Կառավարության հին նոր կազմը՝ այսօր


Երեկ նա­խա­տես­ված Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան Գոր­ծա­դիր մարմ­նի նիս­տը հե­տաձգ­վել է:

Այն կկայանա այսօր՝ հունիսի 15-ի երեկոյան:

ԱԺ փոխ­նա­խա­գահ, ՀՀԿ ­մա­մու­լի խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վի հավաստմամբ՝ «ոչ մի լուրջ պատ­ճառ չկա, զուտ տեխ­նի­կա­կան խնդիր­նե­րի պատ­ճա­ռով»:

Եթե հաշվի առնենք այն, որ այօր ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է  կա­ռա­վա­րութ­յան կազ­մը, ապա տեխնիկական խնդիրը հենց դա էր, այն է՝ նոր կազմի նշանակման հետ կապված դեռ որոշակի անհայտներ են եղել:

Ի դեպ, եթե նիստն այսօր կայանա, ու կառավարության նոր կազմը որոշվի, ապա եր­կու­շաբ­թի օ­րը՝ հու­նի­սի 18-ին, ըստ մեր աղբյուրների, կկա­յա­նա ­նոր կա­ռա­վա­րութ­յան անդ­րա­նիկ եւ արտահերթ նիս­տը, ո­րի օ­րա­կար­գում լի­նե­լու է կա­ռա­վա­րութ­յան ծրա­գի­րը, որն էլ հու­նի­սի 20-ին կներկայացվի ԱԺ նիս­տի հաս­տատ­մա­նը:

Կանխատեսումներ չանենք, թե ովքեր են լինելու կառավարության նոր կազմում: Մեր աղբյուրները վստահեցնում են՝ դա լինելու է հին նոր կազմ կամ՝ գլխավորապես հին նոր կազմ, եւ արմա­տա­կան փոփոխութ­յուններ չեն արվի՝ հաշվի առնելով առա­ջի­կա նախագահական ընտ­րութ­­յունները:

Կազմի մասին այսօր կտե­ղե­կանանք, բայց կարեւորենք մի բան: Այն է՝ փոփոխութ­յուն­­ները եթե անգամ արմա­տա­կան են, բայց ինքնա­նպա­տակ, ապա արդարացված չեն: Որովհետեւ ինքնա­նպա­տակ փոփոխությունից միշտ տուժում են հատկապես այն  ոլորտ­ները, որոնցում հաջող­վել է որոշակի ծրագրեր գցել «գնացքի գծերին»՝ զուտ տվ­յալ ոլորտի առաջին դեմ­քով պայմանավորված: Ու այդ առաջին դեմքի փոփոխութ­յու­նը հանգեցնում է  «գծերից դուրս» վիճակին: Եվ տվյալ ոլորտում սկսված բարե­փո­խում­­ները մնում են առկախ. կամ հաջորդ ղեկավարը սկ­սում է նոր բարեփոխումներ՝ իբր «հնի ինադու», ու …մեջ ա­նում արդեն գրանցված հա­ջո­ղութ­յունները…Մի խոս­քով, կազմը թող որոշ­վի իս­կապես 7 անգամ չափելուց ու 1 ան­գամ կտրելուց հետո մի­այն:

 
Խորհրդարանը չի՞ ծնի այլընտրանք

 

Խորհր­դա­րա­նը մտնում է աշ­խա­տան­քա­յին ռիթ­մի մեջ, իսկ այ­լընտ­րան­քա­յին ընտ­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով իշ­խա­նա­փո­խու­թ­յան «ճա­նա­պար­հա­յին քար­տեզ­նե­րը» շա­րու­նակ­վում են մերթ ընդ մերթ հայտն­վել հան­րա­յին քննար­կում­նե­րում: Ազ­գա­յին Ժո­ղո­վի ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ եւ հե­տո էլ խոսք ե­ղավ այ­լընտ­րան­քա­յին խորհր­դա­րա­նի ձե­ւա­վոր­ման մա­սին, ո­րը պետք է կազմ­վեր ար­տա­խորհր­դա­րա­նա­կան քա­ղա­քա­կան ու­ժե­րից: Բայց շա­րու­նա­կութ­յուն չեն ստա­նում ա­ռա­ջարկ­նե­րը եւ հազիվ թե ներ­կա­յումս դա ստեղ­ծե­լու հնա­րա­վոր տար­­բե­րակ լի­նի, քա­նի որ քա­ղա­քա­կան ու­ժե­րը զբաղ­ված են իշ­խա­նա­կան եւ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րով:

«Լու­սանցք»-ի էլհաս­ցեով մի նա­մակ ստա­ցանք, ո­րը հի­շեց­նում էր, թե ինչ­պես էր 1989թ. հայ­կա­կան խորհր­դա­րա­նը կո­մու­նիստ­նե­րից ա­զա­տե­լու հա­մար ստեղծ­ել նա­խա­խորհր­դա­րան եւ ան­գամ ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րութ­յուն էր կազմ­վել… Դա այն ժա­մա­նակ­ներն էր, երբ ձեր­բա­կալ­վել էին «Ղա­րա­բաղ» կո­մի­տեի ան­դամ­նե­րը, եւ այ­լընտ­րան­քա­յին քա­ղա­քա­կան շար­ժում­ներ էին սկսվել Հա­յաս­տա­նում՝ ան­կա­խա­կան եւ ռազ­մա-քա­ղա­քա­կան:

2006թ. գոր­ծող խորհր­դա­րա­նին զու­գա­հեռ հայ ազ­գայ­նա­կան­նե­րը եւս փոր­ձե­ցին այ­լընտ­րան­քա­յին խորհր­դա­րան ձե­ւա­վո­րել եւ ա­վե­լի քան 20 կազ­մա­կեր­պութ­յուն­ներ (ազգայնական, ժողովրդավարական, համայնավարական եւ այլ քաղաքական ուղղվածությամբ) Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յան նա­խա­ձեռ­նութ­յամբ ստեղ­ծե­ցին Ազ­գա­յին հա­մա­ձայ­նութ­յան խորհր­դա­րա­նը, ո­րը ո­րոշ ժա­մա­նակ գոր­ծե­լուց հե­տո շա­րու­նա­կութ­յուն չու­նե­ցավ: Թե այժմ այ­լընտ­րան­քա­յին խորհր­դա­րան ա­սող­ներն ինչ նկա­տի ու­նեն եւ ինչ­պես են դա պատ­կե­րաց­նում, դե­ռեւս հստակ չէ, բայց չի բա­ցառ­վում, որ կա­րող է մի պա­հի, ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան պայ­ման­նե­րում դրա ստե­ղ­ծու­մը ի­րա­տե­սա­կան լի­նի:

Հատ­կա­պես ընդ­դի­մա­դիր դաշ­տից հն­չ­ում են հայ­տա­րա­րութ­յուն­նե­ր, թե ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ո­չինչ չի փոխ­վել եւ, անդ­րա­դառ­նա­լով դրան, իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պնդում են, որ ի­րա­կա­նում փո­փո­խութ­յուն­ներն ակն­հայտ են: Ան­գամ զլմ-­ներ ե­ղան, որ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո նկա­տե­ցին «օ­լի­գար­խիան քա­ղա­քա­կա­նութ­յու­նից ա­ռանձ­նաց­նե­լու» հե­տե­ւո­ղա­կա­նութ­յուն: Նշվեց, թե «օ­լի­գո­պո­լիա­յի վառ ներ­կա­յա­ցու­ցիչ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի կու­սակ­ցութ­յու­նը ա­ռանձ­նաց­վեց իշ­խող կոա­լի­ցիա­յից», եւ դա ա­ռա­ջին մեծ քայ­լն­ էր օ­լի­գար­խիան քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նից ա­ռանձ­նաց­նե­լու հա­մար: Այս տե­սու­թ­յան հե­տեւ­որդ­նե­րը վս­տահ են, որ դժ­վար թե Ա­րեւ­մուտ­քը հաս­կա­նար սե­փա­­կան կու­սակ­ցութ­յու­նը՝ ՀՀԿ-ն ձեռ­նար­կա­տե­րե­րից մաք­րե­լու նա­խա­գահ Սերժ Սար­գս­յա­նի քայ­լե­րը, «ե­թե վեր­ջինս կոա­լի­ցիա կազ­մեր ՀՀ ­թիվ մեկ օ­լի­գար­խի կու­սակ­ցութ­յան հե­տ»: Կար­ծիք կա, որ ե­թե ՀՀԿ­-ում անց­յալ խոր­­հր­դա­րա­նի հա­մե­մատ զգա­լիո­րեն կրճատ­վել է գոր­ծա­րար­նե­րի թի­վը, ա­պա ԲՀԿ­-ում հա­կա­ռակ գոր­ծըն­թացն է, իսկ ըստ այս տե­սա­կետն ար­տա­հայ­տող­նե­րի, «օ­լի­գարխ­նե­րը չպետք է եւ չեն կա­րող ի­րենց կամ­քը թե­լադ­րել ՀՀ ­նա­խա­գա­հին»:

Չնա­յած վե­րոնշ­յալ տե­սա­կետ­նե­րի առ­կա­յութ­յա­նը եւ ԲՀԿ­-ի կող­մից հայ­տա­րար­ված «խիստ կա­ռու­ցո­ղա­կան ընդ­դի­մա­դի­ր ­կեց­ված­քին»՝ մի շարք մեկ­նա­բան­ներ նշել են, որ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ԲՀԿ-ն կվե­րա­դառ­նա իշ­խա­նա­կան կոա­լի­ցիա: Իսկ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը հե­ռու չեն եւ գոր­ծող նա­խա­գա­հի ան­վան կող­քին տրվում են նաեւ ՀՀ 1-ին եւ 2-րդ նա­­խա­գահ­նե­րի ա­նուն­նե­րը: Ե­թե Լ. Տեր-Պետ­րոս­յա­նի հար­ցում կաս­կած­ներ գրե­թե չկան, որ կա­ռա­ջադր­վի, ա­պա՝ «կա­ռա­­ջադր­վի՞ արդ­յոք Ռ. Քո­չար­յա­նը» հար­ցը հնչում է պար­բե­րա­բար: 2013թ ­ՀՀ ­նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ պն­դում­նե­րը, թե Սարգս­յան-Քո­չար­­յան զույ­գը ըստ անհ­րա­ժեշ­տութ­յան կմի­ա­­վո­րի ու­ժե­րը, ա­վե­լի հա­վա­նա­կան են հա­մար­վում:

Ան­գամ տե­սա­կետ կա, որ 2-րդ ան­­գամ ՀՀ նա­խա­գահ ընտր­վե­լուց հե­տո գոր­ծող նա­խա­գա­հը վար­չա­պետ կնշա­նա­կի Քո­չար­յա­նին, քանզի սա մեկ նա­խա­գահի թե­կ­նածու ունենալու լավ պայման է:

Հատ­կա­պես Արցախի խնդրի կար­գա­վոր­­­ման հար­ցում այս զույ­գը միշտ հա­մա­խմ­բում է ու­ժե­րը: Իսկ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Հի­լա­րի Քլին­թո­նի կով­կաս­յան շրջայ­ցը ու­շադ­րութ­յուն հրա­վի­րեց մի քա­նի պատ­ճառ­նե­րով, այդ թվում՝ ար­ցախ­յան խնդրի լուծ­ման ա­ռու­մով:

Եվ չնա­յած ԲՀԿ-ն լքեց կա­ռա­վա­րող կո­ա­­լի­ցիան եւ բա­ցառ­ված չէ, որ ՀՀ 2-րդ նա­խա­գա­հի հետ դեռ քննար­կի 2013թ. նա­­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հար­ցը, բայց, ըստ մեր այլ տե­ղե­կութ­յուն­նե­րի, Ռո­բերտ Քո­չար­յա­նին զայ­րաց­րել է Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի եւ Վար­դան Օս­կան­յա­նի ա­նուն­նե­րի (որ­պես նա­խա­գա­հի հնա­րա­վոր թեկ­նա­ծու­ներ) ար­ծար­ծու­մը հա­ջորդ նա­խա­գա­հակ­յան ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ:

ՀՀԿ­-ի ու ՕԵԿ-ի ստո­րագ­րած կոա­լի­ցի­ոն հու­շա­գի­րը բաց է եւ այլ քա­ղա­քա­կան ու­ժեր էլ կա­րող են միա­նալ, ին­չը եւս չի բա­­ցա­ռում նոր քա­ղա­քա­կան ծա­վա­լում­նե­րի հնա­րա­վո­րութ­յու­նը ՀՀ ­նա­խա­գա­հի ըն­տ­­րութ­յան օ­րե­րին:

 
Հայկ Թորգոմյան

 

«Լու­սանցք» թիվ 22 (243), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։