«Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բեր­յալ ՀՀ­ օ­րենսգր­քում փո­փո­խութ­յուն­ներ եւ լրա­ցում­ն


Խախ­տում­ներ ու տու­գանք­ներ. վա­րորդ­նե­րի գրպա­նից դրանք մին­չեւ 450 հա­զար կկոր­զեն

Հու­նի­սի 2-ից. զգու­շա­ցի՛ր ­տու­գան­վե­լուց

 

Ըն­թա­ցիկ տար­վա  փետր­վա­րի 7-ին ըն­դուն­վեց «Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բեր­յալ ՀՀ­ օ­րենսգր­քում փո­փո­խութ­յուն­ներ եւ լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին» օ­րեն­քը: Այդ­պի­սով, զգա­լի փո­փո­խութ­յուն­ներ  կա­տար­վե­ցին ճա­նա­պար­հա­յին եր­թե­ւե­կութ­յան անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման բնա­գա­վա­ռի ի­րա­վա­խախ­տում­նե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վութ­յուն սահ­մա­նող հոդ­ված­նե­րում, ինչ­պես նաեւ այդ ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բեր­յալ գոր­ծե­րով վար­չա­կան վա­րույ­թի ըն­թա­ցա­կար­գե­րը սահ­մա­նող հոդ­ված­նե­րում, ո­րոնք ու­ժի մեջ են մտնել հու­նի­սի 2-ից: Սա­կայն, չգի­տես ին­չու, այդ փո­փո­խութ­յուն­նե­րից հիմ­նա­­կա­նում խոս­վում է այն մա­սին, որ վա­րորդ­նե­րը կտու­գան­վեն վա­րե­լու ժա­մա­նակ բջջա­յին հե­ռա­խո­սով խո­սե­լիս կամ ծխե­լիս: Բայց կան այլ բնույ­թի խախ­տում­ներ էլ, ո­րոնք վա­րորդ­նե­րի գրպա­նից մեծ փո­ղեր կկոր­զեն: Այս ըն­թաց­քում «Լու­սանցք»-ին դի­մե­ցին բազ­մա­թիվ ըն­թեր­ցող­ներ՝ խնդրե­լով ներ­կա­յաց­նել խախ­տում­ներն ու դրանց դի­մաց տու­գան­քի չա­փե­րը:

Ոս­տի­կա­նութ­յու­նից տե­ղե­կա­ցանք հա­մա­պա­տաս­խան ցան­կի մա­սին, ին­չը եւ ներ­կա­յաց­նում ենք:

Այս­պի­սով, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի շա­հա­գոր­ծումն ար­գե­լող ան­սար­քութ­յուն­նե­րի կամ պայ­ման­նե­րի առ­կա­յութ­յամբ տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րը վա­րե­լը կար­ժե­նա 5 հազ դրամ, ա­ռանց հա­­մա­պա­տաս­խան թույլտ­վութ­յան վե­րա­սար­քա­վոր­ված տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լը՝  20 հազ դրամ, ծան­րա­քաշ բեռ­ներ փո­խադ­րե­լու հա­մար օգ­տա­գործ­վող կամ ճա­նա­պար­հա­յին եր­թե­ւե­կութ­յան կա­նոն­նե­րով սահ­ման­ված եզ­րա­չա­փե­րը գե­րա­զան­ցող կամ եր­կու եւ ա­վե­լի կցորդ­նե­րի հետ միա­սին ավ­տոգ­նաց­քի կազ­մում շա­հա­գործ­վող տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եր­թե­ւե­կութ­յան կա­նոն­նե­րը վա­րորդ­նե­րի կող­մից խախ­տե­լը՝ 40 հազ դրամ: Ա­պա­կի­նե­րի լու­սա­թա­փան­ցե­լիութ­յան չա­փի խախտ­մամբ կամ կար­գի խախտ­մամբ վա­րա­գու­րա­պատ­ված տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րը վա­րե­լու դի­մաց տու­գան­քը 50 հազ դրամ է, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի վրա ստ­­ան­դար­տին չհա­մա­պա­տաս­խա­նող լու­սա­յին կամ ձայ­նա­յին ազ­դան­շան­ներ ար­ձա­կե­լու սար­քա­վո­րում­ներ տե­ղադ­րե­լը (բա­ցա­ռութ­յամբ հա­կաա­ռե­ւանգ­ման ազ­դան­շա­նա­յին հա­մա­կար­գի եւ հա­վաք­նե­րի կամ հան­րա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի դեպ­քում՝ բարձ­րա­խոս­նե­րի) կամ շարժ­ման ըն­թաց­քում դր­­անք օգ­տա­գոր­ծե­լը 10 հազ դրամ է, բա­ցի այդ՝ կբռնագ­րավ­վեն լու­սա­յին եւ ձայ­նա­յին ազ­դան­շան­ներ ար­ձա­կե­լու սար­քա­վո­րում­նե­րը: Ա­ռանց հա­մա­պա­տաս­խան թույլտ­վութ­­յան տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի վրա կար­միր եւ (կամ) կա­պույտ լու­սա­յին ազ­դա­ն­­շա­նով առ­կայ­ծող փա­րո­սիկ­ներ կամ հա­տուկ ձայ­նա­յին ազ­դան­շան­ներ ար­ձա­կե­լու սար­քա­վո­րում­ներ տե­ղադ­րե­լը, ինչ­պե­սեւ՝ օ­պե­րա­տիվ ծա­ռա­յութ­յուն­նե­րի տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի հա­մար նա­խա­տես­ված գու­նագ­ծա­պատ­կեր­ներն օգ­տա­գոր­ծե­լը (հաս­կա­նալ՝ նմա­նեց­նե­լը) 100 հազ դրամ է, եւ այս դեպ­քում էլ կբռնագ­րավ­վեն փա­րո­սիկ­նե­րի եւ հա­տուկ ձայ­նա­յին ազ­դան­շան­ներ ար­ձա­կե­լու սար­քա­վո­րում­նե­րը:

Ոս­տի­կա­նութ­յու­նը հա­տուկ ընդգ­ծում է, որ օ­րեն­քով նա­խա­տես­ված դեպ­քե­րում տր­­անս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի անվ­տան­գութ­յան գո­տի­նե­րը չամ­րա­կա­պած կամ սա­ղա­վար­տը չկոճ­կած վի­ճա­կում կամ ա­ռանց սա­ղա­վար­տի տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լը, ինչ­պես նաեւ անվ­տան­գութ­յան գո­տի­նե­րը չամ­րա­կա­պած կամ սա­ղա­վար­տը չկոճ­կած կամ ա­ռանց սա­ղա­վար­տի ու­ղե­ւոր փո­խադ­րե­լը 5 հազ դրամ տու­գանք է ար­ժե­նա­լու (նկա­տի ու­նե­նանք՝ մայ­րա­քա­ղա­քում օ­րե­ցօր ա­վե­լա­նում են մո­տո­ցիկ­լետ­նե­րը):

20 հազ դրամ կար­ժե­նա չհաշ­վառ­ված (չվե­րա­հաշ­վառ­ված) տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լը, ինչ­պես նաեւ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը եր­կիր ներ­մու­ծե­լուց հե­տո օ­րեն­քով նա­խա­տես­ված դեպ­քում դրա նկատ­մամբ այլ երկ­րում ծա­գած սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քը սահ­ման­ված ժամ­կե­տում գր­­անց­­ման չներ­կա­յաց­նե­լը: Եվս 20 հազ կար­ժե­նա ու­ժի մեջ գտնվող տեխ­նի­կա­կան զննութ­յան կտրո­նը տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի՝ օ­րենսդ­րութ­յամբ սահ­ման­ված տե­ղում չփակց­ված վի­ճա­կով տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լը: Ու­ժի մեջ գտնվող հաշ­վառ­ման կտրո­նը տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի՝ օ­րենսդ­րութ­յամբ սահ­ման­ված տե­ղում չփակց­ված վի­ճա­կով տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լը 5 հազ դրամ է, ա­նըն­թեռ­նե­լի կամ ստան­դար­տին չհա­մա­պա­տաս­խա­նող հաշ­վառ­ման հա­մա­րա­նի­շով տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լը՝ 10 հազ, տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի հաշ­վառ­ման հա­մա­րա­նի­շը սահ­ման­ված տե­ղում չփակց­նե­լը՝ 5 հազ: 20 հազ դրամ կլի­նի տու­գան­քի չա­փը ժա­մա­նա­կա­վոր հա­մա­րա­նի­շի օգ­տա­գործ­ման ժամ­կե­տը լրա­նա­լուց հե­տո տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը այդ հա­մա­րա­նի­շե­րով վա­րե­լու դեպ­քում:

100 հազ դրամ կար­ժե­նա ա­ռանց հաշ­վառ­ման հա­մա­րա­նի­շի, կեղծ­ված կամ փո­խա­րին­ված հաշ­վառ­ման հա­մա­րա­նի­շով տր­­անս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լը: Նույն­քան կար­ժե­նա տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը տնօ­րի­նո­ղի կող­մից հաշ­վառ­ման հա­մա­րա­նիշն այլ ան­ձի հանձ­նե­լը: 100 հազ դրամ տու­գանք կլի­նի նաեւ այն դեպ­քում, ե­թե դե­ղին հիմ­նա­գույ­նի հաշ­վառ­ման հա­մա­րա­նի­շը այլ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի վրա տե­ղադր­վի:

Ի­հար­կե ոչ 100 հա­զա­րի, բայց տու­գան­քի «ար­ժա­նի» է նաեւ տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի վա­րորդ­նե­րի կող­մից ճա­նա­պար­հա­յին նշան­նե­րի կամ ճա­նա­պար­հա­յին գծան­շում­նե­րի պա­հանջ­նե­րը չկա­տա­րե­լը: Այս դեպ­քում տու­գան­քի չա­փը 5 հազ դրամ է: Կրկնա­կի՝ 10 հազ դրամ է տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եր­թե­ւե­կութ­յան հա­կա­դիր հոս­քերն ի­րա­րից բա­ժա­նող, ինչ­պես նաեւ լու­սա­ցույ­ցի (կար­գա­վո­րո­ղի) ար­գե­լող ազ­դան­շա­նի կամ ա­ռանց կան­գառ կա­տա­րե­լու եր­թե­ւե­կութ­յունն ար­գե­լող ճա­նա­պար­հա­յին նշա­նի առ­կա­յութ­յան դեպ­քում վա­րոր­դի կանգ առ­նե­լու տե­ղը ցույց տվող գծ­­ա­ն­­շում­նե­րի կամ նշան­նե­րի պա­հանջ­նե­րը չկա­տա­րե­լը: 5 հազ դրամ է տու­գան­քի չա­փը եր­թե­ւե­կութ­յան ա­ռա­վե­լութ­յուն ու­նե­ցող մաս­­նակ­ցին ճա­նա­պար­հը չզի­ջե­լու դեպ­քում:

Վա­րոր­դը կտու­գան­վի 20 հազ դրամ, ե­թե կար­միր եւ (կամ) կա­պույտ լու­սա­յին ազ­դան­շա­նով առ­կայ­ծող փա­րո­սիկ­ներ միաց­րած եւ միա­ժա­մա­նակ հա­տուկ ձայ­նա­յին ազ­­դան­շան­ներ ար­ձա­կող տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցին ճա­նա­պար­հը չզի­ջի: Եվս 5 հազ դրամ՝ ե­թե խաչ­մե­րուկ­նե­րի անց­ման կա­նոն­նե­րը խախ­տի ու նույն­քան էլ՝ ե­թե հե­տիոտ­նա­յին ան­ցում­նե­րի հատ­ման կա­նոն­նե­րը խախ­տի: Փո­խա­րե­նը մի փոքր ա­վե­լի քիչ՝ 3 հազ դրամ, ե­թե վա­րորդ­նե­րի կող­մից ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի կան­գա­ռի կե­տե­րի անց­ման կա­նոն­նե­րը խախտ­վեն: Վա­զան­ցի կա­նոն­նե­րը խախ­տե­լը վա­րորդ­նե­րի գրպա­նից կխլի 5 հազ դրամ: Եվս 5 հազ դրամ կկորց­նեն վա­րորդ­նե­րը հե­տըն­թաց վար­ման կա­նոն­նե­րը խախ­տե­լու հա­մար:

Տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի վա­րորդ­նե­րի կող­մից մարդ­կանց փո­խադր­ման կա­նոն­նե­րը խախ­տե­լը կար­ժե­նա 5 հազ դրամ: Քա­ղա­քա­ցի­ներս հու­սով ենք, որ գո­նե հի­մա կկար­գա­վոր­վի, ա­սենք, եր­թու­ղա­յին տաք­սի­նե­րի խնդի­րը, եւ այ­լեւս ստիպ­ված չենք լի­նի միմ­յանց շա­լա­կի եր­թե­ւե­կել: 10 հազ դրամ տու­գանք է ճա­նա­պար­հա­յին եր­թե­ւե­կութ­յան կա­նոն­նե­րով նա­խա­տես­ված դեպ­քե­րում տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի հե­ռա­հար լույ­սը մո­տա­կա­յի չփո­խար­կե­լը կամ ար­գել­ված դեպ­քե­րում հե­ռա­հար լույ­սե­րով տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը վա­րե­լը: 20 հազ դրամ է տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը միա­կող­մա­նի եր­թե­ւե­կութ­յամբ ճա­նա­պար­հով տր­­անս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի հոս­քին հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ (այդ թվում՝ հե­տըն­թաց) վա­րե­լը: 5 հազ դրամ է տրանս­պոր­տա­յին մի­­ջո­ցի վա­րոր­դի կող­մից տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը դռնե­րը բաց վի­ճա­կում վա­րե­լը, ըն­թաց­քի ժա­մա­նակ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի դռնե­րը բա­ցե­լը կամ կանգ­նած տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի դռնե­րը բա­ցե­լը, ե­թե դա խո­չըն­դո­տում է եր­թե­ւե­կութ­յան մյուս մաս­նա­կից­նե­րին: 5 հազ դրամ կպատժ­վեն նաեւ այն «մաք­րա­սեր» վա­րորդ­նե­րը, ով­քեր տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցից ի­րեր եւ ա­ռար­կա­ներ կնե­տեն: 20 հազ դրա­մով կպա­տժ­­վեն ճա­նա­պար­հի բա­ժա­նա­րար գո­տին չնա­խա­տես­ված վայ­րե­րում հա­տե­լու ժա­մա­նակ՝  ձախ շրջա­դարձ կամ հե­տա­դարձ կա­տա­րե­լու ե­ղա­նա­կով:

30 հազ դրամ տու­գանք է տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի վա­րորդ­նե­րի կող­մից հան­­դի­պա­կաց եր­թե­ւե­կութ­յան գո­տի դուրս գա­լը, ե­թե դա կապ­ված չէ վա­զան­ցը թույ­լատր­ված տե­ղե­րում վա­զանց կա­տա­րե­լու կամ կանգ­նած տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը կամ խո­չըն­դո­տը շրջան­ցե­լու հետ, եւ ե­թե ա­ռանց հան­դի­պա­կաց եր­թե­ւե­կութ­յան գո­տի դուրս գա­լու անհ­նար է շրջան­ցել կանգ­նած տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը կամ խո­չըն­դո­տը, 10 հազ դրամ է տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի կա­յա­նու­մը, ե­թե դրա հե­տե­ւան­քով այլ տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի վա­րորդ­նե­րը ստիպ­ված են ե­ղել կանգ առ­նել կամ փո­խել եր­թե­ւե­կութ­յան ուղ­ղութ­յու­նը, եւ ե­թե կա­յա­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը կապ­ված չէ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի տեխ­նի­կա­կան կամ վա­րոր­դի կամ ու­ղե­ւո­րի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի հետ: 80 հազ դրամ է տու­գան­քի չա­փը վա­րորդ­նե­րի կող­մից կան­գա­ռի եւ (կամ) կա­յան­ման կա­նոն­նե­րը խախ­տե­լը, ե­թե կան­գառ կա­տա­րե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը կապ­ված չէ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի տեխ­նի­կա­կան կամ վա­րոր­դի կամ ու­ղե­ւո­րի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի հետ, եւ ե­թե դրա պատ­ճա­ռով տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը տար­հան­վել է պահ­պան­վող հա­տուկ տա­րածք: Տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը հե­տիոտ­նա­յին անց­ման վրա կանգ­նեց­նե­լը, ե­թե դրա անհ­րա­ժեշ­տութ­յու­նը կապ­ված չէ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի տեխ­նի­կա­կան կամ վա­րոր­դի կամ ու­ղե­ւո­րի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի հետ, 20 հազ դրամ կար­ժե­նա: Մայ­թե­րին կա­յա­նե­լը կամ մայ­թե­րով եր­թե­ւե­կե­լը, բա­ցա­ռութ­յամբ ճա­նա­պար­հա­յին նշան­նե­րով թույ­լատր­ված դեպ­քե­րի, ինչ­պես նաեւ ստոր­գետն­յա կամ վեր­գետն­յա հե­տիոտ­նա­յին ան­ցում­նե­րով եր­թե­ւե­կե­լը եւս 20 հազ դրամ տու­գանք է:

Տաս­նա­պա­տիկ ա­վե­լի՝ 200 հազ դրամ տու­գանք է ավ­տո­մե­քե­նան կանգ­նեց­նե­լու մա­սին ոս­տի­կա­նութ­յան ծա­ռա­յո­ղի՝ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով տրված պա­հան­ջը վա­րորդ­նե­րի կող­մից դի­տա­վոր­յալ չկա­տա­րե­լը: Այս ա­րար­քը վար­չա­կան տույ­ժի նշա­նակ­ման օր­վա­նից հե­տո՝ մեկ տար­վա ըն­թաց­քում կրկին կա­տա­րե­լը նշա­նա­կում է զրկում 1 տա­րով, իսկ վա­րե­լու ի­րա­վունք չու­նե­ցող կամ այդ ի­րա­վուն­քից զրկված ան­ձանց նկատ­մամբ‘300 հազ դրամ տու­գանք կնշա­նակ­վի:

Տու­գանք­ներ են սահ­ման­ված նաեւ ա­րա­գութ­յան գե­րա­զանց­ման դեպ­քում: Ըստ այդմ, եր­թե­ւե­կութ­յան սահ­ման­ված ա­րա­գութ­յու­նը 11-20 կմ/ժ-ով գե­րա­զան­ցե­լը 10 հազ դրամ է, 21-40 կմ/ժ-ով գե­րա­զան­ցե­լը՝ 30 հազ, իսկ 41-60 կմ/ժ-ով գե­րա­զան­ցե­լը՝ 50 հազ դրամ: 61 կմ/ժ-ով եւ ա­վե­լի գե­րա­զան­ցե­լը 70 հազ դրամ է:

Ավ­տո­մե­քե­նան ոչ սթափ վի­ճա­կում վա­րող­ներն էլ զերծ չեն մնա գրպա­նը դա­տար­կե­լուց: Ե­թե վա­րոր­դը միայն ո­գե­լի­ցի ազ­դե­ցութ­յան տակ է, տու­գան­քի չա­փը 100 հազ դրամ է: Ե­թե վա­րոր­դի ար­յան մեկ լիտ­րի մեջ մա­քուր ալ­կո­հո­լի պա­րու­նա­կութ­յու­նը գե­րա­զան­ցում է 1 գրա­մը կամ ե­թե նրա մեկ լիտր ար­տաշն­չած օ­դի մեջ մա­քուր ալ­կո­հո­լի պա­րու­նա­կութ­յու­նը գե­րա­զան­ցում է 0.5 մի­լիգ­րա­մը, ա­պա տու­գան­քի չա­փը 150 հազ դրամ է: Ե­թե վա­րոր­դի ոչ սթափ վի­ճա­կում լի­նե­լը պայ­մա­նա­վոր­ված է ար­յան կամ մե­զի մեջ թմրա­մի­ջո­ցի կամ հո­գե­մետ նյու­թի պա­րու­նա­կութ­յամբ՝ զրկվում է ի­րա­վուն­քից 1 տա­րով: Ի դեպ, սթա­փութ­յան վի­ճա­կը ստու­գե­լու նպա­տա­կով զննութ­յուն անց­նե­լուց խու­սա­փե­լը 150 հա­զար կար­ժե­նա: Ընդգ­ծենք, որ նշված 150 հա­զար­նե­րը 200 հազ են դառ­նում, ե­թե վա­րոր­դը վա­րե­լու ի­րա­վունք չու­նի: Նաեւ՝ տու­գան­քի չա­փը դառ­նում է 450 հա­զար դրամ, ե­թե այս ա­րարք­նե­րը կա­տար­վում են տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լու ի­րա­վուն­քից զրկված ան­ձի կող­մից:

Ինչ վե­րա­բե­րում է ԱՊ­ՊԱ կտրոն­նե­րի մա­սով խախ­տում­նե­րին: Ա­ռանց ԱՊ­ՊԱ կտրո­նը սահ­ման­ված տե­ղում փակց­նե­լու՝ ՀՀ ­տա­րած­քում ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ավ­տո­մո­բի­լա­յին ճա­նա­պարհ­նե­րով տրան­ս­­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լը 10 հազ դրամ, կեղծ­ված, չգոր­ծող կամ այլ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի հա­մար տրված ԱՊ­ՊԱ կտրո­նով ՀՀ ­տա­րած­քում ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ավ­տո­մո­բի­լա­յին ճա­նա­պարհ­նե­րով տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լը՝ 150 հազ, իսկ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի սե­փա­կա­նա­տի­րոջ կամ այլ օ­րի­նա­կան տի­րա­պե­տո­ղի կող­մից ԱՊ­ՊԱ կտրո­նը այլ ան­ձի հանձ­նե­լը՝ 100 հազ դրամ կար­ժե­նա: Ա­ռանց տվյալ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի հա­մար կնքված ավ­տոտ­րանս­պոր­տա­յին մի­ջո­ցի օգ­տա­գոր­ծու­մից բխող պա­տաս­խա­նա­տ­­վու­թ­­յան պար­տա­դիր ա­պա­հո­վագ­րութ­յան գոր­ծող պայ­մա­նա­գիր ու­նե­նա­լու ՀՀ ­տա­­րած­քում ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ավ­տո­­մո­բի­լա­յին ճա­նա­պարհ­նե­րով տրան­ս­­­պոր­­տա­յին մի­ջո­ցը վա­րե­լը  50 հազ դրամ տու­գանք «կվաս­տա­կի»: Իսկ ա­ռանց գոր­ծող ԱՊ­ՊԱ կտրոն ներ­կա­յաց­նե­լու տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը հաշ­վա­ռե­լը կամ դրա նկատ­մամբ սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քը գրան­ցե­լը կամ ԱՊ­ՊԱ կտրոն չու­նե­ցող տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը վա­րե­լու մի­ջո­ցով ՀՀ ­տա­րածք ներ­մու­ծու­մը թույ­լատ­րե­լը (ե­թե ԱՊ­ՊԱ կտրո­նի ներ­կա­յա­ցու­մը (ԱՊ­ՊԱ կտրոն ու­նե­նա­լը տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի հաշ­վառ­ման (դրա նկատ­մամբ սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քի գրանց­ման, տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը վա­րե­լու մի­ջո­ցով ՀՀ ­տա­րածք ներ­մու­ծու­մը թույ­լատ­րե­լու) օ­րենս­դ­­րութ­յամբ նա­խա­տես­ված պար­տա­դիր պայ­ման է) պաշ­տո­նա­տար ան­ձանց նկատ­մամբ՝ 500 հազ դրամ է պատ­ժի չա­փը:

Ոս­տի­կա­նութ­յու­նից «Լու­սանցք»-ին հայ­տ­­նե­ցին, որ խախ­տում­նե­րի հա­մար կպա­տժ­­վեն ոչ միայն վա­րորդ­նե­րը, այ­լեւ հե­տի­ոտ­նե­րը: Վեր­ջին­նե­րիս կող­մից ճա­­­նա­պար­հով (այդ թվում՝ մայ­թե­րով կամ հե­տիոտ­նա­յին ա­րա­հետ­նե­րով, իսկ դրանց բա­­­ցա­կա­յութ­յան դեպ­քում՝ կող­նակ­նե­րով) շարժ­վե­լու կար­գը խախ­տե­լը 5 հազ դրամ է, ճա­նա­պար­հի եր­թե­ւե­կե­լի մա­սը հա­տե­լու կար­գը խախ­տե­լը նույն­պես 5 հա­զ դ­րամ է:

Ճա­նա­պար­հա­յին եր­թե­ւե­կութ­յու­նը կկար­­­­­­գա­վոր­վի, ե­թե ար­դեն վա­րոր­դի գր­­պանն են մտնում: Բայց վերջ­նա­կա­նա­պես խնդի­րը կլուծ­վի միայն մի դեպ­քում, ե­թե 1. հե­տե­ւո­ղա­կան լի­նեն ոս­տի­կան­նե­րը եւ 2. կար­գա­պահ՝ վա­րորդ­ներն ու ու­ղե­ւոր­նե­րը:

 

«Լու­սանցք»

 

«Լու­սանցք» թիվ 21 (242), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։