Պատ­մութ­յան մութ ծալ­քե­րից՝ ա­ռանց գրաքն­նութ­յան –

Հ­ակ­ամ­արտություն­ (1-ին մաս)

Ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան օ­րի­նա­կան ու կեղծ ժա­ռան­գորդ­նե­րը

 

Փոքր Ա­սիա­յի աշ­խա­րհա­հա­յաց­քի փի­լի­սո­փա­յութ­յան հիմ­քը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ա­մե­նա­կա­րող եւ ա­մե­նա­կա­տար­յալ ու­ժի՝ ա­րե­ւի, հրի կրա­կի, գաղտ­նագր­ված ճա­կա­տագ­րի գա­ղա­փար­ն­ է ե­ղել: Հա­մոզ­ված եմ, մեր տա­­րա­ծա­շր­­ջա­նին վե­րա­բեր­վող յու­րա­քանչ­յուր դի­տար­կում ա­րեւ­ա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան են­թա­տեքս­տից դուրս թե­րի է եւ ա­ռանց ո­րի անհ­նա­րին է անհ­րա­ժեշտ խո­րութ­յամբ հաս­կա­նալ տար­բեր ու­ժե­րի կա­ռա­վար­ման ի­րա­վուն­քը Փոքր Ա­սիա­յի տա­րածք­նե­րում՝ ինչ­պես անց­յա­լում եւ ներ­կա­յում, այն­պես էլ ա­պա­գա­յում:
 

Հին աշ­խար­հի, այ­սինքն կրա­կա­պաշ­տա­կան Ա­րեւ­մուտ­քի եւ ա­րե­ւա­պաշ­տա­կան Ա­րե­ւել­քի հա­կա­­մար­տութ­յան եւ ռազ­մա­կան բա­խում­նե­րի հիմ­քում ու­սում­նա­սի­րող­նե­րը շատ հա­ճախ նկա­տել, բայց չեն ցան­կա­ցել կա­րե­ւո­րել դա­վա­նա­բա­նա­կան հզոր են­թա­տեքս­տը: Հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նենք մեր տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­­քակր­թա­կան զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք կա­ռուց­ված էին եւ ուղ­ղա­կի­ո­րեն բխեց­վում էին դա­վա­նա­բա­նա­կան ի­րա­վունք­նե­րից սկս­­ված մ.թ.ա. 1300-ից:

Մ.թ.ա. 1300-ին, ա­րե­ւա­պաշ­տութ­յան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ժա­ռան­գորդ հա­յոց էթ­նո­սի ի­րա­վունք­նե­րը երկ­րորդ ան­գամ վի­ճարկ­վե­ցին Կի­լի­կիա­յում, Տրո­յա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ո­րը տե­ւեց տաս տա­րի եւ ա­վարտ­վեց հել­լե­նա­կան աշ­խար­հի նա­հան­ջով: Տրո­յա­կան պա­տե­րազ­մում Հո­րո­յի որ­դի Զար­մայ­րը ներ­կա­յաց­րեց եւ պաշտ­պա­նեց հա­յոց ժա­ռան­գա­կան ի­րա­վուն­քը, ա­րեւ­ա­­­պաշ­տա­կան դի­ցա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը եւ դրա­նից բխող հայ էթ­նո­սի թա­գա­կիր ի­րա­վուն­քը: Զար­մայ­րը մաս­նակ­ցում էր աստ­ված­նե­րի կռվին եւ կրում էր իր վրա Հայկ Նա­հա­պե­տի ա­վան­դա­կան կո­չու­մը, տիտ­ղո­սը՝ (Հ)ս­կայ:

Տրո­յա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո Ա­րա­րատ­յան թա­գա­վո­րութ­յու­նը վե­րա­հաս­տա­տեց իր ժա­ռան­գա­կան ի­րա­վուն­քը եւ ձե­ւա­վոր­վեց հայ­կա­կան մի նոր կայս­րութ­յուն, ո­րը հիմն­ված էր ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան վրա: Օ­տար­նե­րը նոր մի­ա­­վո­րու­մը կո­չե­ցին Ու­րար­տու, ո­րը կե­նաց պայ­քա­րի մեջ էր լուս­նա­պաշ­տա­կան Ա­սո­րի­քի հետ: Մ.թ.ա. 612թ. ար­դեն ի­րեն սպա­ռած Ա­սո­րիք (Աշ­շուր) կայս­րութ­յու­նը կոր­ծան­վեց Մա­րաց ար­քա Կիաք­սա­րի, Բա­բե­լո­նի ար­քա Նա­բու­պա­լա­սա­րի եւ Հա­յոց գա­հա­կալ Պա­րույ­րի կող­մից:

Մ.թ.ա. 595-585-ն ­ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, այ­սինքն՝ Ռու­սա-4-րդի թա­գա­վո­րութ­յան տա­րի­նե­րին Ու­րար­տուն լու­ծար­վեց, եւ իշ­խա­նութ­յու­նը փո­խանց­վեց Հայ­քի գա­հա­կալ Պա­րույ­րին: Մ.թ.ա. մոտ 570-560թթ. Հայ­քի գա­հա­կալ Պա­րույ­րի օ­ժան­դա­կութ­յամբ Հա­յոց գա­հին նստեց Ո­րոն­տես Եր­վանդ 1-ը, ո­րին ըն­դուն­ված է ան­վա­նել Սա­կա­վակ­յաց: Իշ­խա­նութ­յու­նը եւ գլխա­վոր գա­ղա­փա­րա­խո­սի ի­րա­վունք­նե­րն­ ան­ցան վի­շա­պա­սանձ Եր­վան­դու­նի­նե­րին (Եր­վան­դու­նի­նե­րի ա­մե­նա­հայտ­նի վի­շա­պա­սան­ձը Տիգ­րան Եր­վանդ­յանն էր), ո­րոնք ան­մի­ջա­պես ձե­ւա­վոր­ե­ցին Ար­մի­նա գա­հա­կա­լութ­յու­նը: Հա­յոց դի­ցա­րա­նը վե­րա­ձե­ւա­վո­րեց՝ հա­մա­ձայն նո­րաստղծ Հայ-Ա­րիք հա­մա­դաշ­նութ­յան «Ա­վես­տա»-ի գա­ղա­փա­րա­խո­սութ­յան:

Ու­րար­տո­ւի լու­ծա­րու­մից հե­տո հու­նա-հել­լե­նա­կան աշ­­խար­հը ան­մի­ջա­պես սկս­­եց Հայ­քի ա­րե­ւա­պա­շ­­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան դեմ կռվի դուրս գա­լու հնա­րա­վո­րութ­յուն­ներ փնտրել: Այդ խն­­դի­րը լու­ծե­լու հա­մար կոր­ծան­­ված Ա­սո­րի­քից հել­լե­նա­կան աշ­խարհ տե­ղա­փոխ­ված Հո­մե­րո­սը, Ու­րար­տո­ւի լու­ծար­ման փաս­տը օգ­տա­գոր­ծե­լով, Տրո­յա­կան պա­տե­րազ­­մի ա­վան­դազ­րույց­նե­րի հի­ման վրա կազ­մեց հել­լե­նա­կան աշ­խար­հի գլխա­վոր պա­տու­մը՝ Ի­լիա­կա­նը՝ ա­պա­հո­վե­լով հել­լե­նա­կան աշ­խար­հի ա­պա­գա պա­տե­րազ­մ­­նե­րի հա­մար գա­ղա­փա­րա­կան հիմք:

Ա­սո­րիք կայս­րութ­յան ան­կու­մից հե­տո ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան եւ հա­յոց թա­գա­կիր ի­րա­վուն­քի դեմ Փոքր Ա­սիա­յում հիմ­նա­կան պայ­քա­րո­ղը մ.թ.ա 590թ. դար­ձավ հու­նա-հել­լե­նա­կան աշ­խար­հը Լի­դիա­յի ա­ռաջ­նոր­դութ­յամբ:

Մ.թ.ա. 590թ. մա­րաց ար­քա Ու­վախ­տա­շար-Կիաք­սա­րը, ելն­ե­լով իր շա­հե­րից, նաեւ ա­րե­ւա­պաշ­տա­կան եւ հա­յոց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու նպա­տակ­նե­րից, բա­նա­կով շարժ­վեց Փոքր Ա­սիա­յի ա­րեւ­մուտք, դե­պի Լի­դիա­կան թա­գա­վո­րութ­յուն: Մ.թ.ա. 585թ­. Գա­լիս գե­տի մոտ, ճա­կա­տա­մար­տի ժա­մա­նակ տե­ղի ու­նե­ցավ ա­րե­ւի խա­վա­րում, հա­կա­մար­տող­նե­րը խա­վա­րու­մը ըն­դուն­ե­ցին որ­պես հա­վա­սար զգու­շա­ցում եր­կու կո­մե­րին՝ աստ­ված­նե­րի կող­մից: Նրանք գի­տեին, որ այս կռվից հաղ­թա­նա­կած դուրս ե­կա­ծը հա­յոց կող­մից կպա­հա­նջի ճա­նա­չում: Խա­վա­րու­մից վա­խե­ցած կող­մե­րը կնքե­ցին հաշ­տութ­յան պայ­մա­նա­գիր, ո­րը ամ­րագր­վեց եր­կու գա­հա­կալ­նե­րի զա­վակ­նե­րի ա­մուս­նութ­յամբ: Այս­պի­սով, Լի­դա­յի եւ ա­պա­գա ա­րե­ւա­պաշ­տա­կան հա­մա­դաշ­նութ­յան պայ­մա­նա­կան սահ­մա­նը մ.թ.ա 585թ­. անց­նում էր Գա­լիս գե­տով ա­կուն­քով: Մ.թ­.ա 562-547-ն­ ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Լի­դիան Կրե­զի թա­գա­վո­րութ­յան տա­րի­նե­րին հա­սավ իր ծաղկ­ման գա­գաթ­նա­կե­տին, Կրե­զը կա­րո­ղա­ցավ նվա­ճել Փոքր Ա­սիա­յի լա­վա­գույն քա­ղաք­նե­րը՝ դարձ­նե­լով ի­րեն հար­կա­տու:

Մ.թ.ա. 550թ. Մա­րա­կան թա­գա­վո­րութ­յան ներ­սում ձե­ւա­վոր­վում է նոր ի­րա­վի­ճակ, Մա­րաց թա­գա­վոր Իշ­տու­վա­հու-Աս­տիա­հա­յի դեմ դուրս է գա­լիս Կամ­բի­սի զա­վակ եւ Իշ­տու­վա­հու-Աս­տիա­հա­յի թոռ Կու­րու­շը կամ Կի­րու­շը: Մ.թ.ա. 553-ին Կու­րու­շը գահ­ըն­­կեց ա­րեց իր պապ Մա­րաց ար­քա Իշ­տու­վա­հու-Աս­տիա­գաին եւ դար­ձավ եր­կու երկր­նե­րի գա­հա­կալ…

Մ.թ.ա. 546թ. Կու­րու­շը, օգտ­վե­լով Տիգ­րան Եր­վանդ­յա­նի եւ Բա­բե­լո­նի ար­քա Նա­բու­նաի­դի ան­հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րից, ա­րեւ­մուտ­քում նվա­ճեց Լի­դիան, գե­րե­ւա­րեց Կրե­զին եւ մա­հա­պատ­ժի են­թար­կեց խա­րույ­կի վրա, ա­պա 539թ. ա­րե­ւել­քում գրա­վեց Բա­բե­լո­նը՝ հայ­տա­րա­րե­լով ի­րեն երկր­նե­րի եւ Բա­բե­լո­նի

ար­քա:

Հե­ռա­տես Կու­րու­շը մ.թ.ա. 538-ին թույլ տվեց հրեա­նե­րին վե­րա­դառ­նալ Պա­ղես­տին բա­բե­լո­նա­կան գե­րութ­յու­նից եւ վե­րա­կանգ­նել Ե­րու­սա­ղե­մի տա­ճա­րը, ո­րից հե­տո եւ ճա­նաչ­վեց ար­դեն Ար­քա­յից Ար­քա: Լի­դիա­յի ան­կու­մից հե­տո ա­րե­ւա­պաշ­տութ­յան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ժա­ռան­գորդ հա­յոց էթ­նո­սի ժա­ռան­գա­կան թա­գա­կիր ի­րա­վուք­նե­րը, ըստ էութ­յան, վերջ­նա­կա­նա­պես վի­ճարկ­վե­ցին Կու­րու­շի կող­մից:

Ա­քե­մեն­յան թա­գա­վո­րա­կան տան ժա­ռան­գորդ Կու­րու­շի վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յու­նը եւ ի­րեն Ար­քա­յից Ար­քա հայ­տա­րա­րե­լու փաս­տը կրա­կա­պաշ­տա­կան հու­նա-հել­լե­նա­կան աշ­խար­հին հան­գիստ չէր տա­լիս, քա­նի որ նրանք նույն­պես ձգտում էին կրել Ար­քա­յից Ար­քա տիտ­ղո­սը եւ ճա­նաչ­վել հա­յոց կող­մից: Վճռա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի անց­նե­լու հա­մար հու­նա-հել­լե­նա­կան աշ­խար­հից պա­հաջ­վեց 200 տա­րի, ա­ռա­ջա­ցած գերխն­դի­րը փոր­ձե­ցին լու­ծել Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցու հրա­մա­նա­տա­րութ­յամբ եւ Ա­րիս­տո­տե­լի գա­ղա­փա­րա­կան ա­ռաջ­նոր­դութ­յամբ՝ այս ան­գամ Մա­կե­դո­նի­ա­յից: Մենք չգի­տենք, թե հա­նուն ին­­չի Ա­րիս­տո­տե­լը գնաց կեղծ­ման ճա­նա­պար­հով, սա­կայն փաստ է, որ Ա­րիս­տո­տե­լի մի­ջո­ցով հա­մայն աշ­խար­հը տե­ղե­կա­ցավ այն մա­սին, որ Ա­լեք­սանդ­րը հա­մար­վում է ա­րեւ­ա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան միակ ժա­ռան­գոր­դը: Հու­նա-հել­լե­նա­կան կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հը օգ­տա­գոր­ծե­լով Ա­րիս­տո­տե­լի գի­տե­լիքն­ե­րը եւ Ա­լեք­սանդ­րի զին­վո­րա­կան տա­ղան­դը՝ պատ­րաստ­վում էր ու­ժով եւ խո­րա­ման­կութ­յամբ կեղծ ժա­ռան­գա­կան ի­րա­վուն­քով աշ­խար­հա­կալ դառ­նա­լու: Այս ծրա­­գի­րը Ա­րիս­տո­տե­լի եւ Ա­լեք­սանդ­րի հա­մար ող­բեր­գա­կան ա­վարտ ու­նե­ցավ:

Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցու ան­­ցած ճա­նա­պար­հը բա­զում վեր­լու­ծութ­յուն­ներ ու­նի, սա­կայն Ա­լեք­սանդ­րի մար­տա­վա­րությ­ու­նը եր­բեք չի դի­տարկ­վել դա­վա­նա­բա­նա­կան տե­սանկ­յու­նից, ինչն էլ մենք կի­րա­կա­նաց­նենք այս քննա­խու­զութ­յան մեջ:

Ա­րեւ­մուտ­քի հա­մոզ­մամբ՝ Ա­րիս­տո­տե­լը խո­րութ­յամբ գի­տեր ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը, ամ­բող­ջութ­յամբ տի­րա­պե­տում էր ա­րե­ւա­պաշ­տա­կան հա­մա­դաշ­­նութ­յան ներ­քին կա­ռուց­ված­քին, հս­­տակ գի­տեր՝ ով է  ա­րե­ւի պատ­մա­կան գա­ղա­փա­րա­կի­րը եւ ով է այն կրում ժա­մա­նա­կա­վոր: Ըստ այդմ՝ նոր­ կենտ­րո­նին նաեւ հար­կա­վոր էր գի­տակ, ո­վ ­տի­րա­պե­տում էր ա­րե­ւա­պաշ­տա­կան հա­վա­տամ­քի գի­տե­լիք­նե­րին: Այդ անձ­ը հռչա­կա­վոր Ա­րիս­տո­տելն էր, Ա­րիս­տո­տե­լի հո­գե­ւոր սա­նը դար­ձավ Մա­կե­դո­նա­կան թա­գա­վոր Ֆի­լիպ (Փի­լի­պոս) 2-րդի յո­թամ­յա որ­դի Ա­լեք­սանդ­րը: Նշենք նաեւ, որ մա­կե­դո­նա­կան թա­գա­վոր Ֆի­լի­պ 2-րդի որ­դու, ա­պա­գա աշ­խար­հա­կա­լի դաս­տիա­րա­կութ­յամբ զբաղ­վում էր Միր­տա­լան-Օ­լիմ­պիա­դա­յի ազ­գա­կան Լեո­նի­դը:

Հա­մա­ձայն ա­վան­դա­պա­տում­նե­րի՝ Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցու հայ­րը՝ Ֆի­լիպ (Փի­լի­պոս) 2-րդը սե­րում էր Կա­րա­նից, որ Հե­րակ­լե­սի 16-րդ ­սե­րունդն էր, Հե­րակ­լե­սը Ալ­կե­մո­նի որ­դին էր՝ սեր­ված Զեւ­սից: Ա­լեք­սանդ­րի մայ­րը՝ Միր­տա­լա-Օ­լիմ­պիա­դան սե­րում էր Էա­կիդ­նե­րի տի­րա­կալ­նե­րից, ով­քեր էլ ի­րենց hեր­թին սեր­վում էին Տրո­յա­կան պա­տե­րազ­մի հե­րոս Ա­քիլ­լե­սից: Ա­քիլ­լե­սի հայր Պե­լե­յան հա­մար­վում էր ծո­վե­րի աստ­վա­ծու­հի Ֆե­տի­դա­յի որ­դին, իսկ աստ­վա­ծու­հի Ֆե­տի­դա­յի հայ­րը ծո­վա­յին ծե­րու­նի Նե­րեյն էր: Այս­պի­սով, Ա­րիս­տո­տե­լը Ա­լեք­սան­դ­­րի ծա­գում­նա­բա­նութ­յու­նը հայ­­րա­կան եւ մայ­րա­կան կող­մից բե­րում եւ հասց­նում է հրա­պաշ­տա­կան աշ­խար­հի «ջուր եւ հու­ր» խոր­հր­­դան­շան­նե­րին: Ըստ ծա­գում­նա­բա­նութ­յան, Ա­լեք­սանդ­րը հայ­րա­կան կող­մից սե­րում է աստ­ված­նե­րի հայր Զեւ­սից, այ­սինքն՝ «հուր»-ից է, իսկ մայ­րա­կան կող­մից՝ Նե­րե­յից, այ­սինքն՝ «ջրի­ց»:

Անդ­րա­դառ­նա­նաք Դա­րե­հի ծա­­­գում­նա­բա­նութ­յա­նը: Նրա հայրն էր Ար­սա­մը՝ որ­դին Օս­տա­նի, Օս­տա­նի հայրն էր Դա­րեհ II-ը: Մին­չեւ Հայ-Ա­րի­քի հա­մա­դաշ­նութ­յան գա­հա­կալ դառ­նա­լը, Դա­րե­հը կրում էր Կո­դո­ման կամ Կո­դո­ման­նա ա­նու­նը: Հոր՝ Ար­սա­մի մա­հից հե­տո մ.թ.ա 344թ. Ար­տաք­սե­րես II-ի կող­մից նշա­նակ­վեց Հա­յաս­տա­նի գա­հա­կալ, մ.թ.ա. 338-ին պա­լա­տա­կան կա­վատ Բա­գո­յը թու­նա­վո­րեց Ար­տաք­սե­րես II-ին, իսկ մ.թ.ա. 336-ին ոչն­չաց­րեց ա­պա­գա գա­հա­կալ Ար­զե­սին եւ Կոդ­մո­նին ա­ռա­ջար­կեց Հայ-Ա­րի­քի գա­հա­կա­լութ­յու­նը: 45 տա­րե­կան հա­սա­կում Կոդ­մո­նը ձեռ­նադր­վեց Հայ-Ա­րիք հա­մա­դաշ­նութ­յան Ա­րքա­յից Ար­քա եւ ստա­ցավ Դա­րեհ III-ա­նու­նը՝ ի պա­տիվ Դա­րեհ I-ի: Իր հեր­թին Դա­րեհ III-ը ոչն­չաց­րեց Բա­գո­յին: Ա­քե­մեն­յան թա­գա­վո­րա­կան տան 13-րդ ­գա­հա­կա­լը ա­րե­ւա­պաշ­տա­կան հա­մա­դաշ­նութ­յան գա­հին բազ­մեց 336-330 թթ.:

Ինչ­պես ե­րե­ւում է, Կոդ­մոն-Դա­րե­հը չու­նի աստ­վա­ծա­յին ծա­գում­նա­բա­նութ­յուն եւ, հե­տե­ւա­բար, նա ար­դեն զի­ջում է Ա­լեք­սանդ­րին: Ըստ Ա­րիս­տո­տե­լի, Դա­րե­հը չու­նի աստ­վա­ծա­յին սկիզբ, այդ իսկ պատ­ճա­ռով Ա­լեք­սանդ­րի հա­մար ար­ժա­նի հա­կա­ռա­կորդ չէր: Եվս մեկ ան­գամ շեշ­տենք, ա­պա­գա հա­կա­մար­տութ­յան բո­լոր կող­մե­րի հա­մար էլ հաս­կա­նա­լի էր, որ տա­րա­ծաշր­ջա­նի ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­­յու­նը եւ նրա­նից բխող գա­հա­կա­լե­լու 3000 տար­վա ի­րա­վուն­քը մշտա­պես պատ­կա­նել է հայ­կա­կան էթ­նո­սին եւ, բնա­կա­նա­բար, կող­մե­րը հնա­րա­վո­րինս չե­զոք վե­րա­բեր­մունք էին ցույց տա­լիս հա­յոց ար­քու­նի­քին, քա­նի որ տա­րա­ծաշր­ջա­նում հաղ­թա­նա­կած ցան­կա­ցած կողմ ան­մի­ջա­պես իր գա­հա­կա­լե­լու ի­րա­վուն­քը հաս­տա­տում էր հայ­կա­կան կող­մի մի­ջո­ցով:

Շուրջ 200 տա­րի, այ­սինքն՝ Ու­րար­տու­ի լու­ծա­րու­մից հե­տո հու­նա-հել­լե­նա­կան աշ­խար­հը չէր կա­րո­ղա­նում գտնել հա­յոց ա­րե­ւա­­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան դեմ պայ­քա­րի ձեւ: Ա­րե­ւա­­պաշ­տա­կան աշ­խար­հի դեմ դուրս գա­լու հա­մար պա­տեհ ա­ռիթ ե­ղավ Եր­վա­դու­նի­նե­րի ան­հե­ռան­կար ո­րո­շու­մը: Եր­վան­դու­նի­նե­րի հա­մա­ձայ­նութ­յամբ մ.թ. ա­. 500թ.-ից սկսած հա­մայն ա­րե­ւա­պաշ­տա­կան գլխա­վոր կենտ­րոն հա­մար­վող Հա­յաս­տա­նը իր թա­գա­կիր լի­նե­լու ի­րա­վուն­քը կի­սեց մա­րե­րի հետ, ո­րոն­ցից այդ ի­րա­վուն­քը նվա­ճե­ցին պար­թեւ­նե­րը: Ըստ էութ­յան, հար­կա­վոր է շեշ­տել, որ նո­րաս­տեղծ հա­մա­դաշ­նութ­յան մի­ջու­կը կազ­մ­­ված էր ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը ներ­կա­յաց­նող հա­յե­րից, մա­րե­րից, պար­թեւ­նե­րից, ո­րոնց մի­ջեւ մշտա­պես կոշտ պայ­քար էր գնում Հայ-Ա­րի­քի հա­մա­դաշ­նութ­յան մեջ: Իշ­խա­նութ­յու­նը բա­ժան­վում էր 3 էթ­նոս­նե­րի: Ըստ ար­քու­նի­քի զբա­ղեց­րած դիր­քի, հա­մա­դաշ­նութ­յան մեջ կող­մե­րը ներ­կա­յա­նում էին հե­տեւ­յալ դի­ցա­բա­նա­կան եւ կրո­նա­կան ի­րա­վունք­նե­րով՝

1. մա­րա­կան կո­ղմը ներ­կա­յաց­նում էր Զեր­Վա­նին՝ անս­կիզբ եւ ան­վերջ ժա­մա­նա­կին եւ կրում էր քրմա­պե­տա­կան ի­րա­վուն­քը,…

2.պար­թե­ւա­կան կող­մը ներ­կա­յաց­նում էր Ա­հու­րա­մազ­դա­յին, նրան, ով աստ­ծո հուրն է տա­լիս, եւ կր­­ում էր Ար­քա­յից Ար­քա տիտ­ղո­սը,

3. հայ­կա­կան կող­մը ներ­կա­յաց­նում էր Միհ­րին, նրան, ով ա­պա­հո­վում է հա­վա­սա­րութ­յու­նը, եւ կրում էր ար­դա­րավ­ճիռ դա­տա­վո­րի տիտ­ղո­սը,

4. հա­մա­դաշ­նութ­յան կա­ռա­վա­րու­մը ի­րա­կա­նաց­վում էր տվյալ պա­հին ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խար­հի կող­մից ճա­նաչ­ված ա­մե­նահ­զոր գա­հա­կա­լի կող­մից, ո­րը կրում էր Ար­քա­յից Ար­քա տիտ­ղո­սը եւ հա­մար­վում էր հա­մա­դաշ­նութ­յան տի­րա­կա­լը եւ գլու­խը, գա­հա­կա­լի ի­րա­վուն­քը ճա­նա­չում էր նաեւ կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հի կող­մից:

Հա­մա­դաշ­նութ­յու­նը բա­ժան­վեց 20 սատ­րա­պութ­յուն­նե­րի, այ­սօր­վա ըն­կա­լում­նե­րով՝ պե­տա­կան սուբ­յեկտ­նե­րի, ո­րոնք կենտ­րո­նին վճա­րում էին հար­կեր եւ տա­լիս էին զի­նուժ: Հայ­-Ա­րիք հա­մա­դաշ­նութ­յան մեջ Հայ­քը ներ­կա­յաց­վում էր ե­րեք սուբ­յեկտ­նե­րով՝ Մեծ Հայք, Փոքր Հայք եւ Ծոփք:

Ա­լեք­սանդ­րի ար­շա­վան­քը­ նա­խա­պատ­րաս­տող ռազ­մա­վար­նե­րը հստակ տեղ­յակ էին, որ պար­թեւ­նե­րը ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խար­հի գլուխ էին դար­ձել ոչ թե ի­րա­վուն­քով, այլ բռնի ու­ժով՝ խլե­լով այն մա­րե­րից: Մա­րե­րը եր­բեք չեն հաշտ­վել այս մտքի հետ, որ գլխա­վոր տիտ­ղո­սը կրե­լու ի­րա­վուն­քը խլվել է ի­րե­նից, եւ այն հետ ստա­նա­լու հա­մար հզոր ապ­ս­­տամ­բութ­յուն­ներ են կա­տա­րել ընդ­հուպ մին­չեւ մ.թ.ա­. 410թ.-ն:

Հու­նա-հել­լե­նա­կան աշ­խար­հը ըն­դու­նել է ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան գլխա­վոր ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը, ո­րը ճա­նա­չում է հայ­կա­կան էթ­նո­սի գա­հա­կալ լի­նե­լու ժա­ռան­գա­կան ի­րա­վուն­քը: Սա­կայն, մեծ հա­վա­տը Ա­րիս­տո­տե­լի գի­տե­լիք­նե­րի նկատ­­մա­մբ ­հույս էր ներշն­չել հել­լե­նա­կան աշ­խար­հին, որ աստ­ված­նե­րը կըն­դու­նեն Ա­լեք­սանդ­րին որ­պես Ա­րե­ւոր­դի: Հու­նա-մա­կե­դո­նա­կան աշ­խար­հը եւ ե­րի­տա­սարդ Ա­լեք­սանդ­րը, հեն­վե­լով Ա­րիս­տո­տե­լի դի­ցա­բա­նա­կան գի­տե­լիք­նե­րին, հա­մոզ­ված էին, որ ռազ­մի դաշ­տում աստ­վա­ծա­ծին Ա­լեք­սանդ­րը պար­տութ­յան կմատ­ներ եւ կոչն­չաց­ներ մահ­կա­նա­ցու Դա­րե­հին, Ա­քե­մեն­յան տոհ­մի ներ­կա­յա­ցուց­չից ար­դա­րա­բար հետ կվերց­ներ ա­րե­ւա­պաշ­տա­կան գե­րա­գույն խորհր­դան­շան­նե­րը եւ Ար­քա­յից Ար­քա տիտ­ղո­սը: Իսկ հա­յոց ար­քու­նի­քը, որ­պես ժա­ռան­գա­կան ա­րե­ւա­պաշտ եւ Ա­րե­ւա­պաշ­տա­կան հա­մա­դաշ­նութ­յան ար­դա­րավ­ճիռ դա­տա­վոր եւ թա­գա­դիր, կհաս­տա­տեր Ա­լեք­սանդ­ր­ Ա­րե­ւոր­դու ժա­ռան­գա­կան ի­րա­վուն­քը: Եր­կու գա­ղա­փա­րա­կան աշ­խարհ­նե­րում բա­ցար­ձակ հե­ղի­նա­կութ­յուն ու­նե­ցող Ա­րիս­տո­տե­լը, շնոր­հիվ իր հզո­րա­գույն գի­տե­լիք­նե­րի, այս աշ­խար­հա­կա­լա­կան կռ­­վում Ա­լեք­սանդր-Դա­րեհ հա­կա­մար­տութ­յան մեջ Հայ-Ա­րի­քի հա­մա­դաշ­նութ­յան դեմ դուրս էր ե­կել մի ծրագ­րով, ո­րի հիմ­քը կազ­մում էր ա­րե­ւա­պաշ­տա­կան դա­վա­նա­բա­նութ­յան եւ գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ժա­ռան­գորդ լի­նե­լու Ա­լեք­սանդ­րի կեղծ ի­րա­վուն­քը: Հու­նա-մա­կե­դո­նա­կան աշ­խար­հում Ա­րե­ւոր­դի ճա­նաչ­ված Ա­լեք­սանդ­րը պար­տա­վոր էր ար­շա­վան­քի դուրս գալ ա­րե­ւելք՝ վերց­նե­լու «ա­րեւ՝ արծ­վի թե­ւե­րո­վ», «մեծ լույս կամ ա­րե­ւ», «ար­քա­յից ար­քա» գլխա­վոր ա­րե­ւա­պաշ­տա­կան տիտ­ղոս­նե­րը, որ, ըստ Ա­րիս­տո­­տե­լի, պատ­կա­նում էր Ա­լեք­սանդ­րին «ժա­­ռան­գա­կան ի­րա­վուն­քո­վ»:

 
Շա­րու­նա­կե­լի

Ա­րամ Մկրտչյան, Գեր­մա­նիա

 

«Լու­սանցք» թիվ 22 (243), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։