Արիադավան-հեթանոսական հավատի, տոների ու ծեսերի ավելի քան 20-ամյա վերականգնումից հետ, այս տարի նոր տոների շարքում արդեն նշվել են Հայոց երագույն Աստված՝ Աստվածահայր Արայի, ինչպեսեւ՝ Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոները:
Մինչեւ 2012թ. Հայկական Աստվածայաին Համակարգի 8 Աստվածներից նշվել է միայն 4-ի՝ Աստվածամայր Անահիտի, Հայոց արդարադատության եւ ռազմի-զորության Աստվածներ Միհրի ու Վահագնի, ինչպեսեւ՝ սիրո Աստվածուհի Աստղիկի տոները: Այս տարի դեռ կնշվի նաեւ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը:
Իսկ հունիսի 22-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայաստան-Արցախ կապի հատվածում՝ Քաշաթաղի կենտրոն Բերձորի շրջակայքում նշվեց Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը:
Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար: Հայ արիները փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին:
Բարի վերադարձ Հայոց Զորավոր Աստվածներին՝ հանուն եւ վասն Հայքի ու Հայի զորացման, Արցախի ու Հայոց բոլոր հողերի ազատագրման ու վերամիավորման…
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
22.06.2012թ. – Բերձոր-Երեւան