Հայերը չպե՜տք է լինեն համաթուրքական վտանգների կույր դիտորդներ

 
 
 
Թուրքական նեո-օսմանիզմը, նեո-պանթուրքիզմը եւ նեո-իսլամիզմը տարածաշրջանում

Հայ Արիական Միաբանությունը բազմիցս ահազանգել է տարածաշրջանում նեո-օսմանիզմի եւ նեո-պանթուրքիզմի վտանգների մասին: Համաշխարհային ներկա աշխարհա-քաղաքական բեւեռները վստահաբար նկատում են նորացված թուրքական ծավալապաշտական այս քաղաքական խաղերը, բայց, ըստ երեւույթին, կարծում են, թե դա նորից կծառայեցնեն իրենց գերնպատակներին: Սակայն համաթուրքական ծավալումներն այսօր չեն կարող 1900-ականների զարգացումներն ունենալ, ինչը թույլ կտա Եվրոպային, Միացյալ Նահանգներին ու Ռուսաստանին՝ սեփական ռազմա-քաղաքական խաղերը պարտադրել Անկարային: Իրավիճակն այլեւս նույնը չէ:

1. Թուրքիան իր զավթած տարածքով (779,5 հազ կմ2) եւ ավելի քան 70 մլն. բնակչությամբ՝ քիչ թե շատ կայացած պետություն է, որ ունի նաեւ ՆԱՏՕ-ական վարժանքներ անցած զինուժ եւ այլ ռազմա-տնտեսական կարողություններ:

2. Անկարան դեռ կարողանում է շահարկել «1 ազգ – 6 պետություն» համաթուրքական տեսությունը` իր ծավալապաշտական ծրագրերում որոշակի ներառելով նաեւ Ադրբեջանին (68 հազ. կմ2 (նախկին 86,6 հազ. կմ2  բռնազավթված տարածքների մոտ 18 հազ. կմ2 հայկական տարածքները Արցախի հետ միասին ազատագրված են արդեն)), Ղազախստանին (2.724,9 հազ. կմ2), Ուզբեկստանին (447,4 հազ. կմ2), Թուրքմենստանին (488,1 հազ կմ2) եւ Ղրղըզստանին  (199,9 հազ. կմ2), ընդհանուր առմամբ՝ ավելի քան 70 մլն. բնակչությամբ եւս:

Սա գործուն մարմին դառնալու դեպքում այլեւս անվերահսկելի կդառնա: Իսկ եթե համաթուրքական վտանգը որպես առօրյա քայլի մեր իրականության հետ, ապա համաթուրքական ճակատում կհայտնվեն Ռուսաստանի Դաշնության Թաթարստանից դեպի Սախա-Յակուտիա եւ դեպի Ալթայներ՝ արեւելյան ու հարավային ուղղությունների հսկայական տարածքներ ու բազմամիլիոն բնակչություն:

Այս վտանգը կարող է ծավալվել նաեւ Չինաստանի Ույղուրական ընդգրկուն տարածքներում նույնպես, եւ դեպի Եվրոպա՝ Հունաստանի (հունաբնակ Կիպրոսն արդեն մասնատված է), Բուլղարիայի ու նախկին Հարավսլավիայի անկախացած պետությունների տարածքներում, որտեղ առկա է մեծաթիվ թուրքական բնակչություն: Հատկապես Բոսնիա-Հերցեգովինան Անկարայի հետաքրքրությունների առաջնային փաթեթում է: Այս ամենին կգումարվի նաեւ մեծաքանակ թուրքական բնակչությունը Եվրոպայում, Ասիայում (հատկապես՝ Արաբական երկրներում ու Իրանում) եւ Ամերիկայում: Այդ վտանգներն արդեն զգում են Ֆրանսիան ու Գերմանիան:

Ավելի քան 100 տարի առաջ հայությունն իր մարմնի վրա զգաց օսմանական եւ համաթուրքական գազանի արնախում գործելակերպը եւ կորցրեց Հայաստան-հայրենիքի մեծ մասը, որն այնուհետ ձեւակերպվեց որպես Արեւմտյան Հայաստան: Համաշխարհային աշխարհա-քաղաքական բեւեռները այն ժամանակ էլ նույն ուժերն էին ու իրենց նույն գերնպատակներն էին հետապնդում, եւ հայությունն իր հայրենիքի հետ միասին դրվեց համաշխարհային հանրություն կոչվածի (այսօր այն միջազգային հանրություն է հորջորջվում) զոհասեղանին, որ թուրքերի ունեցած մարդակեր զոհասեղանից ոչ մի բանով չէր տարբերվում… Ահա թե ինչու հատկապես հայությունը պետք է զգուշանա նեո-օսմանական եւ նեո-համաթուրքական ծավալումներից եւ ամբողջապես չվստահի համաշխարհային ներկա աշխարհա-քաղաքական բեւեռներից եւ ոչ մեկին:

Անկարան զուգահեռաբար խաղարկում է նաեւ համա-իսլամական գործոնը, եւ սա նույնպես վտանգաշատ է: Նպատակայնորեն մրցակցելով Իսրայելի հետ՝ Թուրքիան կարողացավ ամրապնդել դիրքերը համաարաբական եւ համաիսլամական աշխարհներում: Եվ եթե ժամանակին իսլամական ծայրահեղականներն էին փորձում ստեղծել Հյուսիսային Կովկասի՝ ՙծովից ծով՚ իսլամական միացյալ մի պետությունը (Դաղստան, Չեչնիա, Ինգուշիա, Հյուսիսային Օսիա, Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաեւո-Չերքեզիա, Ադըղեյ եւ Աբխազիա), ապա այժմ թուրքերն են դա շահարկում: Եվ առաջին քայլը արդեն սկսել են Վրաստանից: Անկարան համոզված է, որ կարող է Մոսկվայի օրինակով (Աբխազիա եւ Հարավային Օսիա) Թբիլիսիի տիրապետությունից անջատել Աջարիան, որտեղ ապրում են իսլամի մեծաթիվ հետեւորդներ: Աջարիայի հարեւան՝ հայկական ու հայաբնակ, բայց վրացականացված Ջավախքի տարածքում Թուրքիան եւս քայլեր է ձեռնարկել, հատկապես տնտեսապես այս շրջանը գրավելու ուղղությամբ: Իսկ Աջարիայի զավթումը թույլ կտա մի Փոթի քաղաք եւս հաղթահարել ու հասնել Աբխազիա, որը Հյուսիսային Կովկասի իսլամական միացյալ մի պետության հիմնաքարը կդառնա: Իսկ քրիստոնեական Եվրոպայում այդ հիմնաքարն արդեն դրվել է իսլամական Ալբանիայի, Բոսնիա- Հերցեգովինայի եւ վերջերս Սերբիայից խլված Կոսովոյի առկայությամբ:

Եթե այս ամենին ավելացվեն նաեւ Թուրքիայի ախորժակը Իրաքի եւ Սիրիայի տարածքների նկատմամբ եւ Ադրբեջանի ծավալապ
աշտական նկրտումները (պանադրբեջանիզմ) հայկական եւ իրանական տարածքների հանդեպ, ապա միջազգային կոչված հանրությունը կամ իսկապես կուրացել է թուրքատիպ արնախում գազանին եվրաչափանիշների մեջ ներգրավելու մոլուցքից եւ գնում է են ինքնակործանման, կամ՝ պատրաստվում է նոր զոհասեղան բացել, որից մենք՝ հայերս պետք է առավելապես զգուշանանք, զգոնանաք եւ ենթադրյալ զոհից գործուն զոհաբերողի կեցվածք որդեգրենք: Իսկ նույն Եվրոպայում, Միացյալ Նահանգներում ու Ռուսաստանում կան այնպիսի ուժեր, որոնք հասկանում են գորշ գայլերի ոհմակային տրամաբանությունը ու կարող են համատեղել քայլերն ու ջանքները: Այսպիսի ուժեր կան նաեւ Իրանում ու տարածաշրջանի Արաբական երկրներում:

Իսկ Վրաստանը, այսպես թե այնպես արհեստածին պետություն է, եւ կբաժանվի  ժամանակի ընթացքում: Ուստի այս հարեւանին վստահելն ու աջակցելը չի կարող հայանպաստ լինել, հատկապես, որ վրացիները մեր դժվար պահերին մշտապես հարվածել են մեզ թիկունքից ու այդպես տիրել են մեր հայրենիքի որոշ հատվածների: Այսօր էլ Վրաստանը եղբայրական է համարում ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային ու Ադրբեջանին: Իսկ հիմա՝ ահաբեկված Աջարիայի կորստի հնարավորությունից, ահազանգել է Վաշինգտոնին եւ հաստատ այլ եղբայրական կողմնորոշում կորդեգրի:

Բայց մենք՝ հայերս, պետք է Թուրքիա-Վրաստան հակամարտությունն այլեւս օգտագործենք հայոց հայրենիքի մի մասը հանդիսացող Ջավախքը Հայաստանին վերամիավորելու համար, կամ՝ տարածաշրջանում շահեր հետապնդելով որեւէ գերտերության (ասենք՝ Ռուսաստանի) հետ Ջավախք-Աջարիա համադաշնությամբ անկախ միավորում ստեղծելու հեռանկարը քննարկենք: Նույնը կարելի է քննարկել նաեւ հայկական Նախիջեւանի առումով՝ Ադրբեջան-Իրան հակամարտության ընթացքում: Իսկ Անկարայի նեո-օսմանական եւ նեո-պանթուրքիստական, ինչպեսեւ՝ նեո-իսլամական ծրագրերի դեմն առնելու միակ արդյունավետ միջոցը հայկական գործոնի հզորացումն է տարածաշրջանում, Թուրքիայի դեպքում՝ Արեւմտյան Հայաստանի վերամիավորումը Արեւելյան Հայաստանի հետ:

Այլապես սողոսկող գորշգայլային կեցությունն ու անդադար արյունահեղությունը կդառնան համաշխարհային առօրյա: Եթե Եվրոպայում դեռ կարծում են, թե «դասական քաղաքականության» ձեւակերպմամբ Հայաստանը Ֆրանսիայի «եվրաազդեցության տարածք» է, Վրաստանը՝ Գերմանիայի, իսկ Ադրբեջանը՝ Մեծ Բրիտանիայի, ապա հաստատ սխալվում են: Իսկ եթե Վաշինգտոնում ու Մոսկվայում էլ դեռ կարծում են, որ Կովկասի բոլոր պետություններն էլ իրենցն են կամ՝ կդառնան իրենցը, դարձյալ սխալվում են: Անգամ չլուծված հակամարտությունների չլուծման տանող քաղաքականություն-շահարկումն էլ չի կարող դրան նպաստել:

Միակ ռազմա-քաղաքական դաշինքը, որը կարող է դիմակայել նեո-օսմանական, նեո-պանթուրքիստական եւ նեո-իսլամական ծրագրերին, դա տարածաշրջանի բնիկ ազգերի համա-արիական դաշինքն է, որ կարող է պաշտպանել ոչ միայն տարածաշրջանի բնիկների, այլեւ Եվրոպայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի շահերը, այս աշխարհա-քաղաքական բեւեռներին զերծ պահելով սպասվող վտանգներից ու արյունահեղություններից: Հայկական լեռնաշխարհում խաչվում են բոլոր մայրցամաքների բոլոր պետությունների ու ազգերի շահերը, եւ միայն Հայկական բարձրավանդակի բնիկ-հայը կհոգա տարածաշրջանի խաղաղության ու համաշխարհային համագործակցության մասին, առանց հետին նպատակների ու կործանարար քայլերի: Պատմությունը անհերքելի փաստեր ունի եւ պարզապես նկատել է պետք, որ տարածաշրջանի խաղաղությունը վերացել է հենց հայոց հզոր թագավորության անկումից անմիջապես հետո, երբ օտար ու վայրագ ներխուժումներից Հայկական լեռնաշխարհում հայերի կառավարմանը վերջ դրվեց:

 

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

26.06.2012թ. – Երեւան

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։