Նոր պա­տե­րազ­մը հայ­կա­կան բռնա­զավթ­ված հո­ղե­րի ա­զա­տագր­ման նոր փուլ կսկսի

Եր­կա­կի ստան­դարտ­նե­րը՝ պա­տե­րազ­մա­ծին

 ԼՂՀ ­նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յանն այս օ­րե­րին հան­դի­պում­ներ է ու­նե­նում ՀՀ ­տար­բեր պաշ­տո­նա­տար ան­ձանց հետ, եւ ա­ռա­վել սեր­տաց­ման են գնում Հա­յաս­տան-Ար­ցախ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում:

Իսկ ԵԱՀԿ ՄԽ ­հա­մա­նա­խա­գահ­­նե­րը Փա­րի­զում Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րար­ներ Էլ­մար Մա­մեդ­յա­րո­վի ո­ւ­ Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նի հետ քննար­կել են Ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման ու­ղի­նե­րը: Հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցել են Ռո­բերտ Բրադ­կեն (ԱՄՆ), Ժակ Ֆո­րը (Ֆրան­սիա), Ի­գոր Պո­պո­վը (ՌԴ), ինչ­պես նաեւ ԵԱՀԿ նա­խա­գա­հի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կասպր­շի­կը: Չնա­­յած ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­մերձ սադ­րանք­նե­րին, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը վճռա­կա­նութ­յուն են հայ­տ­­նել  շա­րու­նա­կել ջան­քե­րը՝ միջ­նորդ­նե­րի հետ խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը հաս­նե­լու ուղ­ղութ­յամբ եւ հաս­տա­տել են պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը փոխ­վստա­հութ­յան մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նե­լու վե­րա­բեր­յալ: Բայց միջ­նորդ­նե­րը խո­րը մտա­հո­գութ­յուն են հայտ­նել շփման գծում վեր­ջին մի­ջա­դե­պե­րի կա­պակ­ցութ­յամբ եւ ընդգ­ծել են 1994թ. եր­կու երկր­նե­րի մի­ջեւ կնքված հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գ­­րին հե­տե­ւե­լու անհ­րա­ժեշ­տ­­ու­թ­­յու­նը:

Սա­կայն ադր­բե­ջա­նա­կան եր­կա­կի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը շա­րու­նակ­վում է, քան­զի այս հան­դիպ­մա­նը հնչող խա­ղաղ եւ կա­ռու­ցո­ղա­կան թվա­ցեղ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին զու­գա­հեռ Բաք­վից հնչում է. «Ադր­բե­ջա­նի դիր­քո­րո­շումն այն է, որ Հա­յաս­տանն ա­ռա­ջին հեր­թին պետք է հե­ռաց­նի իր զին­ված ու­ժե­րը Ադր­բե­ջա­նի օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րից, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն­ներ կստեղ­ծի հա­կա­մար­տութ­յան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի հա­մար»,- հայ­տա­րա­րել է Ադր­բե­ջա­նի ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Էլ­մար Աբ­դու­լաե­ւը:

Ար­ցա­խի ԱԳՆ-ն­ էլ հան­դես է ե­կել հայ­տա­րա­րութ­յամբ, ո­րում մաս­նա­վո­րա­պես աս­վում է.«Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է ին­տեն­սի­վո­րեն խախ­տել կրա­կի դա­դա­րեց­ման ռե­ժի­մը ԼՂՀ­ եւ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի շփման գծի ամ­բողջ եր­կայն­քով: Այս ան­գամ սպան­վել է ԼՂՀ ՊԲ՝ զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան զո­րա­կոչ­ված զին­ծա­ռա­յող 1993թ. ծնված Ա­րամ Սի­մո­նի Գյուլ­նա­զար­յա­նը: Ադր­բե­ջա­նի հեր­թա­կան սադ­րան­քը բա­ցա­հայտ մար­տահ­րա­վեր է ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ ՄԽ ­հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­­նե­րին, այն նախ­կի­նում ըն­դուն­ված պար­տա­վո­րութ­յուն­նե­րի եւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի բոյ­կոտ է: Տվյալ հար­ցի շուրջ ԼՂՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րի պաշ­տո­նա­կան տե­սա­կետն ար­տա­ցո­լող հա­մա­պա­տաս­խան նո­տան ու­ղարկ­վել է ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սեն­յակ: Մենք դա­տա­պար­տում ենք Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ եւ հան­ցա­վոր գոր­ծո­ղութ­յուն­նե­րը եւ հայ­տա­րա­րում ենք, որ լար­վա­ծութ­յան հե­տա­գա սաստ­կաց­ման պա­տաս­խա­նատ­վութ­յունն ըն­կած է ադր­բե­ջա­նա­կան կող­մի վրա»:

Հայ­կա­կան կող­մը կար­ծում է, որ Եվ­րո­պա­յում անվ­տան­գութ­յան եւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յու­նը (ԵԱՀԿ) պետք է Ա­դր­­բե­ջա­նի ան­հաս­ցե հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից անց­նի խիստ գնա­հա­տա­կան­նե­րի եւ պատ­ժա­մի­ջոց­նե­րի՝ զին­յալ-ու­ժա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան, խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը խո­չըն­դո­տե­լու, թշնա­մանք հրահ­րե­լու եւ տա­րա­ծաշր­ջա­նում նոր պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­լու հա­մար: Սա­կայն ինչ­պես տես­նում ենք, Փա­րի­զում եւս բա­րո­յա-խրա­տա­կան կո­չեր են հնչել եր­կու կող­մե­րին ուղղ­ված: Ստե­փա­նա­կեր­­տը կրկին հա­վաս­տում է իր դիր­քո­րո­շու­մը՝ մնալ հա­վա­տա­րիմ ադր­բե­ջա­նա-ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յան բա­ցա­ռա­պես խա­ղաղ մի­ջոց­նե­րով կար­գա­վոր­մա­նը եւ լի­նել պատ­րաս­տա­կամ կա­տա­րե­լու կրա­կի դա­դա­րեց­ման ռե­ժի­մի ամ­րապնդ­ման՝ կող­մե­րի գոր­ծող պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, ո­րոնք ամ­րագր­վել են ԼՂՀ, ՀՀ­ եւ ԱՀ պաշտ­պա­նութ­յան գե­րա­տես­չութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի կող­մից ստո­րագր­ված 1995թ. փե­տր­­վա­րի 5-ի հա­մա­ձայ­նագ­րում:

«Պա­տե­րազ­մի վերսկս­ման հն­­ա­րա­վո­րութ­յան վե­րա­բեր­յալ են­­թադ­րութ­յուն­ներ կա­տա­րե­լիս, այն կա­րե­ւո­րա­գույն գոր­ծո­նը, ո­րի վրա պետք է հիմն­վենք, հե­տեւ­յալն է՝ չէ՞ որ պա­տե­րազ­մի վերսկս­ման հա­մար ա­ռա­ջին եւ հիմ­նա­կան գոր­­ծո­նը ու­ժե­րի հա­վա­սա­րակշ­ռութ­յան փո­փո­խութ­յունն ու մեր հան­դեպ Ադր­բե­ջա­նի՝ շեշ­տա­կի ռա­զ­­մա­կան գե­րա­զան­ցութ­յուն ձեռք բե­րելն է: Այս պա­հի դրութ­յամբ այդ­պի­սի բան չկա, եւ հե­ռան­կա­րում էլ Ադր­բե­ջա­նը չի ու­նե­նա այդ գե­րա­զան­ցութ­յու­նը»,- անդ­րա­դառ­նա­լով 2014թ. ղա­րա­բաղ­յան պա­տե­րազ­մի հնա­րա­վոր վերսկս­ման մա­սին լու­րե­րին՝ ա­սել է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Դա­վիթ Ջա­մալ­յա­նը:

Իսկ տե­ղե­կատ­վութ­յան տա­րած­ման նպա­տա­կը ա­ռա­վե­լա­պես քա­րոզ­չա­կան է, եւ Բա­քուն փոր­ձում է դրա­նով շե­ղել իր ներ­քին եւ ար­տա­քին բա­զում խնդիր­նե­րը: Բայց ադր­բե­ջան­ցի­նե­րին պետք է հաս­կաց­նել, որ կու­նե­նան բա­զում զո­հեր սահ­մա­նին, ե­թե շա­րու­նա­կեն դի­մել ար­կա­ծախնդ­րութ­յան:

Եվ հա­մար­ժեք պա­տաս­խան­նե­րը սադ­րիչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րին դրա լա­վա­գույն ա­պա­ցույցն են: ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե ՀՀ­ եւ ԼՂՀ ­դեմ ուղղ­ված ո­րե­ւէ գոր­ծո­ղու­թ­­յուն ան­պա­տաս­խան չի մնա­լու, ար­դեն կի­րառ­վում է գործ­նա­կա­նում: «Յու­րա­քանչ­յուր հայ զին­­վո­րի կո­րուս­տը՝ մեր ողջ ժո­ղովր­դի կո­րուստն է: Զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հետ միա­սին սգում ենք մենք բո­լորս: Հա­կա­ռա­կոր­դին տր­­վող պա­տաս­խա­նի ա­ռու­մով չկա հա­մա­չա­փութ­յան այն­պի­սի աս­տի­ճան, ո­րը կա­րող է սփո­փել մեր վիշտ­ը»,- ար­ձա­գան­քե­լով սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պե­րին՝ ա­սել է մեր երկ­րի ­նա­խա­գա­հը եւ հա­վե­լել. «Ես մշտա­պես ա­սել եմ, որ շփման գծ­­ում սադ­րանք­նե­րը չա­փա­զանց վտան­գա­վոր են: Նաեւ ա­սել եմ, որ դրանք ստա­նա­լու են կոշտ պա­տաս­խան: Վեր­ջին օ­րե­րին տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պե­րը եւս դ­­րա վկա­յութ­յունն ե­ն»: Վեր­ջերս Ար­ցա­խի նա­խա­գա­հին հան­դի­պել է նաեւՀՀ ԶՈւ գլխա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ-գնդա­պետ Յու­րի Խա­չա­տու­րո­վը: Հան­դիպ­մա­նը ներ­կա է ե­ղել ԼՂՀ ՊՆ Մով­սես Հա­­­կոբ­յա­նը եւս, քննարկ­վել են բա­նա­կա­շի­նութ­յա­նը եւ այդ ո­լոր­տում 2 հայ­կա­կան պե­տութ­յուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը վե­րա­բե­րող հար­ցեր:

Ադր­բե­ջա­նում ԱՄՆ նախ­կին դես­պան Ռի­չարդ Կոզ­լա­րի­չը նույն­պես խո­սել է Ար­ցա­խի հա­կա­մար­տութ­յան մա­սին եւ նշել է, որ պա­տե­­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը քիչ է. «Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ռիս­կեր կան: Քա­նի Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­­ջա­նի իշ­խա­նութ­յուն­ներն ի­րենց հա­սա­րա­կութ­յուն­նե­րին չեն պատ­րաս­տում փոխ­զի­ջում­նե­րի, ես մոտ ժա­մա­նակ­ներս, դե­ռեւս խնդ­­րի լուծ­ման հե­ռան­կար­ներ չեմ տե­ս­­նու­մ»: Անդ­րա­դառ­նա­լով­ հիմ­­նա­խնդ­­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ԵԱՀԿ ՄԽ ­դե­րա­կա­տա­­րութ­յա­նը՝ վեր­ջինս չի հա­մա­ձայ­ն­­վել այն տե­սա­կե­տին, թե ՄԽ­-ի աշ­խա­տան­քը տա­պալ­վել է, ըստ նրա, ՄԽ ­գոր­ծու­նեութ­յու­նից դեռ օ­գուտ­ներ կքա­ղեն:

Իսկ Բա­քուն, Ֆրան­սիա­յում Հա­­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հեր­քու­մը քրեա­կա­նաց­նող օ­րի­նագ­ծի քննարկ­ման ժա­մա­նակ, նախ Փա­րի­զին մե­ղադ­րեց հա­յա­մե­տութ­յան մեջ եւ փոր­ձեց Թուր­քիա­յին ներգ­րա­վել ե­ռա­նա­խա­գա­հութ­յան կազ­մում, ա­պա՝ Վլա­դի­միր Պու­տի­նի ՌԴ ­նա­խա­գահ ընտր­վե­լուց հե­տո, սկսեց հա­յա­մե­տութ­յան մեջ մե­ղադ­րել Մոսկ­վա­յին:

Բաք­վում մի շարք վեր­լու­ծա­բան­նե­րը կար­ծում են, որ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Հի­լա­րի Քլին­թո­նի տա­րա­ծաշր­ջան այ­ցի ժա­մա­նակ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պե­րը պա­տա­հա­կա­նութ­յուն չեն, այլ «մե­սիջ Վա­շինգ­տո­նին», որ ԼՂ ­հա­կա­մար­տութ­յու­նը սա­ռեց­ված հա­կա­մար­տութ­յուն չէ եւ պետք է, որ ԱՄՆ-ն­ ա­վե­լի շատ ու­շադ­րութ­յուն դարձ­նի այս խնդրի­ն: Այդ վեր­լու­ծա­բան­նե­րը նաեւ շեշ­տում են, թե մի շարք հան­գա­ման­քեր կան հա­վա­տա­լու, որ ՌԴ ­նա­խա­գահ Պու­­տի­նի դիր­քո­րո­շու­մը այս հար­ցում միան­շա­նակ հա­յա­մետ է, այդ իսկ պատ­ճա­ռով Բա­քուն ցան­կա­նում է, որ ԱՄՆ-ն­ ա­վե­լի շատ ներ­գ­­րավ­ված լի­նի այս հար­ցու­մ: Ադր­բե­ջա­նա­կան զլմ-­նե­րն­ ան­գամ նշել են, թե «Ռու­սաս­տա­նը փոր­ձում է ցույց տալ Ադր­բե­ջա­նին, որ ե­թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում վերս­կս­­վի պա­տե­րազ­մը, Հա­յաս­տա­նը միայ­նակ չէ»:

Ակ­տիվ էին նաեւ հայ դի­վա­նա­գետ­նե­րը: Նյու Յոր­քում եւ Վիեն­նա­յում ՀՀ ­դի­վա­նա­գի­տա­կան ա­ռա­­քե­լութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նա­բար ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ ան­դամ երկր­նե­րին են տե­ղե­կաց­րել Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին ու Ար­ցա­խի հետ շփ­­ման գծում ադր­բե­ջա­նա­կան կող­մի ոտնձ­գութ­յուն­նե­րի ու սան­ձա­զեր­ծած դի­վեր­սիոն գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մա­սին: Դես­պան­ներն ի­րենց հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մեջ, մաս­նա­վո­րա­պես, նշել են. «Հատ­կան­շա­կան է, որ անց­յալ տար­վա դեկ­տեմ­բե­րին ԵԱՀԿ մշտա­կան խոր­հր­­դի կող­մից 2012թ. Միա­վոր­ված բյու­ջեի քննար­կում­նե­րի ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նը մեր­ժել է ԵԱՀԿ նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­­կա­յա­ցուց­չի‘ բյու­ջեի ա­վե­լաց­ման վե­րա­բեր­յալ ա­ռա­ջար­կը, ին­չը կա­րող էր գործ­նա­կան հար­թա­կի տե­ղա­փո­խել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի մի­ջեւ 2011թ. մար­տի Սո­չիի հան­դիպ­ման ժա­մա­նակ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը՝ ստեղ­ծե­լու շփման գծի եր­կայն­քով հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախտ­ման դեպ­քե­րի հե­տաքնն­ման մե­խա­նիզմ: Իր հայ­տա­րա­րութ­յան մեջ հայ­կա­կան կող­մը շեշ­տել է, որ մեր­ժե­լով հե­տաքնն­ման մե­խա­նիզ­մի ի­րա­կա­նա­ցու­մը՝ Ադր­բե­ջանն իր վրա է վեր­ց­­նում հե­տա­գա հրա­դա­դա­րի խախտ­ման եւ դա հե­տե­ւան­քով ե­ղած զո­հե­րի պա­տաս­խա­նա­տ­­վու­թ­­յու­նը:

Դժբախ­տա­բար, ադր­բե­ջա­նա­կան կող­մը շա­րու­նա­կում է մեր­ժել վստա­հութ­յան ամ­րապնդ­ման մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը, մաս­նա­վո­րա­պես, ԵԱՀԿ նա­խա­գա­հութ­յան եւ ՄԽ ­հա­մա­նա­խա­գահ­նե­րի ա­ռա­ջար­կնե­րը՝ հրա­դա­դա­րի ամ­­րա­պն­­դու­մը, դի­պու­կա­հար­նե­րի հետ քա­շու­մը եւ վե­րո­հիշ­յալ հե­տա­քնն­­ման մե­խա­նիզ­մը»:

Իսկ Շվեյ­ցա­րիա­յում ՀՀ ­դես­պան Շարլ Ազ­նա­վու­րը հան­դի­պում է ու­նե­ցել ՄԱԿ-ի փախս­տա­կան­նե­րի հար­ցե­րով բարձ­րա­գույն հանձ­նա­կա­տար Ան­տո­նիո Գուտ­յե­րե­սի հետ, քննարկ­վել են Բարձ­րա­գույն հանձ­նա­կա­տա­րի գրա­սեն­յա­կի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ուղ­ղութ­յուն­նե­րը եւ ծրագ­րե­րը:

Դես­պան Ազ­նա­վու­րը կա­րե­ւո­րել է Ադր­բե­ջա­նից բռնա­գաղթ­ված փախս­տա­կան­նե­րի բն­­ա­­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի խնդ­­րի լուծ­ման նպա­տա­կով 2011թ. Ե­րե­ւա­նում կազ­մա­կերպ­ված դո­նոր­նե­րի հա­մա­ժո­ղո­վին հանձ­նա­կա­տա­րի մաս­նակ­ցութ­յու­նը: Դես­պանն ընդգ­ծել է նաեւ այդ նա­խա­ձեռ­նութ­յու­նը շա­րու­նա­կե­լուն ուղ­ղ­­ված Հա­յաս­տա­նի հե­տա­գա ջան­քե­րին ա­ջակ­ցե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Հանձ­նա­կա­տար Գուտ­յե­րեսն էլ նշել է իր եւ գրա­սեն­յա­կի մշտա­կան ու­շադ­րութ­յունն ամ­բողջ աշ­խար­հում եւ, մաս­նա­վո­րա­պես, Հա­յաս­տա­նում փախս­տա­կան­­նե­րի ու ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձանց խնդիր­նե­րի լուծ­ման հար­ցում ու հաս­տա­տել է գրա­սե­ն­­յա­կի պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը՝ ա­ջակ­ցե­լու Հա­յաս­տա­նին փա­խս­­տա­կան­նե­րի հար­ցը վերջ­նա­կա­նա­պես լու­ծե­լուն ուղղ­ված նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րում:

Թուր­քա­կան զլմ-­ներն էլ հայտ­նել են, որ Թուր­քիա­յի ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տար, բա­նա­կի գե­նե­րալ Հայ­րի Քըվ­րը­քօղ­լուն ա­դր­­բե­ջա­նա­կան այ­ցից հե­տո, Բա­քու է ժա­մա­նել Ժան­դար­մե­րիա­յի հրա­մա­նա­տար, բա­նա­կի գե­նե­րալ Բե­քիր Քալ­յոն­ջուն:

Թուր­քիա­յի զի­ն­­ված ու­ժե­րի այս 2 բարձ­րաս­տի­ճան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ միմ­յանց հա­ջոր­դող այ­ցե­րը Ե­րե­ւա­նին Ան­կա­րա­յի հաս­ցե­ագ­րած ռազ­մա­կան ու­ղերձ են՝ կապ­ված վեր­ջին շրջա­նում հայ-ադր­բե­ջա­նա­կան շփման գծում գրանց­ված վեր­ջին բա­խում­նե­րի հետ, ո­րոնց հե­տե­ւան­քով եր­կու կող­մից էլ զոհ­եր են ե­ղել:

Ոչ վաղ անց­յա­լում, մեկ­նա­բա­նե­լով թուրք զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րի ադր­բե­ջա­նա­կան այ­ցե­րը, զլմ-­նե­րը դրանք ո­րա­կել էին որ­պես Ի­րա­նին Թուր­քիա­յի հաս­ցե­ա­գ­­րած հա­ղոր­դագ­րութ­յուն՝ նկա­­տի ու­նե­նա­լով վեր­ջին շրջա­նում ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան լար­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, սկայն վս­­տահ են՝ դրանք եւ՛ Հա­յաս­տա­նին եւ՛ Ի­­րա­նին ուղղ­ված «մե­սիջ­ներ» էին:

Ար­ցախ­յան խնդի­րը քննարկ­վել է նաեւ Ե­րե­ւա­նում՝ Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յա­նի եւ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Իռ­լան­դիա­յի Հան­րա­պե­տութ­յան փոխ­վար­չա­պետ, ար­տա­քին գոր­ծե­րի եւ ար­տա­քին ա­ռեւտ­րի նա­խա­րար Ի­մոն Գիլ­մո­րի հետ հան­դիպ­մա­նը:

Բարձր գնա­հա­տե­լով ԵԱՀԿ ջան­քե­րը ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղ­­յան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման գոր­ծում՝ Բա­կո Սա­­հակ­յանն ընդգ­ծել է, որ պետք է վե­րա­կան­գ­­նել ԵԱՀԿ Բու­դա­պեշ­տ­­յան գա­գա­թա­ժո­ղո­վում հաս­տա­տ­­ված բա­նակ­ցա­յին ձե­ւա­չա­փը՝ նշե­լով, որ ա­ռանց ԼՂՀ­ ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յան անհ­նար է հաս­նել հա­կա­մար­տութ­յան հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման:

Նա կր­­կին հա­ս­­տա­տել է պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տի հա­վա­տար­մու­թ­­յու­նը հա­կա­մար­տութ­յան խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը եւ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հին հրա­վի­րել է Ար­ցախ՝ տե­ղում երկ­րին եւ խնդիր­նե­րին ծա­­նո­թա­նա­լու նկա­տա­ռու­մով:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

«Լու­սանցք» թիվ 23 (244), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։