1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է

Այդ օրը Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետությունը ծնվեց եւ ամրացավ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի:
1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը…
1-ին Հանրապետությունը գոյատեւեց շուրջ երկուսուկես տարի եւ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան… եւ նոր արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցական կառավարությունն իշխանությունը հանձնեց բոլշեւիկներին: 1915թ. մեծ արյունահեղությունը, Հայոց ցեղասպանությունը դեռ թարմ վերքեր ուներ…
Եվ միայն մեծ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ էր (նա կռվեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ), որ Զանգեզուրը մնաց արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում:
Հայ Արիական Միաբանությունը օրեր առաջ շնորհավորել է հայությանը՝ մայիսյան բոլոր հաղթանակների համար:


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։