(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Բաղադրությունը
Ոսպ – 1 բաժակ
լոլիկի ջուր – 2 բաժակ
կանաչ սխտոր – 2 հատ
դանդուռ – 2 կապ
սոխ – 1 գլուխ
կարտոֆիլ – 2 հատ
բուսայուղ – 100 գ
կարմիր պղպեղ
աղ
համեմ
Պատրաստման եղանակը
Նախապես թրջած ոսպը 2 լ ջրով եփել: Հետո ավելացնել լոլիկի ջուրը եւ կտրատած կարտոֆիլը ու եփել մարմանդ կրակին:
Թավայում պատրաստել սոխառած, ավելացնել կանաչ սխտորը, կարմիր պղպեղը, աղն ու համեմը: Սա էլ լցնել եռացող ճաշի վրա: Ամենավերջում դանդուռի կոթերը հեռացնել, տերեւները մանր կտրատել եւ ավելացնել ճաշին: Հենց եռա, կրակից վերցնել:
* * *
Դանդուռը մեր նախնիներն օգտագործել են անքնության, թունավոր օձերի կծելուց առաջացած վերքերը բուժելու, մեղվի խայթոցի դեպքում, դիզենտերիայի բուժման համար: Դանդուռի վերգետնյա հատվածը սպիտակուցներ, շաքար, կալցիում, մագնեզիում, նատրիում, կալիում, օրգանական թթուներ, վիտամիններ է պարունակում, իսկ տերեւները՝ մոտ 300 գ վիտամին C, այլ վիտամիններ՝ E, PP, օրգանական թթուներ, հանքային աղեր եւն:
Դանդուռի՝ աղցանների, ապուրների տեսքով հաճախակի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Արծաթե մեդալ «Մեծ սաղավարտ»-ում
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարը: Հայաստանից մասնակցել է 57կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը: Նա, 2 անընդմեջ հաղթանակ տոնելով, մտավ եզրափակիչ, բայց այստեղ պարտվեց ռումինացի Կորինա Կապրիորուին եւ բավարարվեց 2-րդ մրցանակային տեղով:
Բարեկամության եւ սիրո երթ՝ հեծանվով
ԻԻՀ հեծանվասպորտի ազգային ֆեդերացիայի անդամ Ռահմաթոլլահ Ազադը, ով Իրանի սահմաններից մինչեւ Երեւան 400 կմ ճանապարհ է անցել, «որպեսզի իր այս խորհրդանշական քայլով մարդկանց մեջ սերմանի բարեկամություն եւ սեր միմյանց հանդեպ», նաեւ այլ առաքելություն ունի՝ մարդկանց ուշադրությունը սեւեռել աշխարհի ծայրահեղ աղքատ բնակչության խնդիրներին: Ազադը իր այցելության ընթացքում հանդիպել է ՀՀ հեծանվասպորտի ազգային ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկուն եւ նրան հաձնել իր բարեկամության եւ խաղաղության ուղերձը: Իրանցի հեծանվորդը շարունակելով իր ճանապարհը՝ մեկնել է Վրաստան:
Շախմատային համայնապատկեր… Անանդը պահպանեց տիտղոսը
– Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը կրկին նվաճեց Վիշվանաթան Անանդը: Մոսկվայում կայացած մրցամարտի թայ-բրեյքում հնդիկ գրոսմայստերը 2,5:1,5 հաշվով հաղթեց թագի հավակնորդ Բորիս Գելֆանդին: Վճռորոշ միավորը նա վաստակեց 2-րդ խաղում, երբ երկարատեւ պայքարից հետո մշտապես ցայտնոտում գտնվող իսրայելցի շախմատիստին ստիպեց հանձնվել: Անանդը եւս 2 տարով պահպանեց չեմպիոնական տիտղոսը, որին տիրացել է 2007թ.: Հավելենք, որ աշխարհի չեմպիոնը կստանա մրցանակային հիմնադրամի (2,5 մլն. դոլար) 55%-ը, իսկ հավակնորդը՝ 45%-ը:
– Կանանց արագ եւ բլից շախմատների աշխարհի չեմպիոնի կոչման համար Հայաստանից կպայքարեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը: Մրցաշարը կանցկացվի Աջարիայի մայրաքաղաք Բաթումում, մայիսի 30-ից մինչեւ հունիսի 5-ը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 18 երկրների 50 շախմատիստուհիներ: Մասնակիցները կանց
կացնեն արագ շախմատի 11 եւ բլիցի 15 խաղ: Երեկ տեղի ունեցավ վիճակահանության արարողությունը: Մրցումների առաջին 3 օրերը կկայանան 3-ական, իսկ 4-րդ օրը՝ 2 խաղ: Բլից շախմատի առաջնությունը կանցկացվի հունիսի 4-5-ին (8+7 խաղ):
– Գաբրիել Սարգսյանը նոր նվաճում արձանագրեց: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամը հաղթող ճանաչվեց Չիկագոյում ավարտված օփենում՝ 9 հնարավորից վստակելով 7 միավոր (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի) 93 մասնակիցների մեջ գրավեց 1-ին տեղը: Հայ շախմատիստը պարգեւատրվեց 10 հազ. դոլարով: ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 5,5 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը:
* * *
Սոս Պետրոսյան կրտսերը՝ աշխարհի չեմպիոն
Մայիսի վերջերին Հռոմում տեղի ունեցած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել 15-ամյա Սոս Պետրոսյան Կրտսերը: Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթի պատվավոր հյուր եւ նորընծա չեմպիոնի պապիկ Սոս (Իոսիֆ) Պետրոսյանը հայտնել է, որ մրցույթի մասնակիցների ընտրությունը տեղի է ունեցել 6 ամսվա ընթացքում: Առաջին անգամ այս մրցույթին հայ արտիստ է մասնակցել: Իսկ ընդհանրապես մրցույթի շրջանակներում իրենց հմտություններն են ցուցադրել ավելի քան 60 երկիր ներկայացնող շուրջ 3000 իլյուզիոնիստ-աճպարարներ: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել համաշխարհային ճանաչում ունեցող իլյուզիոնիստներ Ուրի Գելլերը, Ֆրանց Խարարին, Էդ Ալոնսոն, Տոպազը:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլ է անցել 70 մասնակից: Իսկ եզրափակիչում արդեն իրենց ուժերն են չափել 10 երկրների, այդ թվում՝ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի ներկայացուցիչները եւ Սոս Պետրոսյան Կրտսերը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 20 (241), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



