Ա­ռաջ­նա­յի­նը ՆԱ­ՏՕ-ի դիր­քե­րի ամ­րապն­դումն է


ԱՄՆ պետ­քար­տու­ղար Հի­լա­րի Քլին­թո­նի այ­ցը Կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջան նոր վեր­լու­ծութ­յուն­նե­րի ա­ռիթ է դար­ձել: Ի՞նչ ­հիմ­նա­կան ընդ­հան­րութ­յուն­ներ եւ հա­կա­սութ­յուն­ներ կան Հա­յաս­տա­նի, Վրաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ, ո­րոնք ա­ռաջ­նա­յին կդիտ­վեն այս ըն­թաց­քում: Եվ ար­դ­­յո՞ք­ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի այ­ցը ընդ­հան­րութ­յուն­նե­րը միա­վո­րե­լու եւ հա­կա­սութ­յուն­նե­րը կար­գա­վո­րե­լու մի­տում ու­նի, թե՞ մի գեր­տե­րութ­յան կող­մից ստույգ ճշտում­ներ են կա­տար­վում՝ տա­րա­ծաշր­ջա­նի վրա հե­տա­գա­յում նո­րո­վի նե­­րազ­դե­լու հա­մար:

Ի­հար­կե, շա­տե­րի կար­ծի­քով, ա­ռաջ­նա­յին է դի­տարկ­վում Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի հետ կապ­ված բար­դա­գույն խնդի­րը եւ այդ ա­ռու­մով Ա­րեւ­մուտ­քի նոր ճնշում­նե­րի հա­մար հստակ ա­ջակ­ցութ­յուն ստա­նա­լը: Ո­մանք էլ ա­ռաջ­նա­յին են դի­տար­կում հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նոր փու­լի քննար­կում­նե­րը, ին­չը հատ­կա­պես ԱՄՆ-ի հա­մար տա­րա­ծա­շր­­ջա­նում կա­րե­ւոր հիմ­նա­հարց է հե­տա­գա ծա­վա­լում­նե­րի նկա­տա­ռու­մով: Չի ան­տես­վում նաեւ Ար­ցա­խի խնդրի ա­ռաջ­նա­յին լի­նե­լը, ո­րի անս­պա­սե­լի սրու­մը կա­րող է տա­պա­լել Ի­րա­նի ու Սի­րիա­յի դեմ ծա­վա­լած ծրագ­րեր ու տա­րա­ծա­շր­­ջա­նա­յին այլ մի­ջազ­գա­յին նշա­նա­կութ­յան հար­ցեր:

Բայց մինչ այս հիմ­նա­հար­ցե­րին անդ­րա­դառ­նա­լը, ար­ձա­նագ­րենք նաեւ մեր տե­սա­կե­տը Հի­լա­րի Քլին­թո­նի այ­ցի առն­չութ­յամբ: Կար­ծում ենք՝ Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի, հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, Ար­ցա­խի հիմ­նա­խնդ­­րի ար­ծար­ծում­նե­րը բխեց­վե­լու են մեկ այլ հիմ­նա­կան ա­ռաջ­նա­յին խնդրից, այն է՝ տա­րա­ծա­շր­­ջա­նում ՆԱ­ՏՕ-ի դիր­քե­րի ամ­րապն­դու­մը: Ա­ռանց այս գոր­ծո­նի ամ­րապնդ­ման՝ Ա­րեւ­մուտ­քը չի կա­­րող հա­ջո­ղել Կով­կա­սում եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, հատ­կա­պես՝ ռազ­մա­կան ծրագ­րեր ի­րա­կա­­նաց­նե­լու ա­ռու­մով:

Վեր­ջերս Չի­կա­գո­յում անց­կաց­վեց ՆԱ­ՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վը, ո­րը նաեւ վե­րոնշ­յալ խնդիր­նե­րին է անդ­րա­դար­ձել, եւ ԱՄՆ պետ­քար­­տու­ղա­րի այ­ցը պետք է պար­զա­բա­նում­ներ տա, թե որ եր­կիրն ինչ ո­րո­շում է կա­յաց­րել մի շարք հար­ցե­րի շուրջ: Հի­շեց­նենք, որ ՆԱ­ՏՕ-ն ­Չե­խիա­յում եւ Թուր­քիա­յում եվ­րոՀՊՊ-ներ է տե­ղա­կա­յել, ին­չը կտրուկ ազ­դե­ցութ­յուն է ու­նե­ցել տա­րա­ծաշր­ջա­նա­յին բե­ւեռ­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վրա.- ՆԱ­ՏՕ-ն­ եւ ՀԱՊԿ-ն­, ան­զի­ջում գտ­ն­վե­լու դեպ­­քում, զարկ կտան սպա­ռա­զի­նութ­յան նոր մրցա­վազ­քի, ին­չը մի­ա­ն­­շա­նակ կվտան­գի ա­ռանց այն էլ վտան­գ­­ված մեր տա­րա­ծա­շր­­ջա­նը:

Թուր­քիա­յում տե­ղա­կայ­ված ՆԱ­ՏՕ-ի ՀՊՊ ­հա­մա­կար­գը վստա­հա­բար կգոր­ծի նաեւ Հա­յաս­տա­նի դեմ, եւ Ե­րե­ւանն ու Մոսկ­վան էլ բա­նակ­ցում են ՀՀ­-ում ԱՊՀ ՀԱՊԿ շրջա­նակ­նե­րում ՀՊՊ ­հա­­մա­կարգ տե­ղա­կա­յե­լու շուրջ: Ան­գամ չի բա­ցառ­վում, որ նման հա­մա­­կար­գը Ադր­բե­ջա­նի Գա­բա­լա­յից տե­ղա­փոխ­վի Հա­յաս­տան: Ե­թե Գա­բա­լա­յում այն վե­րահս­կում է Ի­րանն ու Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի տա­րա­ծա­շր­­­ջա­նը, ա­պա Հա­յաս­տա­նից այն կվե­րահս­կի Թուր­քիա­ն­ եւ Իս­րա­յե­լը:

Եվ ու­րեմն՝ ի՞նչ ­կա­րող է խոս­տա­նալ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րը Հա­յաս­տա­նին, Վրաս­տա­նին, Ադր­բե­ջա­նին եւ Թուր­քիա­յին ու ինչ­պե՞ս­ է հա­վա­սա­րակշ­ռե­լու ի­րա­րա­մերժ խոս­տում­նե­րը:

Հի­լա­րի Քլին­թո­նը այ­ցը սկսեց Հա­յաս­տա­նից, քան­զի մեր եր­կի­րը ԱՊՀ միակն ան­դամն է տա­րա­ծաշր­ջա­նում եւ ՀԱՊԿ պայ­մա­նագ­րի շր­­ջա­­նակ­նե­րում կա­րող է նաեւ ՆԱ­ՏՕ-ին միակ հա­կազ­դող եր­կի­րը լի­նել: Ի­հար­կե, հա­կազ­դե­ցութ­յու­նը կլի­նի ՆԱ­ՏՕ-ՀԱՊԿ մա­կար­դա­կում: Հի­շեց­նենք, որ ՀԱՊԿ գլխա­վոր քար­­­­­տու­ղար Նի­կո­լայ Բորդ­յու­ժան վեր­ջերս հայ­տա­րա­րեց, թե ՀԱՊԿ ան­դամ բո­լոր երկր­նե­րը կսա­տա­րեն Ե­րե­ւա­նին եւ միմ­յանց, ե­թե ո­րե­ւէ դաշ­նակ­ցի շա­հե­րի պաշտ­պա­նութ­յան հարց ա­ռա­ջա­նա: Այս խոս­քն­ ուղղ­ված էր Ադր­բե­ջա­նին, ո­րը պար­բե­րա­բար սադ­րանք­ներ է նա­խա­ձեռ­նում Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի սահ­ման­նե­րին: Սա­կայն, շատ վեր­լու­ծա­բան­ներ նշել են, որ Ադր­բե­ջա­նին շեշ­տե­լով՝ Մոսկ­վան Ան­կա­րա­յին էր հաս­կաց­նում՝ ՆԱ­ՏՕ-ա­կան ծա­վա­լում­նե­րը կան­խե­լու նպ­­ա­­տա­կով:

Այն, որ հայ-ռու­սա­կան ռազ­մա­կան պայ­մա­նա­գիր կա նաեւ, դա եւս հաս­կա­նում են Վա­շինգ­տո­նում: Ի­հար­կե, ԱՊՀ շրջա­նակ­նե­րում եւս ռու­սաս­տան­յան զի­նու­ժի ա­ջակ­ցութ­յունն է հիմ­նա­կան հա­մար­վում, սա­կայն ՆԱ­ՏՕ-ա­կան վեր­ջին ծա­վա­լում­նե­րը նաեւ ԱՊՀ այլ երկր­նե­րի են մտա­հո­գել: Օ­րերս Ե­րե­ւա­նում էր նաեւ Ղա­զախս­տա­նի ՊՆ­ Ա­դիլ­բեկ Ջակ­սի­բե­կո­վը, ով Հա­յաս­տա­նի ՊՆ ­Սեյ­­րան Օ­հան­յա­նի եւ ՀՀ ­ԶՈւ ղե
­կա­վար կազ­մի հետ քն­­նար­­­կել է մի շարք հար­ցեր, ստո­րագր­վել է նաեւ ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին հա­մա­ձայ­նա­գի­ր: Ղա­զախ  նա­խա­րա­րը հան­դի­պել է նաեւ ՀՀ­ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խոր­հր­­դի քար­տու­ղար Ար­թուր Բաղ­դա­­սար­յա­նին:

Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ գոր­ծուն ան­դամ լի­նե­լուց զատ, նաեւ ՆԱ­ՏՕ-ի լա­վա­գույն գոր­ծըն­կեր­նե­րից է, ին­չը բազ­միցս հա­վաստ­վել է հայ­կա­կան զի­նու­ժի գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րով: Եվ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րին պետք է ան­պատ­ճառ հե­տաքրք­րեր, թե պաշ­տո­նա­կան Ե­րե­ւանն ինչ վե­րա­բեր­մունք կդրսե­ւո­րի ՆԱ­ՏՕ-ՀԱՊԿ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

Ա­հա այս ա­ռու­մով էլ, ըստ Ե­րե­ւա­նի դիր­քո­րոշ­ման, Սպի­տակ տու­նը կա­րող է հայ­կա­կան կող­մին ո­րոշ խոս­տում­ներ տալ Ար­ցա­խի խնդրի խա­ղաղ կար­գա­վոր­ման, հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ձե­ւա­վոր­ման, Վրաս­տա­նի ոչ հաս­տա­տուն ու ան­վս­­տա­­հե­լի կեց­ված­քի չա­փա­վոր­ման եւ Ի­րա­նին առնչ­վող մի­ջազ­գա­յին հար­ցե­րում Հա­յաս­տա­նի չե­զո­քու­թ­­յան պահ­պան­ման ա­ջակ­ցութ­յան մա­սով: Վստահ ենք՝ Վա­շինգ­տո­նը պնդում է պա­տաս­խան­նե­րը, բայց նաեւ հաս­կա­նում է, որ այս ո­րո­շում­նե­րը պետք է հա­մադ­րե­լի լի­նեն նաեւ Ե­րե­ւան-Մոսկ­վա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ: Կամ էլ՝ ցույց է տա­լիս, թե հաս­կա­նում է:

Հա­յաս­տա­նից Վրաս­տան գնա­լը գու­ցե հենց տե­ղա­վոր­վում է հայ-վրա­ցա­կան եւ ռուս-վրա­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մա­պատ­կե­րում: Վրաս­տա­նը ցան­կա­նում է ՆԱ­ՏՕ-ի ան­դամ դառ­նալ՝ գտնվե­լով ԱՊՀ-ա­կան Ռու­սաս­տա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ: Այս­տեղ կա նաեւ ի­րա­նա­կան խնդի­րը, քա­ն­­զի Հա­յաս­տա­նը հստակ ա­պա­ցու­ցել է, որ Վրաս­տա­նը վստա­հե­լի գոր­ծըն­կեր չէ եւ Ի­րա­նի հետ մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վտան­գե­լով, հա­նուն ինչ-ինչ մի­ջազ­գա­յին ծրագ­րե­րի, մենք կա­րող ենք հայտն­վել ի­րա­կան շրջա­փակ­ման մեջ, ո­րով­հե­տեւ Վրաս­տանն իր ամ­բողջ պատ­մութ­յան ըն­թաց­քում նենգ հա­րե­ւա­նի պես միայն օգտ­վել եւ չա­րա­շա­հել է իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քը, հատ­կա­պես երբ Հա­յաս­տա­նի վի­ճա­կը ծանր է ե­ղել:

Չնա­յած Ա­րեւ­մուտ­քի պար­տա­դր­­մամբ վեր­ջերս փոքր-ինչ լա­վա­ցել են հայ-վրա­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը եւ փոր­ձում են Ե­րեւ­ա­­­նին հա­մո­զել, թե Հա­յաս­տա­նի առ­ջեւ ճա­նա­պարհ­նե­րը չեն փակ­վի, վրաց-թյուր­քա­կան հա­կա­հայ խա­ղեր չեն տրվի, եւ Վրաս­տա­նը այ­լեւս լավ հա­րե­ւան է:

Հայ-թուր­քա­կան ար­ձա­նագ­րու­թ­­­յուն­նե­րի վե­րար­ծար­ծու­մը խիստ անհ­րա­ժեշտ է ԱՄՆ-ին, սա­կայն Քլին­թո­նը հաս­կաց­րել է, որ Հա­յաս­տա­նին մե­ղադ­րե­լու հարց չկա, քա­նի որ «գնդա­կը դեռ Թուր­քիա­յի դաշ­տում է, Հա­յաս­տանն իր գործն ա­րել է: Ես ու­րախ եմ տես­նե­լու, որ թե՛ Թուր­քիա­յում եւ թե՛ Հա­յաս­տա­նում հա­սա­րա­կութ­յան մեջ շատ են քննար­կում­նե­րը, ին­չը կա­րե­ւոր է եր­կու կող­մե­րին էլ ա­ռաջ շարժ­վե­լու հա­մար»:

ՀՀ ­նա­խա­գահն ու ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րը քննար­կել են նաեւ ԼՂ ­հար­ցը, լուծ­մա­նը նպաս­տող տար­բե­րակ­նե­րը, իսկ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տութ­յան մա­սին պետ­քար­տու­ղա­րը հնչեց­րել է ար­դեն զզվեց­նող ա­րեւմտ­յան հի­վան­դա­գին ձե­ւա­կեր­պում­նե­րը. «Մենք մտա­հոգ­ված ենք այդ մի­ջա­դե­պի կա­պակ­ցութ­յամբ եւ բո­լոր կող­մե­րին կոչ ենք ա­նում զերծ մնալ ու­ժի կի­րա­ռու­մից՝ այս խնդի­րը ռազ­մա­կան լու­ծում չու­նի: Այս հիմ­նախն­դի­րը պետք է լու­ծել միայն սե­ղա­նի շուրջ՝ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մի­ջո­ցով»: Եվ ու­րեմն՝ ար­դա­րաց­ված են հայ­կա­կան կող­մի պա­տաս­խան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րից մի նոր սադ­րան­քի ե­լած ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժի բա­շի­բո­զուկ­նե­րին սատ­կաց­րել են հայ­­կա­կան բա­նա­կի զին­վոր­նե­րը:

Միան­շա­նակ է, որ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հա­մար Հա­յաս­տա­նը Կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի միակ եր­կիրն է, որ միան­շա­նակ չի պատ­րաստ­վում կա­տա­րել բո­լոր հրա­հանգ­նե­րը կամ խնդրանք­նե­րը: Վրաս­տանն ու Ադր­բե­ջա­նը ար­դեն Ա­րեւ­մուտ­քի եւ Իս­րա­յե­լի հետ ռազ­մա­քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­նեն եւ հստակ գոր­ծե­լու են Ի­րա­նի դեմ, այ­սինքն՝ ի­րենց տա­րածք­նե­րը տր­­ա­­մադ­րե­լու են ան­գամ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար: Թուր­քիան եւս այդ հա­մա­ձայ­նութ­յու­նը տվել է, նաեւ պար­տա­վոր­ված է դա ա­նե­լու որ­պես ՆԱ­ՏՕ-ի ան­դամ:

Թուր­քիան, Վրաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը հիմ­նա­կա­նում խնդիր­ներ չու­նեն միմ­յանց հետ, ի­հար­կե մաս­­նա­կի հա­կա­սութ­յուն­ներ կան, ո­րոնք ազ­դե­ցիկ չեն, եւ այս ե­րեք երկր­նե­րը պար­բե­րա­բար եղ­բայ­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րից են խո­սում:

ԱՄՆ-ի հա­մար մնում է Հա­յաս­տա­նը: Բայց Ե­րե­ւա­նը ի­րա­պես լավ ար­տա­քին քա­ղա­քա­կան գիծ է վա­րում, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն չ
ի տա­լիս Ա­րեւ­մուտ­քին մե­ղադ­րել Հա­յաս­տա­նին՝ հա­կա­ար­ե­ւ­մտ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ: Միա­ժա­մա­նակ, Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը Հա­­յաս­տա­նին դի­տար­կում են որ­պես միակ վստա­հե­լի գոր­ծըն­կե­րը տա­րա­ծաշր­ջա­նում: Եվ հենց սա է պատ­ճա­ռը, որ Հա­յաս­տան, Վրաս­տան, Ադր­բե­ջան եւ Թուր­քիա այ­ցե­րը բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով ա­կա­մա շաղ­կապ­վում են հայ­կա­կան գոր­ծո­նի հետ՝ հայ-վրա­ցա­կան, հայ-ադր­բե­ջա­նա­կան, հայ-թուր­քա­կան, նաեւ հայ-ռու­սա­կան եւ հայ-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով:

Ի­հար­կե, խոս­քը դեռ շատ հզոր հայ­կա­կան գոր­ծո­նի մա­սին չէ, ո­րը կա­րող է ա­ռան­ձին շա­հեր հե­տապն­դել Վա­շինգ­տո­նի հետ, բայց Մոսկ­վա­յի ու Թեհ­րա­նի վե­րա­­­բեր­մուն­քը ա­ռա­վել հաս­տա­տուն է դարձ­նում Ե­րե­ւա­նի դիր­քե­րը: Իսկ ճիշտ եւ նպա­տա­կա­յին գոր­ծե­լու դեպ­քում հե­ռու չէ այն օ­րը, երբ Հա­յաս­տա­նը «Նոր Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք» կամ նման մի այլ ծրագ­րում կդառ­նա հիմ­նա­կան խա­­ղա­ցող օ­ղակ եւ կվե­րա­տի­րի ին­չ­­պես Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նին, այն­պես էլ Նա­խի­ջե­ւա­նին, Ջա­­վախ­քին եւ այլ հա­յա­պատ­կան, բայց բռնա­զավթ­ված տա­րածք­նե­րի:

 
Հայկ Թոր­գոմ­յան

 

«Լու­սանցք» թիվ 21 (242), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։