Ու՞մ­ Աստ­ծո գոր­ծերն են ան­քը­նը­նե­լի

 

Ա­ղան­դա­վո­րա­կան­նե­րի հան­րա­յին մաս­նակ­ցութ­յու­նը ոչ միայն ընտ­րութ­յուն­նե­րում է իր դերն ու­նե­նում, այ­լեւ կրո­նա­կան ա­րա­րո­ղութ­յուն­նե­րի հար­ցե­րում: «Խոս­քի ի­րա­վուն­ք» միա­վո­րու­մը վեր­ջերս տա­րա­ծել էր մի հա­ղոր­դագ­րութ­յուն, որ­տեղ նշվում է, որ ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը խա­բում են քա­ղա­քա­ցի­նե­րին, «օգ­տա­գոր­ծում են Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու տո­նա­կար­գը եւ հրա­վի­րում ի­րենց մի­ջո­ցա­ռում­նե­րին, բա­ժա­նում են թռու­ցիկ­ներ եւ այն­պի­սի ժա­մե­րի կազ­մա­կեր­պում ի­րենց մի­ջո­ցա­ռում­նե­րը, որ մար­դիկ չկա­րո­ղա­նան մաս­նակ­ցել ե­կե­ղե­ցու տո­նա­կար­գին»:

«Քայ­քա­յիչ ա­ղանդ­նե­րից տու­ժած­նե­րի օգ­նութ­յան կենտ­րո­ն» ՀԿ ­նա­խա­գահ Ա­լեք­սանդր Ա­մար­յա­նի հա­վաստ­մամբ էլ՝ նման ե­րե­ւույթ միշտ էլ ե­ղել է, սա­կայն դա զանգ­վա­ծա­յին բնույթ չի կրում, ո­րով­հե­տեւ ե­կե­ղե­ցու հե­տե­ւոդ­նե­րը հստակ կան­խում են այդ քայ­լե­րը՝ ի տար­բե­րութ­յուն նա­խընտ­րա­կան այս շրջա­նի, երբ «ա­ղան­դա­վո­րա­կան կա­ռույց­նե­րը նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րի հա­մե­մատ ա­վե­լի ակ­­տիվ գոր­ծու­նեութ­յուն են ի­րա­կա­նաց­նում»: Ըստ նրա՝ նա­խընտ­րա­­կան քա­րոզ­չութ­յանն այս ան­գամ եւս­ «ա­մե­նից ակ­տիվ են մա­ս­­նակ­ցել խա­րիզ­մա­տիկ ե­կե­ղե­ցու հե­տե­ւորդ­նե­րը»:

Ա. Ա­մար­յա­նի պն­դ­մամբ՝ նր­­անց հո­վիվ­ներն ի­րենց հե­տե­ւորդ­նե­րի ձայ­նե­րը վա­ճա­ռել էին 4-5 տար­բեր կու­սակ­ցութ­յուն­նե­րի. «Խա­րիզ­մա­տ­­նե­րի ե­կե­ղե­ցու բո­լոր կա­­ռույց­նե­րի հե­տե­ւորդ­նե­րը վա­ճա­ռել են ի­րենց ձայ­նե­րը: Ընդ­հա­նուր առ­մամբ, Հա­յաս­տա­նում կա 350 հազ. ա­ղան­­դա­վոր, ո­րից 100-150 հազ.-ը՝ քայ­քա­յիչ, իսկ 200 հազ-ը ա­մե­նավ­տան­գա­վոր ազ­դե­ցութ­յամբ ա­ղան­դա­վոր­ներ են: Այս թի­վը հեշ­տո­րեն կա­րող է ա­պա­հո­վել նրանց մուտ­քը ԱԺ»:

Ըստ Ա. Ա­մար­յա­նի հա­վաստ­ման, ա­ղան­դա­­­­վո­րա­կան կազ­մա­կեր­­պութ­յուն­նե­րի մաս­նակ­ցութ­յու­նը ըն­տ­­րութ­յուն­նե­րին նա­խորդ տա­րի­նե­րին էլ ո­րո­շիչ է ե­ղել: «Ե­թե մենք հի­շենք նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րը, մի կու­սակ­ցութ­յուն ան­ցավ Աժ, ոչ մե­կը չէր կա­րո­ղա­նում հաս­կա­նալ, թե ինչ­պես դա նրան հա­ջող­վեց: Այս վեր­ջերս էլ ա­ղան­դա­վոր­նե­րի կո­ղ­­մից հայ­տա­րա­րութ­յուն է ե­ղել, որ նրանք նո­րից սա­տա­րում են նույն կա­ռույ­ցին: Այ­սօր­վա դր­­ու­թ­­յամբ ա­մեն ինչ խառն է, բայց ընտ­րու­թ­­յուն­նե­րի նա­խորդ՝ լռութ­յան օ­րը ես, կա­րող է, բա­ցա­հայ­տեմ այդ կու­սակ­ցութ­յուն­նե­րի ա­նուն­նե­րը»,- ա­սել էր  «Քայ­քա­յիչ ա­ղանդ­նե­րից տու­ժած­նե­րի օգ­նութ­յան կենտ­րո­ն»-ի նա­խա­գա­հը: Եվ մենք դեռ սպա­սում ենք բա­ցա­հայ­տում­նե­րին, չնա­յած գրե­թե հաս­կա­նա­լի է…

Իսկ հայր Թով­մա ա­բե­ղա Խա­չատր­յա­նը հայտ­նել է, որ ի տար­բե­­րութ­յուն ա­ղան­դա­վոր­նե­րի, Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին պի­տի եւ միշտ չե­զոք է. «Բնա­կա­նա­բար, մեր մա­ս­­նակ­ցութ­յու­նը ըն­տ­­րութ­յուն­նե­րում անհ­րա­ժեշտ է, բայց այն միայն կո­չե­րի, քա­րոզ­նե­րի տե­ս­­քով պետք է լի­նի, որ ա­մեն ինչ խա­ղաղ, ար­դար ու ա­ռանց թշնա­ման­քի անց­նի: Բայց մենք չենք քա­րո­զում ո­րե­ւէ կու­սակ­ցութ­յան, նման ա­ռա­ջարկ ան­ձամբ ես չեմ ստա­ցե­լ»:

 

Ար­ման Դավթ­յան

 

Անքն­նե­լի մեկ այլ գործ

 

Օ­րերս շատ է խոս­վում այն մա­սին, որ ՀՅԴ­ ան­դամ­նե­րը կապ ու­նեն մա­յի­սի 8-ին մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րի կող­մից DIY ա­կում­բի պայ­թեց­ման գոր­ծի հետ: Այս մա­սին ա­սել է ա­կում­բի տնօ­րեն Ծո­մա­կը՝ Ա. Օ­գա­նե­զո­վան, ով այդ հա­մոզ­մանն է ե­կել նաեւ այն բա­նից հե­տո, երբ ոս­տի­կա­նութ­յան ձեր­բա­կալ­ած ե­րի­տա­սարդ­­նե­րից մե­կի՝ Ա­րա­մեի  հա­մար սահ­ման­ված 1 մլն դ­րամ գրա­­վը վճա­րել են ՀՅԴ­ ան­դամ­ներ Արծ­վիկ Մի­նաս­յա­նը եւ Հրայր Կա­րա­պետ­յա­նը: Արծ­վիկ Մի­նաս­յանն էլ իր հայ­տա­րա­րութ­յունն ա­րեց: Կտես­նենք՝ քննութ­յան վեր­ջում ինչ կա­սեն ի­րա­վա­պահ­նե­րը: Մենք, սա­կայն, մի փաս­տի կանդ­րա­դառ­նանք:

Վիո­լետ Գրի­գոր­յա­նը, ով, ա­սում են, թե բա­նաս­տեղ­ծու­հի է, եւ ում չգի­տես ին­չու պտտեց­նում են  բո­լոր հե­ռուս­տաա­լիք­նե­րով չգի­տես ինչ ար­ժա­նի­քի հա­մար, ա­կում­բի դեպ­քի ա­ռի­թով ա­սել էր. «Այդ դեպ­քում թող գնան Փա­րա­ջա­նո­վի տուն թան­գա­րա­նը պայ­թեց­նեն, ո­րով­հե­տեւ Փա­րա­ջա­նո­վը նույն­պես հա­մա­սե­ռա­մոլ է­ր»:

Պա­հո՜, ին­չու՞ է նա հաս­տա­տում, որ ա­կում­բը ա՛յդ ­պատ­ճա­ռով է պայ­թեց­վել: Այն դեպ­քում, երբ ա­կում­բի տնօ­րե­նը պնդում է, որ ա­կում­բը հա­մա­սե­ռա­կան­նե­րի ա­կումբ չի ե­ղել…

Ի դեպ, «բա­նաս­տեղ­ծու­հին» (չա­կեր­տնե­րով եմ գր­­ում, քան­զի ինձ հա­մար բա­նաս­տեղ­ծութ­յու­նը բո­լո­րո­վին այլ ար­ժեք է) նաեւ հա­վե­­լել է, որ «պե­տութ­յու­նը պար­տա­վոր է իր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ա­պա­հո­վել նոր­մալ, բնա­կա­նոն կյանք»:

Նախ՝ յու­րա­քանչ­յուր ոք, թե­կուզ եւ «բա­նաս­տեղ­ծու­հի­նե­րը», պար­տա­վոր են բա­ռի հարգն ի­մա­նա­լու, ա­ռա­վե­լեւս՝ ան­տե­ղի զու­գա­հեռ­ներ չանց­կաց­նե­լու եւ ա­սե­լու ոչ թե այն, ինչն ըն­դուն­ված է բո­լո­րի կող­մից, այլ՝ ճշմար­տութ­յու­նը: Բայց դե, կար­ծում եմ, նա ժա­մա­նակ չու­նի Փա­րա­ջա­նո­վի ու­սում­նա­սի­րու­թյան (խորհր­դա­յին պրո­պա­գան­դա­յից դուրս) վրա վատ­­նե­լու… Սա էլ թող­նենք մի կողմ:

Իսկ ընդ­հան­րա­պես մի բան է ճիշտ՝ որ պե­տութ­յու­նը պար­տա­վոր է իր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ա­­պա­հո­վել նոր­մալ, բնա­կա­նոն կյանք: Բայց չգի­տես ին­չու «քա­ղա­քա­ցի» ա­սե­լով հաս­կա­նում են մի­այն հա­մա­սե­ռա­մոլ­նե­րին: Իսկ երբ այս փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը ե­րե­ւան­յան կո­մայ­գին զավ­թել են ու ա­վան­դա­կան կողմ­նո­րո­շում ու­նե­ցող մարդ­կանց, բա­ռիս բուն ի­մաս­տով, դուրս շպրտել այն­տե­ղից, բան ա­սող չկա: Ի՜նչ­ է, ոչ հա­մա­սե­ռա­մո­լը ի­րա­վունք­ներ չու­նի՞: Մար­դը սո­ցիա­լա­կան վատ պայ­ման­նե­րից ել­նե­լով ինք­նահր­կիզ­վում, ինք­նաս­պան­վում է, հե՜չ, խո­սա­ցող չկա, մի հա­մա­սե­ռա­մո­լի շե­ղա­կի աչ­քով ես նա­յում, հա­րայ-հրոց են գցում:

«Լու­սանցք»-ը կո­մայ­գու խնդ­­րին անդ­րա­դար­ձել էր, հոդ­վա­ծա­շա­րը ու­ղար­կել պատ­կան մար­մին­նե­րին, ո­րոնք գրութ­յամբ հա­վաս­տել էին, թե խնդի­րը քն­­նար­կման փու­լում է: Ա­սել ենք, չենք կաս­կա­ծում: Թե ինչ­պես ու ինչ կար­գի քննար­կում­ներ են, պարզ չէ, բայց փաստ է, որ փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը դեռ օգտ­վում են՝ խախ­տե­լով մե­ծա­մաս­նութ­յուն­նե­րի ի­րա­վունք­նե­րը…

 

Ա­նի Մա­րութ­յան

 

«Լու­սանցք» թիվ 18 (239), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։