Ոչ թե «հար­վարդ­յան տղա­նե­րի», այլ՝ ազ­գայ­նա­կան­նե­րի՛ Հա­յաս­տա­ն


­Վեր­ջերս քա­ղա­քա­կան գոր­ծիչ, «Ղա­րա­բաղ» կո­մի­տեի նախ­կին ան­դամ Ա­շոտ Մա­նու­չար­յա­նը հայ­տա­րա­րեց. «Շու­տով չեք ճա­նա­չե­լու Հա­յաս­տա­նը… Տա­րի­ներ շա­րու­նակ պնդում ենք, որ Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նա­նում է «տրան­ս­­ֆոր­մա­ցիոն» մի գոր­ծըն­թաց, ո­րի հե­ղի­նակ­ներն են ա­մե­րի­կա­ցի­նե­րը եւ անգ­լիա­ցի­նե­րը, եւ դա ա­նում են հա­մա­տեղ ծրագ­րե­րի շրջա­նա­կում»:

Ըստ այս գոր­ծ­­չի, սրըն­թաց ձեւ­ով այս տա­րած­քում ձե­ւա­վոր­վում է մի «ադ­մի­նիստ­րա­ցիա», ո­րը լի­նե­լու է «ան­գ­­լոա­մե­րիկ­յան շա­հե­րի ի­րա­կա­նաց­ման ադ­մի­նիստ­րա­ցիա»:

Խոր­­քա­յին ի­մաս­տով, սա է ըն­թա­նում, եւ ըն­թա­նում է բա­վա­կան հա­ջո­ղութ­յամբ: ՀՀ­-ում ուր­­վագծ­վում է եր­կու ծրա­գիր. «Ա­ռա­ջի­նը՝ անգ­լո-ա­մե­րիկ­յան նա­խա­գիծն է, երկ­րոր­դը՝ նոր ու­ժերն են, ո­րոնք նոր ձե­ւե­րով ու գոր­ծիք­նե­րով են աշ­խա­տում՝ ձե­ւա­վո­րե­լով հայ­կա­կան հա­մա­կարգ: Դա հայ­կա­կան նա­խա­գիծ ի­րա­կա­նաց­նող հա­մա­խումբն է»:

Ա. Մա­նու­չար­յա­նի կար­ծի­քով, «անգ­լո-ա­մե­րիկ­յան ադ­մի­­նիստ­րա­ցի­ան» դր­­ս­­ում սո­վո­րած ու ե­ր­­ե­ւան վե­­րա­դար­­ձած այս­պես կոչ­ված «հար­վարդ­յան տղա­ներն են. Հար­վարդ կա­րե­լի է ա­վար­տել, բայց Հար­վար­դի տղա չլի­նել»,- պար­զա­բա­նել է նա եւ հա­վե­լել, որ նրանք քիչ թե շատ կրթ­­ութ­յուն են ստա­ցել ԱՄՆ-ում, կամ ընդ­հան­րա­պես Ա­րեւ­մուտ­քում, ո­րոնք, մի կո­ղ­­մից՝ ինչ-որ հմտութ­յուն­ներ են ձեռք բե­րել, բայց շատ խոր­քա­յին չեն, եւ մյուս կող­մից էլ՝ նրանց աշ­­խար­հա­յաց­քը «կլի­շե­նե­րով է ձե­ւա­վոր­ված՝ սահ­մա­նադ­րա­կան կարգ, այ­լընտ­րան­քա­յին ընտ­րութ­յուն­ներ, ժո­ղովր­դա­վա­րութ­յուն»: Այս բա­ռա­պա­շա­րը նր­­անցն է, ո­րը ի­րա­կա­նութ­յան հետ քիչ կապ ու­նի:

«Մեծ խմբեր կան, ո­րոնք ընդ­վ­­զե­ցին՝ ար­տա­հայ­տե­լով մեր ժո­ղովր­դի խոր­քա­յին ե­րա­զան­քը, եւ ա­սա­ցին, որ կյանքն այս­պի­սին չպետք է լի­նի: Նրանք փոր­ձե­ցին փնտրել նոր կյան­քի ձե­ւերն ու ճա­նա­պարհ­նե­րը, որ տա­նում են դե­պի դրան, եւ ա­ռայժմ հա­ջո­ղութ­յան չեն հա­սել»,- ա­սել է Ա. Մա­նու­­չար­յա­նը՝ հա­վե­լե­լով.- կհաղ­թի անգ­լոա­մե­րիկ­յան գոր­ծըն­թա­ցը, թե հայ­կա­կա­նը՝ ազ­գա­յին հա­մա­կար­գը, եր­կու դեպ­քում էլ ամ­բող­ջութ­յամբ փոխ­վե­լու է Հա­յաս­տա­նը: Թե երբ եւ ինչ է փոխ­վե­լու, նա չի ման­րա­մաս­նել:

 

Ար­տակ Հա­յոց­յան

 

Նա­խա­գա­հա­կա­նի  ուր­վա­գիծ

 

Կով­կաս­յան խնդիր­նե­րին վե­րա­բե­րող մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­­վի շրջա­նա­կ­­նե­րում Ե­րե­ւա­նում գտնվե­լիս «Զեր­­կա­լո» օ­րա­թեր­թի քա­ղա­քա­կան  վեր­լու­ծա­բան Ռա­ուֆ Միր­գա­դի­րո­վը, գնա­հա­տե­լով ՀՀ­-ում ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վիր­ճա­կը, նշել է, որ ե­թե ԲՀԿ­ ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը շա­րու­նա­կի մնալ ընդ­դի­մութ­յուն, մեծ փո­ղե­րը չեն կա­րող ան­գամ նրան փրկել. «Հա­յաս­տա­նի, Վրաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի նման քա­ղա­քա­կա­նութ­յուն ու­նե­ցող երկր­նե­րում հենց դառ­նում են ընդ­դի­մութ­յուն, դառ­նում են իշ­խա­նութ­յուն­նե­րի թշնա­մին, իսկ երբ դառ­նում են թշ­­նա­մի՝ կա՛մ ­հաղ­թում են, կա՛մ նր­անց ոչն­չաց­նում ե­ն»:

Նա չի բա­ցա­ռել, որ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին ըն­դա­ռաջ՝ ԲՀԿ-ն ո­րո­շել էր ընդ­դի­մութ­յուն խա­ղալ. «Ընդ­դի­մութ­յան է­լեկ­տո­րա­տը հօ­գուտ իշ­խա­նութ­յան մե­ծաց­նե­լու նպա­տա­կով, ինչ­պես 2008թ. դա ա­րեց Ար­թուր Բաղ­դա­սար­յա­նը… Կար­ծում եմ՝ հենց դրա հա­մար Սերժ Սարգս­յա­նը վար­ձա­հա­տույց ե­ղավ, հաս­կա­նա­լի է, որ ՕԵԿ-ը չէր կա­րող 5% հա­վա­քել: Բայց կար­­ծում եմ՝ Ծա­ռուկ­յանն այդ գոր­­­ծի­չը չէր: Ի տար­բե­րութ­յուն Բաղ­դա­սար­յա­նի՝ նրա ա­խոր­ժակն ա­վե­լի մեծ է: Իսկ ե­թե սա Քո­չար­յա­նի խաղն է, ա­պա Տեր-Պետ­րոս­յա­նի հա­մար դժվար օ­րեր կլի­նեն… Գու­ցե ընտ­րութ­յուն­նե­րում նա ստիպ­ված լի­նի սա­տա­րել նա­­խա­գահ Սարգս­յա­նի­ն»:

 Այս վեր­լու­ծա­բա­նի գնա­հատ­մամբ՝ ի տար­բե­րութ­յուն գոր­ծող նա­խա­գա­հի, ո­ւմ ­մի շարք պատ­ճառ­նե­րով ՌԴ ­նա­խա­գահ Պու­տի­նը շատ չի վստա­հում, Քո­չար­յա­նը Պու­տի­նի հետ շատ մտե­րիմ է, իսկ նա­խա­գահ Սարգս­յա­նին Ռու­սաս­տա­նում մին­չեւ վերջ չեն վս­­տա­հում իր ա­րեւմ­տա­մետ լի­նե­լու պա­տ­­ճա­ռով: «ՀՀ ­նա­խա­գա­հը ե­ղել ու մնում է ա­րեւմ­տա­մետ. ստ­­ա­ց­­վում է հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ. ա­րեւմ­տա­մետ­նե­րը շան­սեր չու­նեն: Լ. Տեր-Պետ­րոս­յա­նը լուրջ դեմք է, բայց այ­լեւս­ ո­րո­շիչ դե­րա­կա­տար չէ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում: Իսկ Ռ. Քո­չար­յա­նը Վ. Պու­տի­նի ըն­­­կերն է, սա էլ մի տե­սակ պի­տա­կի նման բան է»:

Ստաց­վում է՝ կրկին ա­կա­նա­տես ենք լի­նե­լու ՀՀ 3 նա­խա­գահ­նե­րի մրցա­պայ­քա­րին:

 

Ա­նի Մա­րութ­յան

 

Ի գիտություն Արեւմուտքի ու արեւմտամետների
Ոչ թե ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն

Այլ ագ­րե­սիվ ու վատ պահ­ված­քի պա­տաս­խան

 

«Լու­սանցք»-ը միշտ ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում է պա­հում սե­ռա­կան փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի թե­ման այն պարզ պատ­ճա­ռով, որ վեր­ջին­ներս բա­վա­կա­նին ագ­րե­սիվ կեց­վածք են դրսե­ւո­րում՝ ստի­պե­լով հան­րութ­յան մյուս՝ բնա­կան, նոր­մալ կողմ­նո­րո­շում ու­նե­ցող­նե­րին խոնարհվել ի­րենց: Ու մի ա­ռի­թով ա­սել էինք, որ քա­նի դեռ այս խնդրին հստակ օ­րենսդ­րա­կան, ի­րա­վա­կան ու բա­րո­յա­կան լու­ծում­ներ չեն տրվել, այս մյուս՝ նոր­մալ կողմ­նո­րո­շում ու­նե­ցող­նե­րը գնա­լու են ո­րո­շա­կի քայ­լե­րի:

Հի­շենք վեր­ջերս DIY ա­կում­բի պայ­թե­ցու­մը: Օ­րերս էլ՝ մա­յի­սի 29-ի գի­շե­րը, Ե­րե­ւա­նի «Կո­մայ­գու» տրանս­վիս­տիտ­նե­րի ուղ­ղութ­յամբ կրա­կոց­ներ են ար­ձակ­վել:

Մա­յի­սի 29-ին, ժա­մը 01.45-ին, ոս­տի­կա­նութ­յան Ե­րե­ւան քա­ղա­քի վար­չութ­յան հեր­թա­պահ մա­սից ոս­տի­կա­նութ­յան Կենտ­րո­նա­կա­նի  բաժ­նում հա­ղոր­դում է ստաց­վել այն մասին, որ ի­րենց է զան­գա­հա­րել 21-ամ­յա Գե­ւորգ Թ.-ն­ եւ հայ­տ­նել, որ ան­հայտ ան­ձինք «Տո­­յո­տա պրա­դո» ավ­տո­մե­քե­նա­յի սրա­հից օ­դամ­ղիչ ատ­ճա­նա­կով կրա­կել են իր եւ 43-ամ­յա Տիգ­րան Ք.-ի ուղ­ղութ­յամբ, ին­չի  հե­տե­ւան­քով ին­քը ոտ­քի մա­սում ստա­ցել է վնաս­վածք: Ձեռ­նարկ­ված օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ Բու­զան­դի փո­ղո­ցի թիվ 35 հաս­ցեի մոտ հայտ­նա­բեր­վել է «Տո­յո­տա պրա­դո»  մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նան, ո­րի վա­րոր­դը՝ 22-ամ­յա Գոռ Տ.-ն­ եւ ու­ղե­ւո­րը՝ 21-ամ­յա Գրի­գոր Ե.-ն, բեր­ման են են­թարկ­վել բա­ժին, որ­տեղ Գոռ Տ.-ն ­ներ­կա­յաց­նե­լով «Բայ­կալ ՄՊ-654Կ» տի­պի օ­դամ­ղիչ ատր­ճա­նա­կը՝ հայտ­նել է, որ Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի մոտ գտնվող այ­գում Գե­ւորգ Թ.-ի եւ Տիգ­րան Ք.-ի ուղ­ղութ­յամբ կրա­կել է ին­քը:

Այս մի­ջա­դե­պը ուղ­ղա­կիո­րեն հաս­տա­տում է իմ ա­սա­ծը: Ու ինչ­քան էլ մա­մու­լի ո­րո­շա­կի մի­ջոց­ներ գրեն, թե սե­ռա­կան փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի նկատ­մամբ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն է դրսեւ­որ­­վում, մենք ստի­պած ենք սր­բա­գ­րել. այդ «ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­­թ­յուն» աս­վա­ծը միա­սե­ռա­կան­նե­րի՝ նոր­մալ մարդ­կանց հան­­­դեպ տա­րի­ներ շա­րու­նակ վատ վար­քագ­ծի ուղ­ղա­կի պա­տաս­խան-հե­տե­ւանքն է: Որ կա­րող էր չլի­նել, ե­թե ժա­մա­նա­կին, ար­դեն ա­սա­ցինք, հստակ ի­րա­վա­կան ու բա­րո­յա­կան լու­ծում տր­վեր:

 

«Լուսանցք»

 

Փաս­տա­բան­նե­րը դա­տա­վոր­նե­րից զզված են

 

Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի 5 ան­դամ­նե­րից կազմ­ված հանձ­նա­խումբն ա­ռա­ջի­կա­յում հան­րութ­յա­նը կներ­կա­յաց­նի դա­տա­կան հա­մա­կար­գում առ­կա խնդիր­նե­րը եւ դրանց լուծ­ման ուղ­ղութ­յամբ փաս­տա­բան­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վե­լիք գոր­ծո­ղութ­յուն­նե­րը:

Այս մա­սին հայտ­նել է փաս­տա­բան Լու­սի­նե Սա­հակ­յա­նը, ով հանձ­նախմ­բի ան­դամ է:

Հանձ­նախմ­բում են ընդգրկ­ված նաեւ փաս­տա­բան­ներ Ա­րա Զոհ­րաբ­յա­նը, Գ­­ե­ւորգ Գյո­զալ­յա­նը, Հայկ Ա­լում­յա­նը եւ Կա­րեն Մեժ­լում­յա­նը:

Հանձ­նա­խումբ ձ­­ե­ւա­վո­րե­լու ո­րո­շու­մը Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տը կա­յաց­րել է մա­յի­սի 25-ին տե­ղի ու­նե­ցած նիս­տի ըն­թաց­քում, երբ փաս­տա­բան­նե­րը ներ­կա­յաց­րել են ի­րենց կող­մից վա­րած գոր­ծեր, որ­տեղ դա­տա­րան­նե­րը թույլ են տվել ակն­հայտ խախ­տում­ներ:

 
Հա­մա­ցան­ցում՝ անվ­տանգ եւ ի­րա­վա­պահ «ըն­կեր»-ներ

 

Հայ­կա­կան զլմ-­նե­րն­ անդ­րա­դար­ձել են մի հան­գա­ման­քի, ո­րը մտա­հո­գում է հա­մա­ցան­ցից օգտ­վող­նե­րին: Շա­տե­րին է հայտ­նի, որ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գը վա­ղուց է հսկում հա­մա­ցան­ցի շատ է­ջեր, այդ թվում՝ շատ օգ­տա­գործ­վող «Ֆեյս­բուք»-ը եւ «Օդ­նոկ­լաս­նիկ»-ը:

Հի­մա էլ ոս­տի­կա­նութ­յունն է ձեռ­նա­մուխ ե­ղել այ­դօ­րի­նակ մի գոր­ծի: Պարզ­վում է նա­ւե, որ վեր­ջին շրջա­նում «Ֆեյս­բուք» սո­ցիա­լա­կան ցան­ցում ա­վե­լա­ցել է ոս­տի­կան օգ­տա­տե­րե­րի թի­վը, եւ սա պա­տա­հա­կան չէ, դա ար­վում է այդ տի­րույ­թը վե­րահս­կե­լու նպա­­տա­կով:

Հայտ­նի է, որ նաե­ ւիշ­խա­նութ­յան ծրագ­րե­րի դեմ ընդվ­զում­նե­րը կազ­մա­կերպ­վում են հենց այս սո­ցիա­լա­կան ցան­ցում, ին­չը մե­զա­նում կա­տար­վում է այլ երկր­նե­րի օ­րի­նա­կով: Այս­տեղ մար­դիկ ա­վե­լի ա­զատ են գրում, շփվում, ան­գամ քննա­դա­տում ա­ռա­վել բաց, ին­չը մղել է ոս­տի­կա­նութ­յա­նը ­վե­­­րահս­կել սո­ցցան­ցը: Սա, ո­մանց կար­ծի­քով, թույլ կտա կան­խել շատ ա­նօ­րի­նա­կան մտա­հ­­ղա­ցում­ներ, ինչ­պես «Ֆեյս­բուք»-ի է­ջե­րում հան­­դես գա­լով, այն­պես էլ դրանց մա­սին նա­խա­պես ի­մա­նա­լով:

Այս խնդիր­նե­րը կար­ծես քն­­նարկ­­վել են նաեւ օ­տա­րերկ­րյա ­մաս­նա­գետ­նե­րի հետ:

 

Սեփ լրատվություն

«Լու­սանցք»
թիվ 20 (241), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։