Թա­գա­վո­րա­կան խա՞յծ, թե՞ ա­խոր­ժա­կին քա­ցախ

 

ԲՀԿ­-ի մին­չընտ­րա­կան, նա­խընտ­րա­կան ու ա­ռա­վել եւս հե­տընտ­րա­կան խա­ղե­րը պա­ռակտ­ման եզ­րին հասց­րին ԱԺ ընտ­րու­թ­­յուն­նե­րում 2-րդ ­տե­ղը գրա­ված կու­սակ­ցութ­յա­նը: Եվ սա կռա­հե­լի էր: Մեր աղբ­յուր­նե­րը ԲՀԿ­-ից հայ­տ­­նում են, որ այն մար­դիկ, ով­քեր ին­ք­­նա­բա­ցարկ են հայ­տա­րա­րել պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տ­­նե­րից հրա­ժար­վե­լու հա­մար, դե­ռեւս կու­սակ­ցութ­յու­նում կմնան, ին­չը եւս հա­րա­բե­րա­կան է: Ըստ նույն աղ­բ­­յուր­նե­րի, ԲՀԿ ­նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը ա­­նակն­կա­լի է ե­կել, բայց փոր­ձում է ցույց չտալ: Նա իր կու­սա­կից­նե­րի այն հար­ցին, թե ով է Վար­դան Օս­կան­յա­նը, ով ի­րա­վունք ու­նի իր սե­փա­կան կար­ծի­քը թմբկա­հա­րել ամ­բողջ ընտ­րա­կան ըն­թաց­քում, իսկ ի­րենք՝ ոչ, ԲՀԿ ­ղե­­կա­վա­րը կտ­­րուկ է պա­տաս­խա­նել՝ նշե­լով որ նա ու­նի այդ իր­ա­վուն­քը՝ վաս­տա­կել է: Իսկ հա­ջորդ հար­ցին, արդ­յո՞ք­ ի­րենք չեն վաս­տա­կել, հն­­չել է պա­տաս­խան՝ ոչ: ԲՀԿ ­նա­խա­գահն ա­վե­լի հե­ռուն է գնա­ցել՝ ա­սե­լով, որ ինքն է թա­գա­վո­րը ու ոնց կա­սի՝ էդ­պես էլ կլի­նի: Բայց, ըստ մեր տե­ղե­կութ­յուն­նե­րի, ան­գամ Վար­դան Վար­դան­յանն ու Հա­րութ­յուն Քուշկ­յա­նը, ով­քեր ի­րա­պես հա­վա­տա­րիմ են ե­ղել ԲՀԿ­-ին, թույլ չեն տվել այդ տո­նով շա­րու­նակ­վի զրույ­ցը… եւ թա­գա­վո­րին հաս­կաց­րել են, որ «թա­գա­վո­րութ­յու­նը» թող­նում են ի­րեն… Մեկ այլ պատ­ճառ էլ կա, որ հին ԲՀԿ­-ա­կան­նե­րը կողմ են կոա­լի­ցիա­յին եւ դեմ՝ սին ընդ­դի­մա­դիր խա­ղե­րին, իսկ նոր ԲՀԿ­-ա­կան­նե­րը փոր­ձում են կու­սակ­ցութ­յու­նը ընդ­դի­մա­դիր դարձ­նել:

Կար­ծես ճիշտ չեն այն տե­ղե­կութ­յուն­նե­րը, որ Գա­գիկ Ծա­ռուկ­յանն է հանձ­նա­րա­րել ինք­նա­բա­ցար­կի դի­մում­նե­րը գրել, բայց փոր­ձում են այդ­պես ներ­կա­յաց­նել: Ա­ռա­ջի­նը ա­ռող­ջա­պա­հութ­յան նա­խա­րար Հա­րութ­յուն Քուշկ­յանն է ինք­նա­բա­ցար­կի դի­մում ներ­կա­յաց­րել, ով ԲՀԿ­ հա­մա­մաս­նա­­կան ցու­ցա­կի 8-րդ ­տե­ղում է: Հե­տո՝ քա­ղ­­շի­ն­ նա­խա­րար Վար­դան Վար­դան­յա­նը, Ռու­­բեն Գ­­ե­ւորգ­յա­նը, ԲՀԿ ­նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Խա­չիկ Գալստ­յա­նը եւ տա­սն­­յակ այլ կու­սակ­ցա­կան­ներ: Պատ­գա­մա­վոր չեն լի­նե­լու ԲՀԿ­ ընտ­րա­­­ցու­ցա­կի 14-րդ ­տե­ղը զբա­ղեց­նող Ա­րամ Սա­­ֆար­յա­նը, նա­խ­­կին այլ պատ­գա­մա­վոր­ներ:

Այս­պես ժա­մա­նա­կին ի­րեն Ա­բով­յան քա­ղա­քի, հե­տո Կո­տայ­քի մար­զի թա­գա­վոր հռչա­կած Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը այ­լեւս հան­րա­պե­­տութ­յան թա­գա­վո­րի կար­գա­վի­ճակ է փնտրում:

Գոր­ծող նա­խա­գահ Սերժ Սար­գս­­յա­նի հա­մար դա միան­շա­նակ ըն­դու­նե­լի չե­ղավ, ան­գամ թույլ չտր­­վեց այդ մա­սին բարձ­րա­ձայն մտա­ծել: Իսկ 2-րդ ­նա­խա­­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նը դա եր­­բեք չէր լսի ան­գամ ա­կան­ջի ծայ­րով: Ու… ԲՀԿ ­նա­խա­գա­հը ըն­տ­­րեց 1-ին նա­խա­գահ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նին՝ մտա­ծե­լով, որ նա «հին» է ու նրա մոտ կհա­ջո­ղի: Բայց վստահ ենք՝ այս նախ­կին նա­խա­գա­հը եւս չի հան­դուր­ժի երկ­րոր­դը լի­նե­լու պայ­մա­նը…

Հի­մա պետք է հաս­կա­նալ, ո՞վ ­նե­րար­կեց այս «թա­գա­վո­րա­կան» խայ­ծը, թե՞ ի­րա­պես սա անն­կուն ձգտում է ու ա­մե­նե­ւին էլ խայծ չէ…

 

Ար­տակ Հա­յոց­յան

 

Ազն­վութ­յու­նը՝ փա­լա­սի կար­գա­վի­ճա­կում

 

Ինչ­պես մնաց­յալ «փոք­րա­մա­ս­­­նա­կան» նո­րըն­տիր խորհր­դա­րա­նա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը, այն­պես էլ ՀՅԴ-ն, գոհ չէ իր ազ­­գա­յին­ժո­ղով­յան ձեռք­բե­րու­մից, չնա­յած շա­տերն են հա­վաս­տում, որ նաեւ ՀՅԴ­-ի հա­մար 5%-ի հաղ­թա­հա­րու­մը ինք­նու­րույն հնա­րա­վոր չէր լի­նի, ե­թե…

Բայց դե դժգոհ են: Ո­րով­հե­տեւ նաեւ սփյուռ­քա­հա­յութ­յա­նը տված խոս­տում­նե­րը չեն հիմ­նա­վոր­վում, իսկ ա­ռանց սփյուռ­քի ա­ջակ­ցութ­յան Դաշ­նակ­ցութ­յու­նը կդառ­նա ՀՀ ­շար­քա­յին մի կազ­մա­կեր­պութ­յուն: Ի­­հար­կե, ո­րո­շա­կի ազ­գա­յին դի­մա­գ­­ծով, բայց՝ շար­քա­յին:

Հե­տաքր­քիր է, որ մինչ ընտ­րու­թ­­յուն­նե­րը ՀՅԴ­ ան­դամ Ա­րամ Նռան­յա­նը ա­սել էր. «Մեզ հա­մար պատ­գա­մա­վոր դառ­նա­լը ինք­նան­պա­տակ չէ, ես խղճում եմ այն մար­դ­­կանց, ո­րոնց կյան­քը սկսում եւ ա­վարտ­վում է պատ­գա­մա­վոր դառ­նա­լու ցան­կութ­յամ­բ»,- պա­տաս­խա­նե­լով այն հար­ցին, թե իր ա­նու­նը ընտ­րա­ցու­ցա­կի 12-րդ ­հո­րի­զո­նա­կա­նում է, բայց  դա իր հա­մար կա­րե­ւոր չէ: Իսկ այժմ 5 ման­դա­տը խիստ քիչ է թվում դաշ­նակ­ցա­կան­նե­րին եւ «պատ­գա­մա­վոր դառ­նա­լը»՝ ինք­նան­պա­տակ, թե այլ նպա­տա­կով, ար­դեն կա­րեւ­որ­­վում է: Նռան­յա­նի խոս­քե­րով, ՀՅԴ-ն ա­վե­լի ար­մա­տա­կան է, քան յու­րա­քանչ­յուր այլ ուժ, ու ե­րե­ւի սա է կա­րե­ւոր­ման պատ­ճա­ռը…

Բայց ՀԱԿ-ն­ էլ ի­րեն է բա­ցա­ռա­պես միակ ար­­մա­տա­կան ու­ժ ­հա­­մա­րում (այ­լերն էլ՝ ի­րենց հա­մա­րում), եւ մար­դիկ դժ­­վա­րա­նա­լու են ի­ր­­ենց ար­մատ­նե­րի փն­­տր­­տու­քում: Հե­տաքր­քիր մի բան կա մեր քա­ղա­քա­կան դաշ­տում, ար­մա­տա­կան են ի­րենց հա­մա­րում այն ու­ժե­րը, ո­րոնք պար­զա­պես իշ­խա­նութ­յան գա­լու տեն­­չով ա­մե­նա­դեմն են ար­տա­հայտ­վում տվ­­յալ իշ­խա­նութ­յա­նը, եւ հենց դա էլ «ա­ր­­մատ» են հա­մա­րում… Իսկ երբ ու­սում­նա­սի­րում ենք նրանց ծրագ­րե­րը, գրե­­թե տար­բե­րութ­յուն չի նկա­տ­­վում: Թե իշ­խա­նութ­յան գա­լով այդ ի՞նչ «ար­մատ» են փո­խե­լու, ան­հաս­կա­նա­լի է: Նույն կար­գերն են լի­նե­լու, նույն ար­ժեք­նե­րը, նույն գոր­ծե­լաո­ճը եւն:

ՀՀՇ­-ա­կան նա­խա­րար­ներ ու պատ­գա­մա­վոր­ներ էլ ենք տե­սել, նրանց գռփելն էլ: Տե­սել ենք նաեւ ՀՅԴ­-ա­կան նա­խա­րար­ներ ու պա­տ­­գա­մա­վոր­ներ, ՀՀԿ­-ա­կան, ԲՀԿ­-ա­կան, ՕԵԿ-ա­կան եւ այլ, ան­գամ ան­կու­սակ­ցա­կան… Նույնն է, եւ ոչ մե­կի փո­րը չի ծա­կել ա­վել փո­ղը: Այն փո­ղը, ո­րն­ այ­սօր էլ խոս­տա­նում են մարդ­կանց… Այն փո­ղը, ո­րը ընտ­րա­կա­շառք էին տա­լիս ու այժմ չքմե­ղա­նում են ու ճա­մար­տա­կում ազ­գի փրկութ­յու­նից…

Ե­րե­ւի ժա­մա­նակ լի­նի ու հատ-հատ անդ­րա­դառ­նանք բո­լոր կու­սա­­կ­­ցութ­յուն­նե­րի բո­լոր նա­խա­րար­նե­րի (ներ­կա ու նախ­կին) լա­փած-տա­րած­նե­րին, որ­պես­զի այ­լեւս մեծ-մեծ չփրթեն, եւ ճիշտն ու ազն­վու­թ­­­յու­նը փա­­­­լա­սի կար­գա­վի­ճա­կում չհայ­տ­ն­վեն այ­լեւս…

 
Նա­րե Մշեց­յան

 

Հետ տվեք վզի­կը, տո­տի­կը…

 

Նախ­կին կոա­լի­ցիա­յի ան­դամ ՕԵԿ-ը ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում 5%-ա­նոց ար­գել­քը հաղ­թա­հա­րած­նե­րի մեջ վեր­ջինն էր, բայց հաս­տատ ձգտում է նոր կոա­լի­ցիա­յի: ՕԵԿ-ը 6 պատ­գա­մա­վոր ու­նի եւ ար­դեն խմբակ­ցութ­յան ղե­կա­վարն էլ է հայտ­նի՝ Հե­ղի­նե Բի­շար­յա­նը: Այս կու­սակ­ցութ­յան մա­սին եւ՛ ընդ­դի­մա­դիր եւ՛ իշ­խա­նա­մետ զլմ-­նե­րը ար­տա­հայտ­վել եւ վե­րա­բեր­վել են որ­պես ա­մե­նա­կա­շա­ռա­տու մաս­նակ­ցի: Ան­գամ նշվեց, թե մի կերպ ԱԺ մտնե­լուց հե­տո, ՕԵԿ-ը ընտ­րա­կա­շառք­նե­րը հետ է ու­զել: Վեր­ջերս նո­րից «Ժո­ղո­վուր­դ»-ն­ անդ­րա­դար­ձավ ՕԵԿ-ի ընտ­րա­կա­շառք­նե­րի վեր­ա­դար­ձ­­ման պատ­մութ­յա­նը՝ հա­վե­լե­լով, որ ԲՀԿ-ն եւս հետ է պա­հան­ջում ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում Կո­տայ­քի մար­զի Լեռ­նա­նիստ գյու­ղին տրա­մադ­րած ընտ­րա­կա­շառ­քը. «Հա­մե­նայն­դեպս, գյու­ղից ա­հա­զան­գե­ցին, որ Լեռ­նա­նիստ հա­մայն­քի ղե­կա­վար Առ­լիկ Ար­շակ­յա­նը մեկ առ մեկ գյու­ղա­ցի­նե­րից հետ է պա­հան­ջում բա­ժան­ված 10 հա­զար դրամ­նե­րը», չնա­յած գյու­ղա­պե­տը հեր­քել է այդ տե­ղե­կութ­յու­նը:

Ա­սում են՝ ՕԵԿ-ի հիմ­նա­կան ան­հա­ջո­ղութ­յու­նը ե­ղել է ղե­կա­վա­րի՝ Ար­թուր Բաղ­դա­սար­յա­նի ընտ­րա­ցու­ցա­կի թեկ­նա­ծու­նե­րին «գցե­լու» եւ պար­բե­րա­բար «փո­ղա­թա­փե­լու» գոր­ծու­նեութ­յու­նը:

ՀՀ­ ԱԱԽ քար­տու­ղա­րը բո­լո­րին ինչ-ինչ պա­­շ­­տոն­ներ է խոս­տա­ցել, բայց կանգ­նել է փաս­տի ա­­ռաջ… Իսկ ԱԺ մի կերպ մտնե­լու հա­մար էլ պի­տի ե­րախ­տա­պարտ լի­նի կո­ա­լի­ցիոն գոր­ծըն­կեր­նե­րի կոա­լի­ցիոն «պար­­տա­վո­րութ­յուն­նե­րին»…

 

Վա­հագն Նան­յան

 

Տվել են մի­լիո­նը, ու տեղ­յակ է Ա­հա­րո­նը

 

Այն հան­գա­ման­քը, որ սո­ցիո­լոգ Ա­դի­բեկ­յա­նին գրե­թե ոչ ոք չի հա­վա­տում քա­ղա­քա­կան դաշ­տում, հաս­տա­տեց նաեւ ԿԸՀ նա­պա­գահ Տիգ­րան Մու­կուչ­յա­նը: Նրա հա­մար ան­հաս­կա­նա­լի է՝ ինչ­պես է այս սո­ցիո­լո­գը պար­զել, որ 2,5 մլն. դո­լար ընտ­րա­կա­շառք է բա­ժան­վել:

Տ. Մու­կուչ­յա­նը տա­րա­կու­սել է. «Չգի­տեմ՝ ին­չի հի­ման վրա են կա­տար­վել նման դա­տո­ղութ­յուն­ներ, ինչ վի­ճա­կագ­րութ­յուն է ի­րա­կա­նաց­վել, ինչ մե­թո­դո­լո­գիա­յով են կա­տար­վել այդ հար­ցում­նե­րը, ե­թե ինձ հայտ­նի չէ նման մե­թո­դո­լո­գիա, ընտ­րան­քի ձե­ւե­րը, հե­տա­զո­տութ­յան բնույ­թը, ա­պա այդ հե­տա­զո­տութ­յունն ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է»:

Նրա խոս­քով, ընտ­րա­կա­շառ­քը հան­ցա­գոր­ծութ­յուն է, եւ դրա հե­ղի­նա­կը պետք է պատժ­վի, իսկ դրա հա­մար անհ­րա­ժեշտ են հս­­տակ փաս­տեր: Կա­րե­լի է խո­սել տար­բեր թվե­րի մա­սին, բայց ե­թե յու­րա­քանչ­յուր դա­տո­ղութ­յուն ներ­կա­յաց­վում է, ա­պա պետք է ու­նե­նա փաս­տեր:

Իս­կա­պես հե­տաքր­քիր է: Իսկ գու­ցե Ա­հա­րոն Ա­դի­բեկ­յա­նն­ առնչ­վու՞մ­ է ընտ­րա­կա­շառք բա­ժա­նող­նե­րին եւ ստու՛յգ ­գի­տի, որ 2,5 մլն. դո­լար ընտ­րա­կա­շառք է բա­ժան­վել ու նաեւ՝ ում:

Ո՞վ­ է նրան պաշ­տո­նա­պես այդ մա­սին հար­ց­­րել: Ե­թե սխալ թվեր են աս­վել, ա­պա ո՞վ­ է ի­րա­վունք տվ­­ել այս­պի­սի «սո­ցո­լո­գիա» կի­րա­ռել…

Իսկ այս մա­սին նրան պա­­շ­­տո­նա­պես հարց­րե՞լ­ են: ­Բայց գու­ցե հարց­նե՞ն: Իսկ ե­թե ա­սի՞…

Դե, հե­տո էլ ա­սում են՝ ին­չու մար­դիկ չեն հա­վա­տում սո­ցիո­լոգ­նե­րին: Այս­պի­սի դրսե­ւո­րում­նե­րը միան­գա­մից ստվեր են գցում նա­եւ սո­ցիո­լո­գիա մաս­նա­գի­տութ­յան վրա:

 

Գո­հար Վա­նես­յան

 

«Լու­սանցք» թիվ 18 (239), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։