Ո­մանք՝ ի գործ, ո­մանք էլ՝ ի սադ­րան­քա­շի­նութ­յուն


2 օր ա­ռաջ քա­ղա­քա­կան նո­րաս­տեղծ կոա­լի­ցիան հան­դի­պել է: Տե­ղի է ու­նե­ցել ՀՀ ­վար­չա­­պե­տի, ՀՀԿ ­խորհր­դի եւ ՕԵԿ քաղ­խոր­հր­­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դի­պու­մը: Հան­դիպ­ման ըն­թաց­­քում քննարկ­վել են ՀՀ ­կա­ռա­վա­րութ­յան ծրագ­րի հիմ­նադ­րույթ­նե­րը, ո­րոնք մշակ­վել են կոա­լի­ցիոն քա­ղա­քա­կան ու­ժե­րի՝ ՀՀԿ­-ի եւ ՕԵԿ-ի նա­խընտ­րա­կան ծրա­գ­­րե­րի հի­ման վրա՝ հա­մա­ձայն 2012թ. մա­յի­սի 30-ին կնքված կոա­լի­ցիոն հու­շագ­րի: Ար­ծարծ­վել են աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման, ար­տա­հան­ման խթան­ման, սո­ցի­ա­­լա­կան պաշտ­պա­նութ­յան, ա­ռող­ջա­պա­հութ­յան, գյու­ղատն­տե­սութ­յան, կո­մու­նալ տնտե­սութ­յան, կր­թ­ու­թ­­յան զար­գաց­ման խնդիր­նե­րը: Հստա­կեց­վել են մի շարք այլ ո­լորտ­նե­րում հա­մա­կար­գա­յին բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նաց­ման հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­ներն ու մե­խա­նի­զ­մ­նե­րը:

Հան­դիպ­ման արդ­յուն­քում ո­րո­շում է կա­յաց­վել ա­ռա­ջի­կա­յում շա­րու­նա­կել քննար­կում­նե­րը՝ կա­ռա­վա­րութ­յան ծրագ­րի հետ կապ­ված ա­ռա­ջար­կներն ու մո­տե­ցում­ներն ամ­բող­ջաց­նե­լու եւ ամ­փոփ փաս­տա­թուղթ ձե­ւա­վո­րե­լու հա­մար:

Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակ­ցութ­յան ղե­­կա­վար Լե­ւոն Զու­րաբ­յանն ու խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ա­րամ Մա­նուկ­յա­նը ՀՀՇ ­կենտ­րո­նա­կան գրա­սեն­յա­կում փակ հան­դի­պում են կազ­մա­կեր­պել ՀԱԿ-ի ե­րի­տա­սար­դա­կան թե­ւի եւ ի­րենց հա­մա­կիր­նե­րի հետ: Քննարկ­ման թե­ման մայ­ի­սի 6-ի խորհր­դա­րա­նի ընտ­րութ­յու­ններն ու դրանց հա­­ջոր­դած զար­գա­ցում­ներն էին, հան­դի­պու­մը փակ էր, եւ մինչ քն­­նար­կու­մը­ նո­րըն­տիր պատ­գա­մա­վոր­նե­րը լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­մար հայ­տա­րա­րութ­յուն ա­րե­ցին. «Ե­թե լի­նեին ար­դար ընտ­րութ­յուն­ներ, ա­պա մենք ջախ­ջա­խիչ հաղ­թա­նակ էինք տա­նե­լու: Ես ինձ հա­մա­րում եմ ոչ միայն հա­մա­մաս­նա­կա­­նով ընտր­ված պատ­գա­մա­վոր, այ­լեւ 9-րդ­ ընտ­րա­տե­ղա­մա­սում մե­ծա­մաս­նա­կա­նով ըն­տր­­ված պատ­գա­մա­վոր»,- ա­սել է ՀԱԿ խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Լե­ւոն Զու­րաբ­յա­նը: Դե ի­հար­կե, հի­մա կա­րե­լի է ա­մեն բան հայ­տա­րա­րել, իսկ երբ մին­չեւ ընտ­րութ­յան վեր­ջին ժա­մե­րը ՀԱԿ-ը չէր մո­տե­ցել 7%-ի սահ­մա­նագ­ծին, եւ միայն «հրաշ­քը» օգ­նեց… ար­դեն չեն ու­զում հի­շել:

«Ժա­ռան­գութ­յուն»-ն­ էլ հա­մա­գու­մա­ր­ ա­րեց, ընտ­րեց նոր վար­չութ­յուն, իսկ Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանն­ էլ հա­րա­զատ իր ո­ճին մի հեր­թա­կան հրա­ժա­րա­կան տվեց, թե չի ու­զում գնալ ԱԺ եւ տե­ղը կզի­­­ջի ա­վե­լի ե­րի­տա­սար­դի… Այս ա­մե­նին ան­­գամ դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կով չմաս­նակ­ցե­ցին ժա­ռան­գա­կան­նե­րի հետ դա­շինք կա­զ­­մած «Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ը, ինչն ա­վե­լի քան տա­րօ­րի­նակ է:

ՀԱԿ-ի եւ «Ժա­ռան­գութ­յան» ԱԺ 1-ին նիս­տին չգնա­լը դեռ ի՜նչ­ ըն­դ­­դի­մութ­յան դրսե­ւո­րում է, դեռ նե­ղա­նա՜լ­ ու այլ բա­ներ էլ են լի­նե­լու՜, ին­չը գու­ցե թե մի կերպ հա­վաս­տի նրանց ընդ­դի­մա­դիր լի­նե­լը…

ԲՀԿ-ն էլ նստել է մի «մութ անկ­յու­նում»… ու ար­դեն ինչ­պես հայտ­նի ո­տա­նա­վո­րում է:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

Բա­նա­կը ազ­գա­յին պաշտ­պա­նա­կա՛ն ­կա­ռույց է, ոչ թե՝ եվ­րա­կա­ռույց

 

Ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Հրայր Թով­­մա­ս­­յա­նը կա­ռա­վա­րութ­յան նիս­տում հայ­տա­րա­րել է, թե «Ե­հո­վա­յի վկա» կրո­նա­կան կազ­մա­­կեր­պութ­յան բազ­մա­թիվ ան­դամ­ներ Եվ­րա­դա­­տա­րա­նում Հա­յաս­տա­նի դեմ հայ­ցեր են ներ­կա­յաց­րել: Կա­ռա­վա­րութ­յա­նը, ան­ձամբ վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­յա­նին սկսել է հու­­զել, թե շա՞տ­ են արդ­յոք Եվ­րա­դա­տա­րա­նում մեր երկ­րի դեմ հա­րուց­ված գոր­ծե­րը:

Վա­ղուց է, ինչ «Ե­հո­վա­յի վկա­ներ»-ը հրա­ժար­վում են ծա­ռա­յել բա­նա­կում, ին­չի հե­տեւ­ան­քով են­թարկ­վում են քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան, եւ ըստ նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Թով­մաս­յա­նի, քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­նե­րում «Ե­հո­վա­յի վկա­ներ» կան, ո­րոնց մի մա­սը Եվ­րո­պա­յի մար­դու ի­րա­­վունք­նե­րի դա­տա­րա­նում վի­ճար­կում է ի­րեն կա­լան­քի են­թար­կե­լու ո­րո­շում­նե­րը: Ի դեպ, ԵԴ-ում գործ է շա­հել ան­գամ խար­դա­խութ­յան հա­մար ձեր­բա­կալ­վա­ծը, ին­չը ե­րե­ւի ար­դեն եվ­րաար­ժեք է դար­ձել… Գու­ցե զար­մա­նա­լու բան էլ չկա՝ եվ­րա«գրան­տա­կեր­նե­րը» ի՞նչ ­վատ կա­շա­ռա­կեր­ներ են որ: Իսկ եվ­րա­կա­շա­ռա­տու­նե­րի մա­սին չենք խո­սում, սրանք չքմե­ղա­նա­լու տեղ ու­նեն՝ բա­րե­գոր­ծու­թ­­յու՜ն­ են ա­նում չէ՞…­ Ու միշտ ինչ-որ մո­լուց­քա­­պատ փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի ու սրանց ա­ջակ­ցող հ/կ-­նե­րի:

Ու հի­մա Հա­յաս­տա­նը միայն 3 գոր­ծով ստիպ­ված է վճա­րել 30 հազ. եվ­րո: Այդ 3 գոր­ծերն էլ վե­րա­բե­րում են նրանց, ով­քեր հրա­ժար­վել են զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան անց­նել, քա­նի որ Ե­հո­վա աստ­ծո «վկա­ներ» են (Եվ­րա­դա­տա­րա­նում մի հարց­նող լի­նի՝ այդ ե՞րբ­ են այդ եւ այլ «վկա­նե­րը» տե­սել Ե­հո­վա­յին ու «վկա­յում» են այդ մա­սին…):

Իսկ մեր սահ­ման­նե­րում ան­հան­գիստ է, ու թշնա­մին մեր քաջ տղա­նե­րի ա­հից է, որ ա­ռաջ չի շարժ­վում: Բայց մտքում հաս­տատ Ալ­լա­հին է դի­մում, որ Ե­հո­վա­յի մի­ջո­ցով «վկա­ներ» շատ պար­գե­ւի Հա­յաս­տա­նին ու հատ­կա­պես Եվ­րա­դա­տա­րա­նի օ­ժան­դա­կութ­յամբ… Իսկ նա­խա­րա­րի պաշտ­նա­կա­տա­րի խոս­քե­րով, նրանք, ով­քեր այ­սօր ա­զա­տազրկ­ման են դա­տա­պարտ­ված, մեծ մա­սը նաեւ 1-2 ա­միս ան­ցել է այ­լընտ­րան­քա­յին զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան, բայց այ­սօր դրա­նից էլ են հրա­ժար­վում. «Իսկ ե­թե այ­լընտ­րան­քա­յին ծա­ռա­յութ­յու­նից էլ են հրա­ժար­վում, ա­պա նրանց մին­չեւ 3-5 տա­րի ա­զա­տազր­կում է նա­խա­տես­վում»: Հի­մա մեր օ­րենք­ներն են սխա՞լ, թե՞ Եվ­րա­դա­տա­րա­նը թքած ու­նի մեր օ­րեն­քնե­րի վրա…

 

Աստ­ղի­նե Քա­րամ­յան

 

«Լու­սանցք» թիվ 21 (242), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։