(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Բաղադրությունը
Դդմիկ – 1 կգ
բուսայուղ – 200 գ
կարագ – 50 գ
հորթի կամ գառան միս – 400 գ
սոխ – 400 գ
կանաչ թթու սալոր – 15 հատիկ
աղ
սպիտակ պղպեղ
չոր ծիթրոն
չոր ռեհան
թարմ մաղադանոս
Պատրաստման եղանակը
Դդմիկը լվանալ, կլոր շերտերով կտրատել, վրան աղ ցանել, թողնել ջրազրկվի: Հետո դրանք առանձին-առանձին տապակել, թողնել մի կողմ:
Միսը աղալ 200 գ հում սոխի հետ: Ավելացնել 50 գ կարագ եւ 1 սուրճի գավաթ ջուր ու դնել կրակին:
Միսը, եփելուց հետո, համեմել ռեհանով եւ ծիթրոնով:
Տապակած դդմիկները շարել կաթսայի տակ, վրան ավելացնել մի շերտ միս, վրան՝ թարմ մաղադանոսը եւ 200 գ հում սոխը, եւ այդպես շարունակ՝ մինչեւ դդմիկի ու մսի վերջանալը:
Եվ ամենավերջում՝ երեսին շարել կտահան արած կամ չարած թթու սալորը: Այս ամենին էլ մի քիչ ջուր ավելացնել, կաթսայի կափարիչը ամուր փակել եւ եփել 20 րոպե:
Անու՛շ լինի:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հարուստ ավար Եվրոպայի առաջնությունից
Մոսկվայում կայացավ 2012թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Հայ սամբիստներն ընդհանուր նվաճեցին 1 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ:
Մխիթարը Մխիթարյանը (52 կգ) գրավեց 2-րդ տեղը, իսկ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ), Գայանե Խաչատրյանը (60 կգ), Հարություն Միրաբյանը (57 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) եւ Մավրիկ Նասիբյանը (82 կգ) զբաղեցրին 3-րդ տեղը:
Նահանջել ենք 5 աստիճանով
Հրապարակվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի ուժեղագույն երկրների մայիս ամսվա վարկանիշային դասակարգման ոչ պաշտոնական ցուցակը: Հայաստանն այնտեղ նշված է 24-րդ հորիզոնականում, որը, հունվար ամսվա հետ համեմատ, 5 աստիճան նահանջ է: Իսկ աշխարհի ամենաուժեղների եռյակն, ըստ հաջորդականության, կազմում են ԱՄՆ-ն, Մեքսիկան եւ Ճապոնիան:
Փոփոխություններ ֆուտբոլային խաղացանկերում
Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Մայիսի 24-ին նշանակված Բարձրագույն խմբի առաջնության «Իմպուլս»-«Փյունիկ» հանդիպումը Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կայացավ Իջեւանի «Արնար» մարզադաշտում, մայիսի 24-ին: Մայիսի 21-ին նշանակված Առաջին խմբի առաջնության «Շիրակ-2-«Արարատ-2» հանդիպումը՝ համաձայն «Շիրակ» ակումբի ՀՖՖ ներկայացրած գրության, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտի փոխարեն կայացավ Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում, մայիսի 21-ին:
Երիտասարդականը կփորձի տիրանալ միակ ուղեգրին
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ մայիսի 23-ին մեկնարկեց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարը: Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի եւ Բելգիայի մինչեւ 19 տարեկանների թիմերը կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը: Թիմ է հրավիրվել 18 ֆուտբոլիստ:
Առաջին խաղում պետք է գրանցվեր ոչ-ոքի, սակայն մեր թիմը պարտվեց Իսպանիային՝ 1:2 հաշվով, ցավալի գոլը բաց թողեցին մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին:
ՖԻՖԱ-ի գործկոմում առաջին կին գործիչը
ՖԻՖԱ-ի պատմության ընթացքում առաջին անգամ գործկոմի կազմում կին է ընդգրկվել: Այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային միության պաշտոնական կայքը: Խոսքը Բուրունդիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լիդիա Նսեկերի մասին է: Մինչ այսօր Նսեկերը գործում էր միանգամից ՖԻՖԱ-ի մի քանի՝ կանանց ֆուտբոլի, աշխարհի կանանց առաջնությունների կազմակերպման եւ կանանց օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպման կոմիտեներում: Նսեկերին գործկոմի կազմում ընդգրկելու մասին որոշումն ընդունվել է ՖԻՖԱ-ի համաժողովում, որը կայացել է Բուդապեշտում:
Հայ մարմնամարզիկները՝ Ֆրանսիայում
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մայիսի 23-ին մեկնարկեց Եվրոպայի սպորտային մարմնամարզության տղամարդկանց առաջնությունը (մեծահասակների եւ երիտասարդների):
Հայաստանի հավաքականները մրցավայր են մեկնել հետեւյալ կազմերով՝ Վահագն Ստեփանյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահան Վարդանյան, Արթուր Դավթյան (գլխավոր հավաքական), Արմեն Պետրոսյան, Վիգեն Խաչատրյան, Արամ Մովսիսյան (երիտասարդական): Տեւական ընդմիջումից հետո մեր մարմնամարզիկները առաջին անգամ կմասնակցեն նաեւ թիմային պայքարին:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 19 (240), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



