Իշ­խա­նութ­յուն՝ ա­ռանց պար­տա­վո­րութ­յա՞ն

 

­Միայն օ­րեր ա­ռաջ հրա­պա­րա­կում­ներն ազ­դա­րա­րում էին, թե կոա­լի­ցիա կազ­մե­լու շուրջ ար­դեն առ­կա է սկզբուն­քա­յին հա­մա­ձայ­նութ­յուն, չնա­յած ԱԺ ֆի­նան­սա­վար­կա­յին եւ բյու­ջե­տա­յին հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ՀՀԿ­-ա­կան Գա­գիկ Մի­նա­ս­­յա­նը վե­րա­պա­հու­մով նշել էր, թե «մենք գտնվում ենք քննար­կում­նե­րի փու­լում»: Ի­հար­կե, հիմ­նա­կա­նում քննարկ­վում էր հին կոա­լի­ցիա­յի վե­րաս­տեղծ­ման թե­ման: Սա­կայն մաս­նա­գետ­նե­րը չէին բա­­ցա­ռել կոա­լի­ցիա­յում «Ժա­ռան­­գութ­յան» կամ ՀՅԴ­-ի ներգ­րավ­ման հնա­րա­վո­րութ­յու­նը: ՀՀ­ եւ ՀՀԿ ­նա­խա­գահ Սերժ Սար­գս­­յա­նը պարզ հայ­տա­րա­րել էր, որ բո­լո­րի հետ կհա­մա­գոր­ծակ­ցեն, բա­ցա­ռութ­յամբ՝ ՀԱԿ-ի:

ՀՅԴ-ն, սա­կայն, հայ­տա­րա­րեց, թե իշ­խա­նութ­յու­նը նոր մե­թոդ­ներ է մտա­ծում նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հա­մար, ին­չը նրանց մտա­հո­գում է: Իսկ կոա­լի­ցիա­յից դուրս գա­լուց հե­տո ՀՅԴ­-ին ա­ն­­ըն­դ­­հատ ա­ռա­ջարկ­ներ են լի­նում կրկին միա­նալ. հայտ­նել է գե­րա­­գույն մարմ­նի ան­դամ Ար­մեն Ռուս­տամ­յա­նը, բայց ՀՅԴ-ն կոա­լի­ցիա­յի մեջ չի մտնի: Ան­գամ խո­սում են ՀՀ ­նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջա­դ­­րե­լու մա­սին:

Վեր­ջերս ՀՀԿ ­գոր­ծա­դիր մար­մ­­նի նիս­տից հե­տո էլ պարզ չդար­ձավ քա­ղա­քա­կան դա­շին­քի ձե­ւա­վոր­ման հար­ցը, իսկ ԱԺ փոխ­նա­խա­գահ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը հայ­­տնեց, որ «կադ­րա­յին ո­ր­­ե­ւէ փո­­փո­խութ­յուն, ո­րե­ւէ ա­նուն-ազ­գա­­նուն, ԱԺ նա­խա­գա­հի ու վար­­­չա­­պե­տի փո­փո­խութ­յան հարց նիս­տում չի քննարկ­վե­լ»: Նշ­­եց, թե ի­րենց հա­մար կոա­լի­ցիա կա­զ­­մելն ինք­նա­պա­տակ չէ. «Կոա­լի­ցիա­յի մա­սին կխո­սենք հա­ջորդ դա­սի­ն»: Պարզ է ե­ղել միայն, թե ՀՀԿ ­հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կից ով­քեր են ինք­նա­բա­ցարկ հայտ­նել: Այդ թի­վը մոտ 70-ի է հաս­ել՝ նա­խա­րար­ներ, փոխ­նա­խա­րար­ներ, մար­զ­­­պետ­ներ, փոխ­­մարզ­պե­տեր եւ այլք: Իսկ Սերժ Սարգս­յա­նի-Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի ա­ռա­ջին հան­դի­պու­մը՝ Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նի միջ­նոր­դութ­յամբ կա­յա­ցած, արդ­յու­նա­վետ չէր ե­ղել:

Մինչ այդ՝ մա­յիս­յան տո­նե­րին, Ար­ցա­խում կա­յա­ցել է Սերժ Սար­գսյան-Ռո­բերտ Քո­չար­յան հան­դի­պու­մը՝ Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ Ար­կա­դի Ղու­կաս­յա­նի միջ­նոր­­դութ­յամբ: Ըստ տե­ղե­կատ­վու­թ­­յան, նրանց ու­նե­ցած տրա­մադ­րութ­յու­նից կա­րե­լի է ա­սել, որ ան­բա­ժան զույ­գը ո­րո­շել է լի­նել մի­աս­նա­կան: Նրանք պայ­մա­նա­վոր­վել են չխան­գա­րել միմ­յանց, իսկ Ռո­բերտ Քո­չար­յա­նի՝ քա­ղա­քա­կա­նու­թ­­յուն վե­րա­դար­ձի մա­սով ո­րե­ւէ հստակ պայ­մա­նա­վոր­­վա­ծութ­յուն չի ձեռք­բեր­վել:

Ե­թե ՕԵԿ-ն­ ի սկզբա­նե կողմ է ար­տա­­­հայտ­վել քա­ղա­քա­կան կոա­լի­­ցիա­յի վե­րաս­տեղծ­մա­նը, ա­պա ԲՀԿ­-ը մին­չեւ ե­րեկ ձգձգում էր ո­րո­շում կա­յաց­նե­լը: Նա­խա­գա­հա­կան նս­­տա­վայ­րում կա­յա­ցած Սերժ Սար­գս­­յան-Գա­­գիկ Ծա­ռուկ­յան հեր­թա­կան հան­­դի­պ­­մա­նը մաս­նակ­ցել է նաեւ ԱԺ նախ­կին նա­խա­գահ Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նը:

Սկզբում լու­րեր էին պտ­տ­­վում, թե ՀՀԿ-ԲՀԿ ղե­կա­վար­նե­րը վեր­ջին սր­­բագ­րում­ներն են ա­րել կոա­լի­ցի­ոն փաս­տաթղ­թում՝ հստա­կեց­նե­լով, թե քա­նի նա­խա­րա­րա­կան եւ մար­զ­­պե­տա­կան պորտ­ֆել­ներ են հանձն­վե­լու ԲՀԿ­-ին: Ան­գամ նշվում էր, որ վար­չա­պե­տի հար­ցը ար­դեն փակ­ված է, քա­նի որ Մոսկ­վա­յում դե­ռ ­չի կա­յա­ցել Վլա­դի­միր Պու­տին-Ռո­բերտ Քո­չար­յան հան­դի­պու­մը եւ, հե­տե­ւա­բար, ԲՀԿ-ն վերջ­նա­կա­նա­պես հա­մոզ­վել է, որ պետք է բա­վա­­­րար­վի ՀՀԿ­-ի բա­րե­հո­գութ­յամբ:

Ըստ այլ լու­րե­րի էլ, Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը Սերժ Սարգս­յա­նին ա­ռա­ջար­կել է, թե ԲՀԿ­-ին նա­խա­րա­րա­կան հա­վել­յալ պաշ­տոն­ներ տա­լու փո­խա­րեն, ին­քը շատ ա­վե­լի բա­վա­րար­ված կլի­նի, որ ԱԺ նա­խա­գա­հի պաշ­տո­նում կրկին վե­րա­դառ­նա իր խնա­մի Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նը: ՀՀ ­նա­խա­գահն էլ իբր պայ­ման է դրել, որ ԱԺ նախ­կին նա­խա­գա­հը ԲՀԿ­-ի հե­տա­գա քայ­լե­րի պա­տաս­խա­նատ­վու­թ­­յունն ան­ձամբ իր վրա վերց­նի եւ թույլ չտա, որ­պես­զի ԲՀԿ-ն իր թի­կուն­քում փոր­ձի այլ խա­ղեր խա­ղալ: Ըստ նույն աղբ­յու­րի, նա­խա­գահ Սար­գս­­յա­նը ԲՀԿ ­ղե­կա­վա­րին հի­­շեց­րել է ԲՀԿ ­ցու­ցա­կում հայտն­ված իր հա­մար ան­ցան­կա­լի մարդ­կանց ման­դա­տից զրկե­լու հար­ցը՝ Հմա­յակ Հով­հան­նիս­յան, Վար­դան Օ­­ս­­կան­յա­ն­ եւ այլք: Ան­գամ հստակ կար­ծիք կար, որ ե­րեկ ՀՀԿ ԳՄ նիս­տին Սերժ Սարգս­յա­նը թե­րեւս կետ առ կետ պետք է հրա­պա­րա­կեր, թե կո­ա­լի­ցիոն փաս­տա­թուղթն ինչ­պի­սի տեսք կու­նե­նա:

Բայց ե­րեկ ԲՀԿ ­ղե­կա­վա­րը ներ­կա­յաց­րեց մի հայ­տա­րա­րու­թ­­յուն, ըստ ո­րի՝ կու­սակ­ցութ­յու­նը նպա­տա­կա­հար­մար չի գտնում մաս­նա­կ­­ցել կոա­լի­ցիոն

կա­ռա­վա­րութ­յան ձ­­ե­ւա­վոր­մա­նը: Մաս­նա­վո­րա­պես նշվում է. «ԲՀԿ-ն ժո­ղովր­դի դա­տին էր ներ­­կա­յաց­րել հա­մա­պար­փակ ծրա­գիր: Ես իմ բո­լոր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ հայ­տա­րա­րել եմ, որ մտ­­նե­լով քա­ղա­քա­կա­նութ­յուն՝ չեմ հե­տապն­դում ո­րե­ւէ անձ­նա­կան շահ: Ա­վե­լին, ես հայ­տա­րա­րել եմ, որ պատ­րաստ եմ ու­նե­նալ կո­րու­ստ­­ներ, սա­կայն ժո­ղովր­դի վս­­տա­­հութ­յու­նը սրբո­րեն պահ­պա­նե­լու եմ»: ԲՀԿ-ն ստա­ցել է մոտ կես մի­լիոն ձայն, ով­քեր, ըստ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի, վստա­հե­լով ի­րենց՝ պա­հան­ջե­լ­ են երկ­րի սո­ցիալ-տն­­տե­սա­կան կյան­քում ի­րա­կան, տե­­սա­նե­լի փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րել: Ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­­­ք­­նե­րով՝ ԲՀԿ-ն չու­նի կա­ռա­վա­րութ­յուն ձ­­ե­ւա­վո­րե­լու եւ «իր ծրա­գ­­րե­րը ի­րա­կա­նաց­նե­լու սահ­մա­նադ­րա­կան հնա­րա­վո­րութ­յուն», ու­ս­­տի կու­սակ­ցութ­յու­նը նպա­տա­կա­հար­մար չի գտնում մա­ս­­նակ­ցել կոա­լի­ցիոն կա­ռա­վա­րու­թ­­յան ձ­­ե­ւա­վոր­մա­նը:

ԲՀԿ­-ում հա­մոզ­ված են, որ շա­րու­նա­կե­լու են ու­նե­նալ ծան­րակ­շիռ դե­րա­կա­տա­րում երկ­րի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քում, իսկ ԱԺ-ում ու­նե­նա­լու են «շատ ակ­տիվ եւ գոր­ծուն­յա խմբա­կ­­ցութ­յուն»: Վեր­ջում ԲՀԿ­ նա­խա­գա­հը «ան­կեղ­ծո­րեն հա­ջո­ղութ­յուն եւ արդ­յու­նա­վետ աշ­խա­տանք» է մաղ­թել նոր ձ­­ե­ւա­վոր­վե­լիք կա­­ռա­վա­րութ­յա­նը՝ ի բա­րօ­րութ­յուն մեր երկ­րի ու ժո­ղովր­դի:

Բայց «չար լե­զու­ներն» ա­սում են, որ Գա­գիկ Ծա­ռուկ­յանն իր կե­ց­­ված­քով վտան­գել է ոչ միայն շատ կու­սա­կից­նե­րի, այ­լեւ  «միջ­նորդ ու խնա­մի» Հո­վիկ Աբ­րա­հա­­­մ­­յա­նի գոր­ծե­րը, քան­զի ԲՀԿ­-ի «գորշ կար­դի­նալ» դար­ձած Վար­դան Օս­կան­յա­նը իր թա­գա­վոր-ղե­կա­վա­րին հա­մո­զել է, որ նա կա­րող է դառ­նալ ընդ­դի­մութ­յան միաս­նա­կան ա­ռաջ­նորդ, ձե­ւա­վո­րել կա­ռա­վա­րութ­յուն եւ պատ­րաս­տ­­վել գա­լիք նա­խա­գա­հա­կան ըն­տ­­րու­թյա­նը…

Իսկ ՕԵԿ-ը վե­րա­կազ­մա­վոր­ման գոր­ծըն­թաց է սկսել՝ լու­ծա­րե­­լով տա­րած­քա­յին ու մար­զա­յին բո­լոր կա­ռույց­նե­րը: Այս­տեղ ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում հա­մոզ­վե­ցին, որ չու­նեն ան­գամ այն­քան նե­­րու­ժ, եւ ա­ռանց կոա­լի­ցիոն գոր­­­ծ­­ըն­­­կեր­նե­րի ա­ջակ­ցութ­յան, խոր­հր­­դա­րա­նում հայտն­վե­լը մեծ հար­ցա­կա­նի տակ կլի­ներ:

Ին­չե­ւէ, ՀՀԿ-ն կա­րող է նաեւ մի­­­այ­նակ ձե­ւա­վո­րել կա­ռա­վա­րու­թ­­յուն, ին­չը այս պա­հին գու­ցեեւ ա­մե­նա­հար­մար տար­բե­րակն է, ե­թե գոր­ծող նա­խա­գա­հը անս­պա­սե­լի տար­բե­րակ­ներ չգտնի: ԲՀԿ-ն կար­­ծես հա­մա­գոր­ծակ­ցու­թ­­յան կողմ­նա­կից է, բայց ոչ կոա­լի­ցիոն պար­տա­վո­րութ­յուն­նե­րով, ին­չը  ան­հաս­կա­նա­լի է… Իսկ ՕԵԿ-ը կողմ է թե մե­կին, թե մյու­սին, ո­րը որ կո­րո­շի ՀՀԿ-ն:

 

Հայկ Թոր­գոմ­յան

 

Ընդ­դի­մութ­յուն՝ ա­ռանց ա­մո­թի՞

 

Քա­ղա­քա­կան կոա­լի­ցիան բուն իշ­խա­նա­կան եւ ընդ­դի­մա­դիր խա­ղե­րից ու հա­կա­խա­ղե­րից ճա­քեր տվ­­եց, եւ խարխլ­վեց իշ­խա­նա­կան բուր­գը:

Նույնն է նաեւ ընդ­դի­մա­դիր դաշ­տում: Խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժա­ռան­գութ­յուն»-ը աչ­քով աչք չու­նեն ի­րար նա­յե­լու, ա­վե­լի շուտ կհա­մա­գոր­ծակ­ցեն իշ­խա­նա­կան ու­ժե­րի, քան՝ միմ­յան հետ:

Իսկ ՀԱԿ-ում ներ­քին պա­ռակ­տում­ներ ե­ղան, ոչ միայն տա­րած­քա­յին կա­ռույց­ներ լու­ծար­վե­ցին, այ­լեւ ՀԱԿ-ի ան­դամ «Հան­րա­պե­տութ­յուն» եւ «Հա­յաս­տա­նի լի­բե­րալ» կու­սակ­ցու­թ­­յու­ննե­րը հայ­տա­րա­րութ­յամբ դուրս ե­կան դա­շին­քից: Խոսք կար, որ «Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­կան» կու­սակ­ցութ­յու­նը եւս կհրա­ժար­վի դա­շին­քից, բայց ՀԺԿ ­ղե­­կա­վար Ստե­փան Դե­միրճ­յա­նը հայ­­տա­րա­րեց, որ կմնա ՀԱԿ-ում ու կգնա ԱԺ:

Նա չի կի­սում ՀԱԿ-ը լքած կու­սակ­ցութ­յուն­նե­րի ղե­կա­վար­ներ Ա­րամ Սարգս­յա­նի եւ Հով­հան­նես Հով­հան­նիս­յա­նի տե­սա­կե­տը, թե ման­դատ­ներ վերց­նե­լը սխալ էր: Նախ­կին իշ­խա­նա­կան զին­դա­տա­խազ եւ ներ­կա­յիս ընդ­դի­մա­դիր Գա­գիկ Ջհան­գիր­յա­նը եւս հա­մա­միտ է ԱԺ մտնե­լու հետ եւ ան­գամ հայ­տա­րա­րել է, թե հե­ղա­փո­խութ­յունն ու­ժի մեջ է: «Ժո­ղո­վուրդն ի­րա­վա­սու է ա­նել ա­մեն ինչ իր իշ­խա­նութ­յու­նը հաս­տա­տե­լու հա­մար… Ժո­ղովր­դի ցան­­կա­ցած գոր­ծո­ղութ­յուն սահ­մա­նադ­րա­կան է»,- ա­սել է այս ընդ­դի­մա­դի­րը՝ մո­ռա­նա­լով, որ այդ ժո­ղո­վուր­դը ան­գամ հնա­րա­վո­րութ­յուն չու­ներ նախ­կին զին­դա­տա­խա­զին հան­դի­­պե­լու կամ վրդով­մուն­ք ­հայ­­տ­­նե­լու բա­նա­կում կա­տար­ված սպա­­­նութ­յուն­նե­րի ու այլ դեպ­քե­րի հա­մար… ­

Բայց «թարմ» ընդ­դի­մա­դի­րը չի ընկր­կում. «ժո­ղո­վուր­դը իշ­խա­նութ­յան միակ աղբ­յուրն է», եւ դա տա­լիս է հնա­րա­վո­րութ­յու­ն՝ հե­ղա­­փո­խութ­յուն ա­նե­լու հա­մար…

 

Վա­հագն Նան­յան

 

«Լու­սանցք» թիվ 19 (240), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։