Խեղվածների բուժումը ամրագրել օրենքներով

 


Այս օրերին, հետեւելով համասեռականության շուրջ նոր եւ ընդգծված ծավալումներին, Հայ Արիական Միաբանությունը կրկին համոզմունք է հայտնում, որ տարիներ շարունակ ՀԱՄ կառույցի` ի դեմս իր առաջնորդ Արմեն Ավետիսյանի պնդումների, այս խնդիրը պետական ու ազգային լուրջ վտանգ է դարձել եւ դառնալու է առաջիկայում:

Մենք նկատում ենք, որ չնայած առկա արծարծումներին, այսօր էլ այս խնդիրը խորքային` ազգային եւ պետական հարատեւման տեսանկյունից չի քննարկվում, չնայած միանշանակ ողջունելի է, որ հակասեռամոլագարական դրսեւորումներով հանդես են գալիս ինչպես քաղաքական ու հասարական ուժերը, այնպես էլ երիտասարդական խմբավորումներ, հոգեւորականներն ու անհատ քաղաքացիներ:

Մարդիկ տարիներ շարունակ ու բացահայտ խոսում են Երեւանի հենց քաղաքապետարանի դիմաց` Կոմայգում տեղ գտած այլասերվածության դրսեւորումների մասին, փողոցներում բացահայտ տարվող մարմնավաճառային երեւույթներից, սեռամոլագարական ամենատարբեր հիվանդագին ցուցադրումներից, որոնք բացահայտ կատարվում են մեր քաղաքացիների, մասնավորապես` անչափահաս երեխաների աչքերի առջեւ: Սա է նաեւ պատճառը, որ դպրոցական տարիքի երեխաներն արդեն համացանցում իրենց հայհոյախառը եւ անբարո կեցվածքն են տեղադրում…

Չնայած համասեռականության դեմ զանգվածային ընդվզումներին, սրանց պաշտպանող կազմակերպություններ ու անհատներ եւս գտնվեցին մեզանում: Սա հավաստում է, որ միջազգային դրամաշնորհներից սնվող եւ օտարներին ծառայող քաղաքական ու հասարակական որոշ կազմակերպություններ դեռ կփորձեն կատարել արտաքին պատվերը` Հայաստանին ներքաշել միջազգային այլամերժողական ոլորտ… ինչ-ինչ քաղաքական պարտադրանքների հասնելու համար:

Հայ Արիական Միաբանությունը եւս մեկ անգամ զգուշացնում է հայ հանրությանը, ազգային ու պետական գործիչներին, որ սեռամոլագարական ու աղանդավորական, խեղամշակութային եւ խեղաառաջադիմական քաղաքական ու հասարակական շահարկումները ոչ միայն հիվանդ ու տկար մարդկանց նպատակաուղղված շահագործում է, այլեւ լուրջ վտանգ է պարունակում ազգային ու պետական տեսանկյունից:

Հիվանդ, մոլագար եւ սանձարձակ ժողովուրդը չի կարող դիմադրական ունակություններ ունենալ, ազգի ու պետության շահերն ընկալել, ինչը հանգեցրել եւ դեռ կհանգեցնի ներքին թշնամու  ձեւավորմանը: Իսկ ներքին թշնամին ավելի դավադիր ու նենգ է, քան` արտաքինը:

ՀՀ Սահմանադրությունը եւ օրենսդիր ոլորտն առհասարակ պետք է այսօրինակ հիվանդներին մեկուսացնելու դրույթներ ամրագրի, կլինեն դրանց հոգեխեղվածներ, թե սեռախեղվածներ, միեւնույնն է:

 

Հայ Արիական Միաբանություն

23.05.2012թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։