«Օդնոկլասնիկ»-ը բանսարկության ԿԳԲ-ական սոցցանց է

Վելիկոռուսական մեծապետականությունը մի՜ քողարկեք հայ-արիներին փնովելովՀայ Արիական Միաբանության լրատվական ծառայությունը իր վրդովմունքն է հայտնում «Օդնոկլասնիկի» սոցցանցի պատասխանատուների անպատասխանատու վերաբերմունքի եւ ԿԳԲ-ական գործելաոճի համար:

Ավելի քան 1 տարի առաջ ՀԱՄ լրատվական կենտրոնը «Օդնոկլասնիկի» սոցցանցում բացել էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի անունով էջ, որտեղ տեղադրված են եղել միայն ՀԱՄ առաջնորդի անձնական ու գործնական նկարները, հայ-արիների խորհրդանշաները, քարտեզներ, ինչպեսեւ՝ Հայ Աստվածների, Հայաստանի բնության, հերոսների ու հուշարձանների պատկերներ:

Որեւէ գաղափարախոսական գրագրություն կամ նյութերի տեղադրում ՀԱՄ առաջնորդի կամ կայքէջի պատասխանատուների կողմից չի կատարվել Արմեն Ավետիսյանի «Օդնոկլասնիկի» կայքէջում եւ զարմանալի է այս սոցցանցի նման սանձարձակ վերաբերմունքը եւ պատճառաբանությունը:

Մի քանի անգամ վերոնշյալ կայքէջը անջատել-միացնելուց հետո (բողոքները եղան մեր կողմից), այժմ այս ռուսաստանյան սոցցանցի պատասխանատուները ԿԳԲ-ական մեթոդներով՝ ստոր բանսարկությամբ փակեցին ՀԱՄ առաջնորդի կայքէջը՝ հայտնելով, թե իրենց կանոններով արգելվում է սոցիալական, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամության եւ պատերազմի քարոզը եւ նման անհեթեթություններ, որպիսիք երբեւիցե չեն արծարծվել ՀԱՄ առաջնորդի կամ նրա կայքէջի պատասխանատուների կողմից:

Ընդհակառակը՝ շատ ադրբեջանցիներ, թուրքեր եւ այլազգիներ միշտ փորձել են վիրավորական տողեր թողնել ՀԱՄ առաջնորդի կայքէջում, որոնք միշտ արհամարհվել են ու մաքրվել: Եվ հիշեցնենք «Օդնոկլասնիկի» պատասխանատուներին, որ բացի իրենց թվարկած եւ մեզ վերագրված անհեթեթություններից, որոնք հենց իրենց կողմից են քարոզվում ծածուկ ու նպատակայնորեն, այսինքն՝ պատվիրված (եւ դրանք էլ պատվիրել են մեր կայքէջի փակումը), քարոզվում են նաեւ պոռնկություն, անբարո այլ մերժելի երեւույթներ եւ այլն:

ՀԱՄ լրատվական կենտրոնը զարմացած ու զայրացած է ռուսաստանյան այս սոցցանցի նման գործելաոճից եւ իր բողոքն է հայտնում այդ առիթով՝ կոչ անելով բոլոր հայ-արիականներին ու մեր հետեւորդներին՝ բոյկոտել «Օդնոկլասնիկի» սոցցանցը:

Ինչ մնում է «սոցիալական, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամության եւ պատերազմի քարոզը եւ նման անհեթեթություններ…» ձեւակերպումներին, ապա պետք է հիշեցնենք, որ Հայաստանում նման բան չկա, իսկ Հայ Արիական Միաբանությունը ունի սեփական կայք (www.hayary.org), որտեղ հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով հայ ազգային գաղափարներ, հավատ ու պատմություն է քարոզում, ինչպեսեւ՝ ներկայացնում է հայության եւ Հայաստանի առօրյան, միջազգային խնդիրները:

Իսկ ահա Հայաստանում եւ այլուր Ռուսաստանը իր մեծապետական կարգերն է փորձում հաստատել, ռուսաց լեզվի իրավունքները անկախ երկրների պետական լեզվի կարգավիճակին հասցնել եւ այլ նման բաներ: Եվ Ռուսաստանում նացիզմն ու հիտլերիզմը, ֆաշիզմն ու ռասիզմը, շովինիզմն ու վելիկոռուսիզմը խեղդում են այլազգիներին, իհարկե դա գաղտնի իրագործելով սքինհեդական կամ ազգայնամոլական խեղկատակների միջոցով:

Եվ կարիք չկա մեզ մեղադրել մի բանում, որը գոյություն չունի մեզ եւ ընդհանրապես Հայաստանի համար, բայց Ռուսաստանի ու մեծապետական այլ երկրների գոյատեւման միակ միջոցն է:

Հ.Գ. – ի դեպ, մեր ուշադրությունը անմիջապես գրավեց մի հանգամանք. այն է՝ սոցցանցի «գաղափարական» պատասխանները տալիս է տեխնիկական աջակցության ծառայությունը: ՀԱՄ-ը գործում է մի շարք հայտնի սոցցանցերում, անգամ հոդվածներով եւ առ այսօր որեւէ խնդիր չի ծագել:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

29.06.2012թ.

———- Forwarded message ———-

From: <support@odnoklassniki.ru>
Уважаемый пользователь!
Пользователю запрещается 6.3. осуществлять пропаганду или агитацию, возбуждающую социальную, расовую, национальную или религиозную ненависть и вражду, пропаганду войны, социального, расового, национального, религиозного или языкового превосходства;
P.S. Во избежание дополнительных вопросов, пожалуйста, не стирайте историю переписки в конце письма.
С уважением,
Виктория
Служба поддержки пользователей Одноклассники
===========================================================

Ваше письмо: И в чем конкретно выражается это нарушение???
Какое нибудь конкретное выражение или ссылки?

2012/6/25 <support@odnoklassniki.ru>
> Уважаемый пользователь!
>> Ваш профиль заблокирован
за нарушение регламента сайта (п.6.3), поэтому
> профиль восстановлению не подлежит.
>> P.S. Во избежание дополнительных вопросов, пожалуйста, не стирайте историю
> переписки в конце письма.
>> С уважением,
>> Рената
> Служба технической поддержки

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։