Խա­ռը խաղ՝ զույ­գե­րով


5-րդ ­գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­ներն ի­րենց ման­դատ­նե­րը ստա­ցան մա­յի­սի 29-ին: Հի­շեց­նենք, որ 2012թ. մա­յի­սի 6-ին կա­յա­ցած ընտ­րութ­յուն­նե­րով խոր­հր­­դա­րան են ան­ցել 5 կու­սակ­ցութ­յուն եւ 1 դա­շինք: ԿԸՀ­–ի ար­ձա­նագ­րած տո­կոս­նե­րի հա­մա­ձայն՝ ԱԺ­–ում ՀՀԿ-ն կու­նե­­նա 40 ման­դատ, ԲՀԿ-ն՝ 28, ՀԱԿ-ը՝ 7,«Ժա­ռան­գութ­յու­ն»-ը՝ 5, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ­-ը եւս՝ 5:

ԲՀԿ-ն հրա­ժար­վեց կոա­լի­ցիա կազ­մել ՀՀԿ­-ի հետ, եւ վեր­ջի­նիս կոա­լի­ցիոն գոր­ծըն­կե­րը ե­ղավ ՕԵԿ­-ը: Մա­յի­սի 30-ին ուշ ե­րե­կո­յան ՀՀԿ գ­րա­սեն­յա­կում նոր կոա­լի­ցիոն հու­շա­գիր ստո­րագր­վեց ՀՀԿ­-ի եւ ՕԵԿ-ի մի­ջեւ: Այս եր­կու կու­սակ­ցութ­յուն­նե­րը կազ­մա­վո­­րում են քա­ղա­քա­կան կոա­լի­ցիա: Հի­շեց­նենք, որ մին­չեւ ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րը գոր­ծող կոա­լի­ցիա­յի կազ­մում ընդգրկ­ված էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ԲՀԿ­ ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը հայ­տա­րա­րեց, թե ի­րենք նպա­տա­կա­հար­մար չեն գտնում կոա­լի­ցիա­յի ստեղ­ծու­մը:

ԲՀԿ­-ի այս քայ­լը տա­րա­կու­սանք ա­ռա­ջաց­րեց նաեւ կու­սակ­ցա­կան­նե­րի շրջա­նում, քա­նի որ, ըստ ո­մանց պնդում­նե­րի (կա­ռա­վա­րութ­յան ԲՀԿ­-ա­կան ան­դամ­ներն ան­գամ մեկ շա­բաթ ա­ռաջ կա­ռա­վա­րութ­յան նիս­տից հե­տո լրագ­րող­նե­րից տե­ղե­կա­ցան, որ ի­րենց «կու­սակ­ցութ­յու­նը» (հաս­կա­նալ՝ Գ. Ծա­ռուկ­յա­նը) նման ո­րո­շում է ըն­դու­նել), կու­սակ­ցութ­յան ղե­կա­վա­րը կոա­լի­ցիա­յից հրա­ժար­վել է ա­ռանց խորհր­դակ­ցե­լու եւ իր հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո մեկ­նել է երկ­րից: Իսկ վե­րա­դառ­նա­լուց հե­տո էլ ա­սել է, թե ցան­կա­ցող­նե­րը կա­րող են հե­ռա­նալ…

Եվ օ­րերս վե­րա­դար­ձած Գա­գիկ ­Ծա­ռուկ­յա­նը այդ­պես էլ նոր պար­զա­բա­նում­ներ չտվեց: Հե­տա­քր­­քիր է, որ նա Բե­լա­ռու­սից Հա­յա­­ս­­տան վե­րա­դար­ձավ այն օ­րը, երբ Հա­յաս­տան ե­կավ նաեւ Ռ­­ո­բերտ Քո­­չար­յա­նը՝ Ռու­սաս­տա­նից: Ան­գամ զրույց­ներ ե­ղան, թե չի բա­­ցա­ռվում, որ նրանք հան­դի­պել են Բե­լա­ռու­սում՝ Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կո­յի միջ­նոր­դութ­յամբ:

Ե­թե սա ի­րա­կա­նութ­յուն է, ա­պա կա­րող է նաեւ Մոսկ­վա­յի հեր­թա­կան քայ­լը լի­նել՝ Ա­րեւ­մուտ­քի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ հա­վա­սա­րակշռ­ված քայ­լող Սերժ Սարգս­յա­նին դե­պի Ռու­սաս­տան ուղ­ղոր­դե­լու հա­մար: ԱՊՀ ան­դամ Հա­յաս­տա­նը հաս­կա­նա­լով, որ չի կա­րող միա­բե­ւեռ քա­ղա­քա­կա­նութ­յուն վա­րել այս խա­ռը ի­րա­վի­ճա­կում, փոր­ձում է խա­ղալ Եվ­րո­պա­կան ու Եվ­րա­սիա­կան քա­ղա­քա­կան ա­ռան­ցք­­նե­րի հետ հա­մա­հա­վա­սար:

Ե­թե ՀՀ 2-րդ ­նա­խա­գա­հը եւ ԲՀԿ ­ղե­կա­վա­րը փոր­ձում են Պու­տին-Լու­կա­շեն­կո զույ­գին պար­զա­պես սկու­տե­ղի վրա մա­տու­ցել «հայ­­կա­կան գոր­ծո­նը», ա­պա ՀՀ ­նա­խա­գա­հին այլ ելք չի մնա­լու, քան՝ ընդ­հուպ քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով դա մեկ­նա­բա­նե­լն­ ու բա­ցա­հայ­­տե­լը:

Իսկ ե­թե Սերժ Սարգս­յան-Ռո­բերտ Քո­չար­յան զույ­գը իր հեր­թա­կան քա­ղա­քա­կան խաղ-տա­րեր­քի մեջ է, ա­պա մոտ ժա­մա­նա­կ­­նե­րում դա եւս կբա­ցա­­հայ­տ­­վի:

Ա­մեն դեպ­քում ՀՀ 2-րդ ­նա­խա­­գա­հի ա­վագ որ­դու՝ Սեդ­րա­կի կնոջ հայ­րը՝ ան­կու­սակ­ցա­կան պա­տ­­գա­մա­վոր Վո­լոդ­յա Բա­­դալ­յա­նը ԱԺ է գնում ՀՀԿ ­ցու­­ցա­­կով:

Իսկ կոալ­ի­ցիա­յի մաս չկազ­մե­լու մա­սին ԲՀԿ­-ի հայ­տա­րա­րութ­յու­նը ՀՀՇ ­փոխ­նա­խա­գահ Սամ­վել Աբ­րա­համ­յա­նի հա­մար ա­նակն­կալ չէր. «ԲՀԿ­-ի գոր­ծո­ղութ­յու­նը ոչ թե մեկ ակտ էր, այլ մի ամ­բողջ շարք գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, ո­րոնք սկսվել էին դե­ռեւս ան­ցած տա­վա նո­յեմ­բե­րի­ց»: Նա հի­շեց­րեց նա­խընտ­րա­կան շրջա­նում եւ հենց ընտ­րութ­յուն­նե­րի օ­րը ԲՀԿ­-ի կեց­վա­ծ­­քը, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ­-ի հետ մի­աս­նա­կան շտա­բի ստեղ­ծու­մը: Բայց մի քիչ դեռ պետք է սպա­սել: Միա­ժա­մա­նակ ՀՀՇ ­փոխ­նա­խա­գա­հը չի կի­սում այն տե­սա­կե­տը, թե ԲՀԿ­-ն­ այ­սօր ճա­նա­պարհ է հար­­թում Ռո­բերտ Քո­չար­յա­նի հա­մար 2013թ. նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­նե­րում: «Այս պա­հի դրութ­յամբ ես չեմ տես­նում ո­րե­ւէ հիմք, ո­րը նպաս­տա­վոր կլի­ներ Քո­չար­յա­նի վե­րա­դար­ձի հա­մար: Վեր­ջին 4 տա­րի­նե­րի գոր­ծըն­թաց­նե­րը բո­լո­րո­վին այլ բա­նի մա­սին են վկա­յում, որ Քո­չար­յանն այս պա­հին քա­­ղա­քա­կան հե­ռան­կար չու­նի»,- ա­սել է նա:

Ինչ վե­րա­բե­րում է ՀԱԿ-ԲՀԿ ­հա­­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը, ա­պա ՀՀ ­վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­յա­նը հայտ­նել է, որ ՀՀԿ-ն հար­գում է իր գոր­ծըն­կեր­նե­րի ո­րո­շու­մը. «Հա­մոզ­ված ենք, որ մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թ­­յու­նը շա­րու­նակ­վե­լու է»: Ի դեպ, Գյում­րիում վար­չա­պե­տը լրագ­րող­նե­րին ա­սել էր. «Իսկ ո՜վ­ է ա­սում, թե ԲՀԿ-ն ընդ­դի­մութ­յուն  է լի­նե­լու»: Որ­պես ար­ձա­գանք՝ վար­չա­պե­տի հե­տե­ւում կանգ­նած ԲՀԿ­-ա­կան Վար­դան Վար­դան­յա­նը, ով քա­ղա­քա­շի­նութ­յան նա­
խա­րարն է, քահ-քահ ծի­ծա­ղել էր: Իսկ ե­րեկ վեր­ջինս, գոր­ծա­դի­րի նիս­տի ա­վար­տին, հաշ­վի առ­նե­լով, որ կա­ռա­վա­րութ­յու­նը հրա­ժա­րա­կան է տվել եւ ԲՀԿ-ն էլ կոա­լի­ցիոն գոր­ծըն­կեր չէ, շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նեց բո­լո­րին հա­մա­տեղ աշ­խա­տան­քի հա­մար: Լրագ­րող­նե­րին, հա­մե­նայն­դեպս, նրա այս պահ­ված­քը դուր ե­կավ:

Ին­չե­ւէ, զույ­գե­րը, որ փոր­ձում են դե­րա­կա­տար դառ­նալ մեր երկ­րում, մի քա­նիսն են, դի­ցուկ սույն հոդ­վա­ծում եր­կուսն են՝ Սար­գս­­յան-Քո­չար­յան հայտ­նի զույ­գը եւ Քո­­չար­յան-Ծա­ռուկ­յան ստվե­րա­յին զույ­գը, ո­րոնց հետ այս դեպ­քում առն­չվում է Պու­տին-Լու­կա­շեն­կո կաս­կա­ծե­լի զույ­գը… Իսկ փաս­տա­ցի՝ մեր եր­կի­րը կղե­կա­վա­րի Սար­գսյան-Բաղ­դա­սար­յան «կոա­լի­ցի­ոն» զույ­գը…

 

Ար­ման Դավթ­յան

 

Թիվ 2-ը դեռ փնտրու՞մ­ է

 

ԲՀԿ-ն դեռ չի կողմ­նո­րոշ­վում ընդ­դի­մութ­յան աս­պա­րե­զում եւ գու­ցե շու­տով հար­մար­վի իր հին տե­ղում: Չնա­յած հին տե­ղը հաս­տատ նույն չա­փե­րով չէ այ­լեւս:

Ընդ­դի­մա­դիր կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը մինչ այժմ լռում էին, քա­նի որ կար­ծում էին, թե ԲՀԿ­-ին կգոր­­ծա­ծեն ընդ­դի­մա­դիր դաշ­տում, բայց քա­նի որ այս կու­սակ­ցու­թ­­յան դիր­քե­րը թու­լա­ցել են, ա­պա այ­լեւս լռե­լու կա­րիք չկա: Ա­վե­լին՝ քար­կո­ծե­լու մղում կա: ՀԱԿ ներ­կա­յա­ցու­ցիչ Գա­յա­նե Ա­ռուս­տա­մ­­յա­նը մի բա­ցա­հայ­տում էլ ա­րեց վեր­ջերս, ա­սե­լով՝ թե ինչ գոր­ծարք են ա­ռա­ջար­կել ի­րեն ընտ­րութ­յուն­­նե­րից ա­ռաջ ու ինչ է ստաց­վել, երբ ին­քը չի հա­մա­ձայ­նել գնալ այդ գոր­ծար­քին: Պարզ­վել է՝ չնա­յած մի­­ա­ս­­նա­կան շտա­բին, ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում ԲՀԿ-ն գոր­ծել է ՀԱԿ ներ­կա­յա­ցուց­չին հա­կա­ռակ ու հա­մա­գոր­ծակ­ցել «Ժա­ռան­գութ­յա­ն» հետ:

Իսկ «Ժա­ռան­գութ­յու­ն»-ն­ էն գլ­­խից ԲՀԿ­-ին ընդ­դի­մութ­յուն չի ըն­կա­լել եւ ՀՀ ­նա­խա­գա­հի հեր­թա­կան խա­ղի մաս­նա­կից է դի­տար­­կել: ՀՅԴ-ն նույն­պես, որ­պես լի­ար­ժեք ընդ­դի­մութ­յուն, չի ըն­կա­լում ԲՀԿ­-ին:

Միայն ՀԱԿ-ն­ է դե­ռեւս ակն­կա­լում ստա­նալ ԲՀԿ­ ա­ջակ­ցութ­յու­նը, բայց սպա­սում է ա­ռա­վել ընդ­դի­մա­դիր կեց­ված­քի:

Ըստ ա­մե­նայ­նի, Գա­գիկ Ծա­ռու­կ­­յա­նը ար­դեն հաս­կա­ցել է, որ ինչ­պես Սերժ Սարգս­յա­նի ու Ռո­բերտ Քո­չար­յա­նի դեպ­քում, այն­պես էլ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի պա­րա­գա­­յում ին­քը մնա­լու է թիվ 2-ը եւ իշ­խա­նութ­յան ու ընդ­դի­մութ­յան մեջ­­տե­ղում դեռ տվայ­տում է:

 
Կա­րեն Բալ­յան

 

*  *  *

 

ԲՀԿ ­պատ­գա­մա­վո­րա­կան խմբակ­ցութ­յան ա­ռա­ջին նիս­տը տե­ղի է ու­նե­ցել ոչ թե ԱԺ-ում, այլ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նին պատ­կա­նող գի­նու ու կոն­յա­կի գոր­ծա­րա­նում: Մաս­նակ­ցել են նախ­կին եւ նո­րըն­տիր պատ­գա­մա­վոր­նե­րը: Քննարկ­վել է ԲՀԿ­ ա­ռա­ջի­կա խորհր­դա­րա­նա­կան աշ­խա­տան­քը: ԲՀԿ խմ­բակ­ցութ­յան ղե­կա­վար է լի­նե­լու Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը, քար­տու­ղար՝ Նաի­րա Զոհ­րաբ­յա­նը: Ոչ վաղ անց­յա­լում նշվել էր, թե խմ­­բակ­ցութ­յան ղե­կա­վա­րը հնա­րա­վոր է լի­նի Վար­դան Օս­կան­յա­նը, սա­կայն այդ տե­ղը նրան չի զի­ջվել, եւ Օս­կան­յա­նը թե­րեւս կղե­կա­վա­րի ԱԺ հանձ­նա­ժո­ղով­նե­րից մե­կը: Իսկ պատ­գա­մա­վոր Օս­կան­յա­նը, ով պար­բե­րա­բար իր խոսքն է ա­սում ԲՀԿ ­ղե­կա­վար Ծա­ռուկ­յա­նից ա­ռան­ձին, նշել է, որ ԱԺ-ում «լա­վին լավ է ա­սե­լու, վա­տին՝ վատ», այ­սինքն՝ ինքն է ո­րո­շե­լու լավն ու վա­տը: Նա նաեւ վստահ է, թե «օ­րը կգա, կու­նե­նան իշ­խա­նա­կան լծակ­ներ եւ կկա­րո­ղա­նան ի­րա­կա­նաց­նել կոնկ­րետ ի­րենց ծրագ­րե­րը», իսկ հի­մա ՀՀԿ­-ի հետ «ընդ­հա­նուր լե­զու չգտան­»…

«Լու­սանցք» թիվ 20 (241), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։