Ա­տո­մա­յին հա­կա­մար­տութ­յուն – Հայկական եւ իրանական ԱԷԿ-ները թուրքական եւ միջազգային քննարկումնե

Էշը լավ էլ գի­տի՝ նուշն ինչ ա

Թուր­քիա­յի վար­չա­պետ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը մաս­նակ­ցել է Թուր­քիա­յի ա­տո­մա­յին է­ներ­գիա­յի գոր­ծա­կա­լութ­յան (TAEK) Ան­կա­րա­­յում հիմ­նած պրո­տո­նա­յին ա­րա­գա­ցուց­չի կա­յա­նի բաց­ման ա­րա­րո­ղութ­յա­նը եւ հան­դես ե­կել ե­լույ­թով: Նա տե­ղե­կաց­րել է, որ մին­­չեւ 2023թ. թուր­քա­կան կա­ռա­վա­րութ­յու­նը ծրագ­րել է երկ­րում կա­ռու­ցել 3 ա­տո­մա­կա­յան: Ա­ռա­ջի­նը կա­ռու­ցե­լու են Մեր­սի­նում՝ ռուս­նե­րի հետ հա­մա­տեղ, երկ­րոր­դը՝ Սի­­նո­պում՝ ճա­պո­նա­ցի­նե­րի հետ հա­­մա­տեղ, իսկ եր­րոր­դի կա­ռուց­ման շուրջ բա­նակ­ցութ­յուն­ներ են ըն­թա­նում Հա­րա­վա­յին Կո­րե­ա­յի, Չի­նաս­տա­նի ու Կա­նա­դա­յի հետ:

Թուր­քիա­ վար­չա­պետն, ի­հար­կե, անդ­րա­դար­ձել է նաեւ Հա­յաս­տա­նի ա­տո­մա­կա­յա­նի թե­մա­յին՝ վերս­տին դժգո­հե­լով ՀԱԷԿ-ի առ­կա­յութ­յու­նից, որն իբր վտան­գա­վոր վի­ճա­կում է: Այս թուր­քը խոս­տա­ցել է մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում բարձ­րաց­նել հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նի վտան­գա­վո­րութ­յան հար­ցը, ո­րով­հե­տեւ Իգ­դի­րի սահ­մա­նից ըն­դա­մե­նը 16 կմ­ հե­ռա­վո­րութ­յան վրա գտնվող ա­տո­մա­կա­յա­նը 32 տա­րե­կան է, իբր այ­լեւս չի հա­մա­պա­տաս­խա­նում անվ­տ­­ան­­գութ­յան ա­պա­հով­ման ար­դի նոր­մե­րին եւ վտանգ է ներ­կա­յաց­նում Թուր­քիա­յի հա­մար:

Այս եւ այլ թուր­քե­րին ու թուր­քան­ման­նե­րին հի­շեց­նենք, որ Մե­ծա­մո­րի ա­տո­մա­կա­յա­նը նա­խա­գծ­­վել է 1960-ա­կան թվա­կան­նե­րին, կա­ռուց­վել 1970-ա­կան­նե­րին, եւ ՀԱԷԿ-ում ա­նընդ­հատ կա­տար­վում են անվ­տան­գութ­յան ա­պա­հո­վ­­ման մի­ջո­ցա­ռում­ներ, եւ, ընդ ո­րում, դրանք ի­­րա­կանց­վում են ԱՄՆ-ի, Եվ­րա­մի­ութ­յան եւ Ա­տո­մա­յին է­ներ­գիա­յի մի­ջազ­գա­յին գոր­ծա­կա­լութ­յան տե­խ­­նի­կա­կան ա­ջակ­ցութ­յամբ: Մաս­նա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ՝ հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նի սեյս­միկ անվ­տ­­ան­­գու­թ­­յունն այն­պի­սի բարձր մա­կար­դա­կի վրա է, որ տա­­րա­ծաշր­ջա­նում հնա­րա­վոր ա­ռա­վե­լա­գույն եր­կ­­րա­շար­ժի դեպ­քում ան­գամ չեն վնաս­վի նրա անվ­տ­­ան­գութ­յան հա­­մա­կար­գե­րը, ո­ր­­ե­ւէ ճա­ռա­գայ­թա­յին ար­տա­նե­տում տե­ղի չի ու­նե­նա (1988թ. երկ­րա­շարժն ան­գամ չէր վնա­սել, քան­զի հայ­կա­կան ԱԷԿ-ը կա­ռուց­ված է ամ­բող­ջա­կան բա­զալ­տե բլո­կի վրա. կա այն ժա­մա­նակ­վա (երկ­րա­շար­ժից հե­տո)՝ ԽՍՀՄ ­հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յութ­յան փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցութ­յու­նը):

Հի­մա Թուր­քիա­յի վար­չա­պետն ի­րեն ա­մե­նա-ա­տո­մա­գե­տի տեղ դրած (Թուր­քիան, ի դեպ, մի­ջու­կա­յին դպրոց չու­նի, հե­տե­ւա­բար, չու­նի մաս­նա­գետ­ներ ու մաս­նա­գի­­­տա­կան կար­ծիք հայտ­նե­լու ի­րա­վունք), ան­տե­սե­լով ան­գամ մի­ջազ­գա­յին մա­ս­­նա­գետ­նե­րի տե­սա­կե­տը, պար­բե­րա­բար ոռ­նոց­նե է բաց թող­նում ՀԱԷԿ-ի ու­ղ­­ղութ­յամբ: Մեր մաս­նա­գետ­ներն էլ ար­դեն հոգ­նած թուր­քի շնա­գայ­լա­յին կաղ­կան­ձից, դրա վրա ու­շադ­րութ­յուն էլ չեն դարձ­նում (մեր խնդիրն ա­ռա­վե­լա­պես մաս­նա­գի­տա­կան տի­րույ­թում աշ­խա­տելն է):

Հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նի փա­­կ­­ման թուրք-ադր­բե­ջա­նա­կան մո­լու­ցքին զու­գա­հեռ՝ թմբկա­հար­վում է ա­տո­մա­կա­յան­նե­րի կա­­ռու­ց­­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը Թուր­քի­ա­յում եւ Ադր­բե­ջա­նում: Հե­տա­քր­­քիր է, իսկ ի­րա­նա­կան ա­տո­մա­կա­յա­նը վտան­գա­վոր չէ՞ Թուր­քի­ա­­յի ու Ադր­բե­ջա­նի հա­մար… Ա­ռ­­այժմ չէ: Դեռ հա­մաթր­քա­կան քն­­նար­կում կլի­նի՝ հե­տո:

Բայց ե­թե հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նը հան­գիստ չի տա­լիս թուր­քե­րին ու ադր­բե­ջան­ցի­նե­րին, ա­պա ի­րա­նա­կան ա­տո­մա­կա­յա­նը ան­հանգս­տաց­րել է հատ­կա­պես Ա­րեւ­մուտ­քին: Հայտ­նի է, որ Ա­տո­մա­­յին է­ներ­գիա­յի մի­ջազ­գա­յին գոր­­ծա­կա­լութ­յան եւ ո­րոշ երկր­նե­րի ջան­քե­րով այս խնդի­րը քննար­կու­մնե­րի փու­լում է:

Բայց, ա­հա, ԱՄՆ-ի նա­խա­գահ Բա­րաք Օ­բա­ման, ըստ «Նյու Յորք Թայմ­ս» ա­մե­րիկ­յան օ­րա­թեր­թի, իր պաշ­տո­նա­վար­ման ա­ռա­ջին ա­միս­նե­րին ար­դեն ար­ձա­­կել էր Ի­րա­նում մի­ջու­կա­յին նյու­թի հարս­տաց­ման ձեռ­նար­կու­թ­­յուն­նե­րի ուղ­ղութ­յամբ հա­մա­կար­գ­­չա­յին հար­ձա­կում­ներ ի­րա­կա­­նաց­նե­լու գաղտ­նի հրա­մա­նա­գիր: Թեր­թը, վկա­յա­կո­չե­լով ծրագ­րին մոտ կանգ­նած ա­նա­նուն աղբ­յուր­նե­րը, հա­ղոր­դել է, որ այս հր­­ա­­մա­նագ­րով Միաց­յալ Նա­հանգ­նե­րի կող­մից ա­ռա­ջին ան­գամ «հա­­մա­կարգ­չա­յին զենք» է կի­րա­ռ­­վել, իսկ ծրագ­րի մշա­կու­մը, ըստ նույն տե­ղե­կատ­վութ­յան, մեկ­նար­կել է նա­խորդ նա­խա­գահ Ջորջ Բու­­շի պաշ­տո­նա­վար­ման օ­րոք: ԱՄՆ-ի նա­խա­գա­հը հրա­մա­յել է ու­ժե­ղաց­նել հա­մա­կարգ­չա­յին հար­ձա­կում­նե­րը նույ­ն
իսկ այն բա­նից հե­տո, երբ 2010թ. կա­տար­ված սխա­լի պատ­ճա­ռով հա­մա­կարգ­չա­յին վի­րու­սը դուրս էր ե­կել Ի­րա­նի Նա­թան­զի ձեռ­նար­կութ­յան ցա­ն­­ցի սահ­ման­նե­րից եւ տա­րած­վել ամ­բողջ աշ­խար­հում: Հա­մա­կարգ­չա­յին մաս­նա­գետ­ներն այս վի­րու­սը, ո­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես շար­քից հա­նել է Ի­րա­նում ու­րա­նի զտման հա­մար օգ­տա­գործ­վող ցենտ­րի­ֆուգ­նե­րը, «Stuxnet» էին ան­վա­նել: «Նյու Յորք Թայմ­ս»-ի հրա­պա­րակ­ած հա­ղոր­դագ­րութ­յան հիմ­քում ան­ց­­յալ 18 ամս­վա ըն­թաց­քում այս ծրագ­րում ներգ­րավ­ված ա­մե­րիկ­յան, եվ­րո­պա­կան եւ իս­րա­յե­լա­կան, ինչ­պե­սեւ՝ ծրագ­րից դուրս գոր­ծող մաս­նա­գետ­նե­րի հետ ան­ց­­կաց­ված հար­ցազ­րույց­նե­րն­ են: Հա­ղոր­դագ­րութ­յու­նը հրա­պա­րակ­վել է այն ժա­մա­նակ, երբ ԱՄՆ-ի հե­տա­­զո­տա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րից մե­կի կող­մից ստաց­ված ար­բան­յա­կա­յին լու­սան­կար­նե­րը վկա­յել են այն մա­սին, որ Ի­րա­նը ռազ­մա­կան իր հիմ­նա­կան կա­յա­նում փոր­ձում է ոչն­չաց­նել մի­ջու­կա­յին զեն­քի փոր­ձարկ­ման հետ­քե­րը:


 
Նա­րե Մշեց­յան

 

«Լու­սանցք» թիվ 21 (242), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։