Ազգայի՛ն համակարգի գերակայություն է պետք


Մեր հար­ցե­րին պա­տաս­խա­նում է Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը

 

- Դուք եր­կար ժա­մա­նակ է չեք խո­սում այ­սօր նո­րից հրա­տապ դար­ձած հա­մա­սե­ռա­կան­նե­րի խնդրից:

- Իսկ ի՞նչ­ է, պետք է ա­մեն օր նույն բանը թմբկահարեմ, որ հա­վաս­տի դառ­նա՞: Ես տա­րի­ներ շա­րու­նակ ներ­կա­յաց­րել եմ այն վտանգ­նե­րը, որոնք առ­կա էին տվյալ պա­հին, ան­գամ տար­բեր մա­կար­դակ­նե­րի մա­սին եմ բարձ­րա­ձայ­նել: Նաեւ այ­սօր­վա ծա­վա­լում­նե­րի մա­սին եմ մտա­հո­գութ­յունս հայտ­նել դեռ տա­րի­ներ ա­ռաջ: Բայց միայն իմ՝ այս­պես կոչ­ված ծայ­րա­հե­ղա­կան լի­նե­լու պի­տակն էր հնչեցվում զլմ-­նե­րում: Ինչ մնում է հա­մա­սե­ռա­կան­նե­րի խնդրի մա­սով Ձեր «հրա­տապ» ձե­ւա­կերպ­մա­նը, ա­պա հրա­տա­պութ­յուն դեռ չեմ նկա­տում եւ լու­ծում­ներն էլ տե­սա­նե­լի չեն:

- Այ­սօր էլ ո­մանք ա­սում են, թե չա­վար­տե­ցիք Ձեր սկսած գոր­ծը:

– Կնե­րեք, բայց այդ գոր­ծը ինձ հա­սած պա­պա­կան ժա­ռան­գութ­յուն չէր, որ պի­տի ա­մեն բան մի կողմ դրած միայն դրա­նով զբաղ­վե­ի՝ այդ ո­մանց բա­րե­հա­ճութ­յան հա­մար: Պայ­քա­րում էի, որ­քան կա­րո­ղա­նում էի, ան­գամ ա­վե­լին էր ար­վում ու ար­դեն գի­տեք, թե ին­չեր ե­ղան մի­ջազ­գա­յին սե­ռա­մո­լա­գար­նե­րի ա­ջակ­ցութ­յամբ: Իսկ մար­դիկ ա­ռանց ա­մա­չե­լու ստում էին, թե ես պայ­քա­րում եմ ա­ռանց ա­նուն­ներ տա­լու ու նման այլ բա­ներ: Բայց երբ այ­դօ­րի­նակ ո­րե­ւէ լրագ­րա­խե­ղի (սա էլ մի այլ խե­ղում է) հարցնում էի, թե եթե անուններ չեմ հնչեցրել, ապա ինքն այդ անունները որտեղի՞ց գիտի, հի­մա­ր ծի­ծաղ էր հնչում… Հի­մա էլ եմ ա­սում, ե­թե կան մար­դ­­կանց ա­նուն­ներ, որ բա­ցի իմ արած հայտնի թվարկումներից, հնչեցվել են, թող ներ­կա­յաց­նեն նրանց: Իսկ այ­սօր նշածս որոշ լրա­գրախեղներ, իրենց սարքած հիվանդաթերթերում, ինձ անդ­րա­դառ­նա­լով, փոր­ձում են իբր դա­ռը «նամ­յոկ» ա­նել, բայց ես թքած ու­նեմ դրանց վրա, որովհետեւ լրագ­րա­խե­ղը չի կա­րող ի­րա­պես լրագ­րող կոչ­վել (ո­ւմ խո­րա­պես հար­գում եմ) եւ իր պար­տա­կա­նութ­յու­նը հան­րութ­յան առ­ջեւ կա­տա­րել:

– Հա­սա­րա­կա­կան կար­ծիք էին փոր­ձում ձե­ւա­վո­րել, իբր Դուք հրա­­ժար­վել եք պայ­քա­րից: Դրա հա­մար էլ հնչեց­րինք ա­մե­նաա­ռա­ջին հար­ցը:

– Ընդհանրապես հանրային հատվածի Ձեր ասած հա­սա­րա­կութ­յան կար­ծի­քը եր­բեք ինձ չի հե­տաքրք­րել: Բացատրեմ՝ թյուր­ըմ­բ­ռնումների տեղիք չտալու համար: Մար­դը ան­հատ է, հա­տուկ ե­րե­ւույթ, հա­տուկ-ութ­յուն եւ նրան հա­սա­րակ-ութ­յան ան­դամ դարձ­նե­լը ստո­րա­դա­սել է նշա­նա­կում: Ինձ կա­րող է հու­զել, հետաքրքրել անգամ ո­րե­ւէ ան­հա­տի՝ մեկ մար­դու կամ խմբի կար­ծիքը, ե­թե այն­տեղ հա­տուկ-ութ­յուն­ներ կան, այն­պի­սի մար­դիկ, ով­քեր օժտ­ված են մարդ­կա­յին ի­րա­վունք­նե­րով ու պար­տա­կա­նութ­յուն­նե­րով, ազ­գա­յին դի­մագ­ծով ու հայ­րե­նա­բաղձ նպա­տակ­նե­րով:

Թե­մա­յին դառ­նա­լով ա­սեմ, որ այս կռի­վը, սա ի­րա­պես կռիվ է, ան­ձե­րի դեմ չէ, այլ հա­մա­կարգ­ված մի ծրագ­րի, որ այլ հա­կազ­գա­յին գաղտ­նի ծրագ­րե­րի հետ ներ­մու­ծել են Հա­յաս­տան: Բայց զլմ-­ներ կան, որ այ­սօր էլ այդ հա­մաշ­խար­հա­յին կռի­վը «շոո­ւի» են վե­րա­ծում: Ի՞նչ տ­վե­ցին ար­դեն իսկ հնչած ա­նուն­նե­րը, ի՞նչ­ են տա­լու նոր հնչած­նե­րը հե­տա­գա­յում: Ո­չինչ: Մե­կին կփո­խա­րի­նեն մյու­սով, ե­թե պայ­քա­րը հա­մա­կարգ­ված ու հա­մընդգր­կուն չլի­նի:

– Իսկ Ձեզ այս ըն­թաց­քում դի­մե՞լ­ են լրատ­վա­մի­ջոց­նե­րը նշածս հարցով եւ ի՞նչ համատեքստում:

– Պետք է լավ հի­շեք, որ 2005թ.-ից հայ­կա­կան զլմ-­ներն ինձ բոյ­կոտ հայ­տա­րա­րե­ցին եւ հենց հա­մա­սե­ռա­կան­նե­րի թե­մա­յի պատ­ճա­ռով: Ու հի­մա, երբ ինչ-որ լրատ­վա­մի­ջո­ցի ինչ-որ բան է հե­տաքրք­րում, մո­ռա­նում է բոյ­կո­տի մա­սին ու փոր­ձում ճշտել ի­րեն անհ­րա­ժեշտ տե­ղե­կատ­վութ­յու­նը: Ե­թե չի ստա­նում՝ հո­խոր­տում է: Բայց ես ան­գամ այդ պայ­ման­նե­րում հակ­ված էի պահ­պա­նել շփու­մը, սա­կայն նրանք մի քա­նի հար­ցե­րից եւ պա­տաս­խան­նե­րից (ին­չը կա­րե­ւո­րե­լով էլ տվել էի հար­ցազ­րույ­ցը) տպագ­րում էին միայն այն՝ ինչն անհ­րա­ժեշտ է ի­րենց: Ի­հար­կե՝ մաս­նա­կի բա­ցա­ռութ­յուն­նե­րը հա­նած: Եվ ես ո­րո­շե­ցի լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ խո­սել միայն ա՛յն դեպ­քում, երբ ես ի՛նքս դա կուզեմ եւ երբ հստա՛կ կլի­նի նրանց գոր­ծե­լաո­ճը, ու նա­եւ՝ երբ լրագ­րողն էլ լրագ­րա­խեղ չի լի­նի: Գիտեք, զլմ-ների կողմից ինձ շրջափակելը իրականում ար­տեր­կրում եւ այստեղ լա՜վ աշխա­տեց­րեց ՀԱՄ պաշտոնական կայ­քէջը, որ այցելուներ «հավա­քեց» շուրջ 150 երկրից: Շնորհակալ եմ նաեւ Ձեր թերթից՝ «Լուսանցք»-ից, որ առա­ջին իսկ թողարկումից անդ­­րա­դառնում է իրապես հայ ազ­գայ­նա­կա­նութ­յա­նը հու­զող խնդիրներին: Իսկ ընդհանուր առ­մամբ, համացանցը Ձեզ կհամոզի, որ մի­ջազ­գա­յին կայ­քերն ու լրատ­վա
­­մի­ջոց­նե­րը մեզ հետ ա­վե­լի ար­­­­դար ու պա­տաս­խա­նատ­վութ­յամբ են աշ­խա­տում, քան մեր եր­կ­­րի­նը: Մի խոսքով, ծրագրել էին այլ բան, բայց… ե­ղավ հա­կա­ռա­կը:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը զբաղ­վում է հայ­կա­կա­նութ­յան եւ ա­րիա­դա­վան-հե­թա­նո­սա­կան հա­վա­տի քա­րոզ­մամբ, ազ­գա­յին պատ­մութ­յան, լեզ­վա-կրթա­կան, մշա­կու­թա­յին եւ հո­գե-բա­րո­յա­կան ո­լորտ­նե­րի պաշտ­պա­նութ­յամբ, ե­րի­տա­սարդ­նե­րի ռազ­մա-հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կութ­յամբ եւ հա­մազ­գա­յին այլ հար­ցե­րով: Եվ նրանք, ով­քեր մեր միա­բա­նութ­յա­նը վերաբերում են որ­պես հա­կա­հա­մա­սե­ռա­մո­լա­կան կամ հա­կա­մա­սո­նա­կան կազ­մա­կեր­պութ­յան, ա­պա տա­նուլ տված են: Դրանք միայն մի փոքր, եթե չասեմ՝ աննշան մասն են մեր աշ­խա­տանք­նե­րի:

Մենք այնքա՜ն լուրջ գործեր ունենք անելու: Եր­բեք չենք գոր­ծում ընդ­դեմ կար­գա­խո­սով: Մեր կար­գա­խո­սը հա­նուն Հա­յի եւ Հայ­քի է: Իսկ ով­քեր դեմ են հա­յի ա­ռա­քե­լութ­յան ի­րա­կա­նաց­մա­նը Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում, նր­անք են ընդ­դեմ գոր­ծող­նե­րը: Մենք ա­րա­րող տե­սակ ենք, ա­վե­րե­լը այ­լոց գործն է…

 

«Լու­սանցք»

 
Խեղ­ված­նե­րի բու­ժու­մը ամ­րագ­րել օ­րենք­նե­րով

 

Այս օ­րե­րին, հե­տե­ւե­լով հա­մա­սե­ռա­կա­նութ­յան շուրջ նոր եւ ընդգծ­ված ծա­վա­լում­նե­րին, Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը կրկին հա­մոզ­մունք է հայտ­նում, որ տա­րի­ներ շա­րու­նակ ՀԱՄ կա­ռույ­ցի՝ ի դեմս իր ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի պնդում­նե­րի, այս խնդի­րը պե­տա­կան ու ազ­գա­յին լուրջ վտանգ է դար­ձել եւ դառ­նա­լու է ա­ռա­ջի­կա­յում:

Մենք նկա­տում ենք, որ չնա­յած առ­կա ար­ծար­ծում­նե­րին, այ­սօր էլ այս խնդի­րը խոր­քա­յին՝ ազ­գա­յին եւ պե­տա­կան հա­րա­տեւ­ման տե­սանկ­յու­նից չի քննարկ­վում, չնա­յած միան­շա­նակ ող­ջու­նե­լի է, որ հա­կա­սե­ռա­մո­լա­գա­րա­կան դրսե­ւո­րում­նե­րով հան­դես են գա­լիս ինչ­պես քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կան ու­ժե­րը, այն­պես էլ՝ ե­րի­տա­սար­դա­կան խմբա­վո­րում­ներ, հո­գե­ւո­րա­կան­ներն ու ան­հատ քա­ղա­քա­ցի­ներ:

Մար­դիկ տա­րի­ներ շա­րու­նակ ու բա­ցա­հայտ խո­սում են Ե­րե­ւա­նի հենց քա­ղա­քա­պե­տա­րա­նի դի­մաց՝ Կո­մայ­գում տեղ գտած այ­լա­սեր­վա­ծութ­յան դրսե­ւո­րում­նե­րի մա­սին, փո­ղոց­նե­րում բա­ցա­հայտ տար­վող մարմ­նա­վա­ճա­ռա­յին ե­րե­ւույթ­նե­րից, սե­ռա­մո­լա­գա­րա­կան ա­մե­նա­տար­բեր հի­վան­դա­գին ցու­ցադ­րում­նե­րից, ո­րոնք բա­ցա­հայտ կա­տար­վում են մեր քա­ղա­քա­ցի­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ան­չա­փա­հաս ե­րե­խա­նե­րի աչ­քե­րի առ­ջեւ: Սա է նաեւ պատ­ճա­ռը, որ դպրո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­ներն ար­դեն հա­մա­ցան­ցում ի­րենց հայ­հո­յա­խա­ռը եւ ան­բա­րո կեց­վածքն են տե­ղադ­րում…

Չ­նա­յած հա­մա­սե­ռա­կա­նութ­յան դեմ զանգ­վա­ծա­յին ընդվ­զում­նե­րին, սրանց պաշտ­պա­նող կազ­մա­կեր­պութ­յուն­ներ ու ան­հատ­ներ եւս գտնվե­ցին մե­զա­նում: Սա հա­վաս­տում է, որ մի­ջազ­գա­յին դրա­մաշ­նորհ­նե­րից սնվող եւ օ­տար­նե­րին ծա­ռա­յող քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան ո­րոշ կազ­մա­կեր­պութ­յուն­ներ դեռ կփոր­ձեն կա­տա­րել ար­տա­քին պատ­վե­րը՝ Հա­յաս­տա­նին ներ­քա­շել մի­ջազ­գա­յին այ­լա­մեր­ժո­ղա­կան ո­լորտ՝ ինչ-ինչ քա­ղա­քա­կան պար­տադ­րանք­նե­րի հաս­նե­լու հա­մար:

Հայ ա­րի­նե­րը եւս մեկ ան­գամ զգու­շաց­նում են հայ հան­րութ­յա­նը, ազ­գա­յին ու պե­տա­կան գոր­ծիչ­նե­րին, որ սե­ռա­մո­լա­գա­րա­կան ու ա­ղան­դա­վո­րա­կան, խե­ղամ­շա­կու­թա­յին եւ խե­ղաա­ռա­ջա­դի­մա­կան քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան շա­հար­կում­նե­րը ոչ միայն հի­վանդ ու տկար մարդ­կանց նպա­տա­կաուղղ­ված շա­հա­գոր­ծում է, այ­լեւ լուրջ վտանգ է պա­րու­նա­կում ազ­գա­յին ու պե­տա­կան տե­սանկ­յու­նից:

Հի­վանդ, մո­լա­գար եւ սան­ձար­ձակ ժո­ղո­վուր­դը չի կա­րող դի­մադ­րա­կան ու­նա­կութ­յուն­ներ ու­նե­նալ, ազ­գի ու պե­տութ­յան շա­հերն ըն­կա­լել, ին­չը հան­գեց­րել եւ դեռ կհան­գեց­նի ներ­քին թշնա­մու ձե­ւա­վոր­մա­նը: Իսկ ներ­քին թշնա­մին ա­վե­լի դա­վա­դիր ու նենգ է, քան՝ ար­տա­քի­նը:

ՀՀ ­Սահ­մա­նադ­րութ­յու­նը եւ օ­րենս­դիր ո­լորտն առ­հա­սա­րակ պետք է այ­սօ­րի­նակ հի­վանդ­նե­րին մե­կու­սաց­նե­լու դրույթ­ներ ամ­րագ­րի, կլի­նեն դրանք հո­գե­խեղ­ված­ներ, թե սե­ռա­խեղ­ված­ներ, միեւ­նույնն է:

 

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յուն

23.05.2012թ.

 

«Լու­սանցք» թիվ 19 (240), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։