ԿԳԲ-ն ավ­տո­մե­քե­նա­նե­րը փո­խե­լով՝ ազ­գա­յին չի՛ դառ­նա

 

Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յանն ա­ռըն­թեր պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման վար­չութ­յու­նը վա­ճառ­քի է հա­նե­լու ­կա­ռա­վա­րութ­յանն ա­ռըն­թեր ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան 27 մե­քե­նա­ներ: Ե­րեկ այս հար­ցը նե­րառ­ված էր ­կա­ռա­վա­րութ­յան նիս­տի օ­րա­կար­գում: Բո­լոր մե­քե­նա­նե­րն­ էլ ռու­սա­կան ար­տադ­րութ­յան են՝ ՎԱԶ, ԳԱԶ, Ո­ւԱԶ, ԿԱ­ՄԱԶ, ԿԱՎԶ, ՄԱԶ: Մե­քե­նա­նե­րը գնա­հատ­վել են 300 հա­զա­րից մին­չեւ 1.4 մլն դ­րա­մի սահ­ման­նե­րում: Շար­ժա­կան այս գույ­քի մե­ծա­մաս­նութ­յու­նը 1999-2001թթ. ար­տադ­րութ­յան է: Ե­թե ա­ճուր­դի ըն­թաց­քում մե­քե­նան չվա­ճառ­վի, նրա գի­նը յու­րա­քանչ­յուր հեր­թա­կան ա­ճուր­դի ժա­մա­նակ կնվա­զեց­վի 20%-ով:

Չենք հաս­կա­նում՝ սա ինչ ա­վե­լոր­դութ­յուն է, չէ՞ որ ուղ­նու­ծու­ծով ԿԳԲ­-ա­կա­նութ­յան «ի­րա­վա»ժա­ռանգ այս կա­ռույ­ցը միայն մե­քե­նա­նե­րը փո­խե­լով «ազ­գա­յին անվ­տան­գութ­յուն» չի դառ­նա: Միայն թե այս ան­գամ էլ ա­րեւմտ­յան մե­քե­նա­ներ ձեռք­բե­րե­լով՝ ՑՌՈւ-ա­կան խա­ղեր գլխնե­րիս չբե­րի:

 

Սրի եր­կու ծայ­րը -

Մե­կը լի­նի՝ ԿԳԲ­-ի «թե­ւե­րը» բա­ցա­հայ­տի

 

Հա­յաս­տա­նի ԱՄՆ դես­պա­նա­տան՝ «Հա­յացք» օ­րա­թեր­թի աղբ­յու­րի տե­ղե­կութ­յուն­նե­րով՝ բա­ցի Հան­րա­պե­տա­կան եւ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցութ­յուն­նե­րից, «սաղ գա­լիս հեր­թով աշ­խա­տա­վարձ են ստա­նում»: Ո­րոշ հան­րա­հայտ ի­րա­վա­պաշտ­պան­նե­րից մին­չեւ դա­րա­վոր կու­սակ­ցութ­յուն­նե­րի կար­կա­ռուն դեմ­քեր, կու­սակ­ցա­կան խմբա­վոր­ման ա­մե­նա­տար­բեր «թե­ւե­րի» հե­տաքր­քիր այ­րեր հեր­թով գա­լիս-անց են կե­նում դես­պա­նատ­նով»: «Հե­տո էլ դժգո­հում ենք, թե աշ­խա­տա­տե­ղեր չկան: Որ­տե­ղի՞ց ­լի­նեն, երբ մարդ­կանց պոր­տա­բույծ կյան­քի են սո­վո­րեց­նում»,- գրում է թեր­թը:

Ե­թե ԱՄՆ դես­պա­նա­տան աղբ­յու­րը չհա­ղոր­դեր էլ, կռա­հե­լը դժ­­վար չէր: Օ­րի­նակ, մեր հան­րա­յին ի­րա­վա­պաշտ­պան­նե­րը փան­ջու­նիա­կան ո­ճով են աշ­խա­տում: Հի­շու՞մ­ եք, հե­ղա­փո­խութ­յուն ա­նե­լու հիմք չկար, ո­րով­հե­տեւ չկա­յին, պար­զու­նակ ա­սած, հա­րուստ եւ աղ­քատ դա­սա­կար­գեր: Բայց քա­նի որ պետք էր հե­ղա­փո­խութ­յուն, ու­րեմն եւ՝ հարկ էր դա­սա­կար­գեր ստեղ­ծել: Ստեղ­ծե­ցին, ա­րե­ցին ու քան­դե­ցին գյու­ղը:

Հի­մա՝ մեր ի­րա­վա­պաշտ­պան­նե­րին որ թող­նես, բո­լոր հայ տղա­­մար­դիկ ամ­բողջ օ­րը սե­փա­կան կա­նանց ծե­ծե­լով սատ­կաց­նում են, բո­լոր ե­րի­տա­սարդ­նե­րը բռնա­բա­րում են բո­լոր տա­տիկ­նե­րին, իսկ հայ­րե­րը՝ սե­փա­կան ե­րե­խա­նե­րին, բո­լոր աղ­ջիկ­նե­րը սի­րո հո­ղի վրա ի­րենց կամր­ջից ցած են նե­տում, բա­նա­կում բո­լո­րը միմ­յանց սպա­նում են, մի խոս­քով՝ հա­յե­րով ի­րար ա­տում են մոր­թել ցան­կա­նա­լու չափ: Դե, իսկ կու­սակ­ցութ­յուն­ներն էլ պետք է խո­սեն այս ա­մե­նի մա­սին, իսկ քա­նի որ խո­սելն էլ աշ­խա­տանք է, ուս­տի դրա դի­մաց պետք է վար­ձատր­վեն:

Կա­րո՞ղ­ ենք ի­մա­նալ, ով­քե՞ր­ են վար­ձատր­վող­նե­րը, այն է՝ ծա­խու­նե­րը: Ի­հար­կե՝ ոչ: ԱՄՆ դես­պա­նա­տու­նը հո գիժ չի, որ ար­դեն սե­փա­կան լրտես­նե­րին մատ­նի: Կամ՝ արդ­յո՞ք ­վե­րը աս­վա­ծը նշա­նա­կում է, որ չկան այն­պի­սի ՀՀԿ­-ա­կան­ներ կամ ԲՀԿ­-ա­կան­ներ, ո­րոնք մի քա­նի տի­րոջ են ծա­ռա­յում:

Գի­տի՞ արդ­յոք այդ ծա­խու­նե­րին մեր «ազ­գա­յին» անվ­տան­գութ­յու­նը: Թե­պետ ի՜նչ­ ա­նի­մաստ հարց եմ տա­լիս, երբ ազ­գա­յին բա­ռը չա­կերտ­նե­րում եմ գրում: Ին­չի՞ պի­տի ի­մա­նա, այդ ծա­խու­նե­րը հո հան­րա­յին ո­րե­ւէ ո­լոր­տի տե­սուչ չեն, որ ԿԳԲ-ն 10 կամ 20 հա­զար դրա­մի հա­մար բռնի, լրտես են է՜հ, լրտես: Կամ­‘ին­չի՜ պի­տի բռնեն, մե­կը լի­նի «ազ­գա­յին» անվ­տան­գութ­յու­նում, հենց ի­րենց մեջ աշ­խա­տող ա­մե­րիկ­յան թե­ւը բա­ցա­հայ­տի: Այն­պես որ, գրքին եր­կու ե­րեսն ալ կար­դա­լու է……­

Աստ­ղի­նե Քա­րամ­յան

 

Ա՛ռ 60 րո­պեդ ու սասդ կտրի

«Ար­մեն­Տել» ըն­կե­րութ­յու­նը (ապ­րան­քա­նի­շը՝ Beeline) հայ­տա­րա­րում է մա­յի­սի 18-ի մի­ջա­դե­պից տու­ժած Beeline բջջա­յին ցան­ցի բա­ժա­նորդ­նե­րին փոխ­հա­տուց­ման տրա­մադր­ման մեկ­նար­կի մա­սին:

Հա­տու­ցու­մը՝ անվ­ճար 60 ներ­ցան­ցա­յին րո­պե եւ 10 ՄԲ ­շար­­ժա­կան ին­տեր­նետ, կտրա­մադր­վի ինչ­պես ի­րա­վա­բա­նա­կան, այն­պես էլ ֆի­զի­կա­կան ան­ձանց:

Անվ­ճար րո­պե­ներն ու մե­գա­բայ­թե­րը կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել մա­յի­սի 25-ից 10 օր­վա ըն­թաց­քում ու­ղար­կե­լով *444# անվ­ճար USSD հրա­հանգ եւ ստա­նա­լով բո­նուս­նե­րը հաշ­վին մուտ­քագ­րե­լու վե­րա­բեր­յալ պա­տաս­խան SMS-հա­ղոր­դագ­րութ­յուն:

Ի դեպ, պա­տաս­խան SMS ստա­նա­լու պա­հից բա­ժա­նոր­դը սկսում է օգ­տա­գոր­ծել անվ­ճար րո­պե­ներն ու մե­գա­բայ­թե­րը, ո­րոնց սպառ­վե­լուց հե­տո տա­րի­ֆի­կա­ցու­մը կի­րա­կա­նաց­վի հա­մա­ձայն սա­կագ­նա­յին պլա­նի:

Բա­ժա­նորդ­նե­րը կա­րող են օգ­տա­գոր­ծել բո­նու­սա­յին րո­պե­նե­րը՝ միայն գտնվե­լով Հա­յաս­տա­նի Beeline ցան­ցում:

Թե խա­փան­ման օ­րը ու դրա­ն ­հա­ջոր­դող մի քա­նի օ­րե­րին քա­նի­սը զրկվե­ցին կա­րե­ւոր զան­գե­րից ու հան­դի­պում­նե­րից, գի­տեն բա­ցա­ռա­պես միայն այդ ցան­ցից օգտ­վող­նե­րը: Ես ինք­ս­ էլ կտու­ժեի, ե­թե նաեւ «Վի­վա­սել»-ի բա­ժա­նորդ չլի­նեի: Հե­տո էլ ա­սում են՝ չտես ենք ու մի քա­նի հե­ռա­խոս ենք պա­հում: Չտես չե՛նք, պար­զա­պես գլխնե­րիս գա­լի­քը գի­տենք ու ճարն է՛ն գլ­խից ենք ա­րել:

 

Ա­նի Մա­րութ­յան

 
Նվեր ձիու ակ­ռե­քը մի՛ հաշ­վի

Կա­ռա­վա­րութ­յու­նը ե­րեկ­ չէ, այլ դրան նա­խոր­դող նիս­տում ո­րո­շեց «Ո­րո­տան» ջրօգ­տա­գոր­ծող­նե­րի ըն­կե­րութ­յանն օգ­տա­գործ­ման ի­րա­վուն­քով հանձն­ված՝ 812.423 դրամ հաշ­վեկշ­ռա­յին ար­ժե­քով «Ջի­լի լճի ջրամ­բար» ո­ռոգ­ման հա­մա­կար­գը հետ վերց­նել եւ նվի­րա­բե­րել Սյու­նի­քի մար­զի Վե­րի­շե­նի գյու­ղա­կան հա­մայն­քին՝ պայ­մա­նով, որ ջրար­բիաց­ման հա­մա­կարգն իր նպա­տա­կա­յին նշա­նա­կութ­յա­նը հա­մա­պա­տաս­խան կօգ­տա­գործ­վի:

Բանն այն է, որ ջրար­բիաց­ման հա­մա­կար­գը կա­ռուց­վել է Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հե­ռագ­նաց ա­րո­տա­վայ­րե­րը ո­ռո­գե­լու նպա­տա­կով, ո­րը գոր­ծել է մին­չեւ 1990թ.: Նշված հա­մա­կար­գը ա­վե­լի քան 20 տա­րի չշա­հա­գործ­վե­լու պատ­ճա­ռով հայտն­վել է անմ­խի­թար վի­­ճա­կում եւ ա­ռանց  լուրջ ներդ­րում­­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հնա­րա­վոր չէ այն շա­հա­գոր­ծել: Վե­րի­շեն, Խոզ­նա­վար, Վա­ղա­տուր, Խնա­ծախ, Խնձո­րեսկ հա­մայնք­նե­րն­ էլ թող ա­նեն այդ ներդ­րում­նե­րը (հա­մայնք­նե­րի գյու­ղատն­տե­սա­կան ռե­սուրս­նե­րի կա­ռա­վար­ման եւ մրցու­նա­կութ­յան ծրագ­րով): Կկա­րո­ղա­նան, թե ոչ, ժա­մա­նա­կը ցույց կտա: Ե­թե ա­յո, ա­պա ջրար­բիաց­ման այս ցան­ցի կա­ռուց­մամբ կո­ռոգ­վեն ա­վե­լի քան 8 հա­զ ­հա ա­րո­տա­վայ­րեր: Իսկ ե­թե չկա­­րո­ղա­նան, ա­պա կլի­նի այն­պես, ինչ­պես վեր­նագ­րում:

 

Սեփ. լրատ­վութ­յուն

 

Փաստ՝ ա­ռանց մեկ­նա­բա­նութ­յան -

 

Թան­կար­ժեք ստու­գում­ներ

Գոր­ծա­դի­րը ե­րեկ­վա նիս­տում հա­վա­նութ­յան ար­ժա­նաց­րեց մեր երկ­րում թան­կար­ժեք մե­տաղ­նե­րի բնա­գա­վա­ռի կար­գա­վոր­ման հա­յե­ցա­կար­գը: Որ կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն կա, հա­մոզ­ված է է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Դավթ­յա­նը: Ո­րով­հե­տեւ…

2008թ. ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րութ­յու­նը 143 ստու­գում ա­րեց մաս­նա­գի­տաց­ված ման­րա­ծախ ա­ռեւտ­րի կե­տե­րում, լի­ցեն­զա­վոր­ված ան­ձանց մոտ եւ պե­տա­կան հիմ­նարկ­նե­րում: Պարզ­վեց, որ ստուգ­ված շուրջ 9800 ի­րե­րից 3759-ը սխալ հար­գով են ե­ղել հար­գադ­րոշմ­ված կամ հար­գադ­րոշմ­ված չեն ե­ղել (38%): Ար­ձա­նագր­ված խախ­տում­նե­րի հե­տե­ւան­քով պետբ­յու­ջե գանձ­վեց 8.4 մլն. դրամ: Նույն տա­րում ի­րա­կա­նաց­վեց նաեւ 734 ի­րե­րի, 34570 հատ թան­կար­ժեք քա­րե­րի եւ 178.79 կա­րատ ա­դա­մանդ­նե­րի փոր­ձաքն­նութ­յուն: 2009թ. 1-ին կի­սամ­յա­կում ի­րա­կա­նաց­վել է 124 ստու­գում: Պարզ­վեց, որ շուրջ 9800 ի­րե­րից 2465-ը սխալ հար­գով են ե­ղել հար­գադ­րոշմ­ված կամ հար­գադ­րոշմ­ված չեն ե­ղել (25%): Խախ­տում­նե­րը պե­տա­կան բյու­ջեին 4.1 մլն. դրամ օ­գուտ տվե­ցին: 2009թ. կե­սից, ա­ռաջ­նորդ­վե­լով ՓՄՁ-­նե­րում ստու­գում­ներ չի­րա­կա­նաց­նե­լու մա­սին վար­չա­պե­տի ո­րոշ­մամբ, ման­րա­ծախ ա­ռեւտ­րի կե­տե­րում եւ լի­ցեն­զա­վոր­ված ան­ձանց մոտ չի ի­րա­կա­նաց­վել ո­րե­ւէ ստու­գում: Ի դեպ, 2009թ. ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րութ­յան մե­տա­ղա­փոր­ձա­կան վե­րահս­կո­ղութ­յան տես­չութ­յու­նը  ի­րա­կա­նաց­րեց 4526 պատ­մամ­շա­կույ­թա­յին ի­րե­րի, 9508 հատ թան­կար­ժեք քա­րե­րի եւ 50.24 կա­րատ ա­դա­մանդ­նե­րի փոր­ձաքն­նութ­յուն:

Մեր երկ­րում գոր­ծող ՏԻՄ-ե­րի մա­սին օ­րեն­քի հա­մա­ձայն, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը տրա­մադ­րում են թան­կար­ժեք մե­տաղ­նե­րի, թան­կար­ժեք մե­տաղ­նե­րից պատ­րաստ­ված ի­րե­րի ման­րա­ծախ ա­ռու­վա­ճառ­քի թույլտ­վութ­յուն:  Բայց հա­մայնք­նե­րի ղե­կա­վար­նե­րը թույլտ­վութ­յու­նը տրա­մադ­րե­լուց հե­տո 5-օր­յա ժամ­կե­տում այդ մա­սին պետք է տե­ղե­կաց­նեն լիա­զոր մարմ­նին՝ վե­րահս­կո­ղա­կան գոր­ծա­ռույթն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Միայն 2007թ. հա­մայնք­նե­րի ղե­կա­վար­նե­րը ֆին­նախ են ներ­կա­յաց­վել 112 (Ե­րե­ւա­նում՝ 20, մար­զե­րում՝ 92), 2008թ.՝ 96 (մար­զե­րում՝ 96), 2009թ.՝ 220 (Ե­րե­ւա­նում՝ 13, մար­զե­րում՝ 207), իսկ 2010թ. փետր­վա­րի 15-ի դրութ­յամբ՝ 15 (մար­զե­րում՝ 15) թան­կար­ժեք մե­տաղ­նե­րից պատ­րաստ­ված ի­րե­րի ման­րա­ծախ ա­ռեւտ­րի թույլտ­վութ­յուն­ներ ստա­ցած ան­ձանց մա­սին տե­ղե­կատ­վութ­յուն (թույլտ­վութ­յուն­նե­րի գոր­ծու­նեութ­յան ժամ­կե­տը հիմ­նա­կա­նում սահ­ման­վում է մին­չեւ յու­րա­քանչ­յուր տար­վա դեկ­տեմ­բե­րի 31-ը): Հա­մայնք­նե­րի ղե­կա­վար­նե­րը այս նա­խա­րա­ր
ութ­յուն են ներ­կա­յաց­րել բազ­մա­թիվ գրութ­յուն­ներ այն մա­սին, որ ոս­կու բազ­մա­թիվ տո­նա­վա­ճառ­ներ հրա­ժար­վում են ստա­նալ թույլտ­վութ­յուն:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ֆին­նա­խի մե­տա­ղա­փոր­ձա­կան վե­րահս­կո­ղութ­յան տես­չութ­յու­նը ո­րո­շա­կի դրա­կան տե­ղա­շարժ է գրանց­վել թան­կար­ժեք մե­տաղ­նե­րից պատ­րաստ­ված ի­րե­րի հար­գո­րոշ­ման եւ հար­գադ­րոշմ­ման ո­լոր­տում: 2007թ. հար­գո­րոշ­վել եւ հար­գադ­րոշմ­վել է 31 331 հատ իր (177 528 գրամ ընդ­հա­նուր քա­շով), 2008թ. այն կազ­մել է 131 258 հատ (802 201 գրամ ընդ­հա­նուր քա­շով)՝ մոտ 100 000 հա­տով (624 673 գրամ քա­շով) ա­վե­լի, քան նա­խորդ տա­րում, իսկ 2009թ. 10 ա­միս­նե­րին հար­գո­րոշ­վել եւ հար­գադ­րոշմ­վել է 74 826 հատ իր (473 346 գրամ քա­շով): Ինչ­պես ե­րե­ւում է ներ­կա­յաց­ված տվյալ­նե­րից՝  2009թ. զգա­լի կրճատ­վել է հար­գո­րոշ­վող ի­րե­րի քա­նա­կը եւ քա­շը: «Ա­վե­լին, հար­գո­րոշ­ված եւ հար­գադ­րոշմ­ված ի­րե­րի նվա­զու­մը էլ ա­վե­լի ար­տա­հայ­տիչ է 2009թ. հու­նիս-նո­յեմ­բեր ա­միս­նե­րին (ըն­դա­մե­նը 28 909 հատ իր՝ 206431 գրամ քա­շով): Նվա­զու­մը պայ­մա­նա­վոր­ված է «Ստու­գում­նե­րի կազ­մա­կերպ­ման եւ անց­կաց­ման մա­սին» կա­ռա­վա­րութ­յան ո­րոշ­մամբ, հա­մա­ձայն ո­րի՝ կա­սեց­վել են թան­կար­ժեք մե­տաղ­նե­րի բնա­գա­վա­ռում գոր­ծու­նեութ­յուն ի­րա­կա­նաց­նող ան­ձանց մոտ տես­չա­կան ստու­գում­նե­րը:

 

Փոք­րա­քաշ քի­միա­նե­րուժ

Կա­ռա­վա­րութ­յան ե­րեկ­վա նիս­տում զար­գաց­ման մեկ այլ ծրագ­րի էլ հա­վա­նութ­յուն տրվեց. խոս­քը փոքր եւ մի­ջին քի­միա­յի ո­լոր­տին է վե­րա­բե­րում՝ ըն­թա­ցիկ եւ հա­ջորդ տար­վա կտրված­քով:

Ծրագ­րի ի­րա­­գործ­ման արդ­յուն­քում ակն­կալ­վում է, որ կստեղծ­վեն ներ­մուծ­ման փո­խա­րին­մանն ու ար­տա­հան­մանն ուղղ­ված ար­տադ­րութ­յուն­ներ, ինչ­պես նաեւ նոր աշ­խա­տա­տե­ղեր հե­տեւ­յալ ո­լորտ­նե­րում՝ քի­միա­կան ռեակ­տիվ­ներ, շի­նա­րա­րա­կան քի­միա (նոր տե­սա­կի ներ­կե­րի, լու­ծույթ­նե­րի, հա­տուկ հատ­կութ­յուն­նե­րով պլաստ­մաս­սա­նե­րի… ար­տադ­րութ­յուն), կեն­ցա­ղա­յին քի­միա (ժան­գի ձե­ւա­փո­խիչ­նե­րի, լվա­ցող, օս­լա­յող, մաք­րող, սպի­տա­կեց­նող մի­ջոց­նե­րի ար­տադ­րութ­յուն), գյու­ղատն­տե­սա­կան քի­միա (միկ­րո­պա­րար­տան­յու­թե­րի, թու­նան­յու­թե­րի, բույ­սե­րի պաշտ­պա­նութ­յան մի­ջոց­նե­րի ար­տադ­րութ­յուն), բժշկութ­յուն, ա­նաս­նա­բու­ժութ­յուն եւ սննդի արդ­յու­նա­բե­րութ­յուն (ախ­տա­հա­նիչ մի­ջոց­նե­րի, վի­տա­մին­նե­րի, դե­ղա­հում­քի, ճա­ռա­գայ­թա-ջեր­մա­յին այր­վածք­նե­րի բուժ­ման պո­լի­մե­րա­յին նյու­թե­րի ար­տադ­րութ­յուն), հա­տուկ նշա­նա­կութ­յան նյու­թե­րի ար­տադ­րութ­յուն (մո­նոբ­յու­րեղ­նե­րի, այդ թվում՝ սապ­ֆի­րի բյու­րեղ­նե­րի, լա­զե­րա­յին՝ ակ­տիվ եւ պա­սիվ ա­պա­կի­նե­րի, տրանս­պոր­տի հա­տուկ մի­ջոց­նե­րի ան­բե­կոր ա­պա­կե­պատ­ման հա­մար սոսն­ձող թա­ղանթ­նե­րի ար­տադ­րութ­յուն):

 

Գո­նե մո­մա­չափ օ­գուտ

Մեր երկ­րում կստեղծ­վի «Քենդլ» (անգ­լե­րե­նից թարգ­մա­նա­բար՝ մոմ) սինք­րոտ­րո­նա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ինս­տի­տուտ» հիմ­նադ­րամ, ո­րի գոր­ծու­նեութ­յան հիմ­նա­կան ա­ռար­կան կլի­նի է­լեկտ­րո­նա­յին եւ ֆո­տո­նա­յին փնջե­րի ֆի­զի­կա­յի, ա­րա­գա­ցուց­չա­յին տեխ­նի­կա­յի բնա­գա­վառ­նե­րում, իսկ գի­տա­տեխ­նի­կա­կան գոր­ծու­նեութ­յան հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րը հե­տեւ­յալն են՝ ա­րա­գա­ցուց­չա­յին ֆի­զի­կա եւ տեխ­նի­կա, ռենտ­գեն­յան  օպ­տի­կա, կեն­սա­ֆի­զի­կա, ՏՏ, հա­րա­կից բնա­կան գի­տութ­յուն­նե­րում ա­րա­գա­ցուց­չա­յին ֆի­զի­կա­յի եւ տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րա­ռում:

 

Սեփ. լրատվություն

 

«Լու­սանցք» թիվ 19 (240), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։