7 %-անոց խնդիր՝ գործադիրի համար

Օգնության կգա մաթեմատիկա՞ն, թե՞ նկարչությունը

 

Հու­նի­սի 18-ին ՀՀ ­նա­խա­գա­հի մաս­նակ­ցութ­յամբ կա­յա­ցավ նոր կա­ռա­վա­րութ­յան ար­տա­հերթ ու անդրանիկ նիս­տը, ո­րի օ­րա­կար­գում ընդ­գր­կ­ված էին կա­ռա­վա­րութ­յան ծրագ­րի քն­նարկ­ման եւ Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ նստաշր­ջան գու­մա­րե­լու վե­րա­բեր­յալ հար­ցե­րը: Սերժ Սարգս­յա­նը հայտ­նեց, որ ի կա­տա­­րումն ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան պա­հան­ջի, վար­չա­պե­տի ներ­կա­յաց­մամբ ստո­րագ­րել է ՀՀ կա­ռա­վա­րութ­յան ձեւա­վոր­ման հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր հրա­մա­նա­գ­րե­րը:

Բայց հե­տաքր­քիր է, որ մինչ կա­ռա­վա­րութ­յան այս ար­տա­հերթ նիս­տը, տար­բեր մե­կ­նա­բա­նութ­յուն­ներ ու կար­ծիք­ներ էին հնչել, թե ՀՀ ­նա­խա­գա­հի հա­մար ժա­մա­ցույցն սկսե­լու է աշ­խա­տել հու­նի­սի 22-ից, երբ հստակ կլի­նի նաեւ «նա­խա­գա­հա­կան՝ 2013թ. գա­րան» նա­խա­պատ­րաս­տա­կա­նը: Մին­չեւ 2013թ. փետր­վարը նա­խա­գահ Սարգս­յա­նը պետք է կա­րո­ղա­նա հան­րութ­յա­նը հիմ­նա­վո­րել իր թեկ­նա­ծութ­յան վերս­տին ա­ռա­ջադ­րու­մը եւ, ինչ­պես ա­սում են, մատ­չե­լի բա­ցատ­րել, թե հու­նի­սի 22-ից հե­տո կա­տար­ված որ գոր­ծե­րի հա­մար կա­րող են ընտ­րո­ղ­նե­րը նրան ձայն տալ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ:

Եվ սա երկրի նախագահը ուղղակիորեն ակնարկեց հենց գործադիրի նիստի ժամանակ՝ հատ-հատ շեշտելով, որ 2012թ. հա­մար կա­­ռա­վա­րութ­յան գոր­ծու­նեութ­յու­նից ա­ռաջ­նա­յին ակն­կա­լի­քը 7 % տնտե­սա­կան ա­ճի ա­պա­հո­վումն է: Ու մինչ այդ ժա­մանակ կառավարության գոնե այն անդամ­ները, ով­քեր տնտեսությունից քիչ թե շատ հաս­կա­նում են, կսկսեին մտածել՝ բայց ինչպե՜ս, նախագահը հաջորդ ակնարկը արեց, այն է՝ նկարչություն չի հանդուրժելու. «Տնտե­սա­կան աճն ինք­նան­պա­տակ չէ. մեր խնդիրն է կա­յուն եւ մշտա­կան զար­գաց­ման հա­մար ա­մուր հիմ­քեր դնե­լը, աղ­քա­տութ­յան հե­տե­ւո­ղա­կան կրճա­տումն ու տե­սա­նե­լի ա­պա­գա­յում դրա իս­պառ վե­րա­ցու­մը: Սա է լի­նե­լու ձեր աշ­խա­տան­քի գնա­հատ­ման ա­ռա­ջին ցու­ցի­չը»:

Ու հենց այս ցուցիչը չգոհացրեց երկրի ղեկավարին, կառավարությունը ժամանա­կավոր կլինի: «Սահ­մա­նադ­րութ­յան պա­հան­ջով 2013թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո մենք պետք է կրկին անդ­րա­դառ­նանք կա­ռա­վա­րութ­յուն ձե­ւա­վո­րե­լու հար­ցին: Ճիշտ այդ ժա­մա­նակ է, որ վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յութ­յու­նը կամ­փո­փի նա­խորդ տար­վա՝ այ­սինքն 2012թ. տնտե­սա­կան ի­րա­վի­ճա­կը, եւ մենք կու­նե­նանք կա­ռա­վա­րութ­յան գոր­ծու­նեութ­յան արդ­յունք­նե­րը նաեւ նրա գոր­ծու­նեութ­յան 5 տա­րի­նե­րի հա­մար: Այդ ժա­մա­նակ էլ հն­ա­րա­վո­րութ­յուն կու­նե­նանք կրկին գնա­հա­տե­լու ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րը եւ կա­տար­ված աշ­խա­տան­քի ո­րա­կը: Կար­ծում եմ՝ իմ դրած խն­դիր­­նե­րը պարզ են բո­լո­րի հա­մար»:

Բնականաբար, մեր կառավա­րութ­յան ոչ մի անդամ երկրի ղեկավարին հարց չէր ուղղի՝ իսկ ո՞ր ոլորտների հաշվին պետք է ապահովել այդ 7 %-անոց աճը: Եթե դրա կեսը կա­րե­լի է հուսալ գոնե շինա­րա­րութ­յան հաշ­վին, ապա հայտնի է, որ շի­նարարության ծավալներն առայժմ այն չեն: Ընդ­հան­րա­պես, անշարժ գույքի շու­կան, մեղմ ասած, կիսասառած վիճա­կում է (իսկ այս շուկան տնտեսության վիճակի ուղղա­կի արտա­ցո­լանքն է): Իսկ եթե հանկարծ, այնուա­մե­նայնիվ, մեկը համարձակվեր, նախագահը կասեր, դե եթե ես պիտի ասեմ, ուրեմն հրաժարական տվեք: Ու ճիշտ կա­ներ, որովհետեւ գործա­դիրի այս նույն կազմն է, որ երկրի ղեկա­վարին անընդ­հատ զեկուցում է, թե ամեն ինչ լավ է, հետ­ճգնաժամային խնդիրները հաղթահարված են, տնտեսության բոլոր ճյուղերում էլ աճ է, որ արձանագրում եք: Եթե արձանագրում եք, ապա այժմ էլ լուծեք 7%-անոցի խնդի­րը: Հիշեցնենք, բայց այս խնդիրը պիտի լուծվի մաթեմատիկայի դաշտում, այլ ոչ թե նկարչության:

 

Աստղինե Քարամյան

 
Կողմ է կա­ռա­վա­րութ­յու­նը, դեմ՝ գրե­թե բո­լո­րը

 

5-րդ ­գու­մար­ման ԱԺ ար­տա­հերթ՝ հուն­վա­րի 20-ի նիս­տին մաս­նակ­ցե­ցին 104 պատ­գա­մա­վոր: ԱԺ-ին ներ­կա­յաց­վեց կա­ռա­վա­րութ­յան 5 տար­վա ծրա­գի­րը: ԱԺ նիս­տին ա­ռա­ջին ան­գամ ե­կել էին ՀԱԿ եւ «Ժա­ռան­գութ­յուն» խմբակ­ցութ­յուն­ներն ամ­բողջ կազ­մով: ԱԺ նա­խա­գահ Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նը ող­ջու­նեց պատ­գա­մա­վոր­նե­րին եւ հայ­տա­րա­րեց, որ ԱԺ կա­նո­նա­կար­­գի հա­մա­ձայն՝ նր­­անք պետք է երդ­վեն: ԱԺ նա­խա­գա­հը ըն­թեր­ցեց երդ­ման տեքս­տը, ո­րին հիշ­յալ 2 խմբակ­ցութ­յուն­նե­րից հատ ու կենտ պատ­գա­մա­վոր­ներ ար­ձա­գան­քե­ցին գլխի թե­թե­ւա­կի շար­­ժու­մով:

Այ­նու­հե­տեւ ՀՅԴ ­պատ­գա­մա­վոր Ար­մեն Ռուս­տամ­յա­նը հայ­տա­րա­րեց, որ ՀՅԴ-ն խորհր­դա­րա­նում գոր­ծե­լու է որ­պես ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յուն: Հե­տե­ւեց ՀԱԿ խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ա­րամ Մա­նուկ­յա­նի խոս­քը, ով ընդգ­ծեց, որ ՀԱԿ-ը եւս ընդ­դի­մա­դիր է հ
ան­դես գա­լու ու չի մաս­նակ­ցե­լու կա­ռա­վա­րութ­յան ծրագ­րի քն­­նարկ­­մա­նը: «Ժա­ռան­գութ­յուն» խմ­­բակ­ցութ­յան ղե­կա­վար Ռու­բեն Հա­­կոբ­յա­նը նույն­պես հա­վաս­տեց ի­րենց ընդ­դի­մութ­յուն լի­նե­լու փաս­տը: Օ­րերս ՀՀ­ 1-ին նա­խա­գահ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նը հան­դի­պել է ՀՀ­-ում ԱՄՆ ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Ջոն Հե­ֆեր­նի հետ, քննարկ­վել են մա­յի­սի 6-ի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը, դրանց արդ­յուն­քում ստեղծ­ված քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը: Դես­պա­նի խնդրան­քով Տեր-Պետ­րոս­յա­նը ներ­կա­յաց­րել է ՀԱԿ-ի ա­ռա­ջի­կա ա­նե­լիք­նե­րը, ՀԱԿ-ում հաս­կա­նում են, որ զի­ջել են ընդ­դի­մա­դի­րի ա­ռա­ջա­տա­րի դիր­քե­րը, եւ Վա­շինգ­տո­նի հո­վա­նա­վոր­յալ «Ժա­ռան­գութ­յուն»-«Ա­զատ դե­մոկ­րատ­ներ» խմբակ­ցութ­յան հետ մրցակ­ցե­լու հա­մար նոր խոս­տում­­ներ են պետք… Ին­չե­ւէ, ԱԺ-ում մյուս խմբակ­ցութ­յուն­նե­րից հայ­տա­րա­րութ­յուն­ներ չե­ղան եւ նոր խորհր­դա­րա­նում կգոր­ծեն 3 ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յուն­ներ: Իսկ եր­կար ժա­մա­նակ ընդ­դի­մա­դի­րի կեց­վածք ըն­դու­նած ԲՀԿ-ն դրանց թվում չհայտն­վեց:

Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նը ցան­կութ­յուն հայտ­նեց, որ կա­ռա­վա­րութ­յան ծրագ­րի քննար­կու­մից հե­տո քվեար­կութ­յա­նը մաս­նակ­ցեն բո­լո­րը, բայց այդ­պես չե­ղավ՝ ընդ­դի­մա­դիր­նե­րը հե­տաքրք­րութ­յուն չցու­ցա­բե­րե­ցին: Վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­յանն էլ հայտ­նեց, որ ան­կախ կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լութ­յու­նից, հա­մազ­գա­յին ծրա­գ­­րե­րի ի­րա­կա­նաց­ման վեհ գա­­ղա­փարն է կա­րե­ւո­րը եւ ընդգ­ծեց, որ կա­ռա­վա­րութ­յան գերն­պա­տակն է ձե­ւա­վո­րել ա­վե­լի տա­րա­տե­սա­կաց­ված տնտե­սութ­յուն ու հաղ­թա­հա­րել ճգնա­ժա­մը:

Վար­չա­պե­տի ներ­կա­յաց­րած ա­պա­գա 5 տա­րի­նե­րի ծրա­գի­րը են­թադ­րում է նաեւ կա­ռա­վա­րութ­յան ջան­քե­րը նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի առն­վազն կրկնա­պատկ­ման ուղ­ղութ­յամբ, ծնե­լիու­թ­­յան գու­մա­րա­յին գոր­ծակ­ցի աճ, 5-6 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի նա­խադպ­րո­ցա­կան կրթութ­յան առն­վազն 90%-ի հա­սա­նե­լիութ­յուն, աղ­քա­տութ­յան կրճա­տում, աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծում: Ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նում բուհ ըն­դուն­վե­լը կլի­նի հեշտ, ա­վար­տե­լը՝ դժվար, իսկ ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րին հնա­րա­վո­րութ­յուն կտր­­վի ստա­նալ բար­ձ­­րա­գույն կրթութ­յուն: Մին­չեւ 10 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի բու­ժօգ­նութ­յու­նը, այդ թվում եւ՝ հի­վան­դա­նո­ցա­յին, կլի­նի ամ­բող­ջո­վին անվ­ճար: Եր­կու ե­րե­խա ու­նե­ցող­ներն ստա­նա­լու են 1 մլն դ­րամ՝ եր­րորդ եւ չոր­րորդ ե­րե­խա­յի հա­մար, եւ 1.5 մլն դ­րամ՝ 5-րդ­ եւ յու­րա­քանչ­յուր հա­ջորդ ե­րե­խա­յի ծնվե­լու կա­պակ­ցութ­յամբ:

Ան­կեղծ ա­սած՝ իշ­խա­նութ­յուն­ներն աչ­քիս լույ­սը չեն, բայց ընդ­դի­մութ­յանն էլ չեմ հաս­կա­նում. ինք­նան­պա­տա՞կ­ է նրանց դեմ լի­նե­լը, թե՞ գա­ղա­փա­րա­կան:

Ա­սենք՝ դե՞մ­ են մին­չեւ 10 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի անվ­ճար բուժ­մա­նը, թե՞ ու­զում են շե­մը ձգել մին­չեւ 16…

Կամ՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի կրկնա­պատ­կու՞մ ­չեն ու­զում, թե՞ քա­ռա­պատ­կու­մից կա­րող են խո­սել: Էհ, բա՜ն­ են ա­սում, որ ի­մա­նանք:

Մեր՝ ժո­ղովր­դի «ընտր­յալ­նե­րը» չեն կողմ­նորշ­վում, որ մեզ՝ նրանց «ընտ­րող­նե­րիս» կողմ­նո­րո­շեն: Մենք էլ՝ միա­միտ ժո­ղո­վուրդ, ծրագ­րե­րի ոչ լավն ենք հաս­կա­նում, ոչ՝ վա­տը:

 

Գո­հար Վա­նես­յան

 
ՀՀ նախարարներն ու ԱԺ հանձնաժողովների նախագահները

 

Հու­նի­սի 14-ին ՀՀԿ ԳՄ նիս­տը անսպասելի՝ «տեխնիկական պատճառներով» հետաձգ­վեց 1 օ­րով, բայց ինչ­պեսեւ սպաս­վում էր, հա­­ջորդ օ­րը ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­­նը ներ­կա­յաց­րեց ­կա­ռա­վա­րութ­յան ան­­դամ­նե­րի արդեն կռահելի ցան­կը:

Իսկ հու­նի­սի 16-ին կառավության նորա­նշա­նակ ամբողջական կազմն արդեն հաս­տատ էր՝ Սեյրան Օհանյանը՝ պաշտ­պա­նության, Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի, Տիգ­րան Դավթ­յա­նը՝ է­կո­նո­մի­կա­յի, Վա­չե Գաբ­րիել­յա­նը՝ ֆի­նանս­նե­րի, Գա­գիկ Բեգ­լար­յա­նը՝ տրանս­պոր­տի եւ կա­պի, Ար­տեմ Ա­սատր­յա­նը՝ աշ­խա­տան­քի եւ uո­ցիա­լա­կան հար­ցե­րի, Դե­րե­նիկ Դու­ման­յա­նը՝ ա­ռող­ջա­պա­հութ­յան, Հրայր Թով­մաս­յա­նը՝ ար­դա­րա­դա­տու­թ­յան, Ա­րամ Հա­րութ­յուն­յա­նը՝ բնա­պահ­պա­նութ­­յան, Ար­մեն Մով­սիս­յա­նը՝ է­ներ­գե­տի­կա­յի եւ բնա­կան պա­շար­նե­րի, Ար­մեն Ա­շոտ­յա­նը՝ կրթութ­յան եւ գի­տու­թ­յան, Հաս­միկ Պո­ղոս­յա­նը՝ մշա­կույ­թի,  Հրա­նուշ Հա­կոբ­յա­նը՝ սփյուռ­քի, Ար­մեն Գե­ւորգ­յա­նը՝ տա­րած­քա­յին կա­­ռա­վար­ման: Նա­խա­գա­հի մեկ այլ հրա­մա­նագ­րով, տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րար Ար­­մեն Գե­ւորգ­յա­նը նշա­նակ­վել է փոխ­վար­չա­­պետ նաեւ:

ԲՀԿ­-ի՝ կոա­լի­ցիա­յից հրա­ժար­վե­լուց հե­տո ԲՀԿ­-ա­կան նա­խա­րար­նե­րը այ­լեւս չընդ­գրկվե­ցին կա­ռա­վա­րութ­յան կազ­մում:

Այս­պի­
սով, ՀՀԿ-ն նա­խա­րա­րա­կան 18 պա­շ­տոն­նե­րից 14-ում ա­ռա­ջադ­րեց իր թեկ­նա­­ծու­նե­րին, ո­րոնք հիմ­նա­կա­նում ներ­կա­յաց­նում էին նա­խորդ կա­ռա­վա­րութ­յան ան­դամ­նե­րը: Մյուս 4 պորտ­ֆել­նե­րից 3-ը՝ քա­ղա­քա­շի­­­­նութ­յան (Սամ­վել Թա­դե­ւոս­յա­ն), գյու­ղատն­տե­սութ­յան (Սեր­գո Կա­րա­պետ­յա­ն) եւ ԱԻՆ (Ար­մեն Ե­րից­յան), ՀՀԿ-ն բաշ­խեց կոա­լի­ցիոն գոր­ծըն­կեր ՕԵԿ-ին, իսկ սպոր­տի եւ ե­րի­տա­սար­դութ­յան հար­ցե­րի նա­խա­րա­րը դարձավ իբր ան­կու­սակ­ցա­կան Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ):

Հի­շեց­նենք, որ 5-րդ ­գու­մար­ման ԱԺ նա­խա­­գա­հի պաշ­տո­նում ընտր­վել է ԱԺ նախ­կին նա­խա­գահ ՀՀԿ­-ա­կան Հո­­վիկ Աբ­րա­հա­մ­­յա­նը, իսկ փոխ­խոս­նակ­նե­ր՝ ՀՀԿ­-ա­կան­ներ Է­դո­ւարդ Շար­­մա­զա­նո­վը եւ Հեր­­մի­նե Նաղ­դալ­յա­նը: ԱԺ մշտա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի թի­վը մնա­ցել է ան­փո­փոխ՝ 12-ը:

ՀՀԿ­-ա­կան նա­խա­գա­հով մշտա­կան հա­նձ­նա­ժո­ղով­նե­րը. ԱԺ պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի  հանձ­նա­ժո­ղով՝ Դա­վիթ Հա­րութ­յուն­յան, ԿԳ հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով՝ Ար­տակ Դավ­թ­յան, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով՝ Հա­կոբ Հա­կոբ­յան, տնտե­սա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով՝ Վար­դան Այ­վազ­յան, ա­ռող­ջա­պա­հութ­յան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով՝ Ա­րա Բաբ­լո­յան, ֆի­նան­սա­վար­կա­յին եւ բյու­ջե­տա­յին հար­ցե­րի  հանձ­նա­ժո­ղով՝ Գա­գիկ Մի­նաս­յան, պաշտ­պա­նութ­յան, ներ­քին գոր­ծե­րի հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով՝ Կոր­­յուն Նա­հա­պետ­յան, ար­տա­քին հար­ցե­րի հան­ձ­նա­ժո­ղով՝ Ար­տակ Զա­քար­յան:

ՀՀԿ-ն նա­խորդ խորհր­դա­րա­նում գոր­ծող մշտա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­նե­րին թո­ղել է ան­փո­փոխ, պար­զա­պես ա­վե­լա­ցել է եւս­ 2-ը՝ ար­տա­քին հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րի եւ պաշտ­պա­նութ­յան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով­նե­րը, որ նախ­կի­նում նա­խա­գա­հել են դաշ­նակ­ցա­կան­նե­րը:

ԲՀԿ­-ա­կան նա­խա­գա­հով հանձ­նա­ժո­ղով­ները. եվ­րաին­տեգր­ման հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով՝ Նաի­րա Զոհ­րա­բ­յան, մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով՝ Է­լի­նար Վար­դան­յան, տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման հար­ցե­րի հան­ձան­ժո­ղով՝ Ստե­փան Մար­գար­յա­ն, գյու­ղատն­տե­սութ­յան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով՝ Սամ­վել Բա­լա­սա­­ն­­յան:

 

«Լու­սանցք» թիվ 23 (244), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.