…Ինչպես նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո եւ այժմ, հայ ժողովրդի «որդեգրած» բոլոր կրոնական, գաղափարական, քաղաքական ոչ բոլոր ուսմունքներն ու դավանանքները ծառայեցին համահայկական գերնպատակին, հատկապես հասարակական ու բարեգործական սին կազմակերպությունների միջոցով: Բայց պետությունը պետք է օրենքներով հստակեցնի, որ Հայաստանի ու հայության շահերին հակասող կառույցները պետք է լուծարվեն կամ օտարվեն մեր երկրից… Ոչ մի այլ պետություն չի՛ կարող պարտադրել, որ հայության հայրենիքում գործեն հակահայ միավորումներ: Պարզապես պետությունը պետք է ազգային լինի եւ ոչ թե քողարկվի ազգայինի անվան տակ եւ ծառայի օտարին. «Հայաստանը՝ հայերին» ցեղակրոն կարգախոսը միշտ էլ արդիական է լինելու:
…Ի՞նչն է խանգարում ցեղակրոն, արիական, հայադավան եւ այլ համահունչ բնորոշումներով ուժերին վերջնականապես կայացնել այդքան անհրաժեշտ եւ անխուսափելի համախմբումը: 1. Այդ խնդիրը դնել հաստատակամորեն, հրապարակավ, պետականորեն ու հետեւողականորեն դեռեւս չի հաջողվում, եւ բոլոր փորձերն ու բանակցությունները կամավոր դրսեւորումների արդյունք են, որոնց պարբերականությունը, ընթացքը շատ է հեռու ցանկալիից: 2. Այդ ուժերի մի զգալի մասն արդեն համագործակցում է այս կամ այն քաղաքական կամ կրոնական խմբավորման հետ եւ իր խնդիրները փորձում է կարգավորել առավել կազմակերպված ու տվյալ պահին ազդեցիկ կազմակերպությունների միջոցով: 3. Ազգայնականությամբ (նացիոնալիզմ) եւ ազգային հավատով (արիադավանություն-հեթանոսություն) մեղմ ասած, առանձնապես ոգեւորված չեն աշխարհի «ժողովրդավար տիրակալները», եւ ազգային ուժերից շատերն ուղղակի նախընտրում են գործել ընդհատակում, ոչ բացահայտ: 4. Ազգայնական (զուտ քաղաքական) եւ արիադավան ուժերը դեռեւս «ուսումնասիրում» են միմյանց եւ գաղափարախոսական ճշգրտումների ու մարտավարական ընդհանրացումների գործընթացի որոշակի փուլում են:
Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի արագացվի ցեղակրոն, արիական, հայադավան եւ այլ ուժերի միասնական քաղաքական ու հոգեւոր հատվածի ձեւավորումը, որպեսզի հետեւորդներն ազատվեն անհիմն, միտումնավոր «փակցված» բազմապիսի պիտակներից: Հայտնի է, որ արիադավան ազգայնականությունը «բոբոյի» կերպարանքով է ներկայացվում, իսկ մեր հանրությունը անտեղյակ է եւ չի տարբերակում ցեղակրոնությունը ազգային եսամոլական, այլամերժական ու նվաճողական օտար գաղափարների փնջից՝ ֆաշիզմից, ցեղապաշտությունը՝ ցեղամոլությունից՝ ռասիզմից, ազգայնականությունը՝ ազգայնամոլությունից՝ շովինիզմից, եւ հայ-արիականությունը՝ կրոնական ազգամերժ գաղափարախոսությունից: Իսկ բուն հայկականություն գաղափարաբանությունը տարակուսանք, ավելին՝ հակազդեցություն է առաջացնում շատ հայերի մեջ, քանզի ապազգային «թույնը» եւ թերարժեքության բարդույթը սպանել են հոգեւոր հային…
Հանուն համաշխարհային ձուլող ժողովրդավարության, ինչպես տասնամյակներ առաջ հանուն համաշխարհային բանվորա-գյուղացիական հեղափոխության, ազգային ամենասուրբ զգացումները, ավանդույթներն ու սովորույթները, պատմական արժեքները միտումնավոր նույնացվում են մեծապետական ու անձնապաշտական նկրտումների, դր
սեւորումների հետ, ինչն էլ իր հերթին իրական ժողովրդավարությունը (դեմոկրատիա) վերածում է ամբոխավարական անսահմանափակ իշխանության (դիկտատուրա) կամ ծայրահեղական ժողովրդավարության:
Ինչպես ժողովրդավարությունը, այնպես էլ դրա վերոնշյալ «աղանդները»՝ հատկապես ամբոխահաճո, առաջնորդվում են մի գաղափարախոսությամբ, որտեղ «իշխում եւ թագավորում» է անձը, եւ անհատը բացահայտորեն շատ իրավունքներ ունի, քան ժողովուրդը: Ազգի մասին՝ էլ չասենք: Ժողովրդավարությունը իրականում շղարշ է օտարների միջամտության հող նախապատրաստելուց առաջ, իսկ անձի իրավունքների բացարձակեցումը հանգեցնում է անհատավարության, ոչ թե՝ ժողովրդավարության: Եվ անձը ձգտում է ոչ թե ազատության, այլ սանձարձակության, որովհետեւ անհատավարությունը ամբոխավարության փոքրիկ տարբերակն է: Իսկ ժողովուրդը մի աներեւույթ զանգվածի տպավորություն է թողնում, որի լծակները (ժողովրդական կամ հասարակական) ներքին կյանքում գործածվում են որպես ճնշման միջոց մի խումբ իշխանավորների համար (իսկ սրանց ճնշելու համար էլ՝ մի խումբ միջազգային մութ ուժերի համար), եւ «օրենքի առաջ բոլորն են հավասար» դրույթը չի իրականացվում հաստատապես…
Ժողովրդավարության ներդրումը նշված ձեւով ողբալի է դարձնում ազգի (այդ պետության բնիկ-հիմնադրի) վիճակը, քանզի ազգայինը ամենուր ծայրահեղականի կամ հետադիմականի անվամբ մերժվում ու հալածվում է: Միջազգային ասպարեզում էլ ազգերի ինքնորոշման իրավունքը փշրվում է՝ զարկվելով մերօրյա զավթարարների հռչակած, այսպես կոչված տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին, եւ ազգերն իրականում զրկված են իրենց հիմնական, կենսական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից (ինքնորոշվել, իրենց բնորոշմամբ, նշանակում է ուղղակի ձեռք բերել մշակութային կամ կրոնական-հավատամքային անկախություն):
Սակայն հավատի ոլորտում նույնպես անհատապաշտությունն է իշխում, նույն անհատավարությունը, ինչն առկա է ժողովրդավարության քաղաքական հոլովույթում եւ ինչպես քաղաքականության մեջ է անձը վեր ժողովրդից՝ իր իրավունքներով ու սանձարձակություններով, այնպես էլ կրոնական դավանաբանության մեջ անձը վեր է կանգնած ազգից, քանզի ազգային հավաքական հավատը (հայի հավատը միայն հայինն է, ինչպես Հայ Աստվածները) տեղը զիջել է անհատների կրոնապաշտամունքային պատկերացումներին: Կրոնը վերազգային է, քանզի յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ կարող է դառնալ որեւէ համաշխարհային հորջորջվող կրոնի հետեւորդ՝ անկախ ազգային պատկանելությունից…
Բազմաքանակ եւ ուժային առավել կարողության տիրապետող երկրները մշտապես փորձում են դերեր գրել փոքրաքանակ եւ դեռ զարգացման ճանապարհին գտնվող երկրների համար: Եվ որպեսզի տնօրինեն նրանց ճակատագրերը, համապարփակեցման (գլոբալիզացիա) աշխարհակուլ ծրագրեր են պարտադրում կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող: «Ուժն ու արդարությունն են ծնում իրավունք» կարգախոսից «ժողովրդավարա(սիրա)բար» դուրս է շպրտվել «արդարություն» բառը (ուրեմնեւ՝ հասկացությունը), եւ աշխարհում իշխում է բիրտ ուժը: Իսկ ժողովրդավարությունն ու այլադավան կրոնականությունը այս պարագայում ազդեցիկ ու «անմեղ» միջոցներ են խոսքի, հավատքի ու խղճի ազատության անվան տակ որեւէ պետության տարածք ներխուժելու եւ հակազգային քարոզներով մասնատելու համար: Բարոյալքելով այդ երկրների բնակիչներին՝ պայմաններ են ստեղծվում այդ երկրների ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործերին «հիմնավոր» կերպով միջամտելու համար: Այս տեսանկյունից ամենաարդար ազգային-ազատագրական կամ ինքնապաշտպանական պայքարն անգամ կարող է «վերածվել» ծայրահեղականների, կամ հեղափոխականների (հեղաշրջում անողների իմաստով) շարժման, իսկ տվյալ ազգի նվիրյալները, ովքեր սրբազան պայքարի են դուրս եկել իրենց ազգի ու երկրի ազատության համար, կարող են գրչի մի հարվածով, ՄԱԿ-ի ընդամենը մի որոշմամբ դառնալ ո՛չ միայն իրենց ազգի, այլեւ՝ մոլորակի ու մարդկության թշնամիները…
Եվ զարմանալի չէ, թե մարդու իրավունքներն ինչու են այդքան
անսահմանափակ եւ ինչու են սեռամոլագարներն ու աղանդավորականները «միջազգային հանրություն» կոչվածի պաշտպանությանն արժանանում… Այդպիսով ժողովրդավարությունն աննկատ թելադրում է անհատին՝ առաջնորդվել սեփական «ես»-ի բավարարման պահանջներով՝ անմարդկային եւ անբարոյական ազատությունների շահարկմամբ, որ հետզհետե իր բնական մարդկային ու ազգային դիմագիծը կորցնելով՝ հանգում է անասնական (եթե չասենք՝ ավելի ցածր), ավելին՝ հակաբնական ու ինքնակործան պահվածքի ու վիճակի…
…Եվ դառնալով սույն հոդվածի սկզբին, վերստին նշենք, որ «Հայաստանը՝ հայերին» ցեղակրոն կարգախոսը այսօր էլ արդիական է: Սա երբեք չի նշանակում, որ օտարները չեն կարող ապրել Հայաստանում: Թող ապրեն, եթե ուզում են, սակայն պետք է իմանան, որ Հայաստանը միայն հայերի հայրենիքն է, այն միակն է մեր ազգի համար, ինչպես յուրաքանչյուրի մայրն իր համար: Իսկ օտարների համար Հայաստանը կարող է լինել իրենց պետությունը, որի քաղաքացին են իրենք, իրենց բնակավայրը, որտեղ կարող են ապրել սերնդե սերունդ: Սա բնական է եւ անհերքելի, ու ոչ մի «միջազգային հանրություն» չի՛ կարող այն բեկանել……
Հայ Արիական Միաբանության հրատարակություններից քաղվածքները՝
Քուրմ Արմոգի
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ
«Լուսանցք» թիվ 20 (241), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



