Հայ­կա­կան խո­հա­նոց –


(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

- Ա­մա­ռա­յին սա­ռը խո­րո­վի

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Կար­միր տաք­դեղ – 1 հատ

կա­նաչ տաք­դեղ – 1 հատ

սմբուկ – 1 հատ

լո­լիկ – 1 հատ

գլուխ սոխ – 1 հատ

ըն­կույզ – 100 գ

սխ­տոր – 2 պճեղ

մա­ղա­դա­նոս – 0.5 կապ

թա­հին – 1 սուր­ճի գա­վաթ

կիտ­րո­նի ջուր – 1 սուր­ճի գա­վաթ

աղ

սպի­տակ փո­շի պղպեղ

զեյ­թու­նի բու­սա­յուղ – 1 ճա­շի գդալ

 

­Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Տաք­դեղ­նե­րը, սմբուկն ու սո­խը խո­րո­վել, սեր­մե­րից հե­ռաց­նել, ա­վե­լաց­նել ըն­կույ­զը, մա­ղա­դա­նո­սը եւ հա­րի­չով հա­րել:

Ա­ռան­ձին ափ­սեում լցնել թա­հի­նը, հա­մե­մել ա­ղով եւ սպի­տակ փո­շի պղպե­ղով, ա­վե­լաց­նել կիտ­րո­նա­ջու­րը, խառ­նել: Ե­թե պինդ լի­նի, մի քիչ ջուր լցնել, որ­պես­զի զանգ­վա­ծը մա­ծու­նի թանձ­րութ­յան լի­նի: Վեր­ջում էլ ա­վե­լաց­նել սխտո­րը:

Այս ա­մե­նին էլ խառ­նել հա­րած զանգ­վա­ծը:

Սա էլ լցնել մեկ այլ ափ­սեում, մեջ­տե­ղը լցնել խո­րա­նար­դիկ­նե­րով կտրա­տած լո­լի­կը, վրան՝ մա­ղա­դա­նո­սը, վրան էլ՝ զեյ­թու­նի բու­սա­յու­ղը:

Ա­մա­ռա­յին այս խո­րո­վին սա­ռը նա­խու­տեստ է: Ցան­կա­լի է հրամց­նել սեւ հա­ցի հետ:

Ա­նուշ վա­յե­լեք՝ ա­մառ­վա պես ա­նուշ տրա­մադ­րութ­յամբ:

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

 

Շա­բաթ­վա մար­զա­կան կյան­քից –

 

16 պար­գեւ՝ սամ­բո­յի մրցա­շա­րում

Վրաս­տա­նի Ախ­մե­տա քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցավ օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չեմ­պիոն Զու­րաբ Զվիա­դաու­րի եւ Վրաս­տա­նի վաս­տա­կա­վոր մար­զիչ Գու­գու­լի Աբ­րաա­մա­շ­­վի­լու ան­վան 3-րդ մր­ցա­շա­րը՝ 1996-1998 եւ 1999-2001թթ. ծն­­ված պա­տա­նի­նե­րի մի­ջեւ: Մաս­նակ­ցե­ցին թի­մեր Վրաս­տա­նից, Հա­յաս­տա­նից եւ Ադր­բե­ջա­նից: Մեր հա­վա­քա­կա­նը հա­ջող մաս­նա­կ­­ցե­ց՝ ­վաս­տա­կե­լով 6 ոս­կե եւ 5-ա­կան ար­ծա­թե ու բրոն­զե մե­դալ­ներ:

 
Հաղ­թա­կան եռ­յա­կում՝ եր­կու հայ

Վլա­դի­միր Հա­կոբ­յա­նի հաղ­թա­նա­կով ա­վարտ­վեց Բուլ­ղա­րիա­յում անց­կաց­ված «Ալ­բե­նա Մաս­թերս» շախ­մա­տա­յին մրցա­շա­րը, ով 9 հնա­րա­վո­րից վաս­տա­կեց 7 միա­վոր: Նույն­­քան միա­վոր հա­վա­քե­ցին նաեւ ի­րար հետ ոչ ո­քի խա­ղա­ցած Տիգ­րան Լ. Պետ­րոս­յանն ու բուլ­ղա­րա­ցի Ի­վան Չե­պա­րի­նո­վը: 7 միա­վո­րով մրցա­շարն ա­վար­տեց նաեւ Կա­րեն Հ. Գրի­գոր­յա­նը, որն ա­ռա­վե­լութ­յան հա­սավ չի­նա­ցի Դե­շուն Սյո­ւի նկատ­մամբ: Լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րով Հա­կոբ­յա­նը գրա­վեց 1-ին տե­ղը, Չե­պա­րի­նո­վը ստա­ցավ 2-րդ մր­ցա­նա­կը, Պետ­րոս­յա­նը եզ­րա­փա­կեց եռ­յա­կը: Գրի­գոր­յա­նը բա­վա­րար­վեց 5-րդ ­տե­ղով:

Մրցա­շա­րին մաս­նակ­ցե­ցին նաեւ Հրանտ Մել­քում­յա­նը, Ա­վե­տիք Գրի­գոր­յա­նը, Հրայր Սի­մոն­յա­­նը, Գրի­գոր-Ս­­ե­ւակ Մխի­թար­յա­նը, Հով­հան­նես Գա­բուզ­յա­նը, Վա­հե Բաղ­դա­սար­յա­­­­նը, Վա­լեն­տին Փամ­բուկչ­յա­նը, Վլա­դի­միր Պո­ղո­ս­­յա­նը եւ Նել­լի Ա­ղին­յա­նը:

 

Ան­հա­ջող մաս­նակ­ցութ­յուն

Հա­յաս­տա­նի ա­ռա­ջա­տար շախ­մա­տիս­տու­հի­ներ Է­լի­նա Դա­նիել­յանն ու Լի­լիթ Մկրտչյա­նը Բա­թու­մում մաս­նակ­ցե­ցին կայ­ծակ­նա­յին շախ­մա­տի աշ­խար­հի չեմ­պիո­նու­հու ա­ռաջ­նու­թյա­նը: Գրոս­մայս­տեր Լ.Մկրտչ­յա­նը 15 հնա­րա­վո­րից վաս­տա­կեց 7 միա­վոր եւ 50 մաս­նա­կից­նե­րի մեջ զբա­ղեց­րեց 34-րդ ­տե­ղը, իսկ Է. Դա­նիել­յա­նը 6 միա­վո­րով մրցա­շա­րը ա­վար­տեց 40-րդ ­հո­րի­զո­նա­կա­նում: Չեմ­պիո­նի կո­չու­մը նվա­ճեց ռու­սաս­տան­ցի Վա­լեն­տի­­նա Գու­նի­նան՝ 15 խա­ղից հաղ­թե­լով 13-ում:

 

Է­լի­նա Դա­նիել­յա­նը` Կա­զա­նի «Գրան պրի»-ու­մ

­Հու­նի­սի 9-23-ը Ռու­սաս­տա­նի Կա­զան քա­ղա­քում Է­լի­նա Դա­նիել­յա­նը կմաս­նակ­ցի անց­կաց­վող կա­նանց «Գրան պրիի» հեր­թա­կան փու­լին:

Հայ շախ,ա­տիս­տու­հու մրցա­կից­նե­րը կլի­նեն՝ Հոու Յի­ֆա­նը, Ան­նա Մու­զի­չու­կը, Համ­փի Կո­նե­րուն, Կա­տե­րի­նա Լահ­նոն, Տատ­յա­նա Կո­սին­ցե­ւան, Նա­դեժ­դա Կո­սին­ցե­ւան, Ան­տո­ւա­նե­տա Ստե­ֆա­նո­վան, Վիկ­տո­րիա Չմի­լի­տեն, Ա­լի­սա Գալ­յա­մո­վան, Ա­լեք­սանդ­րա Կոս­տեն­յու­կը եւ Բե­թուլ Քեմ­րե Յիլ­դի­զը:

 

5 հայ շախմատիստներ` առաջատարների շարքում

Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վահե Բաղդասարյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում անցկացվող օփենում 2 փուլց հետո վաստակել են 2-ական միավոր եւ մի խումբ մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Կարեն Գրիգորյանն ունեն 1,5-ական, Վլադիմիր Հակոբյանը, Նելլի Աղինյանը, Վալենտին Փամբուկչյանը եւ Վլադիմիր Պողոսյանը` 1-ական միավոր:

 

Այս հաղ­թա­նա­կը հու­սադ­րեց

Աշ­խար­հի ֆուտ­բո­լի 2014թ. ա­ռաջ­նութ­յան նա­խա­պատ­րաս­տութ­յան շրջա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը Ե­րե­ւա­նի Հան­րա­պե­տա­կան մար­զա­դաշ­տում հյու­րըն­կա­լեց Ղա­զախս­տա­նի ընտ­րա­նուն եւ հաղ­թեց 3:0 հաշ­վով: Ա­ռա­ջին խա­ղա­կե­սում Գե­ւորգ Ղա­զար­յա­նը 2 ան­գամ գրա­վեց մրցակ­ցի դար­պա­սը, իսկ 3-րդ ­գո­լի հե­ղի­նակ դար­ձավ Յու­րա Մով­սիս­յա­նը: Մինչ այդ մեր թի­մը հան­դի­պել էր Եվ­րո-2012-ի ու­ղե­գիր նվա­ճած Հու­նա­ս­­տա­նի հա­վա­­քա­կա­նի հետ, որն ա­վարտ­վել էր մեր թի­մի պար­տութ­յամբ՝ 0:1 հաշ­վով: Նշ­­ենք, որ հիա­նա­լի դրսե­ւո­րեց ի­րեն մեր հա­վա­քա­կա­նի դար­պա­սա­պահ Ռո­ման Բե­րե­զով­սկին՝ 2 ան­գամ հետ մղե­լով 11 մետ­րա­նոց հար­ված: Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը պետք է ա­վե­լի ու­ժե­ղաց­նի խա­ղը, ո­րով­հե­տեւ ֆուտ­բո­լի աշ­խար­հի ա­ռաջ­նութ­յա­նը մր­­ցա­կ­­ցե­լու է Ի­տա­լիա­յի, Չե­խիա­յի եւ Դա­նիա­յի ու­ժեղ հա­վա­քա­կան­նե­րի հետ:

 
ՀԱՕԿ-ը հրա­վի­րում է վա­զե­լու

Հու­նի­սի 24-ին Ե­րե­ւա­նում կանց­կաց­վի մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան օր­վան եւ Լոն­դո­նի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին նվիր­ված վազ­քար­շավ: Կա­րող են մաս­նակ­ցել 13-ից բարձր տա­րիք ու­նե­ցող վազ­քա­սեր­նե­րը: Եր­թու­ղին նույնն է, ինչ­պես ան­ցած տա­րի էր:

 

Ար­սեն Պետ­րոս­յան

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 150 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                     «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                     «Հայմամուլ»՝   58-94-12   

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22                     «Լուսանցք»՝      52-38-75

 

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

 

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրա­գրա­վաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքե­նա­գրական եւ խմբագրական աշխա­տանք­ներ:

 

«Լու­սանցք» թիվ 21 (242), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։