Հա­վատք եւ ան­հա­վա­տութ­յուն -

Հա­վատ­քը՝ որ­պես ազ­գի՝ բնութ­յան ու բնա­կա­նի վե­րապ­րում

 

Սկիզ­բը՝ թիվ 19-ում

Ա­րա­րի­չը՝ Աստ­ված­նե­րի ու Ա­ստ­­վա­ծա­մարդ­կանց հայ­րը՝ է Աստ­վա­ծա­մոր՝ ծնող զո­րութ­յան կե­նակ­ցութ­յամբ ա­րա­րել բնութ­յու­նը, բնա­կան բա­ցար­ձակ զո­րութ­յուն­նե­րին՝ Աստ­ված­նե­րին ու Աս­տ­­վա­ծա­մարդ­կանց, օ­րի­նա­չա­փութ­յուն­ներ հաս­տա­տել բնութ­յան մեջ: Եվ նրա ա­րար­չա­կան կամքն են հա­մայն տիե­զեր­քում, երկն­քում ու երկ­րում, մար­դաշ­խար­հում ի­րա­գոր­ծում Աստ­ված­ներն ու Աստ­վա­ծա­մար­դիկ՝ ա­րար­չա­կան ո­րակ­նե­րը մարմ­նա­վո­րող բնա­կան բա­­ցար­ձակ զո­րութ­յուն­նե­րը: Տիե­զերքն ու եր­կիր մո­լո­րա­կը լե­ցուն են բնա­կան, բնա­կան օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րով լույս աշ­խարհ ե­կած ու ապ­րող, միմ­յանց հետ կե­նաց հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ գտնվող օր­գա­նիզմ­նե­րով: Ո­չի՜նչ բ­նութ­յու­նից դուրս ու ան­կախ չի ա­ռա­ջա­նում ու ապ­րում. բնութ­յան ու բնա­­կա­նի ժխտու­մի մա­սին բար­բա­ջանք­նե­րը զա­ռան­ցանք են:

Ազ­գը (ցե­ղը), որ­պես բնա­կան մի օր­գա­նիզմ ու նույն բնութ­յամբ ու բնա­կան օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րով ա­րար­ված ու ապ­րող (գոյ), ե­րե­ւան գա­լուց ի վեր մնա­ցած բնութ­յան, բնա­կան օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րի ու զո­րութ­յուն­նե­րի հետ ա­նընդ­հատ հա­րա­բե­րու­թ­­յուն­նե­րի մեջ է գտնվում, ո­րը նրա նե­րաշ­խար­հում այս կամ այն՝ ի վե­րուստ ի­րե­նում դրոշմ­ված հո­գե­կան կա­րո­ղութ­յուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան՝ զգա­ցա­կան ապ­րումն է ա­ռաջ բե­րում, ո­րը եւ, ազ­գի սե­րունդ­նե­րի ու ան­հատ­նե­րի մեջ ա­նընդ­հատ վե­րապր­վե­լով ու ի­մաս­տա­վոր­վե­լով, ա­ռաջ է բե­րում հա­վատ­քը՝ ինք­նին հաս­կա­նա­լի բա­ցար­ձակ ըն­կա­լում­նե­րի­ հա­մա­կար­գութ­յուն:

Հա­վատ­քը, հե­տե­ւա­բար, ազ­գի բնա­ծին ո­րակն է, ո­րը նա ա­նընդ­հատ մշա­կում-նո­րո­գում է: Հա­վատ­քը լի­նում է միայն ազ­գա­յին, նա ու նրա ողջ կեն­սա­փորձն է հա­վատ­քի աղբ­յու­րը: Ազ­գից դուրս հա­վատք չկա:

Ուս­տի, կրո­ննե­րը՝ ան­հատ­նե­րի ստեղ­ծած այդ գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րը, հա­վատք չեն: Մյուս կող­մից՝ հա­վատքն է ազ­գի հա­մար միակ բնա­կան հո­գե­ւոր ո­րա­կը: Քա­նի որ միայն դա է բնութ­յան ու բնա­կա­նի վե­րապ­րու­մը: Հա­վատ­քի բո­լոր խոր­հուր­դ­­նե­րը (Ա­րա­րիչ, Աստ­վա­ծա­մայ­ր, Աստ­ված­նե­ր, Ցե­ղ, Ազ­գ, Բնօր­րա­ն…) բնա­կան խոր­հուրդ­ներ են:

Ազ­գա­յին՝ բնույ­թով ա­վե­լի շատ զգա­ցա­կան՝ հա­վատ­քը ազ­գա­յին բա­նա­կա­նութ­յամբ ի­մաս­տա­վոր­վե­լով ու ամ­րապնդ­վե­լով՝ վե­րա­ճում է ազ­գա­յին ի­մաս­տութ­յան: Ազ­գա­յին ի­մաս­տութ­յան հիմ­քը, հե­տե­ւա­բար, ազ­գա­յին հա­վատքն է:

Հա­վատ­քը, որ­պես բնութ­յան ու բնա­կա­նի վե­րապ­րում, բո­լոր հա­վատք­նե­րի հա­մար ընդ­հա­նուր այս սկզբուն­քը ինք­նին հաս­կա­նա­լի է դարձ­նում, որ մեր ազ­գի հա­վատ­քը մեր ծա­գու­մից, մեր հե­թա­նոս նախ­նի­նե­րից ե­կող հա­վատքն է: Քան­զի այդ հա­վատ­քում ենք մենք տես­նում բնութ­յունն ու բնա­կա­նը, բնա­կան ի­րա­կան կյանքն ու զո­րութ­յուն­նե­րը, դրանք ար­տա­ցո­լող խոր­հուրդ­նե­րը:

Հա­յի հա­մար բնա­կա՛ն ­հա­վատ­քը հենց այդ հա­վատքն է, քան­զի դրա­նում կա հայ՝ կյան­քը, հո­գին, ար­յու­նը, նախ­նիք, ըն­տա­նի­քը, Ա­րա­րի­չը, Ա­ստ­­ված­նե­րը, սրբե­րը…, հա­յի ի­րա­կան բնա­կան բա­ցար­ձակ խոր­հուրդ­նե­րը: Մե­ծա­մաս­նա­կան՝ իր բնա­կան ազ­գա­յին ո­րակ­նե­րը բթաց­րած հա­յը որ­քան էլ ի­րեն քրիս­տոն­յա հա­մա­րի, միեւ­նույնն է, նա այդ­պի­սին չէ. «հրեա­ծին բույ­սը» (Նից­շե) նրա հա­մար հա­վատք չէ, «հայ քրիս­տոն­յա»-ն ­գո­յութ­յուն չու­նի:

– Հա­վատք չէ, ան­հա­վա­տութ­յուն է հե­տեւ­­ա­բար ա­մեն մի կրոն (զրա­դաշ­տա­կա­նութ­յու­նը, հուդ­դա­յա­կա­նութ­յու­նը, քրիս­տո­նեութ­յու­նը, բուդ­դա­յա­կա­նութ­յու­նը…), քան­զի դրան­ցում չկա Բնութ­յուն բա­ցար­ձա­կութ­յունն իր զո­րութ­յուն­նե­րով, քան­զի այդ կրոն­նե­րում մերժ­ված է այն ա­մե­նը, ին­չը բնա­կան ու ի­րա­կան է:

Ա­հա թե ինչ­պես է բա­ցատ­րում այդ ա­ռու­մով հա­վատ­քի հա­կոտն­յա կրո­նի ծա­գում­նա­բա­նութ­յու­նը­ Նից­շեն. «Միայն այն բա­նից հե­տո, երբ «բնութ­յուն» հաս­կա­ցութ­յու­նը հա­կադր­վեց «Աստ­ված» հաս­կա­ցութ­յա­նը, «բնա­կան», «ի­րա­կան» բա­ռե­րը պետք է որ հո­մա­նիշ­ դառ­նա­յին «ան­պետք»-ին: Բստրանք­նե­րի այդ ամ­բողջ աշ­խար­հի հիմ­քը բնա­կա­նի (ի­րա­կա­նութ­յա՜ն), նկատ­մամբ ա­տե­լութ­յունն է. այդ աշ­խար­հը ի­րա­կա­նի նկատ­մամբ խո­րը նող­կան­քի ար­տա­հայ­տութ­յուն է… Եվ դրա­նով է ա­մեն ինչ բա­ցատր­վում: Ու՞մ ­մեջ է հիմք ա­ռա­ջա­նում ի­րա­կա­նութ­յու­նից փախ­չել, այն զրպար­տե­լով. նրա­նում, ով նրա­նից տա­ռա­պում է: Բայց տա­ռա­պե­լը ի­րա­կա­նութ­յու­նից՝ դա նշա­նա­կում է ին­քը լի­նել ան­հա­ջող ի­րա­կա­նութ­յուն… Տհա­ճութ­յան զգա­ցո­ղութ­յան գե­րա­կա­յութ­յու­նը հա­ճույ­քի զգա­ցո­ղութ­յան նկատ­մամբ,-դա է այդ կեղծ բա­րո­յա­կա­նութ­յան ու կրո­նի պատ­ճա­ռը»:

 

Շա­րու­նա­կե­լի

 

Քուրմ Մա­նուկ

 

«Լու­սանցք» թիվ 21 (242), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։