Պատ­մութ­յան մութ ծալ­քե­րից՝ ա­ռանց գրաքն­նութ­յան


Հ­ ա կ­ ա մ­ ա ր տ ու թ յ ու ն­

 

Ինչ­պես հայ­կա­կան զո­րա­բա­նա­կը

խա­փա­նեց աշ­խար­հա­կալ Մա­կե­դո­նա­ցու ծրագ­րե­րը

 

Սկիզ­բը՝ թիվ 22-ում

Ըստ էութ­յան, հու­նա-հել­լե­նա­կան աշ­խար­հը ա­րե­ւել­քում պատ­րաստ­վում էր հայ­կա­կան կող­մին ա­­պա­ցու­ցել իր գե­րա­կա­յութ­յու­նը, հե­տո ճա­նաչ­վել հայ­կա­կան կող­մից որ­պես աշ­խար­հա­կալ, նաեւ՝ որ­պես ա­րե­ւա­պաշ­տա­կան խոր­հր­­­դան­շան­նե­րի կրող, եւ նրա ներ­քո միանձն­յա հան­դես գա­լ­ որ­պես իր բա­ցա­ռիկ ի­րա­վուն­քի տեր:

Այս­պի­սով, ա­մեն ինչ պատ­րաստ էր. հռչակ­ված էր Ա­րե­ւոր­դին, ­հայտ­նի էր նաեւ թշնա­մին: Դա­րեհ III-ի գա­հա­կա­լութ­յան երկ­րորդ տա­րում, մ.թ.ա. 334-ին, դե­պի ա­րե­ւա­պաշ­տա­կան հա­մա­դաշ­­նու­թ­­յուն շարժ­վեց հու­նա-հել­լե­նա­կան աշ­խար­հի հույս Ա­լեք­սանդ­րը: Ընդ­հա­նուր առ­մամբ, նաեւ ար­քա­յից-ար­քա տիտ­ղո­սի խլված լի­նե­լու հան­գա­ման­քը ար­դեն Դա­րե­հին պատ­ժե­լու հա­մար լուրջ մե­ղա­դ­­րանք էր, սա­կայն աղբ­յուր­նե­րը հստակ չեն մատ­նան­շում, որ Ա­լեք­սանդ­րի գերխն­դիրն է ե­ղել սպ­­ա­նել Դա­րե­հին: Մենք կա­րող ենք ա­սել, որ Դա­րե­հին ոչն­չաց­նե­լու ծրա­գի­րը կազ­մում էր Ա­լեք­սան­դ­­րի ռազ­մա­կան դոկտ­րի­նի մի մա­սը, այն ծրագ­րի նպա­տակ­նե­րից էր, բայց ոչ կենտ­րո­նա­կա­նը: Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցուն անհ­րա­ժեշտ էր, որ ի­րեն դի­տեին իբ­րեւ ա­րե­ւա­պաշ­տա­կան գե­րիշ­խա­նութ­յան օ­րի­նա­կան ժա­ռան­գոր­դի, այլ ոչ թե ար­քա­յաս­պան եւ աշ­խար­հը զավ­թած ոմն բռնա­կա­լի: Ա­հա այս է այն գլխա­վոր գաղտ­նի­քը, ո­րով կա­րե­լի է բա­ցատ­րել, թե ին­չու Ա­լեք­սանդր Մա­­կե­դո­նա­ցին չէր կա­րող նվա­ճել Հա­յաս­տա­նը, այ­ս­­ին­քն՝ թա­գա­դի­րին, սա է բուն պատ­ճա­ռը, որ ա­պա­գա աշ­խար­հա­կա­լը ի զո­րու չէր նվա­ճել Հա­յա­ս­­տա­նը:

Ա­րե­ւել­յան ար­շա­վան­քը սկսե­լուց ա­ռաջ Ա­լեք­սանդ­րը Տրո­յա­յի ա­վե­րակ­նե­րում աստ­ված­նե­րին նվեր­ներ մա­տու­ցեց եւ շարժ­վեց ա­­ռաջ: Ա­լեք­սանդ­րի բա­նա­կը իր ա­րե­ւել­յան ար­շա­վան­քը սկսեց՝ զին­ված ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յա­նը հայտ­նի բո­լոր ատ­րի­բուտ­նե­րով: Նա, որ­պես գլխա­վոր ա­րե­ւա­պաշտ, հու­նա-մա­կե­դո­նա­կան ար­շա­վանք­նե­րի ժա­մա­նակ նույ­նիսկ կրկնեց «Ա­րե­ւ­­ի երկր­պագ­մա­ն» գա­ղա­փա­րա­խոս­նե­րի՝ հուր­րի­նե­րի եր­բեմ­նի ան­­ցած ճա­նա­պար­հը:

 

Ա­րե­ւի խորհր­դա­նի­շեր

Մա­կե­դո­նա­կան վա­հան­նե­րի խորհր­դան­շան

Նկար-1

 

Մա­կե­դո­նա­ցու դեմ Ա­րե­ւա­պա­շ­­տա­կան Հա­մա­դաշ­նութ­յու­նը դուրս էր բե­րել իր ողջ զի­նու­ժը՝ կազմ­ված 312 հազ մար­դուց, որ­տեղ պար­թեւ­նե­րը ա­ռա­ջինն էին, մա­րե­րը՝ երկ­րոր­դը, հա­յե­րը՝ եր­րոր­դը: Ան­պատ­ճառ կա­րե­լի է հա­մոզ­ված ա­սել, որ Ա­լեք­սանդ­րի ար­­շա­վան­քի հա­ջող ըն­թաց­քը կապ­­ված էր մա­րաց եւ հա­յոց զո­րա­գն­­դե­րի, նրանց ար­քու­նի­քի վա­­­­րած մար­տա­վա­րութ­յան հետ: Ա­րե­ւա­պաշ­տա­կան Հա­մա­դաշ­նու­թ­­յան բա­նա­կի զին­վոր­նե­րը, որ­պես բարձ­րա­գույն խոր­հուրդ, ի­րենց աջ ու­սին կրում էին խա­չի նշա­­նը:

Դա­րե­հը կռա­հում էր, որ Ա­լեք­սանդ­րը իր դեմ օգ­տա­գոր­ծե­լու է մա­րե­րին: Այդ մա­սին Դա­րե­հը խո­ս­­ում է Ի­սո­սի ճա­կա­տա­մար­տի նա­­խօր­յա­կին, սրան զու­գա­հեռ Պլ­­ու­­­տար­քո­սը ա­սում է, որ Դա­րե­հին «հա­վաս­տիաց­րե­լ» են ա­ռա­ջի­կա ճա­կա­տա­մար­տի հա­ջո­ղութ­յան մեջ նրա ե­րա­զը մեկ­նած մո­գե­րը, ո­րոնք միայն մա­րեր էին: Գավ­գա­մե­լա­յի ճա­կա­տա­մար­տից ա­ռաջ ար­տա­սա­նած իր ճա­ռում Դա­րե­հը նո­րից նշում է մա­րե­րի ան­հու­սա­լի­ութ­յան ­մա­սին:

Ճա­կա­տա­մար­տի նա­խօ­րե­րին մա­կե­դո­նա­ցի­նե­րի կող­մից շրջա­նա­ռութ­յան­ մեջ էր դրվել այն տե­ղե­­­կութ­յու­նը, որ Ա­լեք­սանդ­րը պա­տ­­րաստ­վում է մար­տի ժա­մա­նակ ան­ձամբ սպա­նել Դա­րե­հին: Դա­րե­­հը իր բա­նա­կի ընդ­հա­նուր մար­­­­­­­­­­­տա­վա­րութ­յու­նը կազ­մել էր նաեւ ե­ղած տե­ղե­կութ­յուն­նե­րի հի­ման վրա:

Այս­պի­սին էր Գավ­գա­մե­լա­յի ճա­­կա­տա­մար­տի ը­նթաց­քը եւ զար­­գա­ցու­մը՝

1-ին մաս – Ա­լեք­սանդ­րը հար­ձա­կ­­վում է Դա­րե­հի ուղ­ղութ­յամբ եւ հաս­նում է ճնշող ա­ռա­վե­լութ­յան:

2-րդ ­մաս – Դա­րե­հից ձա­խ գտ­­­­­ն­­վող Մա­զեու­սի եւ Փոքր Հայ­քի հա­յոց թա­գա­վոր Միթ­րավս­տե­սի հրա­մա­նա­տա­րութ­յան տակ գտ­ն­վող մա­րա­կան զո­րա­գուն­դը ան­հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով նա­հան­ջում է:

3-րդ ­մաս – Դա­րե­հից աջ գտ­ն­վող Մեծ Հայ­քի թա­գա­վոր Ո­րոն­տես Եր­վանդ 2-ի զո­րա­գուն­դը, ըստ հու­նա-մա­կե­դո­նա­կան ռազ­մա­վա­րա­գետ­նե­րի, պետք է ան­մի­ջա­պես նա­­խա­ձեռ­ներ Ար­քա­յից ար­­քա­յին փրկե­լու մի­ջո­ցա­ռում եւ անց­ներ հար­ձակ­ման, այ­սինքն՝ հա­­կա­մար­տութ­յան գո­տում ան­մի­ջա­պես հայ­­­տն­­վում են Ա­րե­ւա­պաշ­տա­կան Հա­մա­դաշ­նութ­յան գրե­թե բո­լոր գլխա­վոր ու­ժե­րը, իսկ Ա­լեք­սանդ­րի կող­մից առ­ճա­կատ­ման մեջ է միայն մա­կե­դո­նա­կան ու­ժե­րի կե­սից ա­վե­լին:

4-րդ ­մաս – Ա­լեք­սանդ­րի թե­լադ­րան­քով, ան­մի­ջա­պես ճա­կա­տա­մար­տին պետք է միա­նա­յին մա­կե­դո­նա­կան բա­նա­կի պա­հես­տա­յին ու­ժե­րը եւ ոչն­չաց­նեին Հա­­մա­դաշ­նութ­յան բա­նա­կը՝ հար­ձակ­վե­լով թի­կուն­քից:

Այս էր մա­կե­դո­նա­կան բա­նա­կի ամ­բողջ մար­տա­վա­րութ­յան տր­­ա­մա­բա­նութ­յու­նը, ո­րը հաղ­թա­նակ պետք է բե­րեր Ա­լեք­սանդ­րին եւ կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հին:

Այս ճա­կա­տա­մար­տի մա­սին բա­վա­կա­նին տե­ղե­կութ­յուն­ներ կան պահ­պան­ված, սա­կայն հայ­կա­կան կող­մի մար­տա­վա­րութ­յան մա­սին գրե­թե ո­չինչ չի աս­ված: Մեր կար­ծի­քով՝ նման մո­տեց­ման բուն պատ­ճա­ռը հա­յոց ար­քու­նիքն էր, ո­րին ա­ռա­ջին հեր­թին ճա­նա­չում էին որ­պես ար­դա­րավ­ճիռ դա­տա­վո­րի եւ թա­գա­դիր գա­հա­կա­լի: Փոր­­ձենք լրաց­նել այն բա­ցը, որն առնչ­­վում է մեր թե­մա­յին:

Ինչ­պես ցույց է տա­լիս Գավ­գա­մե­լա­յի ճա­կա­տա­մար­տի վեր­լու­ծութ­յան մեր տե­սանկ­յու­նը, Ա­լեք­սանդ­րը այդ ճա­կա­տա­մար­տի ժա­մա­նակ վերջ­նա­կա­նա­պես պար­­­­­զա­բա­նեց մի շատ կա­րե­ւոր խնդիր. Դա­րե­հին օր­հա­սա­կան պա­­հին կօ­ժան­դա­կի հայ­կա­կան կող­մը: Հու­նա-մա­կե­դո­նա­կան ռազ­մա­վա­րա­գետ­նե­րի ծրագ­րի 1-ին եւ 2-րդ ­մա­սը ի­րա­գործ­վեց ան­խա­փան, իսկ 3-րդ, 4-րդ ­մա­­սե­րը ընդ­հան­րա­պես չգոր­ծե­ցին, մա­կե­դո­նա­ցի­նե­րը ստ­­իպ­ված ե­ղան ի­րենց հույ­սը դնել միայն Ա­լեք­սանդ­րի կա­րո­ղու­թյուն­նե­րի վրա: Գավ­գա­մե­լա­յի ճա­կա­տա­մար­­­­տում խա­փան­վեց Ա­լեք­սանդ­րի դոկտ­րի­նը, ու խա­փան­ման հիմ­նա­կան պատ­ճա­ռը դար­ձավ­ հայ­կա­կան կող­մի զո­րա­շար­ժը:

Դա­րե­հը հնա­րա­վո­րինս կոր­դի­նաց­րել էր հա­մա­դաշ­նութ­յան 3 զո­րա­միա­վո­րում­նե­րի մար­տա­վա­­րութ­յու­նը, ըստ կար­գի՝ կեն­տ­­րո­նում Դա­րեհն էր, աջ կող­մու՝մ ­Մեծ Հայ­քի Ո­րոն­տես Եր­վանդ 2-րդի զո­րա­բա­նա­կը, ձախ կող­մում՝ մա­րե­րը, ո­րոնց Դա­րե­հը չէր վստա­հում, եւ նաեւ հենց այդ պատ­ճա­ռով է, որ Փոքր Հայ­քի զո­րա­բա­նա­կը Միթ­րա­վես­տե­սի հրա­մա­նա­տա­րութ­յամբ դիր­քա­վոր­վել էր ձախ թե­ւում՝ Մա­զու­սի հետ միա­սին:

Ըստ մեր ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի՝ ներ­կա­յաց­նենք հայ­կա­կան կող­մի մար­տա­վա­րութ­յու­նը.

1-ին մաս – Ո­րոն­տես Եր­վանդ 2-ը կռա­հել էր մա­կե­դո­նա­կան բա­նա­կի քայ­լե­րի հեր­թա­կա­նութ­յու­նը, այդ իսկ պատ­ճա­ռով հար­վա­ծում է ոչ այն տե­ղին, որ­տեղ սպա­սում էր Ա­լեք­սանդ­րը, այլ այն թե­ւին, ո­րի կո­րուս­տը ձա­խո­ղում էր Ա­լեք­սանդ­րի ամ­բողջ ծրա­գի­րը:

2-րդ ­մաս – Ա­լեք­սանդ­րը, տե­ղե­կա­նա­լով հայ­կա­կան զո­րագն­դի նա­խա­հար­ձակ լի­նե­լու մա­սին, ան­մի­ջա­պես ա­ռանց վա­րա­նե­լու թող­նում է Դա­րե­հին եւ շտա­պում օգ­նութ­յան իր բա­նա­կին:

Նման զո­րա­շար­ժի մի­ջո­ցով Ո­րոն­տես Եր­վանդ 2-րդը իր զո­րա­գն­­դով ա­պա­հո­վեց Ա­րե­ւա­պաշ­տա­կան Հա­մա­դաշ­նութ­յան ար­քա­յից ար­քա Դա­րե­հի անվ­տան­գութ­յու­նը: Հայ­կա­կան զո­րա­բա­նա­կը կռ­­վի մեջ մնաց այն­քան ժա­մա­նակ, ինչ­քան անհ­րա­ժեշտ ե­ղավ Դա­րե­հին: Ո­րոն­տես Եր­վանդ 2-րդի զո­րա­բա­նա­կը Ա­լեք­սանդր-Դա­րեհ հա­­կա­մար­տութ­յան մեջ պաշտ­պա­նեց ոչ միայն Հա­մա­դաշ­նութ­յան շա­հե­րը, այ­լեւ պաշտ­պա­նեց Ա­րե­ւա­պաշ­տա­կան գե­րա­գույն խորհր­դա­նի­շը կրե­լու իր ժա­ռան­գա­կան ի­րա­վուն­քը:

3-րդ ­մաս – Գավ­գա­մե­լա­յի ճա­կա­տա­մար­տում տե­ղի ու­նե­ցավ այն, ինչ են­թադ­րում էին հու­նա-մա­­կե­դո­նա­կան ռազ­մա­վար­ա­գետ­նե­րը. մա­րաց կող­մը ա­ռա­վե­լա­գույն պա­սիվ էր ճա­կա­տա­մար­տում, հա­յոց կող­մը ցու­ցադ­րեց բա­ցար­ձակ սառ­­նասր­տութ­յուն եւ ան­ցավ հար­ձա­կ­­ման: Ի ա­պա­ցույց իր լուրջ ծրա­գ­­րի, Ո­րոն­տես Եր­վանդ 2-րդի զո­րա­գուն­դը սպա­սում է այն­քան, մին­չեւ Ա­լեք­սանդ­րի գլխա­վո­րած ու­­ժե­րը հնա­րա­վո­րութ­յուն են ստ­­ա­­նում ան­մի­ջա­պես բախ­վե­լու զո­րագն­դի հետ, սա­կայն բա­խու­մը տե­ղի չի ու­նե­նում:

Ար­դեն ա­սա­ցինք, որ Ո­րոն­տես Եր­վանդ 2-ի զո­րա­գն­­դի հար­վա­ծը ուղ­ղված էր ոչ թե Ա­լեք­սանդ­րին, ին­չը նա­խա­տե­սել էին հու­նա-մա­կե­դո­նա­կան ռազ­մա­վա­րա­գետ­նե­րը, այլ Ա­լեք­սա­նդ­­րի բա­նա­կի ձախ թ­­ե­ւին՝ ստի­պե­լով հրա­մա­նա­տար Պար­­­մե­նիո­նին օգ­­նութ­յուն խնդրել Ա­լեք­սանդ­րից, ո­րի հե­տե­ւան­քով Ա­լեք­սան­դ­­րը ստիպ­վա­ծ­ էր դա­դա­րեց­նել Դա­րե­հի հե­տա­պն­­դու­մը եւ շտապ անց­նել օգ­նութ­յան հիմ­նա­կան ու­ժե­րին:

Ա­լեք­սանդ­րի այս մար­տա­վա­րութ­յու­նից ե­րե­ւում է, որ Դա­րե­հին սպա­նե­լու նրա ո­րո­շու­մը մար­տա­վա­րա­կան խնդիր էր:  Դա­րե­հին շուրջ­կա­լի մեջ առ­նե­լու նպա­տակն էր դե­պի Դա­րե­հը ներգ­րա­վել Ա­րե­ւա­պաշ­տա­կան Հա­մա­դաշ­նութ­յան ամ­բողջ բա­նա­կին, դրա­նից հե­տո թի­կուն­քից հիմ­նա­կան զոր­քով հար­ձակ­ման անց­նե­լով, մեկ հար­վա­ծով ոչն­չաց­նել Հա­մա­դաշ­նութ­յան բա­նա­կին, այդ թվում նաեւ՝ գա­հա­կա­լու­թայն ժա­ռան­գորդ հան­դի­սա­ցող հայ­կա­կան ար­քու­նի­քին:

Այն, ինչ ծրագ­րա­վոր­ված էր Ա­լեք­սանդ­րի կող­մից, խա­փան­վեց, ու խա­փան­ման բուն պատ­ճա­ռը Հայ­կա­կան զո­րա­բա­նակն էր, ո­րի հրա­մա­նա­տար Ո­րոն­տես Եր­վանդ 2-րդը ճիշտ էր կռա­հել Ա­լեք­սանդ­րի մար­տա­վա­րութ­յու­նը: Հա­յոց զո­րա­բա­նա­կը սպա­­սեց այն­քան, մին­չեւ Ա­լեք­սանդ­րի գլ­­խա­վո­րած ու­ժե­րը հար­ձակ­վե­ցին Դա­րե­հի ուղ­ղութ­յամբ, միայն դրա­նից հե­տո Ո­րոն­տես Եր­վանդ 2-րդը հար­վա­ծեց Ա­լեք­սանդ­րի թի­կուն­քին: Ա­լեք­սանդ­րը ստիպ­ված էր մարտն­չել Ո­րոն­տես Եր­վանդ 2-րդի կող­մից ի­րեն պար­տադր­ված ծրագ­րով: Ա­լեք­սանդ­րի ռազ­մա­վա­րա­գետ­նե­րը չէին կան­խա­տե­սել դեպ­քե­րի նման զար­գա­­ցում, հար­վա­ծի տակ հայտն­ված զոր­քի կո­րուս­տը Ա­լեք­սանդ­րի հա­մար խայ­տա­ռակ պար­տութ­յուն կլի­ներ, այդ պատ­ճա­ռով նա ան­մի­ջա­պես օգ­նութ­յան հա­սավ լուրջ վտան­գի տակ հայտն­ված իր ու­ժե­րին ա­ռանց հար­ձակ­ման անց­նե­լու ծրագ­րի: Ա­լեք­սանդ­րը նույ­նիսկ փորձ չկա­տա­րեց հե­տապն­դել հե­ռա­ցող հայ­կա­կան զո­րա­բա­նա­կին, մեծ զո­րա­վա­րը ի­ վի­ճա­կի չէր ո­չինչ ա­նե­լու: Ո­րոն­տես Եր­վանդ 2-րդի ա­ռաջ­նոր­դած զո­րա­գուն­դը կռվից հե­ռա­ցավ միայն այն ժա­մա­նակ, երբ Հա­մա­դաշ­նութ­յան ար­քա­յից-ար­քա­յի բա­ցար­ձակ անվ­տան­­գութ­յու­նն­ ա­պա­հով­ված էր:

Գավ­գա­մե­լա­յի ճա­կա­տա­մար­տե­րից հե­տո Ա­լեք­սանդ­րը ստիպ­ված էր ըստ պատ­շա­ճի գնա­հա­տել Ա­րիս­տո­տե­լի գի­տե­լիք­նե­րի իս­կութ­յու­նը, նա հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­ցավ տես­նե­լու այն, ին­չից վա­խե­նում էր Ա­րիս­տո­տե­լը եւ փոր­ձում էր զերծ պա­հել Ա­լեք­սանդ­րին: Այս ճա­կա­տա­մար­տում հու­նա-մա­կե­դո­նա­կան ռազ­մա­վա­րա­գետ­նե­րը ի­րենց հա­մար պար­զե­ցին մի շատ կա­րե­ւոր հան­գա­մանք, ո­րը վճռա­կան նշա­նա­կութ­յուն էր ու­նե­նա­լու հե­տա­գա բո­լոր պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ըն­թաց­քում,- Ա­լեք­սանդ­րը խու­սա­փե­լու է հայ­կա­կան կող­մի հետ առ­ճա­կա­տու­մից:

Հայ­կա­կան կող­մը Գավ­գա­մե­լա­յի ճա­կա­տա­մար­տում իր դիր­քո­րոշ­մամբ հաս­տա­տեց այն փաս­տը, որ ինքն է այն կենտ­րո­նը, ով պետք է կրի Ար­քա­յից Ար­քա ա­րե­ւա­պաշ­տա­կան գե­րա­գույն խորհր­դա­նի­շը: Չս­­պա­­սե­լով Ա­լեք­սանդ­րի եւ Դա­րե­հի հա­կա­մար­­տութ­յան ա­վար­տին,Հա­յոց ար­քու­նի­քը վե­րա­դար­ձավ հայ­րե­նիք, Ո­րոն­տե­սը եւ Մի­թ­­­րավս­տե­սը հռչա­կե­ցին Մեծ Հայքն ու Փոքր Հայ­քը ան­կախ ու ինք­նու­րույն թա­գա­վո­րութ­յուն­ներ: Մեծ Հայ­քի եւ Փոքր Հայ­քի ան­կախ գո­յութ­յան գլխա­վոր գրա­վա­կա­նը այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում պետք է հա­մա­րել այն, որ հայ­կա­կան ար­քու­նի­քը եւ բա­նա­կը միան­պա­տակ էին եւ ու­նեին ան­քակ­տե­լի հե­ղի­նա­կութ­յուն, աշ­խար­հը ճա­նա­չում էր ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան գլխա­վոր ժա­ռան­գոր­դի՝ հայ­կա­կան էթ­նո­սի ի­րա­վունք­նե­րը: Ա­լեք­սանդ­րին հա­ջող­վեց նվա­ճել ամ­բողջ աշ­խար­հը, բայց այն, ին­չի հա­մար նա մտավ հա­մա­դաշ­նութ­յուն, չկա­րո­ղա­ցավ ստա­նալ. – ա­րե­ւա­պաշ­տա­կան գե­րա­գույն խորհր­դան­շան­նե­րը, ինչ­պես նաեւ Ար­քա­յից Ար­քա բարձ­րա­գույն տիտ­ղո­սը մնաց պատ­մա­կան տե­րե­րի՝ Հայ­կա­կան ար­քու­նի­քի ձեռ­քե­րում: Ի դեպ, ո­րե­ւէ ցան­կութ­յուն չկա թե­րագ­նա­հա­տե­լու Ա­լեք­սանդ­րի զին­վո­րա­կան նվա­ճում­նե­րը, բայց ակն­հայտ է մի բան, որ Ա­լեք­սանդ­րը չի նվա­ճել Հա­յաս­տան աշ­խար­հը: Ա­լեք­սանդ­րի նվաճ­ած երկր­նե­րի ցու­ցա­կում բա­ցա­կա­յում է Հա­յաս­տան աշ­խար­հը: Ոչ մի հե­ղի­նակ նրա հաղ­թա­կան նվա­ճում­նե­րի եր­թու­ղում չի նշում Մեծ Հայ­քը: Սխալ է այն կար­ծի­քը, թե Ա­լեք­սանդ­րը Հա­յաս­տա­նը չնվա­ճեց փա­խած Դա­րե­հին հե­տապն­դե­լու եւ նրա դեմ պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու հա­մար:

Այս­պի­սին է դեպ­քե­րի հե­տա­գա ըն­թաց­քը: Ինչ­պես հայտ­նի է պատ­մութ­յու­նից, Ա­լեք­սանդ­րը սպան­վեց 33 տա­րե­կա­նում: Հա­մա­ռո­րեն լու­րեր էին պտտվում, որ Ա­լեք­սանդ­րին թու­նա­վո­րել է Ան­տի­պա­տո­րի որ­դի Իոլ­լան: Ա­լեք­սանդ­րի ու­սու­ցիչ եւ հո­գեւ­որ հայր Ա­րիս­տո­տե­լը մե­ղադր­վեց դա­տա­րա­նում աստ­ված­նե­րի դեմ ըմ­բոս­տա­նա­լու հա­մար, դա­տա­րա­նը ո­րո­շում կա­յաց­րեց մա­հա­պատ­ժի են­թար­կել Ա­րիս­տո­տե­լին, ին­չից հե­տո Ա­րիս­տո­տե­լն­ ինք­նաս­պան ե­ղավ՝ թույն ըն­դու­նե­լով բան­տում: Օ­լիմ­պիա­դա­յի խնա­մա­կա­լութ­յան տակ մնա­ցին Ա­լեք­սանդ­րի կին Ռոք­սա­նան, հինգ տա­րե­կան թա­գա­ժա­ռան­գի հետ: Ո­րոշ ժա­մա­նակ անց Օ­լիմ­պիա­դան մա­հա­պատ­ժի են­թարկ­վեց: Ա­լեք­սանդ­րի մա­հից յոթ տա­րի հե­տո գաղտ­նի մա­հա­պատ­ժի են­թարկ­վե­ցին նաեւ Ա­լեք­սա­ն­դ­րի կի­նը եւ 12-ամ­յա զա­վա­կը: Հել­լե­նա­կան կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հի եւ Փոքր Ա­սիա­յի ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խարհ նե­րի մի­ջեւ աշ­խար­հա­կա­լա­կան պայ­քա­րը Ա­լեք­սանդ­րի պար­տութ­յան հե­տե­ւան­քով ներ­կա­յաց­վել է որ­պես Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցու եւ Դա­րե­հի հա­կա­մար­տութ­յուն:

Ա­լեք­սանդ­րի մահ­վա­նից ան­մի­ջա­պես հե­տո Պեր­դիկ­կա­սը (Ք­.ա 323-321) խնդիր դրեց գրա­վել Ա­լեք­սանդ­րի կող­մից անն­վաճ մնա­ցած երկր­նե­րը: Պեր­դիկ­կա­սը ջախ­ջա­խե­լով Կա­պա­դով­կիա­յի 45.000-ա­նոց բա­նա­կը՝ նվա­ճեց եր­կի­րը: Կա­պա­դով­կիա­յում մա­կե­դո­­նա­ցի­նե­րի դեմ կռվի դուրս ե­կավ հա­յոց բա­նա­կը, Հայ­կա­կան ու­ժե­րը մա­կե­դո­նա­ցի­նե­րին դուրս վտա­րե­ցին Կա­պա­դով­կիա­յից, նրա հետ­նորդ­նե­րին նույն­պես չհա­ջող­վեց գրա­վել Մեծ Հայ­քը:

Սա­կայն հու­նա­մա­կե­դո­նա­կան աշ­խար­հը Ա­լեք­սանդ­րի եւ նրան հա­ջոր­դած գոր­ծիչ­նե­րի մի­ջո­ցով կա­րո­ղա­ցավ հաս­տատ­վել Փոքր Ա­սիա­յում՝ որ­պես գլխա­վոր կա­ռա­վա­րիչ­ներ, բայց ոչ տիտ­ղո­սա­կիր: Այս ե­ր­­ե­ւ­­ույ­թը հե­տա­գա­յում պատ­մութ­յան մեջ կհա­ս­­տատ­վի որ­պես կե­սար տիտ­ղո­սով, ո­րը ուղ­ղա­կիո­րեն նշա­նա­կում է ոչ ամ­բող­ջա­կան:

 

Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցու կայս­րութ­յուն
Նկար-2

 

Շա­րու­նա­կե­լի
Նկարները նայել թերթի 23-244 PDFտարբերակում

 

Ա­րամ Մկրտչյան, Գեր­մա­նիա

 

«Լու­սանցք» թիվ 23 (244), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։