(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
* * *
«Լուսանցք»-ի բարեկամ «Արվասար»-ը ներկայացրել է Բարեկենդանը՝ հրավիրելով համտեսել գաթայի ու հալվայի տեսականի, պանրհաց, բխբխիկ, փաթիլա եւ անուշահամ այլ ուտեստներ:
Վերջին երկուսի բաղադրամասն ու պատրաստման եղանակը ներկայացնում ենք ստորեւ:
– Բխբխիկ
Բաղադրությունը
Ալյուր – 200 գ
ձվի դեղնուց – 3 հատ
կաթ – 200 մլ
յուղ – 200 գ
դոշաբ – 100 գ
մեղր – 100 գ
շաքարավազ – 1 թեյի գդալ
թթխմոր – 1 պտղունց
բուսայուղ – 1 ճաշի գդալ
աղ
վանիլ
Պատրաստման եղանակը
Կաթը գոլացնել, ավելացնել թթխմորը, դեղնուցը, բուսայուղը, աղը, շաքարավազը: Խառնել, ավելացնել ալյուրը, հարել, թողնել հասունանա 3-4 ժամ:
Խոր ամանի մեջ լցնել յուղը, տաքացնել եւ թեյի գդալով վերցրած ընկույզի չափ խմորիկները դնել յուղի մեջ, պահել՝ մինչեւ ոսկեգույն դառնալը: Մատուցելիս վրան ավելացնել կամ դոշաբ կամ մեղր կամ՝ երկուսը միասին:
– Փաթիլա
Բաղադրությունը
Ալյուր – 2 բաժակ
բուսայուղ – 2 ճաշի գդալ
քացախ – 1 ճաշի գդալ
ջուր – 1 բաժակ
հորած պանիր – 150 գ
յուղ – 100 գ
Պատրաստման եղանակը
Պատրաստել խմոր, շաղախել, թողնել 10 րոպե հանգստանա:
Բաժանել գնդերի, բացել՝ յուրաքանչյուրի մեջ դնելով պանիր ու ծայրերն ամրացնելով կիսալուսնաձեւ:
Ձեզ մնում է տապակել ու անուշ անել:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Արոնյանի եւ Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը սկսեց պարապմունքները
Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցն այս օրերին անցկացնում է իր առաջին ուսումնամարզական հավաքը:
Ջերմուկում կազմակերպված պարապմունքներին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն պատանի շախմատիստները:
Լեւոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի հետ միասին Ջերմուկում պարապմունքներն անցկացնում են Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանը եւ Դավիթ Հարությունյանը:
Այս մասին հայտնում է «armchess.am»-ը:
Աշոտ Վարդապետյանը՝ Օլիմպիադայի տեխնիկական-ադմինիստրատիվ հանձնաժողովի նախագահ
ՖԻԴԵ-ն երեւանցի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ստամբուլում անցկացվելիք շախմատի համաշխարհային Օլիմպիադայի տեխնիկական-ադմինիստրատիվ հանձնաժողովի նախագահ:
Այդ հանձնաժողովը, մասնավորապես, ղեկավարելու է Օլիմպիադայի վիճակահանության գործընթացը: Այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 22 (243), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում