ՀՀ ­պե­տա­կան դրո­շի եւ ­պե­տա­կան խորհր­դան­շան­նե­րի տոն­ը


 Հու­նի­սի 15-ին Ե­րե­ւա­նում կանց­կաց­վի քայ­լերթ՝ ՀՀ ­պե­տա­կան դրո­շի եւ ՀՀ ­պե­տա­կան խորհր­դան­շան­նե­րի տոն­ե­րի կա­պակ­ցութ­յամբ: Մի­ջո­ցառ­մա­նը կմաս­նակ­ցեն բազ­մա­թիվ ե­րե­խա­ներ ու ե­րի­տա­սարդ­ներ, պա­րա­յին ու ե­րաժշ­տա­կան խմբեր: «Մեն­ք» ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման հիմ­նադ­րա­մը հայտ­նել է, որ նախ­որդ տո­նին ո­գե­ւո­րութ­յամբ են մա­ս­­նակ­ցել ու­սա­նող­ներն ու դպրո­ցա­կան­նե­րը, ուս­տի այս տա­­րի տո­նա­կան քայ­լեր­թը կի­րա­կա­նաց­վի ա­վե­լի մեծ ծա­վալ­նե­րով: ՀՀ ­պե­տա­կան խորհր­դան­շա­նե­րի օ­րը բո­լո­րիս տոնն է՝ ան­կախ մաս­նա­գի­տութ­յու­նից, սո­ցիա­լա­կան դիր­քից, ապ­րե­լու վայ­րից եւ քա­ղա­քա­կան կող­մո­րո­շու­մից, այն հա­մազ­գա­յին տոն է, ո­րը պետք է հա­մախմ­բի բո­լո­րիս մեր պե­­տա­կան խորհր­դան­շան­նե­րի շուր­ջ:

 

Ա­վե­լորդ ըն­կե­րա­սի­րութ­յան վնաս­նե­րը

 

Օ­րերս նշվեց նաեւ ըն­կեր­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը, ին­չը շատ հա­յեր, որ­պես մի­ջազ­գա­յին տոն, ա­ռա­ջին ան­գամ նշե­ցին: Մե­զա­նում ըն­կե­րա­սի­րութ­յու­նը ա­մե­նագ­նա­հատ­վող նշա­ձո­ղե­րից մեկն է կյան­քում, այն ա­մե­նօր­յա նվիր­վա­ծութ­յուն է պա­հան­ջում, եւ ըն­կեր բա­ռի հո­­մա­նի­շը հա­յի հա­մար եղ­բայրն է, ո­­րով ա­մեն բան աս­ված է: Իսկ որ­պես մի­ջազ­գա­յին տոն՝ այն ծնվել է ԱՄՆ-ում 1935թ., երբ Կոնգ­րե­սը օ­գոս­տո­սի ա­ռա­ջին կի­րա­կին հռչա­կել է Ըն­կե­րութ­յան ազ­գա­յին օր, ին­չը նշվում է ա­մեն տա­րի, բայց ոչ պաշ­տո­նա­­պես: Այս տո­նը նշվում է բազ­մա­թիվ երկր­նե­րում:

Նշե­ցինք, որ հա­յի հա­մար ըն­կե­րն­ ար­յու­նա­կից եղ­բոր հա­մար­ժեք նշա­նա­կութ­յունն ու­նի, իս­կ­ ա­հա հան­րա­հայտ Ժան–­Ժակ Ռու­սո­ն­ ըն­կե­րութ­յան մա­սին այս­պես է ա­սել. «Ե­թե ըն­կե­­րութ­յու­նը մի օր ա­վարտ­վում է, ու­րեմն այն չէր էլ սկսվե­լ»: Եվ մար­­դիկ դեռ դժվա­րա­նում են զա­տել ըն­կե­րոջն ու ծա­նո­թին, ինչ­պես հա­ճախ շփո­թում են հան­ճա­րին եւ տա­ղան­դա­վո­րին…

Մենք հա­ճախ նաեւ ա­վե­լորդ ըն­կե­րա­սի­րութ­յուն ենք ցու­ցա­բե­րել եւ ցու­ցա­բե­րում օ­տար­նե­րի, ան­գամ թշնա­մի­նե­րի նկատ­մամբ, եւ ի­զուր չէ, որ Ե­րե­ւա­նում կազ­մա­կերպ­ված հայ­կա­կան եւ թուր­քա­կան մի հա­մա­տեղ նա­խագ­ծի թուր­քա­կան կող­մի հա­մա­կար­գող Օվգ­յու Գյոկ­չեն հա­յե­րի ու թուր­քե­րի մա­սին խո­սե­լիս ա­սել է. «Հա­յե­րն­ ըն­կե­րա­սեր, ըն­կե­րա­բար տրա­մադր­ված ժո­ղո­վուրդ են»…

 

Սեփ. լրատ­վութ­յուն
 
Հա­յաս­տա­նում լավ էլ ազ­գա­յին հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն կա

 

Ե­րե­ւա­նում մեկ­նար­կած Ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի պաշ­տ­­պա­նութ­յան շրջա­նա­կա­յին կոն­վեն­ցիա­յի 3-րդ շր­ջա­նի ստու­գո­ղա­կան սե­մի­նա­րի շրջա­նակ­նե­րում Եվ­րո­պա­յի խորհր­դի խորհր­դատ­վա­կան կո­մի­տեի ներ­կա­յա­ցու­ցիչ Գժերչ Սի­նա­նին, ով ներ­­կա­­յաց­նում է Ալ­բա­նիան, զե­կույ­ցում ա­սել է. «Հա­յաս­տա­նը ար­դ­­յու­նա­վետ քայ­լեր է ձեռ­նար­կել ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի պաշտ­պա­նութ­յան շրջա­նա­կա­յին կոն­վեն­ցիա­յի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղութ­յամբ եւ դրս­­ե­ւո­րել կա­ռա­վա­րա­կան մո­տե­ցում»:

Բայց նաեւ նշվել է, որ ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րի ստանձ­նած ո­րոշ պար­տա­վո­րութ­յուն­ներ չեն ի­րա­կա­նաց­վել տնտե­սա­կան ճգնա­ժա­մի պատ­ճա­ռով:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ ընդգծ­վել է, որ Հա­յա­ս­­տա­նում հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան բարձր մթնո­լորտ է տի­­­րում. «Ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը եր­բեք չեն նշել ան­հան­դուր­ժող վե­րա­բեր­մուն­քի մա­սին: Հա­կա­ռակ տն­­տե­սա­կան ճգնա­ժա­մով պայ­մա­նա­վոր­ված սուղ հնա­րա­վո­րու­թ­­յուն­նե­րին՝ ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձում էին ռե­սուրս­ներ հատ­կաց­նել ոչ միայն կրթութ­յան, այլ նա­եւ­‘ա­վան­դույթ­նե­րի եւ մշա­կույ­թի պահ­­պան­ման ու զար­գաց­ման հա­մար: Բայց նման մթնո­լոր­տում առ­կա է լար­վա­ծութ­յուն հա­յաս­տա­նաբ­նակ եզ­դի­նե­րի եւ քր­­դե­րի մի­ջեւ, թեեւ իշ­խա­նութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րինս փոր­ձում են լավ հա­րա­բե­րու­թ­­յուն­ներ ստեղ­ծել այդ եր­կու հա­մայնք­նե­րի մի­ջեւ»:

Սի­նա­նին հայտ­նել է, որ ի­րենք տե­սել են հա­կա­սե­մի­տա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ մի քա­նի հե­ռուս­տաա­լիք­նե­րում, մաս­նա­վո­րա­պես՝ ԱԼՄ-ում (այս հե­ռուս­տաա­լիքն այ­լեւս չի գոր­ծում – Գ.Վ.), եւ դրան բա­վա­րար ար­ձա­գանք չի ե­ղել երկ­րի ղե­կա­վա­րութ­յան կող­մից: ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին կոչ է ար­վել՝ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել նման վար­քա­գիծ դրս­­ե­ւո­րած մե­դիա­նե­րին պատ­ժե­լու ու­ղութ­յամբ:

Զե­կույ­ցը զե­կույց, բայց կա­րեւ­որն այն է, որ մեր իշ­խա­նութ­յուն­նե­րը կո­չը իբ­րեւ պար­տադ­րանք չըն­դու­նեն՝ հենց նույն եվ­րո­պա­նե­րին հի­շեց­նե­լով ի­րենց իսկ եվ­րա­ստան­դարտ­նե­րը խոս­քի ու մա­մու­լի ա­զա­տութ­յան, բազ­մա­կար­ծութ­յան գո­յութ­յան ի­րա­վուն­քի մա­սին:

Հե­տաքր­քիր բան է ստաց­վում՝ ամ­բողջ աշ­խար­հում կա­րե­լի է քլնգել բո­լո­րին, բա­ցի հրեա­նե­րից: Ու չնա­յած միայն հրեա­նե­րը չէ, որ սե­միտ­ներ են, բայց նրանք հա­սել են այն բա­նին, որ հա­կա­սե­մա­կա­նութ­յուն աս­վա­ծը են­թա­դրում է միայն հա­կա­հրեա­­կա­նու­թ­­յուն:

«Մա­լա­դե՜ց», լավ էլ աշ­խա­տել են…

 

Գո­հար Վա­նես­յան

 

Չա­խալ­յա­նը՝ ընդ­դեմ Վրաս­տա­նի

 

2012թ. հու­նի­սի 14-ին մար­դու ի­րա­վունք­նե­րի գծով մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ, դոկ­տոր Ֆեր­նան դը Վա­րե­նը Ե­րե­ւա­նում ներ­կա­յաց­րել է իր պատ­րաս­տած «Ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն լի­նե­լու վտանգ­նե­րը. Մար­դու ի­րա­վունք­նե­րը եւ Չա­խալ­յանն ընդ­դեմ Վրաս­տա­նի» զե­կույ­ցը, ո­րը նվիր­ված է ջա­վախ­քա­հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Վա­հագն Չա­խալ­յա­նի ձեր­բա­կա­լութ­յան ու դա­տա­վա­րութ­յան քա­ղա­քա­կան-ի­րա­վա­կան աս­պեկտ­նե­րին:

Զե­կույ­ցին հա­ջոր­դե­լ­ է քննար­կում, ո­րը վա­րե­լ­ է Տա­րա­ծաշր­ջա­նա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Ռի­չարդ Կի­րա­կոս­յա­նը: Քննարկ­մա­նը մաս­նակ­ցել են նաեւ Կով­կա­սի ինս­տի­տու­տի փոխտ­նօ­րեն Սեր­գեյ Մի­նաս­յա­նը եւ Ռազ­մա­վա­րա­կան մշա­կում­նե­րի կենտ­րո­նի ղե­կա­վար Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զար­յա­նը:

 

Սեփ. լրատ­վութ­յուն

 

Պա­տե­րազ­մին պատ­րաստ­վենք, որ խա­ղաղ ապ­րենք

 

ԱԺ նա­խա­գահ Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նն­ ըն­դու­նել է ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Իռ­լան­դիա­յի Հան­րա­պե­տութ­յան փոխ­վար­չա­պետ Էյ­մոն Գիլ­մո­րին:

Այ­ցի նպա­տա­կը  ըն­դ­­հա­նուր հե­տաքրք­րութ­յուն ներ­­կա­յաց­նող հար­ցեր քննար­կե­լն­ է:

Հան­դիպ­մա­նը անդ­րա­դարձ է ե­ղել տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդիր­նե­րին: Կա­րե­ւո­րվել է Լեռ­նա­յին Ղա­­րա­բա­ղի հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ԵԱՀԿ ՄԽ ­հա­մա­նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դութ­յու­նը՝ որ­պես բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի գոր­ծուն եւ միակ ձե­ւա­չափ: ԱԺ նա­խա­գա­հը մտա­հո­գութ­յուն է հայտ­նել վեր­ջին օ­րե­րին Ա­դր­­բե­ջա­նի կող­մից ի­րա­կա­նաց­ված դի­վեր­սիոն գոր­ծո­ղութ­յուն­նե­րի եւ ոտն­ձ­­գութ­յուն­նե­րի հա­մար, դա­տա­պար­տել է դր­­անք՝ նշ­­ե­լով, որ մի­ջա­զ­­գա­յին հան­­րութ­յու­նը պետք է ար­ժա­նի գնա­հա­տա­կան տա Ադր­բե­ջա­նի պահ­ված­քին: «Եվ­րո­պան կա­րե­ւո­րում է ԼՂ ­հա­կա­մար­տութ­յան խա­ղաղ կար­գա­վո­րու­մը ԵԱՀԿ ՄԽ ­ձե­ւա­չա­­փով՝ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան եւ ու­ժի չկի­րառ­ման սկզբունք­նե­րի հի­ման վրա».- հայ­տ­­նել է Գիլ­մո­րը՝ շեշ­տե­լով, որ ի­րենք «ու­ժի գոր­ծադ­րում չեն ըն­դու­նում, եւ հա­կա­մար­տութ­յան ռազ­մա­կան լու­ծում չի կա­րող լի­նել: Ի­րա­վի­ճա­կի ո­րե­ւէ­ սրում ան­թույ­լատ­րե­լի է: Պետք է շարժ­վել ա­ռաջ՝ դե­պի խա­­ղաղ կար­գա­վո­րու­մ»:

Այս սո­վո­րա­կան տեքս­տե­րը պետք է աս­վեն ադր­բե­ջա­նա­կան կող­­մին, ո­րով­հե­տեւ թուր­քի կող­քին ոչ ոք ու եր­բեք խա­ղաղ չի ապ­րել ու չի ապ­րի: Իսկ մեզ, ան­շուշտ, խա­ղա­ղութ­յուն պետք է: Ու­րեմն՝ հարկ է պատ­րաստ­վել պա­տե­րազ­մի:

 
Կա­րեն Բալ­յան

 

«Լու­սանցք» թիվ 22 (243), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։