան

 

Մոսկ­վան սա­տա­րում է Ե­րե­ւա­նին

 

Աշ­խա­տան­քա­յին այ­ցով Մոսկ­վա­ էր մեկ­նել ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը: Նա կարճ հան­դի­պում է ու­նե­ցել ՌԴ ­նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ, այ­նու­հե­տեւ հան­դի­պել է ՌԴ ­կա­ռա­վա­րութ­յան նա­խա­գահ, ՌԴ ­նախ­կին նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վե­դե­ւին:

ՀՀ ­նա­խա­գա­հն­ ու ՌԴ ­կա­ռա­վա­րութ­յան նո­րան­շա­նակ նա­խա­գա­հը վստա­հութ­յուն են հայտ­նել, որ կշա­րու­նակ­վի Հա­յաս­տա­նի ու Ռու­սաս­տա­նի մի­ջեւ բա­րե­կա­մութ­յան ամ­րապնդ­ու­մը եւ ի­րենց հա­մա­գոր­ծա­կ­­ցութ­յու­նը կպահ­պա­նի երկր­նե­րի մի­ջեւ հա­տուկ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Պաշ­տո­նա­կան Մոսկ­վան շնոր­հա­վոո­րել է Սերժ Սարգս­յա­նին՝ ՀՀԿ­-ի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում բա­ցար­ձակ հաղ­թա­նա­կի հաս­նե­լու հա­մար՝ դա հա­մա­րե­լով ա­ռա­ջըն­թաց՝ արդ­յու­նա­վետ զար­գաց­ման եւ սո­ցիալ-տնտե­սա­կան խնդիր­նե­րի լուծ­ման ա­ռու­մով: Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յունն ա­մեն կերպ կա­ջակ­ցի Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին: ՀՀ ­նա­խա­գա­հը Մոսկ­վա­յում մաս­նակ­ցել է նաեւ ԱՊՀ պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի խորհր­դի ոչ պաշ­տո­նա­կան նիս­տին:

 Ար­ցա­խի հար­ցում Մոսկ­վան շա­րու­նա­կում է սա­տա­րել ԵԱՀԿ ՄԽ ­կող­մից որ­պես փա­թեթ ա­ռա­ջարկ­ված Մադ­րիդ­յան սկզբունք­նե­րում նե­րառ­ված բո­լոր կե­տե­րը, նաեւ այն­տեղ նե­րա­ռված անվ­տան­գութ­յան մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­նե­րը՝  Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վերջ­նա­կան կար­գա­վի­ճա­կի վե­րա­բեր­յալ գա­լիք ի­րա­վա­կան պար­տա­դիր ուժ ու­նե­ցող կամ­քի ա­զատ ար­տա­հայտ­ման հա­մար հա­մա­պա­տաս­խան պայ­ման­ներ ստեղ­ծե­լու հա­մա­ր:

 
Կարեն Բալյան

 

«Լու­սանցք» թիվ 18 (239), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։