Նոր Ազ­գա­յին Ժո­ղո­վում ներ­կա­յաց­ված չէ ամ­բողջ քա­ղա­քա­կան դաշ­տը

Քաղ­տեխ­նո­լո­գը քա­ղա­քա­կան դաշ­տը չի՞ պատ­կե­րաց­նում, թե՞ մեկ այլ քա­ղա­քա­կա­նութ­յուն է վա­րում

 

«Լու­սանցք»-ը պար­բե­րա­բար անդ­րա­դառ­նում է հայ քա­ղա­քա­կան բնա­գա­վա­ռին եւ այն­տեղ առ­կա ուղ­ղութ­յուն­նե­րին: Հստակ է, որ այն չի կա­րող տար­բեր­վել հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձից, ուս­տի նմա­նութ­յուն ու­նի նաեւ աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րում առ­կա քա­ղա­քա­կան ո­լորտ­նե­րի հետ:

Այս ա­մե­նն­ այն­քան պարզ է, որ ա­մեն ան­գամ անդ­րա­դառ­նա­լիս թվում է, թե նոր ա­սե­լիք չի լի­նի: Սա­կայն ո­րոշ հրա­պա­րա­կում­ներ ստի­պում են վերս­տին ար­ծար­ծել թե­ման:

Քա­ղա­քա­կան տեխ­նո­լոգ Կա­րեն Քո­չար­յա­նն­ անդ­րա­դառ­նա­լով մա­յի­սի 6-ի ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րին՝ ա­սել է, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժա­ռան­գութ­յուն»-ը եւ ՀՅԴ-ն ամ­բող­ջա­պես լրաց­նում են Հա­յաս­տա­նի քա­­ղա­քա­կան ո­լոր­տը. «Նոր խոր­հր­­դա­րա­նը կլի­նի գրե­թե նման զար­­գա­ցած պառ­լա­մեն­տա­րիզմ ու­նե­ցող երկր­նե­րի խորհր­դա­րան­նե­րին: Այս­տեղ ներ­կա­յաց­ված է քա­ղա­քա­կան դաշ­տի ողջ սպեկտ­րը, թեեւ բազ­միցս եմ ա­սել, որ Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան դաշ­տը փո­շիաց­ված է, քա­նի որ կու­սակ­ցու­թ­­յուն­նե­րը հան­դես են գա­լիս ոչ թե գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րով, այլ՝ կե­նաց­նե­րո­վ… Նոր խոր­հր­­դա­րա­նը քա­ղա­քա­կա­նա­պես ակ­տիվ է լի­նե­լու, դառ­նա­լու է իս­կա­կան քա­ղա­քա­կան տրի­բու­նա, այլ ոչ թե կո­ճակ սեղ­մե­լու վայ­ր»:

Չցան­կա­նա­լով հա­մա­ձայ­նել  կամ չհա­մա­ձայ­նել «զար­գա­ցած պառ­լա­մեն­տա­րիզմ ու­նե­ցող երկր­նե­րի խորհր­դա­րան­նե­րի» եւ «իս­կա­կան քա­ղա­քա­կան տրի­բու­նա, այլ ոչ թե կո­ճակ սեղ­մե­լու վայ­ր» թե­մա­նե­րին (գու­ցե հե­տա­գա­յում անդ­րա­դառ­նանք), միայն նշենք, որ «քա­ղա­քա­կան դաշ­տի ողջ սպեկտ­րը» չի սահ­մա­նա­փակ­վում վե­րոնշ­յալ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րով:

Նախ՝ այդ կազ­մա­կեր­պութ­յուն­ներն ան­կախ իշ­խա­նա­կան կամ ընդ­դի­մա­դիր լի­նե­լուն, գրե­թե նույն գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­ներն են դա­վա­նում՝ ի­հար­կե մաս­նա­կի տար­բե­րա­կում­նե­րով: Այս­պես.

1. ՀՀԿ-ն հա­մար­վում է եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան պահ­պա­նո­ղա­կան եւ ա­զա­տա­կան կու­սակ­ցութ­յուն: Վեր­ջերս դար­ձել է նաեւ Եվ­րո­պա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցութ­յան ան­դամ: Չնա­յած ՀՀԿ-ն իր գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նում նե­րա­ռում է Նժդե­հի ցե­ղակ­րոն ուս­մուն­քը, բայց նա­խընտ­րում է եվ­րա­պահ­պա­նո­ղա­կա­նի կո­չու­մը:

2. ԲՀԿ-ն ժո­ղովր­դա­վա­րա­կան եւ ա­զա­տա­կան հա­յացք­նե­րի տեր կու­սակ­ցութ­յուն է եւ ձգտում է դառ­նալ Եվ­րո­պա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցութ­յան ան­դամ:

3. ՕԵԿ-ը եւս ժո­ղովր­դա­վա­րա­կան եւ ա­զա­տա­կան գա­ղա­փար­նե­րի դա­վա­նող կազ­մա­կեր­պութ­յուն է եւ նույն­պես Եվ­րո­պա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցութ­յան ան­դամ է:

4. ՀՅԴ-ն ազ­գա­յին՝ թե­րեւս միայն հայ­դա­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան կրող, ըն­կեր­վա­րա­կան (սո­ցիա­լիս­տա­կան) կազ­մա­կեր­պութ­յուն է եւ Մի­ջազ­գա­յին սո­ցին­տեռ­նի ան­դամ է:

5. «Ժա­ռան­գութ­յուն»-ը ժո­ղովր­դա­վա­րա­կան եւ ա­զա­տա­կան ա­մե­րիկ­յան ո­ճի կազ­մա­կեր­պութ­յուն է, բայց Եվ­րո­պա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցութ­յան ան­դամ է:

6. ՀԱԿ-ը ժո­ղովր­դա­վա­րա­կան եւ ա­զա­տա­կան գա­ղա­փար­նե­րի կրող քա­ղա­քա­կան ու­ժե­րի դա­շինք է, ա­ռա­վել եւս վար­կա­բեկ­ված ՀՀՇ ­կա­ռույ­ցի ժա­ռան­գորդ:

Այս­տեղ, զերծ մնա­լով գնա­հա­տա­կան­ներ տա­լուց, նշենք, որ տես­նում ենք միայն եր­կու տե­սա­կի քա­ղա­քա­կան բե­ւեռ­նե­րի, ո­րոնք վստա­­հա­բար չեն ամ­բող­ջաց­նում «քա­ղա­քա­կան դաշ­տի ողջ սպեկտ­րը»:

1. ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն շատ սահ­մա­նա­փակ ներ­կա­յաց­նում են ազ­գա­յին քա­ղա­քա­կան բնա­գա­վա­ռը: Ա­ռա­ջի­նը ցե­ղակ­րոն ուս­մուն­քը ստո­րա­դա­սում է եվ­րա­պահ­պա­նո­ղա­կա­նութ­յա­նը, իսկ երկ­րոր­դը հայ տե­սա­կի բնա­խո­սա­կան նպա­տակ­նե­րից հե­ռու է դա­վա­նում Հայ դա­տի պա­հան­ջա­տի­րա­կան գա­ղա­փար­նե­րը: Ա­վե­լին՝ սո­ցիա­լիս­տա­կան թե­քում ու­նե­նա­լով՝ նախ­կի­նում ա­վե­լի շատ ա­ջա­կից են ե­ղել կա­պի­տա­լիս­տա­կան տնտե­սութ­յան զար­գաց­մա­նը:

2. ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ «Ժա­ռան­գութ­յուն»-ը նույն եվ­րա­ժո­ղովր­դա­վա­րա­կան ու ա­զա­տա­կան հա­յաց­քներն են դա­վա­նում, եւ իշ­խա­նա­մետ ու ընդ­դի­մա­դիր լի­նե­լը կու­սակ­ցա­կա­նա­կենտ­րոն ի­րո­ղութ­յուն է բա­ցա­ռա­պես: Բո­լորն էլ կա­պի­տա­լիս­տա­կան հա­սա­րա­կար­գի կողմ­նա­կից­ներ են:

Եվ ակն­հայտ է, որ նոր ԱԺ-ի «քա­ղա­քա­կան դաշ­տի ողջ սպեկտ­ր»-ից իս­պառ բա­ցա­կա­յում են ինչ­պես աշ­խար­հում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում ըն­դուն­ված  եւ գոր­ծող ազ­գայ­նա
­կան, ռազ­մա-հայ­րե­նա­սի­րա­կան ու կո­մու­նիս­տա­կան (նաեւ զուտ սո­ցիա­լիս­տա­կան) ուղ­ղութ­յուն­նե­րը, ե­թե ա­վե­լին չա­սենք:

Բա­ցի քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան զա­նա­զա­նում­նե­րից, պետք է նշենք, որ հատ­կա­պես ազ­գայ­նա­կան ու­ժե­րում կան նաեւ հա­վա­տով մնաց­յալ բո­լո­րից տար­բեր­վող ու­ժեր, այ­սինքն, ե­թե մնաց­յա­լը քրիս­տոն­յա են (կո­մու­նիստ­նե­րը՝ ան­հա­վատ), ա­պա մեր քա­ղա­քա­կան դաշ­տում առ­կա է ու­ժ, որ հե­տե­ւորդն է ա­րիա­դա­վա­նութ­յան-հե­թա­նո­սութ­յան, ին­չը եւ կտրուկ տար­բե­րա­կում է:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

«Գնա մե­ռի՝ ա­րի սի­րեմ»-ը՝ քա­ղա­քա­կան կա­տե­գո­րիա՞

 

«Ժա­ռան­գութ­յու­ն»-«Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ն­ ի­րենց հա­ջո­ղութ­յու­նը օ­րի­նա­չափ են հա­մա­րում: «Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ն­ ան­գամ հայտ­նել են, թե ի­րենք ի­րենց ի­րա­կան ընտ­րա­ձայ­նե­րով են ըն­տր­­վել: Ի­հար­կե, հա­մար­ձակ հայ­տա­րա­րութ­յուն է, գու­ցե նաեւ ինք­նա­վստա­հութ­յան փորձ, բայց «Ժա­­ռան­գութ­յան» ընտ­րա­ցու­ցա­կում հանգր­վա­նած նախ­կին ՀՀՇ-­ՀԱԿ-ա­կան կադ­րե­րին չգի­տես ին­չու թվում է, թե «Լե­ւո­նենց թի­մին» չեն սի­րում, բայց ի­րենց թի­մին սի­րում են: Այ­սինքն՝ ով ՀԱԿ-ից ­հե­­ռա­նա՝ սի­րե­լի կդառ­նա: Վատ չի հնչում: «Հան­րա­պե­տութ­յուն» կու­­սակ­ցութ­յան նա­խա­գահ Ա­րամ Սարգս­յանն էլ է հե­ռա­ցել ՀԱԿ-ից եւ կար­ծիք կա, որ կմիա­նա «Ժա­ռան­գութ­յան»-ը, չնա­յած զրույց­ներ են տա­րած­վել, թե նա կդառ­նա «նոր ընդ­դի­մութ­յան լի­դեր»:…­

Իսկ «Ժա­ռան­գութ­յուն»-ից խոր­հր­­դա­րան կգնան Րա­ֆ­­ֆի Հով­հա­նիս­յա­նը, Խա­չա­տուր Քո­քո­բել­յա­նը, Զա­րու­հի Փոս­տան­ջ­­յա­նը, Ա­լեք­սանդր Ար­զու­ման­յա­նը եւ Ռու­բիկ Հա­կոբ­յա­նը, սա­կայն ինք­նա­բա­ցարկ­նե­րը չեն բա­ցառ­վում:

«Ժա­ռան­գութ­յան» նախ­կին պա­­­­տ­­գա­մա­վոր­նե­րը եւ հին ան­դա­մ­­նե­րը հասց­րել են ար­դեն ի­րենց դժգո­հութ­յու­նը հայտ­նել եւ չի բա­ցառ­վում, որ դա կե­րե­ւակ­վի նա­եւ ա­ռա­ջի­կա օ­րե­րի հա­մա­գու­մա­րում:

Իսկ ա­հա ՀԱԿ-ում «գնա մե­ռին…» չեն հաս­կա­ցել, եւ կեն­տ­­րո­նա­կան գրա­­սեն­յա­կի հա­մա­կար­գող Լ­­ե­ւոն Զու­րաբ­յա­նը հան­դի­պել է ՀՀ­-ում Մեծ Բրի­տա­նիա­յի դես­պան Ջո­նա­թան Էյվ­զին եւ քն­­նարկ­ել մա­յի­սի 6-ի ընտ­րութ­յուն­նե­րը եւ դրանց արդ­յուն­քում ստեղծ­ված քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը: Ինչ­պես ՀԱԿ-ից են ա­սում՝ դե­ս­­պա­նին է ներ­կա­յաց­վել «ըն­տ­­րու­թ­­յուն­նե­րի ըն­թաց­քում կա­տար­ված՝ պե­տա­կա­նո­րեն կազ­մա­կեր­պ­­ված ընտ­րա­կեղ­ծա­րա­րութ­յան ամ­բողջ պատ­կե­րը»: Նշվել է Սա­հ­­մա­նադ­րա­կան Դա­տա­րան բո­ղո­քարկ­վե­լիք հայ­ցի մա­սին, ինչ­պես նաեւ ներ­կա­յաց­վել են ՀԱԿ-ի հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը: Եվ այս­պես, ՀԱԿ-ից վեր­ս­­տին հայ­տա­րա­րել են, թե միակ ընդ­դի­մութ­յու­նը ի­րենք են, եւ «Ժա­ռան­գութ­յուն»-«Ա­զատ դե­մո­կ­­րատ­ներ»-ի մա­սին, ինչ­պե­սեւ՝ ՀՅԴ­-ի ա­ռու­մով խոսք չկա:

Իսկ ԲՀԿ­-ի մա­սին ար­դեն բո­լո­րո­վի՜ն ­խոսք չկա:

ՀԱԿ-ի սի­րա­խա­ղը կար­ծես ա­վարտ­վեց, ե­թե ի­րա­պես սի­րա­խաղ էր, այլ ոչ թե՝ սին խաղ: Իսկ ա­վարտ­վեց, քա­նի որ ԲՀԿ­-ի վի­ճա­կը հի­մա է՜ն ­վի­ճա­կը չէ… Հե­ռա­նում են նո­րըն­տիր պատ­գա­մա­վոր­նե­րը:

Իսկ ընդ­հա­նուր վի­ճա­կը եւս պարզ չէ, մեկ էլ տե­սար կոա­լի­ցի­ա­յի մի մա­սը դար­ձավ ընդ­դի­մու­թյուն, իսկ ընդ­դի­մութ­յան մի մա­սը՝ կոա­լի­ցիա…

 

Ա­նի Մա­րութ­յան

 

«Լու­սանցք» թիվ 18 (239), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։