Հա­յաս­տա­նի հա­կաադր­բե­ջա­նա­կան լծակ­նե­րը.-

Վտանգ­ներ՝ ոչ միայն ա­րեւմտ­յան ու ռու­սաս­տան­յան, այ­լեւ՝ ի­րա­նա­կան ու վրա­ցա­կան, ան­գամ հա­մա­թուր­քա­կան եւ հա­մաիս­լա­մա­կան ճա­կատ­նե­րից…

 

Ադր­բե­ջա­նի նավ­թա­յին շա­հե­րը այ­լեւս ա­ռաջ­վա քա­ղա­քա­կան ու­ժը չու­նեն: Ար­դեն ա­վե­լի բա­ցա­հայտ է խոս­վում, որ նավ­թա­յին պա­­­շար­ներն էլ այն­քան շատ չեն, որ ռազ­մա-քա­ղա­քա­կան գե­րա­կա­յութ­յուն ձեռք բե­րեն: Ի­հար­կե, ո­րո­շա­կի պա­շար­ներ կան այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ինչն էլ դեռ շա­հարկ­ման տե­ղիք է տա­լիս:

Հատ­կա­պես Մեծ Բրի­տա­նիան է դեռ շա­հար­կում այդ խնդի­րը, չնա­­յած «Բրի­թիշ փեթ­րո­լիում»-ը կա­մաց-կա­մաց ճամպ­րու­կը հա­վա­­քում է Ադր­բե­ջա­նից: Իսկ ՆԱ­ԲՈւ­ԿՕ ծրագ­րի պար­տութ­յու­նը ան­գամ Ա­րեւ­մուտ­քում ադր­բե­ջա­նա­կան նավ­թի հար­ցը ա­պա­քա­ղա­քա­կա­նաց­րեց:

Կո­սո­վո­յի ան­կա­խութ­յան ճա­նա­չու­մը, բայց Ար­ցա­խի ան­կա­խու­թ­­յան մեր­ժու­մը հա­կա­հայ­կա­կան ա­­ռու­մով քիչ էր, հի­մա էլ Մեծ Բրի­տա­նիա­յի վար­չա­պե­տը հայ­տա­րա­­­րել է, թե պետք է հար­գենք Ֆոլ­կ­­լենդ­յան (Մալ­վին­յան) կղզի­նե­րի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­­­­­քը: Մի ան­գամ պա­տե­րազ­մե­լով Ար­գեն­տի­նա­յի հետ՝ Անգ­լիան չկա­րո­ղա­ցավ տի­րել այդ կղզի­նե­րին, հի­մա էլ ան­կա­խութ­յան հարց է բարձ­րաց­նում: Ինչ-որ կղզի­ներ էլ, փաս­տո­րեն, ի­րա­վունք ու­նեն ան­­­­կա­խա­նա­լու, բայց բնիկ հա­յե­րը ի­րենց բնիկ հայ­րե­նիք Ար­ցա­խ­­ում ի­րա­վունք չու­նե՞ն:

Կո­սո­վոն կա­րե­լի է զա­տել Սեր­­­բի­ա­յից, ո­րի պատ­մա­կան տա­րածքն է հան­դի­սա­նում, բայց Ար­ցա­խը չի՞ կա­րե­լի զա­տել Ադր­բե­ջա­նից, որ ար­հես­տա­կան պե­տու­թ­­յուն է ու զավ­թել է այդ բուն հայ­կա­կան տա­րած­քը: Սա ոչ թե եր­կա­­կի ստան­դարտ­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յուն է, այլ՝ ստոր քա­ղա­քա­կա­նութ­յուն՝ ստոր նպա­տակ­նե­րի հա­մար…

Հի­մա, երբ Լոն­դո­նը խո­սում է ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի կա­րե­ւ­­ո­­րութ­յան մա­սին, ա­ռա­վել ակն­հայտ է ե­րե­ւում, որ նման հայ­տա­րա­րութ­յուն­ներն ա­րվում են միայն ի­րենց հա­մար ցան­կա­լի ժա­մա­նա­­կա­հատ­ված­նե­րում: Մեծ Բրի­տա­­նիան եր­բեք նման հայ­տա­րա­րութ­յուն չի ա­րել ԼՂ­-ի հա­կա­մար­տութ­յան մա­սին, եւ այս­տեղ ա­ռաջ­նորդ­վել է ստոր քա­ղա­քա­կա­նութ­յան նավ­թա­յին շա­հե­րով:

Իսկ ՄԱԿ-ի կա­նո­նադ­րութ­յամբ, ինք­նո­րոշ­ման ի­րա­վունքն ի տար­բե­րութ­յուն տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան, ոչ միայն սկզբունք է, այ­լեւ նպա­տակ, ու ԼՂՀ ­հար­ցի­ն­ անդ­րա­դառ­նա­լիս պետք է հի­շել սա, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը եւս ի­­րա­վունք­ներ ու­նի:

Ա­րեւ­մուտ­քը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հաս­կա­ցել է, որ Կով­կա­սում ադր­բե­ջա­նա­կան նավ­թը չի կա­րող ե­ղա­նակ փո­խել եւ գու­ցե մտա­ծե­լա­կեր­պի փո­փո­խութ­յուն եւս լի­նի:

Կար­ծես Ռու­սա­ս­­տա­նում եւս սա սկսել են հաս­կա­նալ: Վեր­ջերս ան­գամ ռուս­նե­րը Կաս­պից ծո­­վում զո­րա­վար­ժութ­յուն­նե­ր­ ան­ց­­կաց­րե­ցին, ո­րը բո­լո­րը հա­­մա­րե­ցին Ադր­բե­ջա­նին ուղղ­ված նա­խա­զ­­գու­շա­ցում: Մոսկ­վան Կա­ս­­պից ծո­վում ցու­ցա­դ­­րեց իր ռազ­մա­կան հզո­րութ­յու­նը, ո­րը Կա­սպ­­յան ա­վա­զա­նի եր­կր­­նե­րին ուղ­ղ­­ված «մե­սիջ­ն» էր, բայց՝ ա­ռա­վե­լա­պես Ադր­բե­ջա­նին ուղղ­ված.- ա­սել է ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­գետ Զար­դուշտ Ա­լի­զա­դեն:

Այս­պես Ա­րեւ­մուտ­քին ու Ռու­սաս­տա­նին կա­րող է հե­տե­ւել մի եր­կիր, ո­րը հա­մա­թուր­քա­կան շր­­ջա­պա­տից է՝ Թուրք­մենս­տա­նը: Այս եր­կի­րը կար­ծես բա­ցա­հայտ  պատ­րաստ­վում է Ադր­բե­ջա­նի դեմ պա­տե­րազ­մի՝ Կաս­պից ծո­վում գտնվող նավ­թի պա­շար­նե­րով հա­րուստ Քյա­փազ հան­քա­վայ­րի պատ­ճա­ռով: «Հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու վե­րա­բեր­յալ եր­կու կող­մե­րի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը թույլ են տա­լիս վեր­ջին­նե­րիս պաշ­տո­նա­պես պա­տե­րազմ սկսել: Հա­վա­նա­բար, պա­­տե­րազ­մը, ո­րը խաչ կքա­­շի Տրանս­կասպ­յան

գա­զա­մու­ղի եվ­րո­պա­կան ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման վրա, տե­ղի չի ու­նե­նա, եւ կող­մե­րը միայն կակ­տի­վաց­նեն Կաս­պից ծո­վի հա­տա­կի սահ­մա­նա­զատ­ման վե­րա­­բեր­յալ բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Թուրք­մենս­տա­նի ա­ռա­վե­լութ­յունն այդ «տե­սա­կան պա­տե­րազ­մու­մ» այն է, որ նրա մայ­րա­քա­ղա­քը գտնվում է Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի հա­մար ան­հա­սա­նե­լի վայ­րում, այն դեպ­քում, երբ Կաս­պից ծո­վի ա­փին Բա­քուն կա­րող է դառ­նալ սահ­մա­նա­մերձ քա­ղաք, ե­թե ոչ շփման գի­ծ»,- նշել են ադր­բե­­ջա­նա­կան զլմ-­նե­րը:

«Չպետք է բա­ցա­ռել, որ Աշ­քա­բա­դի շուրջ տե­ղի ու­նե­ցող «խա­ղե­րի» սրու­մը «Եվ­րո­պա­յի հետ ա­ռե­րես­մա­ն» յու­րա­հա­տուկ տարր է: Կաս­պից ծո­վի վե­րա­բեր­յալ հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը ցույց կտան, թե որ­քան ի­րա­կան են եվ­րո­պա­կան ծրագ­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը նման բարդ տա­րա­ծաշր­ջա­նում: Հատ­կա­պես ե­թե ԵՄ-ն ­հե­տա­գա­յում նո­րից փոր­ձի հե­ռա­նալ քա­ղա­քա­կան բարդ խնդիր­նե­րից, ո­րոնք առ­կա են այս­տե­ղ»,- նշել է «Վեստ­նիկ Կավ­կա­զ»-ի եվ­րո­պա­կան գրա­սեն­յա­կի տնօ­րեն Օր­հան Սա­տա­րո­վը:

«Ադր­բե­ջան-Թուրք­մենս­տան տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը ակ­­տի­վա­ցել են Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան զո­րա­վար­ժութ­յուն­նե­րին զու­գա­հեռ: Հի­մա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ իմ­պե­րա­լիս­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը թաքն­վում է հա­կաա­հա­բեկ­չա­կան եւ հա­կա­դի­վեր­սիոն քա­­ղա­քա­կա­նութ­յան հե­տե­ւում: Մոսկ­վան ռա­զ­­մա­կան օգ­նութ­յուն է ցու­ցա­բե­րում Կաս­պից ծո­վում, եւ սա ու­ղերձ է ա­վա­զա­նի բո­լոր պե­տութ­յուն­նե­րին: Բո­լոր պե­տութ­յուն­ներն այն գնա­հա­տում են ի­րա­կան ու­ժեղ պե­տութ­յան կող­մից որ­պես հա­ղոր­դագ­րութ­յուն: Իսկ Ադր­բե­ջա­նի հա­մար դա լուրջ նա­­խազ­գու­շա­ցում է»,- գրում են ադր­բե­ջան­ցի վեր­լու­ծա­բան­նե­րը:

Հի­շեց­նենք, որ Թուրք­մենս­տա­նի ԱԳՆ-ն ­բո­ղո­քի նո­տա էր հղել Ադր­բե­ջա­նին՝ Կաս­պից ծո­վում «սահ­մա­նա­պահ զոր­քե­րի կող­մից ա­ն­­օ­րի­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ» ի­րա­կա­նաց­նե­լու վե­րա­բեր­յալ:

Այս ա­մե­նին զու­գա­հեռ խո­րա­նում է ադր­բե­ջա­նա-ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը, ո­րը երկ­կող­մա­նի տա­րած­քա­յին պա­հան­ջա­տի­րութ­յան է վե­րա­ծում ու պա­տե­րազ­մի հե­ռան­կար ու­նի:

Սա էլ հա­մա­թուր­քա­կան պա­ռակտ­մա­նը կա­րող է ա­վե­լաց­նել հա­մաիս­լա­մա­կան պա­ռակ­տու­մը, ե­թե ի­րա­­նա­կան կող­մը ակ­տի­վա­նա «Իս­լա­մա­կան կոն­ֆե­րանս»-ում:

Վրաս­տա­նի հետ եւս մանր-մունր տա­րա­ձայ­նութ­յուն­ներ կան, որ քա­ղա­քա­կան ա­ռու­մով կա­րող են ծա­վալ­վել:

Իսկ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վա­ղուց ան­հանգս­տաց­նում են շա­տե­րին, տա­րա­ծաշր­ջա­նում շա­հեր հե­տա­պն­­դող երկր­նե­րին: Վեր­ջին շա­բաթ­նե­րին Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ ռազ­մա­կան լար­վա­ծութ­յու­նը մե­ծա­ցել է, ին­չի առն­չութ­յամբ Ա­րեւ­մուտքն ու Ռու­սա­ս­­տա­նը ար­դեն ար­տա­հայտ­վել են:

Ան­գամ Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի Բրի­­­տա­նիան ներ­կա­յաց­նող պա­­­տ­­գա­մա­վոր Չարլզ Թոն­նո­քն­ է կոչ է ա­րել ԵՄ-ին՝ քայ­լեր ձեռ­­նար­կել ի­րա­վի­ճա­կը շտ­­կե­­լու ուղ­ղութ­յամբ. «Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան գծով կո­մի­տեի կող­մից գրե­թե անն­կատ մնա­ցին վեր­ջին 2 ամ­սում տե­ղի ու­նե­ցած՝ ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան սահ­մա­նում դի­պու­կա­հար­նե­րի հետ կապ­ված մի­ջա­դե­պե­րը»:

 

Ար­ման Դավթ­յան

 

* * *

 

Փախս­տա­կան­նե­րը եւ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը

 

Հու­նի­սի 20-ին՝ Փախս­տա­կա­նի մի­ջազ­գա­յին օ­րը, «Փախս­տա­կան­նե­րը եւ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը» քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան ցան­ցը հայ­տա­րա­րել է, որ ա­շ­­խար­հի տար­բեր երկր­նե­րի կա­ռա­վա­րու­թ­­յուն­ներն ու մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը խո­սում են այն մա­սին, թե «որ­քան է ա­վե­լա­ցել փախս­տա­կան­նե­րի թիվն աշ­խար­հում եւ ով՝ որ­քան եւ ինչ ո­­րա­կի օգ­նութ­յուն է տրա­մադ­րել ու տրա­մադ­րե­լու ի­րենց հայ­րե­նի օ­ջախ­նե­րը ստի­պո­ղա­բար լքած թշվա­ռա­կան­նե­րին»: Նույ­նը կլի­նի նաեւ այս տա­րի եւ չի բա­ցառ­վում, որ ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը, ՀՀ­-ում ՄԱԿ-ի փախս­տա­կան­նե­րի հար­ցե­րով գե­րա­գույն հանձ­նա­կա­տա­րի ներ­կա­յա­ցուց­չի գրա­սեն­յա­կը հան­դես կգան հաշ­վե­տու հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով ու կպա­տ­­մեն, թե որ­քան շատ բան է ար­վում ՀՀ­-ում ա­պաս­տա­նած փա­­խս­­տա­կան­նե­րի հա­մար: Չհա­վա­տաք այդ տո­նա­կան զե­կույց­նե­րին, հրեշ­տա­կի թ­­ե­ւեր ա­ռած, բայց փախս­տա­կան­նե­րի բա­րո­յա­կան, նյու­թա­կան ու քա­ղա­­քա­կան կոր­ծան­ման դու­ռը բաց պա­հող այդ մարդ­կանց: Ի­րա­կա­նութ­յունն այն է, որ 1988-1992թթ. Ադր­բե­ջա­նում հա­յութ­յան հան­դեպ նա­խա­­ձեռ­նած էթ­նիկ զտում­նե­րի եւ ցե­ղաս­պա­նութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հե­տե­ւան­քով փա­խս­­տա­կան դար­ձած ա­վե­լի քան 0.5 մ­լն մեր հայ­րե­նա­­կից­նե­րի ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նող տե­ղա­կան եւ մի­ջազ­գա­յին տա­րա­տե­սակ չի­նով­նիկ­նե­րը փոր­ձում են ադր­բե­ջա­նա­հայ փախս­տա­կան­նե­րի խն­­դի­րը լուծ­ված ներ­կա­յաց­նել, փոր­ձում են ցույց տալ, թե ինչ­պի­սի արդ­յու­նա­վե­տութ­յամբ է ըն­թա­նում նրանց «ին­տեգր­ման» գոր­ծըն­թա­ցը ՀՀ­-ում:

 

«Լու­սանցք» թիվ 23 (244), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում
 

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։