Եվ­րո­պան կողմ­նո­րոշ­վու՞մ­ է


Մի­ջազ­գա­յին ի­րա­վի­ճակ­նե­րի կտրուկ վայ­րի­վե­րում­նե­րը միշտ կենտ­րո­նաց­ման են մղում եվ­րո­պա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան երկր­նե­րին: Եվ ի­զուր չէ, որ ա­մե­րիկ­յան եւ ռու­սաս­տան­յան աշ­խար­հա-քա­ղա­քա­կան բե­ւեռ­նե­րից զատ գոր­ծում է նաեւ եվ­րո­պա­կա­նը, չնա­յած Եվ­րո­պա-ԱՄՆ ուղ­ղութ­յու­նը հիմ­նա­կա­նում հա­մար­վում է միաս­նա­կան՝ Ա­րեւմտ­յան:

Մեր կար­ծի­քով, ստո­րեւ ներ­կա­յաց­վող հա­վա­քը կա­րե­ւոր­վում է հատ­կա­պես այս պա­հին, երբ սրվել են ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Սի­րիա­յի տա­րած­քում, ի­րա­նա­կան խնդրին զու­գա­հեռ: Եվ Եվ­րո­պան փոր­ձում է սե­փա­կան քայլն ա­նել: Իսկ Սի­րիա­յում կար­ծես այդ քայլն ա­նե­լու ժա­մա­նա­կը մո­տե­նում է: Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը միշտ էլ հա­մաշ­խար­հա­յին վե­րա­ձե­ւում­նե­րի կենտ­րոն է ե­ղել:

ԵԺԿ ան­դամ ազ­գա­յին կու­սակ­ցութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը, ո­րոնց թվում են ինչ­պես բազ­մա­թիվ երկր­նե­րի ղե­կա­վար­ներ, այն­պես էլ այդ երկր­նե­րի ընդ­դի­մութ­յուն­նե­րի ա­ռաջ­նորդ­ներ, հու­նի­սի 28-29-ին նա­խա­տես­ված Եվ­րո­պա­կան խորհր­դի գա­գա­թա­ժո­ղո­վից ա­ռաջ Բրյու­սե­լում մաս­նակ­ցում են ԵԺԿ գա­գա­թա­ժո­ղո­վին: Բրյու­սել է մեկ­նել նաեւ ՀՀ ­նա­խա­գահ, ՀՀԿ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը:

ԵԺԿ գա­գա­թա­ժո­ղո­վին մաս­նակ­ցում են Եվ­րո­պա­կան Խորհր­դի եւ Եվ­րո­պա­կան Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ­ներ Հեր­ման վան Ռոմ­պոյն ու Ժո­զե Մա­նո­ւել Բա­րո­զուն: Նաեւ ԵԺԿ նա­խա­գահ Վիլֆ­րեդ Մար­թեն­սը, գլխա­վոր

քար­տու­ղար Ան­տո­նիո Լո­պես-Իս­տու­րի­սը, ինչ­պես նաեւ ԵԺԿ նա­խա­գա­հութ­յան բազ­մա­թիվ ան­դամ­ներ: ԵՄ ան­դամ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րից գա­գա­թա­ժո­ղո­վին մաս­նակ­ցում են Ան­գե­լա Մեր­կե­լը (Գեր­մա­նիա), Մա­րիա­նո Ռա­խո­յը (Իս­պա­նիա), Ժան-Կլոդ Յուն­կե­րը (Լյուք­սեմ­բուրգ), Դո­նալդ Տուս­կը (Լե­հաս­տան), Ֆրեդ­րիկ Ռայն­ֆելդ­տը (Շվե­դիա), Յուր­կի Կա­­տայ­նե­նը (Ֆին­լան­դիա), Վիկ­տոր Օր­բա­նը (Հուն­գա­րիա), Էն­դա Քե­նին (Իռ­լան­դիա), Բոյ­կո Բո­րի­սո­վը (Բուլ­ղա­րիա), Լոու­րենս Գոն­զին (Մալ­թա), Պեդ­րո Պա­սոկ Կո­ւել­յոն (Պոր­տու­գա­լիա) եւ Յա­նեզ Յա­ն­­շան (Սլո­վե­նիա):

Մաս­նա­կից­նե­րի թվում են Ավս­տ­­րի­ա­յի փոխ­կանց­լեր Մի­խաել Շպին­դե­լե­գե­րը, Բել­գիա­յի փոխ­վար­չա­պետ Սթի­վեն Վա­նա­կե­րեն, Հու­նաս­տա­նի զար­գաց­ման եւ են­թա­կա­ռույց­նե­րի նա­խա­րար Կոս­տիս Հա­ցի­դա­կի­սը, Էս­տո­նիա­յի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Ուր­մաս Ռեյն­սա­լուն: Բրյու­սե­լում կլի­նեն նաեւ Սիլ­վիո Բեռ­լուս­կո­նին, Կիպ­րո­սի, Դա­նիա­յի, Ֆրա­ն­­սիա­յի ու Սլո­վա­կիա­յի ընդ­դի­մու­թ­­յուն­նե­րի ա­ռաջ­նորդ­ներ Նի­կոս Ա­նաս­տա­սիա­դե­սը, Լարս Բառֆ­յո­դը, Ժան-Ֆրան­սո­ւա Կո­պեն եւ Յան Ֆին­գե­լը:

ԵՄ ան­դամ չհան­դի­սա­ցող եր­կր­­նե­րից ԵԺԿ գա­գա­թա­ժո­ղո­վին, բա­ցի ՀՀ ­նա­խա­գա­հից, կմաս­նակ­ցեն նաեւ Մի­խեիլ Սաա­կաշ­վի­լին (Վրաս­տան), Վլադ Ֆի­լա­տը (Մա­կե­դո­նիա), Սա­լի Բե­րի­շան (Ալ­բա­նիա), ինչ­պես նաեւ Բա­կիր Ի­զետ­բե­կո­վի­չը (Բոս­նիա եւ Հեր­ցե­գո­վի­նա), ինչ­պե­սեւ՝ սեր­բա­կան, խոր­­վա­թա­կան եւ նոր­վե­գա­կան ընդ­դի­մութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը՝ Մլա­դիչ Դին­կի­չը, Տո­միս­լավ Կա­րա­մար­կոն եւ Էռ­նա Սոլ­բեր­գը:

Կար­ծում ենք՝ մի­ջազ­գա­յին խն­­դիր­նե­րի ար­ծարծ­ման հա­մա­պա­տկե­րին, սա նաեւ լավ ա­ռիթ է ՀՀ ­նա­խա­գա­հի հա­մար՝ եվ­րո­պա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան շրջա­նա­կնե­րում հայ­կա­կան շա­հե­րը նո­րո­վի ներ­կա­յաց­նե­լու եւ դրանց հե­տա­մուտ լի­նե­լու:

 

Անի Մա­րութ­յան

 

«Իմ ե­րե­ւա­կա­յա­կան ա­ռանձ­նատ­նե­րը՝ Ձեզ»

 

Մա­մու­լը տրանս­պոր­տի եւ կա­պի նախ­կին նա­խա­րար Մա­նուկ Վար­դան­յա­նի հետ կապ­ված պար­բե­րա­բար լու­րեր է «գցում». մեկ՝‘որ իբր Մ. Վար­դան­յա­նը հապ­­­ճեպ վա­ճա­ռում է Սե­ւա­նա լճի ա­փա­մերձ տա­րած­քում գտն­­վող իր ա­ռանձ­նա­տու­նը, մեկ՝ որ իբր ա­ռանձ­նա­տուն է կա­ռու­ցում Ա­րա­բա­կան Է­մի­րութ­յուն­նե­րի հայտ­­նի թա­ղա­մա­սե­րից մե­կում:

Ինչ­քա­նո՞վ­ են ի­րա­կա­նութ­յա­նը հա­մա­պա­տաս­խա­նում այս լու­րե­րը. իս­կութ­յու­նը պար­զե­լու հա­մար փոր­ձե­ցինք  ճշտել հենց ան­ձամբ Մա­նուկ Վար­դան­յա­նից:

Մեր հար­ցադր­մանն ի պա­տաս­խան նա նախ պար­զա­պես ծի­ծա­ղեց, թե՝ «այդ լու­րե­րը մա­մու­լը չի գցում, այլ՝ մա­մու­լում են գցում», ու հե­տո էլ թե՝ «բա­ցի իմ ի­րա­կան ան­շարժ գույ­քից, այն, ինչ գրանց­ված է կա­դաստ­րի պե­տա­կան կո­մի­տեում, վա­ճառ­վե­լիք ու կա­ռուց­վե­լիք բո­լոր գույ­քերս ձեզ եմ տա­լիս»:

Իսկ մեր հա­ջորդ հար­ցին, թե իսկ այդ ո՞վ ­կամ ով­քե՞ր­ են մա­մու­լում գցում այդ կար­գի՝ ի­րա­կա­նութ­յա­նը չհա­մա­պա­տաս­խա­նող լու­րե­րը, Մա­նուկ Վար­դան­յա­նը հա­մա­ռո­տեց.

«Կհե­տաքրքր­վեք, կգրեք,
ես էլ կկար­դամ ու կտե­ղե­կա­նամ հենց մա­մու­լից, այն­պես ինչ­պես տե­ղե­կա­նում եմ իմ ե­րե­ւա­կա­յա­կան ա­ռանձ­նատ­նե­րի մա­սին»:

 

Ա­նի Մա­րութ­յան

 

«Լու­սանցք» թիվ 24 (245), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։