Աստ­վա­ծա­յին Տոն՝ հա­զա­րամ­յակ­ներ հե­տո


ՀԱՄ լրատ­վա­կան կենտ­րո­նից հայտ­նել են, որ հա­յ­ ա­րի­նե­րը քրիս­տո­նեութ­յան ներ­խու­ժու­մից հե­տո մեկ Աստ­վա­ծա­յին վե­րա­կանգն­ված տոն եւս կնշեն ա­ռա­ջին ան­գամ: Ա­րիա­դա­վան-հե­թա­նո­սա­կան հա­վա­տի, տո­նե­րի ու ծե­սե­րի ա­վե­լի քան 20-ամ­յա վե­րա­կանգ­նու­մից հետո, այս տա­րի նոր տո­նե­րի շար­քում ար­դեն նշվել են Հա­յոց Գե­րա­գույն Աստ­ված՝ Աստ­վա­ծա­հայր Ա­րա­յի, ինչ­պե­սեւ՝ Հա­յոց հյու­րըն­կա­լութ­յան Աստ­ված Վա­նա­տու­րի տո­նե­րը: Մին­չեւ 2012թ. Հայ­կա­կան Աստ­վա­ծա­յին Հա­մա­կար­գի 8 Աստ­ված­նե­րից նշ­վել են միայն 4-ի՝ Աստ­վա­ծա­մայր Ա­նա­հի­տի, Հա­յոց ար­դա­րա­դա­տութ­յան եւ ռազ­մի-զո­րութ­յան Աստ­ված­ներ Միհ­րի ու Վա­հագ­նի, ինչ­պե­սեւ՝ սի­րո Աստ­վա­ծու­հի Աստ­ղի­կի տո­նե­րը:

Այս տա­րի դեռ կնշվի նաեւ Հա­­­յոց ի­մաս­տութ­յան Աստ­ված Տի­րի տո­նը, իսկ այսօր՝ հու­նի­սի 22-ին Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան Հո­­գե­ւոր հանձ­նախմ­բի Քրմա­կան դա­սի նա­խա­ձեռ­նութ­յամբ, Հայաստան-Արցախ կապի հատվածում՝ Քա­շա­թաղի կենտրոն Բերձորի շրջակայքում կնշվի Հա­յոց ող­ջա­խո­հութ­յան Նա­նե Աստ­վա­ծու­հու տո­նը:

Հա­յա­րի­նե­րի հյու­րըն­կա­լութ­յան, լի-ա­ռա­տութ­յան եւ Վար­դա­վառ-սի­րո տո­նի մի­ջեւ այ­լեւս ամ­րա­գր­վեց ող­ջա­խո­հութ­յան Աստ­վա­ծու­հու տո­նը եւ այ­սու­հետ կփա­ռա­բա­նվի Նա­նե Աստ­վա­ծու­հին, ով Իր ող­ջա­խո­հութ­յամբ հա­յե­րին կօգ­նի տար­վա հա­ջորդ կեսն անց­կաց­նել ա­ռա­վել կազ­մա­կերպ­ված ու նպա­տա­կա­յին՝ գա­լիք ձմռա­նը դի­մա­կա­յե­լուն ավելի պատ­րաստ:

Այդ օ­րը նաեւ ա­մա­ռա­յին ա­րե­ւա­դար­ձի օրն է, եւ ող­ջա­խո­հութ­յան Աստ­վա­ծու­հուն փա­ռա­բա­նում են Բնա­կան Կար­գի պահ­պան­ման ու բնութ­յան բա­րիք­­նե­րով մար­­դ­­­կանց ա­պա­հո­վե­լու հա­մար: Բարի վերադարձ Հայ Աստ­վա­­ծներին՝ վասն Հայ­քի ու Հայի զորացման, Արցախի եւ Հայոց հողերի վերա­մի­ավորման…Հայ­կա­կան խո­հա­նոց –

(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

*  *  *

 

– Բա­լով ա­նու­շե­ղեն

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Ձու – 6 հատ

շա­քա­րա­վազ – 180 գ­

ալ­յուր – 220 գ

­կո­րի­զա­հան­ված բալ – 0.5 կգ

­կոն­յակ – 50 գ

­սե­րուցք – 200 գ

խ­տաց­րած կաթ – 200 գ

­վա­նիլ – 1 գ

 

­Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Հավ­կիթ­նե­րի սպի­տա­կուցն ու դեղ­նու­ցը ա­ռան­ձին-ա­ռան­ձին հա­րել (շա­քա­րա­վա­զը կես ա­րած) եւ նոր միայն խառ­նել ի­րար:

Տոր­թի հա­մար նա­խա­տես­ված կաթ­սա­յում բա­լը նա­խա­պես թրջել կոն­յա­կով: Միա­ժա­մա­նակ խմո­րի հա­մար նա­խա­տես­ված ձվա­յին զանգ­վա­ծին ա­վե­լաց­նել ալ­յու­րը, եւ ար­դեն պատ­րաս­տի խմո­րը լցնել կաթ­սան: Սրբի­չով ծած­կել ե­րե­սը, կա­փա­րի­չով փա­կել կաթ­սան եւ դնել մար­մանդ կրա­կին կամ սա­լօ­ջա­խին:

Հենց եփ­վի, վերց­նել կաթ­սա­յի բե­րա­նին հա­մընկ­նող ափ­սե, տոր­թի եզ­րե­րը զգու­շո­րեն հե­ռաց­նել կաթ­սա­յից եւ այն շուռ տալ ափ­սեի մեջ: Ո­րոշ ժա­մա­նակ այն սառ­նա­րա­նում թող­նել:

Այս ըն­թաց­քում հա­րել սե­րուց­քը՝ զու­գա­հեռ քիչ-քիչ ա­վե­լաց­նե­լով խտաց­րած կա­թը՝ մին­չեւ դառ­նա պինդ զանգ­ված:

Սառ­նա­րա­նից հա­նել տոր­թը եւ այս զանգ­վա­ծը լցնել վրան:

Ամ­ռան տա­պին վա­յե­լեք ա­նու­շե­ղե­նը սա­ռը թե­յի հետ:

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

 

Շա­բաթ­վա մար­զա­կան կյան­քից –

 

Ե­րի­տա­սարդ­նե­րն­ ու­նեն հնա­րա­վո­րութ­յուն

Եվ­րո­պա­յի 2013թ. ֆուտ­բո­լի ե­րի­տա­սար­դա­կան ա­ռաջ­նութ­յան նա­խընտ­րա­կան փու­լի 6-րդ ­փու­լում Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը 4:1 հաշ­վով հաղ­թեց Ան­դոր­րա­յի թի­մին: Այս հաղ­­թա­նա­կից հե­տո Հա­յաս­տա­նի ե­րի­տա­սար­դա­կան հա­վա­քա­կա­նը վաս­տա­կեց 11 միա­վոր եւ բարձ­րա­ցավ 2-րդ ­տեղ: Մյուս եր­կու խա­ղե­րը ար­տագ­նա են եւ պետք է ա­ռա­վե­լա­գույնս ջա­նալ հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու հա­մար:

 
Հո­բել­յա­նա­կան սամ­բո՝ հայ հե­րո­սի պատ­վին

Հա­յաս­տա­նի սամ­բո­յի ա­սո­ցիա­ցիան՝ ՀՀ­-ում «Ռուս­հա­մա­գոր­ծակ­ցութ­յու
­ն» դաշ­նա­յին գոր­ծա­կա­լութ­յան հետ հա­մա­տեղ՝ ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի հո­վա­նու ներ­քո, 2012թ. հու­նի­սի 22-24-ը Ե­րե­ւա­նում կանց­կաց­նեն Խորհր­դա­յին միութ­յան կրկնա­կի հե­րոս, օ­դա­չու Նել­սոն Ստե­փան­յա­նի ան­վան Սամ­բո­յի III մի­ջազ­գա­յին ա­ռաջ­նութ­յու­նը՝ նվիր­ված Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման 20- ամ­յա­կին: Կմաս­նակ­ցեն մար­զիկ­ներ Հա­յաս­տա­նից, Ար­ցա­խից, Ռու­սաս­տա­նից, Վրա­­ս­­տա­նից, Թուրք­մենս­տա­նից, Հու­նաս­տա­նից եւ Ֆրան­սիա­յից:

 

Երկ­րա­պահ­նե­րը հո­վա­նա­վո­րում են մար­տար­վեստ­նե­րը

ԵԿՄ վար­չութ­յան նիս­տե­րի դահ­լի­ճում տե­ղի է ու­նե­ցել ՀՀ ­թաեք­վոն­դո­յի ֆե­դե­րա­ցիա­յի 10-րդ ­հա­մա­գու­մա­րը, որն ամ­փո­փել է ան­ցած 2 տար­վա աշ­խա­տանք­ներն ու ընտ­րել նոր վար­չութ­յուն: Թաեք­վոն­դո­յի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ է ընտր­վել ԵԿՄ վար­չութ­յան փոխ­նա­խա­գահ Խա­չիկ Մկրտչյա­նը: Նշ­­վել է, որ ա­ռա­ջին ան­գամ ՀՀ ­ներ­կա­յա­ցու­ցի­չը այս մար­զա­ձե­ւում օ­լիմ­պիա­կան ու­ղե­գիր է նվա­ճել եւ մաս­նակ­ցե­լու է Լոն­դո­նի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին:  

 
Շախ­մա­տա­յին խաչ­մե­րուկ­ներ

 

– Մոսկ­վա­յում Մի­խա­յիլ Տա­լի 7-րդ ­հու­շամր­ցա­շա­րի վեր­ջին փու­լում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող Լե­ւոն Ա­րոն­յա­նը սպի­տակ­նե­րով հաղ­թեց մրցա­շա­րի միանձն­յա ա­ռա­ջա­տար, ի­տա­լա­ցի գրոս­մայս­տեր Ֆա­բիա­նո Կա­րո­ւա­նա­յին եւ, 9 հնա­րա­վո­րից վաս­տա­կե­լով 4,5 միա­վոր, բա­ժա­նեց 4-7-րդ ­տե­ղե­րը: Հու­շամր­ցա­շա­րի հաղ­թող դար­ձավ նոր­վե­գա­ցի գրոս­մայս­տեր Մագ­նուս Կառլ­սե­նը, ո­վ­ եզ­րա­փա­կիչ փու­լում հաղ­թեց Լյուկ Մաք­շեյ­նին եւ կես միա­վո­րով ա­ռաջ ան­ցավ Ֆա­բիա­նո Կա­րո­ւա­նա­յից, ադր­բե­ջան­ցի Թե­մուր Ռա­ջա­բո­վից:

 

– Կա­զա­նում տե­ղի ու­նե­ցող կա­նանց շախ­մա­տի մեծ մրցա­նա­կի 4-րդ ­փու­լի 8-րդ ­խա­ղում Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Է­լի­նա Դա­նիել­յա­նը սպի­տակ­նե­րով ա­ռա­վե­լութ­յան հա­սավ ուկ­րաի­նու­հի Ե­կա­տե­րի­նա Լահ­նո­յի նկատ­մամբ: Մեր գրոս­մայս­տե­րը վաս­տա­կեց 6 միա­վոր եւ էլ ա­վե­լի ամ­րապնդ­վեց 1-ին տե­ղում: Նրան հե­տապն­դող նույն Ե­կա­տե­րի­նա Լահ­նոն, Ան­նա Մու­զի­չու­կը եւ Վիկ­տո­րիա Չմի­լի­տեն 4,5-ա­կան միա­վոր ու­նեն:

 

– Ջեր­մու­կում մեկ­նար­կած շախ­մա­տի Կա­րեն Ասր­յա­նի հու­շամր­ցա­շա­րում 2 փու­լից հե­տո 2-ա­կան միա­վոր են վաս­տա­կել մեր շախ­մա­տիստ­ներ Դա­վիթ Գ. Պետ­րոս­յա­նը, Սու­րեն Պո­ղոս­յա­նը, Դա­վիթ Շա­հին­յա­նը եւ վրա­ցի Դա­վիթ Լոմ­սա­ձեն: Մաս­նա­կ­­ցում են 5 երկր­նե­րի 57 շախ­մա­տիստ, այդ թվում՝ 14 գրոս­մայս­տեր:

– Գրոս­մայս­տեր Գրի­գոր-Սե­ւակ Մխի­թար­յա­նը Չե­խիա­յի Տեպ­լի­ցե քա­ղա­քում անց­կաց­վող մրցա­շա­րում ե­րեք տու­րից հե­տո վաս­տա­կել է 3 միա­վոր եւ մի խումբ այլ մաս­նա­կի­ց­­նե­րի հետ գլխա­վո­րում է աղ­յու­սա­կը:

 

– Գրոս­մայս­տեր Վա­րու­ժան Հա­կոբ­յա­նը (ԱՄՆ) Լաս Վե­գա­սում ա­վարտ­ված մրցա­շա­րում 6 հնա­րա­վո­րից վաս­տա­կեց 4,5 միա­վոր եւ 84 մաս­նա­կից­նե­րի մեջ գրա­վեց 5-րդ ­տե­ղը: 5,5 միա­վո­րով ա­ռա­ջին մրցա­նա­կը նվա­ճեց գրոս­մայս­տեր Ա­լեք­սանդր Լեն­դեր­մա­նը:

 

– Գրոս­մայս­տեր Սեր­գեյ Մով­սիս­յա­նը Չե­խիա­յի Հուս­տո­պե­չե քա­ղա­քում անց­կաց­ված ա­րագ շախ­մա­տի մրցա­շա­րում 9 հնա­րա­վո­րից վաս­տա­կեց 8 միա­վոր եւ միանձն­յա նվա­ճեց 1-ին մրցա­նա­կը: Մրցա­շա­րին մաս­նակ­ցում էին 148 շախ­մա­տիստ­ներ, այդ թվում՝ 18 գրոս­մայս­տեր­ներ:

 

– Գրոս­մայս­տեր Ար­թուր Գաբ­րիել­յա­նը ՌԴ ­Վո­րո­նեժ քա­ղա­քում անց­կաց­վող մրցա­շա­րում 6 փու­լից հե­տո ու­նի 5 միա­վոր եւ 2-րդ ­տե­ղում է: Նա միայն 0.5 միա­վո­րով է ետ մնում ա­ռա­ջա­տա­րից՝ գրոս­մայս­տեր Վլա­դի­միր Ֆե­դո­սեե­ւից (Ռու­սաս­տան): Գրոս­մայս­տեր Սեր­գեյ Գրի­գոր­յան­ցը ու­նի 4,5 միա­վոր:

 

Ո­րա­կա­վոր­ման ար­գել­քը չհաղ­թա­հա­րե­ցին

Ի­տա­լիա­յի Լին­յա­նո քա­ղա­քում ա­վարտ­ված սու­սե­րա­մար­տի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նութ­յու­նում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­րել են Մի­քա­յել Ղա­զար­յանն ու Վար­դան Ռու­բեն­յա­նը: Խո­ցա­սու­սե­րի մրցա­շա­րում հայ մար­զիկ­նե­րը չկա­րո­ղա­ցան հաղ­թա­հա­րել ո­րա­կա­վոր­ման փու­լի ար­գել­քը:

 

Ար­սեն Պետ­րոս­յան

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 150 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցե
ք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                     «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                     «Հայմամուլ»՝   58-94-12   

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22                     «Լուսանցք»՝      52-38-75

 

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

 

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրա­գրա­վաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքե­նա­գրական եւ խմբագրական աշխա­տանք­ներ:

 

«Լու­սանցք» թիվ 23 (244), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։