Պատ­մութ­յան մութ ծալ­քե­րից՝ ա­ռանց գրաքն­նութ­յան – Հ­ակ­ամ­արտություն (3-րդ մաս)

Հայ-Ա­րի­քի ա­րեւ­ա­­պաշ­տա­կան աշ­խար­հը տի­րա­ցավ հռո­մեա­կան կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հի բո­լո՛ր ­զի­նան­շան­նե­րին

 

Սկիզ­բը՝ թիվ 22, 23-ում

Մեր տա­րա­ծաշր­ջա­նի դա­վա­նա­բա­նա­կան եւ գա­ղա­փա­րա­կան ան­ցում­նե­րի խո­սուն վկան է ա­րեւ­մուտք-ա­րե­ւել­քի սահ­մա­նա­յին քա­ղաք հա­մար­վող Դու­րա-Եվ­րո­պո­սը (Dura-Europos): «Դու­րա» տեր­մի­նը ա­րա­մեե­րեն բա­ցատ­րվում է որ­պես ամ­րոց, սա­կայն այն ու­նի ա­վե­լի հաս­կա­նա­լի պարզ բա­ցատ­րութ­յուն՝ «դու­ռ»: Dura-Europos քա­ղա­քում ա­րե­ւա­պաշ­տա­կան, լուս­նա­պաշ­տա­կան, կրա­կա­պաշ­տա­կան տա­ճար­նե­րը  կողք կող­քի էին, այս­տեղ ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փար­նե­րը ստ­­ա­­նում էին սխալ ո­րակ­ներ, աս­վա­ծի լա­վա­գույն դրսե­ւո­րումն էր հե­լ­­լե­նա­կան ձե­ւով Միհ­րին ներ­կա­­յաց­նե­լը: Մեր տա­րա­ծաշր­ջա­նում հել­լե­նա­կան կրա­կա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ճնշում­նե­րի ներ­քո ա­րե­ւա­պաշ­տութ­յու­նը ներ­կա­յաց­նող Ա­հու­րա­մազ­դա­յի ուս­մուն­քը ան­կում ապ­րեց:

Նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նում թա­­գի հա­մար սկսե­ցին պայ­քա­րել Սե­լեւկ­յան­նե­րը եւ Հռո­մը: Պա­յ­­քա­րը հիմ­նա­կա­նում ըն­թա­նում էր Փոքր Ա­սիա­յում: Այս ի­րա­վի­ճա­կում Ան­տիո­քոս III Մե­ծը Հա­յոց աշ­խար­հի ստրա­տե­գոս է նշա­նա­կում Եր­վան­դու­նի­նե­րից սեր­վող Ար­տա­շե­սին: Կա­րո՞ղ­ էր արդ­յոք Ան­­տիո­քոս III Մե­ծը ի­մա­նալ այն մա­սին, որ Ար­տա­շե­սը թա­գա­կիր Եր­վան­դու­նի­նե­րի տան ժա­ռան­գորդն է: Վստա­հա­բար կա­րող ենք ա­սել՝ ա­յո, ան­շուշտ պետք է ի­մա­նար եւ, ի­մա­նա­լով հան­դերձ, մ.թ.ա. 200թ. Ար­տա­շե­սին է հանձ­նել hա­յոց հո­ղե­րի կա­ռա­վա­րու­մը՝ հա­մոզ­ված լի­նե­լով, որ Ար­տա­շե­սը պայ­քա­րե­լու է Հռո­մի դեմ: Սա­կայն Ան­տիո­քո­սը չէր կա­րող են­թադ­րել, որ Կար­­թա­գեն–Հ­ռոմ-Ան­տիոք-Հայք քա­ռա­կողմ հա­կա­մար­տութ­յու­նից պարտ­վող դուրս կգա սկզ­­բից Կար­­թա­գե­նը (Հա­նիբ­բա­լը պարտ­վեց Հռո­մին Զա­մեի ճա­կա­տա­մար­­տում ) եւ Ան­տիո­քը:

Ան­տիոք-Հռոմ-Հայք. այս 3 կող­մե­րի հա­մար հան­գու­ցա­լու­ծում ե­ղավ մ.թ.ա. 190թ. Մագ­նե­­սիա­յի ճա­կա­տա­մար­տը, Հռո­մը հաղ­թեց Ան­տիո­քին եւ վերջ­նա­կա­նա­պես դար­ձավ Մի­ջերկ­րա­կան ծո­վի հզո­րա­գույն տե­րութ­յու­նը եւ հնա­րա­վո­րութ­յուն ստա­ցավ Փոքր Ա­սիա մտնել՝ ան­մի­ջա­պես հաղ­թա­հա­րե­լով միայն Դար­դա­նե­լի նե­ղու­ցը: Սե­լեւկ­յան­նե­րի պար­տութ­յու­նը հնա­­րա­վո­րութ­յուն տվեց հա­յոց կող­մին մ.թ.ա. 189թ. կր­­կին Հայ­քի մեծ մա­սի վրա վե­րա­կանգ­նել հա­յոց ի­րա­վուն­քը, հա­յոց գա­հա­կալ եւ օ­րի­նա­կան տեր հան­դես ե­կավ Եր­վան­դու­նի­նե­րի տոհ­մից սեր­ված Զա­րե­հի որ­դի Ար­տա­շե­սը: Նա պատ­մութ­յան մեջ հաս­տատ­վեց որ­­պես Ար­տա­շես I-ին:

Մեր պատ­մութ­յան մեջ բա­վա­կա­նին խե­ղաթ­յուր­ված են ներ­կա­յաց­ված Եր­վանդ Վեր­ջի­նի եւ Ար­տա­շես I-ի­նի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Այն, ինչ մենք գի­տենք, ներ­կա­յաց­ված է որ­պես կող­մե­րի մի­ջեւ ծա­վալ­ված գա­հա­կա­լա­կան­պայ­քար, ին­չը սխալ է հիմ­նո­վին, ան­տես­ված են գա­հա­կա­լի եւ գա­հի թեկ­նա­ծո­ւի ի­րա­վունք­նե­րը, ո­րոնք պայ­մա­նա­վոր­ված էին ա­րե­ւ­­ա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ, այ­սինքն, գա­հը եւ կա­ռա­վա­րե­լու ի­րա­վուն­քը անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում փո­խանց­վում էր ինք­նա­կամ, ո­րով եւ պետք է ա­ռաջ­նորդ­վեին կող­մե­րը: Սա­­կայն, ըն­դուն­ված է ներ­կա­յաց­նել, որ Ար­տա­շես I-ի­նը խլել է գա­հը Եր­վանդ Վեր­ջի­նից: Դա այդ­պես չէ, քա­նի որ ուղ­ղա­կիո­րեն հա­կա­սում է ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­­­­­­խո­սութ­յան ա­ռանց­քա­յին դրույ­թին, այն է՝ թա­գը փո­խանց­վում է կա­մո­վին՝ ա­ռանց ճնշման: Մեր պատ­­մութ­յան մեջ ան­հաս­կա­նա­լիո­րեն սղվել է Ար­տա­շե­սի պատ­կա­նե­լութ­յու­նը թա­գա­կիր եւ վի­շա­պա­սանձ Եր­վան­դու­նի­նե­րի տո­հ­­մին, պատ­կա­նե­լութ­յան վե­րա­կան­գ­­նու­մը խիստ կա­րե­ւոր է, քա­նի որ այդ պատ­կա­նե­լութ­յամբ է հիմ­նա­վոր­վում նրա թա­գա­կիր լի­նե­լու ի­րա­վուն­քը, ո­րը նաեւ հար­կա­վոր էր պաշտ­պա­նել, ինչն էլ փայ­լուն ի­րա­կա­նաց­րեց Ար­տա­շե­սը: Իսկ Ար­գա­մի խնդի­րը հար­կա­վոր է դի­տար­կել միայն դի­ցա­բա­նութ­յան են­թա­տեքս­տում, ո­րը նշա­նա­կում է. Վի­շապ Ար­գա­մը սանձ­ված է Վի­շա­պա­սանձ Ար­տա­շե­սի կող­մից, եւ Վի­շապ Ար­գա­մը պետք է ծա­ռա­յի եւ կա­տա­րի իր դի­ցա­կան պար­տա­վո­րութ­յու­նը հա­յոց գա­հի նկա­տ­­մամբ:

Հու­նա­կան պատ­մագ­րութ­յու­նը Ար­տա­շես I-ի­նի գլխա­վո­րած Հայ­քը հա­մա­րում է Աստ­վա­ծաշն­չի Դա­նիե­լի մար­գա­րեութ­յու­նում հի­շա­տակ­ված ե­րեք «եղջ­յու­ր»-թա­գա­վո­րութ­յուն­նե­րից մե­կը, այ­սինքն՝ Ա­րե­ւա­պաշ­­տա­կան Հա­մա­դաշ­նութ­յան լու­ծա­րու­մից հե­տո հա­յոց կող­մը նո­րից հան­դես է գա­­լիս որ­պես թա­գա­կիր:

Ըն­դուն­ված է այն տե­սա­կե­տը, որ Ար­տա­շե­սը I-ի­նը հել­լե­նա­կան մշա­կույ­թի կրող է, հիմ­նա­վոր­վում է սույն փաս­տը հու­նա­կան հե­ղի­նակ­նե­րի թա­տե­րա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի կա­տար­մամբ Ար­տա­շա­տում: Մեզ հա­սած Ար­տա­­շես I-ի­նի թո­ղած ժա­­ռան­գութ­յու­նից դա­վա­նա­բա­նա­կան եւ ի­րա­վուն­քի տե­սա­կե­տից բա­վա­կա­նին հե­տաքր­քիր են սահ­մա­նա­քա­րե­րը: Պատ­մագ­րութ­յան մեջ ըն­դուն­ված է տե­սա­կետ, որ այն գրված է ա­րա­մեա­կան լեզ­վով: Կա­տա­րենք ճշտում.- ար­ձա­նագ­րութ­յու­նը հա­յե­րեն է, բայց գրված է ա­րա­մեա­կան գրով: Սահ­մա­նա­քա­րե­րի փաս­տը բա­վա­կա­նին խո­սուն է եւ թույլ է տա­լիս մեզ հաս­կա­նալ ի­րա­վուն­քի եւ մշա­կույ­թի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ար­տա­շես I-ի­նի մոտ:

Ար­տա­շե­սը I-ի­նը իր թա­գակ­րի ի­րա­վուն­քը ներ­կա­յաց­նում է տա­րա­ծաշր­ջա­նի հնա­գույն գրա­յին հա­մա­կա­գե­րից մե­կի մի­ջո­ցով, ո­րը այ­սօր ըն­դուն­ված է ան­վա­նել «ա­րա­մեա­կան կամ սա­րա­ցա­նի»: Սա հաս­տա­տում է, որ Ար­տա­շե­ս I-ի­նը ար­տա­քին աշ­խար­հի հա­մար իր սահ­ման­նե­րը­ ներ­կա­յաց­նում է մի գրա­յին հա­մա­կար­գի մի­ջո­ցով, ո­րի օգ­տա­գոր­ծու­մը ար­դեն գե­րա­կա ի­րա­վունք էր, ո­րը եւ բա­ցա­հայ­տում է Ար­տա­շես I-ի­նի վե­րա­բեր­մուն­քը հել­լե­նա­կան քա­ղա­քա­կան մշա­կույ­թի նկատ­մա­մբ: Ար­տա­շես I-ի­նի գե­րա­կա ի­րա­վուն­քի հա­ջորդ դրսե­ւո­րումն էր Հան­նի­բա­լի ան­ցու­մը Հայք, պար­տ­­ված Ան­տիո­քից: Հան­նի­բա­լի խորհր­դով Ե­րասխ եւ Մե­ծա­մոր գե­տե­րի ջրկի­ցում Ար­տա­շե­սը I-ի­նը կա­ռու­ցում է մի նոր մայ­րա­քա­ղաք՝ կո­չե­լով այն Ար­տա­շատ, ո­րին ժա­մա­նա­կին հու­նա-հռո­մեա­կան աշ­խար­հում ան­վա­նում էին «Հա­յոց Կար­թա­գե­ն»: Մեր պատ­մութ­յան մեջ ըն­դուն­ված է կար­ծել, որ այս տեր­մի­նով ներ­կա­յաց­վել է Ար­տա­շա­տի ա­նա­ռի­կութ­յու­նը: Հա­յոց մայ­­րա­քա­ղաք Ար­տա­շա­տի նկատ­մա­մբ Հ­ռո­մի վե­րա­բեր­մուն­քը այն­պե­սին էր, ինչ­պի­սին էր ի­րա­կան Կար­թա­գե­նի նկատ­մա­մբ, այ­սին­քն՝ Ար­տա­շա­տը կա­մ ­Հա­յոց Կար­թա­գե­նը նույն­պես պետք է կոր­ծան­վեր, այդ պատ­ճա­ռով է, որ Ար­­տա­շա­տը կոչ­վել է Հա­յոց Կար­թա­գեն:

Մ.թ.ա­. 100թ. Հա­յոց աշ­խար­հում սկսվեց հզոր դա­վա­նա­բա­նա­կան եւ գա­ղա­փա­րա­կան պայ­քար՝ Հռո­մի, Ե­րու­սա­ղե­մի՝ մի կող­մից, մյուս կող­մից՝ Պար­թե­ւի եւ Հայ­քի մի­ջեւ: Մ.թ.ա­. 92թ. Պար­թե­ւի Միհր­դատ 2-րդը փոր­ձեց Հռոմ-Ա­րիք փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­­րին տալ նոր ո­րակ՝ տե­ղա­փո­խե­լով այն բա­նակ­ցա­յին դաշտ, սա­կայն այս գործն­թա­ցը չէր լու­ծում հիմ­նա­կան խնդի­րը, Հռո­մը ձգ­­տում էր ա­րե­ւելք եւ ցան­կա­նում էր դառ­նալ տիտ­ղո­սա­կիր:

Հռո­մը կա­րո­ղա­ցավ «Հա­յոց Կար­թա­գե­ն» դրույ­թը կի­րա­ռել հա­յոց գա­հի դեմ, ո­րի ար­ձա­գանք­նե­րը պահ­պան­վե­ցին Ար­տա­վազ­դին նվիր­ված ա­վան­դազ­րույ­ցում, նա փա­կ­­վեց Մա­սի­սի վի­հե­րից մե­կում: Ի պա­տաս­­խան այս քայ­լի, հա­յոց հո­գե­ւոր բարձր դա­սի կող­մից ա­րեւ­մուտ­քի կա­ռա­վա­րիչ­նե­րին Փոքր Ա­սիա­յում հաս­տա­տե­ցին նվաս­տա­­ցու­ցիչ «կես ար, այ­սինքն՝ ոչ ամ­բող­ջա­կան ա­ր» ձեւ­ով: Ա­րեւ­մուտ­քից պա­տաս­խա­նը չու­շա­ցավ, Հռո­մին հա­ջող­վեց կր­­ա­­­­­­կա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան շրջա­նակ­նե­րում ա­րեւ­ել­­քում

ի­րա­կա­նաց­նել այն­պի­սի քա­ղա­քա­կա­նութ­յուն, ո­րի հիմ­քը ա­մեն ին­չից վեր ե­սը եւ նյու­­թա­կանն էր:

Կարճ ժա­մա­նակ անց ե­սի եւ նյու­թա­կա­նի ճնշման ներ­քո հա­յոց բարձ­րա­գույն դա­սի մեկ մա­սի ան­­հե­ռա­տես մո­տեց­մա­մբ «կես ար, այ­սինքն՝ ոչ ամ­բող­ջա­կան ար» կո­չու­մը ար­ժե­ւոր­վեց եւ հն­­չեց որ­պես «Չէ, Զար է», այ­սինքն՝ «չէ, ար­դեն զար է»: «Չէ, Զար է» տեր­մի­նը ամ­րա­ցավ հռո­մեա­կան մշա­կույ­թում. այ­սօր Չե­զա­րե-ն­ ի­տա­լա­ցի­նե­րի շրջա­նում հա­տուկ ա­նուն է:

Ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խար­հի այս խառ­նաշ­փոթ ի­րա­վի­ճա­կում հա­յոց բարձ­րա­գույն­ դա­սի մեկ այլ մա­սի վա­րած ա­վան­դա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան արդ­յուն­քում Եր­վան­դու­նի-Ար­տա­շես­յան­նե­րի ճյու­ղի ժա­ռան­գորդ ա­պա­գա գա­հա­կալ Տիգ­րա­նը, ըստ ըն­դուն­ված տե­սա­կե­տի, հայտ­ն­­վում է Ա­րի­քում՝ որ­պես պա­տանդ: Մեր պատ­մա­գի­տութ­յան մեջ Տիգ­րան Մե­ծի ե­րե­ւույ­թը բա­վա­կա­նին մեկ­նա­բան­ված է, սա­կայն այդ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի հիմ­նա­կան մա­սի հետ մենք չենք կա­րող հա­մա­ձայն­ել, քա­նի որ դրանք ար­ված են ա­րե­ւա­պաշ­տա­կան են­թա­տեքս­տից դուրս, ին­չի արդ­յուն­քում շատ հար­ցեր չու­նեն ի­րենց տրա­մա­բա­նա­կան պա­տաս­խան­նե­րը, օ­րի­նակ.

– ե­թե Տիգ­րա­նը գտնվում էր գե­րութ­յան մեջ, ա­պա ին­չու՞ պար­թեւ­աց ար­քու­նի­քը 45-ամ­յա Տիգ­րա­նին ա­զա­տութ­յուն ըն­ծա­յեց:

– Ին­չու՞ Պար­թե­ւը Տիգ­րա­նին հա­վա­տաց:

– Այդ ինչ­պե՞ս­ ա­մեն ին­չից, նաեւ հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիք­նե­րից զրկված ան­ձը կա­րո­ղա­ցավ կա­տա­րել անհ­նա­րի­նը:

Այս հոդ­վա­ծի շրջա­նակ­նե­րում ա­սենք միայն. Տիգ­րա­նը Ա­րի­քում պա­տանդ չի՛ ե­ղել, այս պա­տան­դի պատ­մութ­յու­նը կեղ­ծիք է: Ըստ մեր պրպտում­նե­րի, Տիգ­րա­նը Ա­րի­քում ստա­ցել է իր ի­րա­վուն­քին հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիք­ներ, այդ թվում՝ դա­վա­նա­բա­նա­կան, ռազ­մա­կան եւ տե­րու­նա­կան: Տիգ­րա­նը Ա­րի­քում մնա­ցել է այն­քան ժա­մա­նակ, ինչ­քան անհ­րա­ժեշտ է ե­ղել ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ի­րա­վա­կան ժա­ռան­գոր­դի հա­մար, որն էր Տիգ­րա­նը: Հայք վե­րա­դառ­նա­լուց հե­տո, ի­րեն վե­րա­պահ­ված ի­րա­վուն­քով, Տիգ­րան Մե­ծը դար­ձավ ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խար­հի գլու­խը, նո­րից Հա­յոց կող­մը վերս­տա­ցավ «ար­քա­յից ար­քա» տիտ­ղո­սը եւ կրեց Ար­տա­շե­սի թա­գը՝ ժա­ռանգ­ված Տիգ­րան Եր­վանդ­յա­նից: Այս թա­գի վրա նշված աստ­ղի հետ կապ­ված նույն պես ա­վան­դա­պա­տում կա, ըստ ո­րի աստ­ղը հայտն­վել է երկն­քում, Տիգ­րան Մե­ծի հաղ­թա­նակ­նե­րի ժա­մա­նակ: Ի­հար­կե կա­րող է նաեւ այդ­պես լի­նել, սա­կայն Տիգ­րան Մե­ծը ժա­ռան­գել էր մի թագ, ո­րն­ ար­դեն ու­ներ դա­րե­րի պատ­մութ­յուն, իսկ այդ թա­գի գլխա­վոր խոր­հր­­դա­նի­շը աստղն էր, ո­րը շու­մե­րա­կան մշա­կույ­թում կոչ­վում էր Դին­գիր, որ նաեւ հո­մա­նիշն էր աստ­ծո: Տիգ­րան Մե­ծի օ­րոք թա­գի վրա պատ­կեր­ված խորհր­դան­շան­նե­րը, ո­րոն­ցից մե­կը աստղն է, ու­նեին 3000 տա­րվա պատ­մութ­յուն:

Ել­նե­լով իր ժա­ռան­գա­կան ի­րա­վուն­քից եւ, ըստ կար­գի, Տիգ­րան Մե­ծը հա­մա­րում է, որ Հռո­մը նույն­պես պետք է ի­րեն դի­մի Ար­քա­յից Ար­քա տիտ­ղո­սով: Պատ­մութ­յան մեջ հա­մար­վում է, որ Տիգ­րան Մե­ծը պարտ­վել է Հռո­մին եւ ըն­դու­նել է Հռո­մի գե­րա­կա­յութ­յու­նը: Այս մո­տե­ցու­մը նույն­պես վե­րա­նայ­ման կա­րիք ու­նի, քա­նի որ Հայ­քը Տիգ­րան Մե­ծի օ­րոք հար­կա­տու չի ե­ղել Հռո­մին: Մենք վս­­տահ ենք՝ Տիգ­րան Մե­ծին Ար­քա­յից Ար­քա տիտ­ղո­սով ճա­նա­չել են իր ժա­մա­նա­կի ա­մե­նահ­զոր գա­հա­կալ­նե­րը, ո­րոնք են.

– Պոն­տո­սի թա­գա­վոր Միհր­դատ Եվ­պա­տո­րը,

– Հռո­մը՝ ի դեմս ներ­կա­յա­ցու­ցիչ Լու­կուլ­լո­սի,

– Ա­րիք կամ Պար­թեւք՝ ի դեմս Հրա­հա­տի:

Այդ­պի­սով, կեղծ ժա­ռան­գորդ Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցուց հե­տո, մոտ 250 տա­րի հայ-հել­լե­նա­կան պայ­քա­րը ի վեր­ջո ա­վարտ­վում է ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան օ­րի­նա­կան ժա­ռան­գորդ Եր­վան­դու­նի-Ար­տա­շես­յան­նե­րից սե­րած Տիգ­րա­նի գլխա­վո­րած Հա­յ­­քի հաղ­թա­նա­կով: Հայ­կա­կան Կար­թա­գեն սինդ­րո­մից Տիգ­րան Մե­ծը կա­րո­ղա­ցավ ձեր­բա­զա­տել Հա­յոց Աշ­խար­հին՝ որ­պես ժա­ռան­գա­կան Ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ա­ռաջ­նորդ:

Ա­լեք­սանդ­րի, Ան­տիո­քի բախ­տին ար­ժա­նա­ցավ նաեւ Հռո­մը, Հռո­մին էլ չհա­ջող­վեց Հա­յոց թա­գա­վո­րից ստա­նալ «ար­քա­յից ար­քա» տիտ­ղո­սը, Հռո­մը շա­րու­նա­կում էր «ար­քա­յից ար­քա» տիր­ղո­սով ճա­նա­չել հա­յոց թա­գա­վոր­նե­րին: Ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խար­հա­կար­գի հա­մա­ձայն՝ ար­քա­յից ար­քա տիտ­ղո­սը ան­ցավ Ա­րի­քի գա­հա­կալ Հրա­հատ 3-րդին՝ մ.թ.ա. 70-57-ին: Այս­պի­սով, Տիգ­րան Մե­ծի կող­մից Ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խար­հա­կար­գի թա­գա­կիր ժա­ռան­գորդ ճա­նաչ­վեց Ար­շա­կու­նի տոհ­մից սեր­ված Հրա­հա­տ 3-րդը, նա պաշ­տո­նա­պես կրում էր «ար­քա­յից ար­քա» տիտ­ղո­սը, ո­րը չէր ճա­նա­չում Հռո­մը:

Հռո­մը չէր կա­րող հան­դուր­ժել նման ձա­խո­ղու­մը, եւ ե­ռա­պե­տութ­յան հա­մա­հիմ­նա­դիր Մար­կոս Կրա­սոս Լի­կի­նիո­սի բա­նա­կը մ.թ.ա­. 53-ին ան­ցավ Հայ-Ա­րի­քի սահ­մա­նը՝ նպա­տակ ու­նե­նա­լով նվա­ճել «ար­քա­յից ար­քա» տիր­ղո­սը… Մ.թ.ա. 53-ի գար­նա­նը Կրա­սո­սը 42 հա­զար զոր­քով ան­ցավ Եփ­րա­տը եւ Հա­րա­նի (Կի­լի­կիա­յի տա­րածք) մոտ Հայ-Ա­րի­քի կող­մից ջախ­ջախ­վեց: Զո­րա­վար Սու­րե­նը Հռո­մի ե­ռա­պե­տութ­յան հա­մա­հիմ­նա­դիր Մար­կոս Կրա­սոս Լի­կի­նիո­սի գլու­խը ու­ղար­կում է Ո­րո­դես II-ին, ո­րը այդ ժա­մա­նակ Ար­տա­շա­տում էր, այ­սինքն՝ Հայ­քի թա­գա­վոր Ար­տա­վազ­դի հյուրն էր: Հայ-Ա­րի­քի ա­րեւ­ա­­պաշ­տա­կան աշ­խար­հը տի­րա­ցավ հռո­մեա­կան կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հի բո­լոր զի­նան­շան­նե­րին, սա մի խայ­տա­ռակ պար­տութ­յուն էր Հռո­մի հա­մար, այս ճա­կա­տա­մար­տում Հռո­մը կորց­րեց 20 հա­զար զին­վոր:

Հայ-Ա­րի­քի տի­րա­պե­տութ­յան տակ հայտն­վեց ամ­բողջ Սի­րիան, մ.թ.ա. 40թ. ա­րե­ւա­պաշ­տա­կան բա­նա­կը նո­րից հա­սավ մին­չեւ Ե­րու­սա­ղեմ: Ան­մի­ջա­պես Հռո­մի հո­վա­նա­վո­րութ­յամբ Ե­րու­սա­ղե­մում թա­գա­վոր դար­ձավ Հեվ­րո­դոս 1-ին Մե­ծը, ո­րի խնդիրն էր պաշտ­պա­նել Հռո­մի ի­րա­վուն­քը տա­րա­ծաշր­ջա­նում: Մ.թ.ա. 36-ին Մար­կոս Ամ­տո­նիո­սը փոր­ձեց հաս­նել հա­ջո­ղութ­յան ընդ­դեմ Հայ-Ա­րի­քի, սա­կայն ա­պարդ­յուն: Մ.թ.ա. 27-ին Gaius Iulius Caesar Octavianus-ը կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում իր ձեռ­քե­րում կենտ­րո­նաց­րեց Հռո­մի կայ­սե­րութ­յան ամ­բողջ իշ­խա­նութ­յու­նը՝ հաս­տա­տե­լով միա­պե­տութ­յուն եւ նպա­տակ ու­նե­նա­լով լու­ծել Ա­րե­ւել­քի խնդի­րը:

Ա­րե­ւել­քում նույն­պես լուրջ փո­փո­խութ­յուն­ներ էին տե­ղի ու­նե­նում: Ար­շա­կու­նի­նե­րը վե­րա­կազ­մա­վո­րե­ցին Ա­րե­ւա­պաշ­տա­կան Հա­մա­դաշ­նութ­յու­նը, վերս­տին վե­րա­հաս­տա­տե­ցին պատ­մա­կան ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան գե­րա­կա­յութ­յու­նը: Այս ան­գամ ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նից բխած ի­րա­վունք­նե­րը վե­րա­բա­ժան­վե­ցին եռ­յա­կի մի­ջեւ: Վե­րա­դաս եւ ստո­րա­դաս աս­տի­ճա­նա­կար­գի հա­մա­ձայն՝ Մա­րաց ու Հայ­քի գա­հե­րին հայտն­վե­ցին Ար­շա­կուն­յաց ար­քա­յա­տոհ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Հա­մա­դաշ­նութ­յան պատ­մա­կան տա­րածք­նե­րի մեծ մա­սում (ա­ռանց Հռո­մի կող­մից նվաճ­ված Փոքր Ա­սիա­յի, Ա­րե­ւել­յան Մի­ջերկ­րա­կա­նի ու Ե­գիպ­տո­սի) վե­րա­կանգն­վե­ց­ Ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խար­հա­կար­գը:

Ժա­մա­նա­կաշր­ջա­նը, ո­րն­ ընդ­գր­­կում է մ.թ.ա. 20-ից մին­չեւ մեր թվար­կութ­յան 70թ.-ն, շատ վճռա­կան դեր ուն­ե­ցավ աշ­խար­հա­կալ պե­տութ­յուն­նե­րի եւ նրանց գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րի հա­մար, ո­րոնք, ըստ էութ­յան, բա­ժան­ված էին 2 մա­սի՝ կրա­կա­պաշ­տա­կան՝ Հռո­մեա­կան եւ ա­րե­ւա­պաշ­տա­կան՝ Հայք-Ա­րիք: Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում, ա­րեւմտ­յան աշ­խար­հի հա­մար դա­վա­նա­բա­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան կենտ­րո­նը հաս­տատ­վել էր Ալ­եք­սանդ­րիա­յում, հա­ջորդ կենտ­րո­նը Ե­րու­սա­ղեմն էր: Այս­տեղ ա­վան­դա­կան հրեա­կան, հռո­մեա­կան ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մեջ բազ­մա­շերտ եւ խո­րը պայ­քար էր ըն­թա­նում գա­ղա­փա­րա­կան դաշ­տում, սկսվեց հան­դես գալ նոր ուս­­մունք, ո­րը 400 տա­րի հե­տո պաշ­­տո­նա­պես պետք է կոչ­վեր քրիս­տո­նեութ­յուն:

Մ.թ.ա. 20թ. Հռո­մի ո­րոշ­մամբ Tiberius Claudius Nero-ն­ ար­շա­վանք կա­տա­րեց դե­պի Հայք, ո­րը հող նա­խա­պատ­րաս­տեց Gaius Iulius կամ Caesar Octavianus-ի հա­մար: Կրա­կա­պաշ­տա­կան Հռո­մի հետ բա­րի դրա­ցիա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ հաս­տա­տե­լու նպա­տա­կով մ.թ.ա­. 20թ. ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խար­հը Հրա­հատ 4-րդի ա­ռաջ­նոր­դութ­յամբ ճա­կա­տագ­րա­կան սխալ կա­տա­րեց: Նույն թվա­կա­նին Գա­յոս Լու­լիու­սը կամ Caesar Octavianus-ը դի­վա­նա­գի­տա­կան եւ գա­ղա­փա­րա­կան մեծ հաղ­թա­նակ տա­րավ, նրա մի­ջո­ցով  Հռո­­մին վե­րա­դարձ­վե­ցին Կրա­սո­սի եւ Ան­տո­նիո­սի բա­նակ­նե­րից նվա­ճած կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հի շտան­դարտ­նե­րն­ ու զի­նան­շան­նե­րը: Սա կրա­կա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան փայ­լուն հաղ­թա­նակն էր, ո­րը ան­մի­ջա­պես ամ­րապն­դեց Հռո­մի աշ­խար­հա­կալ հա­վակ­նութ­յուն­նե­րը:

Մ.թ.ա. 17-ին Gaius Iulius Caesar Octavianus-ը դար­ձավ «յոթ է­պու­լո­նի կոլ­ե­գիա­յի» ան­դամ (քր­­մա­­պե­տա­կան պաշ­տոն), ո­րից հե­տո մ.թ.ա­. 12-ին նա հռչակ­վեց որ­պես բարձ­րա­գույն քուրմ-Pontifex maximus, իսկ մ.թ.ա­. 2-ին ստա­ցավ հայ­րե­նի­քի հայր-Pater patriae տիտ­ղո­սը, այ­սինքն, ամ­րապնդ­վեց Չե­զա­րե տեր­մի­նը: Այս բո­լոր կո­չում­­նե­րը նա­խա­պատ­րաս­տում էին հռո­մեա­կան կող­մի հա­մար ա­մուր պատ­վար ա­րե­ւել­քում՝ պայ­քա­րի մեջ մտնե­լու Ար­քայրց Ար­քա տիտ­ղո­սի հա­մար:

Ել­նե­լով գերխնդ­րից՝ Հռո­մը ան­­­մի­ջա­պես Տիգ­րան 3-րդին նս­­տե­ց­­րեց հայ­կա­կան գա­հին, նա մա­հա­ցավ մ.թ. 6թ.: Գա­հն­ ան­ցավ Տիգ­րան 4-րդին եւ նրա քրո­ջը, Հռո­մը չճա­նա­չեց նրանց գա­հա­կա­լա­կան ի­րա­վուն­քը: 1թ. Տիգ­րան 4-րդը զոհ­վեց, իսկ քույ­րը հրա­ժար­վեց գա­հից, ո­րից հե­տո հայ­կա­կան գա­հի կա­ռա­վա­րու­մը ի­րա­կա­նաց­վում էր Հռո­մում նշա­նակ­ված տար­բեր գա­հա­կալ­նե­րի կող­մից: 12-18թթ. Հա­յոց գա­հին էր նստած պար­թե­ւ­­ա­կան ար­քու­նի­քի ներ­կա­յա­ցու­ցի­չը:

Հռո­մի հա­ջորդ միա­պե­տը դար­ձավ Tiberius Claudius Nero-ն: 18թ. Տի­բե­րիո­սի կող­մից հայ­կա­կան գա­հին բարձ­րաց­վեց Պոն­տո­սի թա­գա­վո­րի որ­դին՝ Զե­նո­նը, ո­րը գա­հա­կա­լեց 16 տա­րի՝ Ար­տա­շես 3-րդ­ ա­նու­նով: 34թ. հայ­կա­կան գա­հին բարձ­րա­ցավ Ար­տա­բան 3-րդի որ­դի Ար­շակ 1-ի­նը, իսկ 35թ. Հա­յաս­տա­նի գա­հա­կալ նշա­նակ­վեց Միտր­դա­տը: Ո­րոշ ժա­մա­նակ անց Միտր­դա­տին կան­չե­ցին Հռոմ եւ կա­լա­նա­վո­րե­ցին, սա­կայն 41թ. Կլավ­դիոս Կայս­րը ա­զատ ար­ձա­կեց նրան՝ հնա­րա­վո­րութ­յուն տա­լով նո­րից նստել հայ­կա­կան գա­հին:

51թ. Ֆարս­ման 1-ի­նի եւ Միտր­դա­տի մի­ջեւ թշնա­մանք ա­ռա­ջա­ցավ: Ֆարս­մա­նը իր որ­դուն՝ Ռա­դա­միս­տին ու­ղար­կեց Հայք՝ Միտր­դա­տի մոտ՝ կեղծ պատ­մութ­յամբ, իբր թե Ռա­դա­միս­տը գժտվել էի իր հոր հետ, այդ պատ­ճա­ռով նա ե­կել է հո­րեղ­բոր մոտ: Միտր­դա­տը ըն­դու­նեց եղ­բոր որ­դուն, ո­րոշ ժա­մա­նակ անց Ռա­դա­միս­տը վե­րա­դար­ձավ հոր մոտ եւ հար­ձակ­վեց Միտր­դա­տի վրա: Ռա­դա­միս­տը օգ­տ­­վե­­լով Հռո­մի դան­դաղ­կո­տութ­յու­նից՝ բա­նակ­ցութ­յուն­նե­րի պա­տր­­վա­կով իր մոտ հրա­վի­րեց Մի­տր­­դա­տին եւ սպա­նեց: 54թ. հայ­կա­կան վեր­նա­խա­վի կող­մից Ռա­դա­միս­տը վտար­վեց Հայ­քից: Հա­յոց գա­հին բարձ­րա­ցավ Տրդատ 1-ի­նը, ո­րը հա­մար­վում էր պար­թե­ւա­կան Վո­լո­գեզ 1-ի եղ­բայ­րը: 54թ. հռո­մեա­կան հա­ջորդ կայսրն էր Նե­րոն Կլավ­դիոս Դրուզ Գեր­մա­նիկ Կե­սա­րը: 58թ. Նե­րո­նը զորք ու­ղար­կեց Հայք: Կոր­բու­լո­նի գլխա­վո­րութ­յամբ նրան հա­ջող­վեց ժա­մա­նա­կա­վո­րա­պես հա­յոց գա­հին նստեց­նել Տիգ­րան 4-րդին, ո­վ, ըստ Տա­ցի­տի, հա­մար­վում էր հրե­ա­­նե­րի երկ­րի թա­գա­վոր Հեվ­րո­դոս 1-ի ժա­ռանգ­նե­րից, սա­կայն շու­տով գա­հը վե­րա­դարձ­վեց Տր­­դատ I-ին:

63թ. Ռան­դեի՝ Հայ-Ա­րիք-Հռոմ ճա­կա­տա­մար­տում, ըստ էութ­յան, վերջ­նա­կա­նա­պես «դե ֆակ­տո» լուծ­վեց մի քա­նի հա­զա­րամ­յա ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­կան կենտ­րոն հա­մար­վող Հայ­քի ճա­կա­տա­գի­րը. Հռո­մը վերջ­նա­կան հաղ­թա­նակ տա­րավ, հա­յոց հա­ջորդ գա­հա­կա­լը ար­դեն թա­գադր­վեց Հռո­մում: 64թ. Հա­յոց գա­հի հա­մար Հայ-Ա­րի­քի կող­մից ա­ռա­ջարկ­ված Տրդա­տի թեկ­նա­ծութ­յու­նը Հռո­մում Նե­րո­նի կող­մից հաս­տատ­վեց, եւ Տրդա­տը հռչակ­վեց Հայ­քի թա­գա­վոր:

Գա­ղա­փա­րա­կան եւ դա­վա­նա­բա­նա­կան դաշ­տը եվ­րա­սիա­կան տա­րա­ծաշր­ջա­նում ան­կա­ռա­վա­րե­լի էր, ինչ­պես Հայ-Ա­րի­քում, այն­պես էլ՝ հու­նա-հռո­մեա­կան աշ­խարհ­նե­րում: Թե՛ Հայ-Ա­րի­քում եւ թե՛ հու­նա-հռո­մեա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նում աստ­ված­նե­րը կախ­ված էին հա­սա­րա­կութ­յու­նից, տի­րա­կալ­նե­րը հա­վա­սար­ված էին աստ­ված­նե­րին: Ի հա­կա­դրութ­յուն այս գա­ղա­փա­րա­խո­սա­կան դրս­­ե­ւ­­ո­­րում­նե­րի՝ Ե­րու­սա­ղե­մը դար­ձավ նոր գա­ղա­փա­րա­խո­սութ­յան կենտ­րո­նը: Այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում ար­մե­նոի­դա­կան մշա­կույ­թի «Ա­րեւ­ի» եւ «Լուս­նի» գաղ­ա­փա­րա­խո­սա­կիր­նե­րը խո­րը հա­կա­սութ­յան մեջ էին եւ վերջ­նա­կա­նա­պես դար­ձել էին թշնա­մի­ներ: Հրա­պաշ­տա­կան միաստ­վա­ծութ­յան գա­ղա­փա­րը եւ Միակ Աստ­ծուն ներ­կա­յաց­նե­լու ի­րա­վուն­քը աս­տի­ճա­նա­բար դար­ձավ ա­րե­ւա­պաշ­տա­կան, լուս­նա­պաշ­տա­կան, կրա­կա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խոս­նե­րի եւ նրանց թա­գա­վոր­նե­րի առ­ճա­կատ­ման հիմ­նա­կան պատ­ճա­ռը: Դա­վա­նա­բա­նա­կան աշ­խար­հա­կալ զար­գա­ցում­նե­րը մեծ ա­րա­գութ­յամբ փո­փո­խութ­յուն­ներ էին ա­ռա­ջաց­նում եւ՛ ա­րե­ւել­քում եւ՛ ա­րեւ­մուտ­քում: Հի­սու­սի գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը աս­տի­ճա­նա­բար զբա­ղեց­նում էր ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան տե­ղը:

 

Ամ­փո­փում

Ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ի­րա­վա­կան ժա­ռան­գորդ­նե­րի դեմ պայ­քա­րի հա­ջորդ փու­լը ա­րեւ­մուտ­քը ա­վար­տեց 301թ­.: Ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան 3500-ամ­յա հիմ­նա­կան գա­ղա­փա­րա­կի­րը՝ հա­յոց ար­քու­նի­քը 301թ­. միա­կող­մա­նի հրա­ժա­ր­­վեց հրա­պաշ­տա­կան աշ­խար­հի բարձ­րա­գույն քրմա­պե­տա­կան տիտ­ղո­սից՝ թող­նե­լով այն Ա­րի­քի տնօ­րի­նութ­յան տակ եւ ըն­դու­նեց նոր կրո­նը: 425թ. Հայ-Ա­րի­քի կող­մից ան­հե­ռան­կար փորձ կա­տար­վեց վե­րա­կանգ­նե­լու եր­բեմ­նի ա­րե­ւա­պաշ­տա­կան ի­րա­վունք­նե­րը կող­մե­րից մե­կի հաշ­վին: Այդ ի­րա­դար­ձութ­յու­նը ա­վե­լի հայտ­նի է որ­պես Վար­դա­նաց պա­տե­րազմ: Ըստ էութ­յան, հա­կա­մար­տող կող­մե­րը հույս ու­նեին վե­րա­կանգ­նել Ա­րե­ւա­պաշ­տա­կան Հա­մա­դաշ­նութ­յան եր­բեմ­նի սահ­ման­նե­րը, բայց ոչ ա­վան­դա­կան աշ­խար­հա­կար­գը: Հռո­մի հա­մար մեծ ա­նակն­կալ դար­ձավ այս ի­րո­ղութ­յու­նը, վեր­ջա­պես Հռո­մը ի­րա­կան հնա­րա­վո­րութ­յուն ստա­ցավ զեն­քով նվա­ճել Ա­րի­քից բարձ­րա­գույն քրմա­պե­տա­կան խորհր­դան­շան­նե­րը եւ դառ­նա­լ ­միանձն­յա գա­հա­կալ: Ա­րեւ­մուտ­քը այս խնդի­րը լու­ծեց իս­լա­մի մի­ջո­ցով:

 

Ա­րամ Մկրտչյան, Գեր­մա­նիա

Հոդ­վա­ծա­շա­րը՝ հա­տուկ «Լու­սանցք»-ի հա­մար

 

«Լու­սանցք» թիվ 24 (245), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։