Վրաստանը… դեռ կանգնելու է զղջումներին դեմ հանդիման

Կարեւորը մե՛նք Ջավախքի նկատմամբ ուշադիր լինենք

Դեռ հու­նի­սի սկզբներին Վրա­ս­­տա­նը վա­վե­րա­ց­ված փաս­տաթղ­թով ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը: Ա­վե­լին, պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին եւս­ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը հա­մա­րել է ան­ջա­տո­ղա­կա­­նութ­յուն, իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը՝ շրջան Ադր­բե­ջա­նի կազ­մում: Եվ այս­պես, Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում Ադր­բե­ջա­նի հետ եւս­ 2 պե­տութ­յուն՝ Թուր­քիան ու Վրաս­տա­նը, հայ­տա­րա­րել են, որ Լեռ­­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցը պետք է լուծ­վի մի­այն տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան սկզ­­բուն­քով եւ Ադր­բե­ջա­նի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րի շրջա­նա­կ­նե­րում:

Ի­հար­կե, փո­խա­դար­ձա­բար նույն վե­րա­բեր­մունքն են ցու­ցա­բե­րել Թուր­քիան ու Ա­դր­բե­ջա­նը՝ Աբ­խա­զիա­յի եւ Հար­վա­յին Օ­սի­ա­յի հար­ցում: Տրա­պի­զո­նում ըն­դուն­ված Ադր­բե­ջա­նի, Վրաս­տա­նի եւ Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար­նե­րի հռչա­կագ­րի տեքս­տը վկա­յում է, որ այս 3 պե­տութ­յուն­նե­րը չեն ըն­դու­­նում ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի ներ­­­կա­յաց­րած եւ հա­մա­նա­խա­գա­հող երկր­նե­րի ըն­դուն­ած՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դրի կար­գա­վոր­ման սկզ­բունք­նե­րը: Հռչա­կագ­րի Ար­ցա­խին վե­րա­բե­րող հատ­վա­ծում նշված է՝ «կա­րե­ւո­րե­լով Ադր­բե­ջա­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շր­ջա­­­նում, ինչ­պես նաեւ Վրաս­տա­նի Աբ­խա­զի­­ա­յի եւ Հա­րա­­վա­յին Օ­սիա-Ցխին­վա­լի շր­ջա­ն­­նե­րում խա­­ղա­ղութ­յան շու­տա­փույթ հաս­տա­տու­մը տա­րա­ծ­քա­յին ի­նտեգ­րա­ցիա­յի եւ մի­ջազ­գայ­­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րի ան­փո­փո­խութ­յան սկզբուն­քով…»: Այս­պես, Աբ­խա­զի­ա­յի եւ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի խն­դիր­նե­րի լու­ծ­ման ճա­նա­պար­հին Վրաս­տա­նը դի­մում է ա­մեն քայ­լի՝ ժա­մա­նա­կա­վո­րա­պես «մո­ռա­նա­լով», որ «եղ­բայր» է նա­եւ Հա­յաս­տա­նի հետ: Նոր կտա­կա­րա­նից հա­ճախ մեջ­բե­րում­ներ ա­նող վրա­ցա­կան քրիս­տոն­յա իշ­խա­նութ­յուն­նե­րը «քա­րե­րը նե­տե­լու» եւ «քա­րե­րը հա­վա­քե­լու» ժա­մա­նակ­նե­րը միշտ խառ­նում են… Եվ դա թուր­քե­րին հնա­րա­վո­րութ­յուն տվ­եց Ա­ջա­րիա­յում կա­ռու­ցել մզկիթ­ներ ու հա­սա­րա­կաց տներ:

Թուր­քիան աս­տի­ճա­նա­բար ի­րեն է միա­ց­­նում Ա­ջա­րիան. գրում են վրացական լրա­տ­վա­մի­ջոց­ները: Ըստ փոր­ձա­գետ­նե­րի, Ա­­ջա­րիա­յի վրա հա­րա­վա­յին հա­րե­ւան­նե­րի ազ­դե­ցութ­յու­նը ահ­ռե­լի է, ա­վե­լին, ըստ Վրա­­­ս­տա­նի ընդ­դի­մա­դիր «Վրա­ցա­կան ժո­ղով» կու­սակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Ջոն­դի Բո­գա­տու­րիա­յի, վեր­ջին 2 տար­­վա ըն­թաց­քում Վրա­­ս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը քա­ղա­քա­ցի­ութ­­յուն են տրա­մադ­րել Ա­ջա­րիա­յում բնա­կ­վող 25 հա­զար թուր­քե­րի: Իակ թուրք-մես­խեթ­նե­րի՝ Ջա­վախ­քում բնա­կեց­նե­լու խն­դի­րը նո­րից քա­ղա­քա­կան օ­րա­կարգ է մտել:

Վրա­ցի պատ­գա­մա­վո­րի խոս­քերով, այս հար­ցում վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի «դա­վա­ճա­նա­կան լռութ­յու­նը» կա­րող է հան­­գեց­նել այն բանին, որ Ա­ջա­րիա­յում տե­ղի ու­նե­նա այն, ինչ կա­տար­վեց Հա­րա­վա­յին Օ­սիա­յում եւ Աբ­խա­զիա­յում, այն է՝ սե­փա­կան քա­ղա­քա­­ցի­նե­րի անվ­տան­գութ­յու­նը ա­պա­հո­վե­լու պատր­վա­կով այս­տեղ կմտ­նեն այս ան­գամ թուր­քա­կան զոր­քեր: Շա­տերն են ար­դեն պն­­դում, որ այս մտա­հո­գութ­յուն­նե­րը ա­մե­նե­ւին չա­փա­զանց­ված չեն: Ա­ջա­րիա­յում թուր­քե­րին պատ­­կա­նում է գրե­թե ա­մեն ինչ, իսկ ինք­նա­վա­րութ­յան հան­գս­տի գո­տի­նե­րը կա­մաց-կա­մաց վե­րած­վում են «թուրք զբո­սաշր­ջիկ­նե­րի սե­ռա­կան ցան­կութ­յուն­նե­րը բա­վա­րե­լու հա­մար նա­խա­տես­ված վայ­րի»: Նույ­նիսկ Բա­թու­­միի օ­դա­նա­վա­կա­յանն է օգ­տա­գործ­վում որ­պես «ներ­թուր­քա­կան օ­դա­նա­վա­կա­յան եւ կա­ռա­վար­վում է թուր­քա­կան վար­չա­կազ­մի կող­մից»,- նշում են ո­րոշ զլմ-­ներ, ո­րոնք նաեւ մատ­նան­շում են, թե «Ա­ջա­րիա­յի թուր­քա­կան էքս­պան­սիա­յի մյուս կա­րե­ւո­րա­գույն ուղ­ղութ­յու­նը կրո­նա­կանն է: Վեր­ջին տվյալ­նե­րի հա­մա­ձայն, Ա­ջա­րիա­յում գոր­ծում է 180 մզկիթ, 60 մեդ­րես­սե եւ կրո­նա­կան գի­շե­րօ­թիկ դպրոց: Դեռ ա­վե­լին, թուր­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը պատ­րաս­տ­­վում են Բա­թու­միի կենտ­րո­նում կա­ռու­ցել Սուլ­թան Աբ­դուլ Ա­զի­զին նվիր­ված եւս մեկ մզկիթ: Հատ­կան­շա­կան է, որ հենց սուլ­թան Աբ­դուլ ա­զիզն է ժա­­մա­նա­կին Ա­ջա­րիան մի­ա­ց­րել Օս­ման­յան Կայս­րութ­յա­նը»: Պաշ­տո­նա­կան Ան­կա­րան «Ա­ջա­րիան դե ֆակ­տո հա­մա­րում է իր տա­րած­քը, ին­չի «ա­մե­նա­ան­մեղ» ա­պա­ցույցն այն է, որ թուր­­քա­կան դա­սագր­քե­րում զե­տեղ­ված քար­տեզ­նե­րում Ա­ջա­րիան ներ­կա­յաց­ված է որ­պես թուր­քա­կան հան­րա­պե­տութ­յան մաս»:

Հա­յաս­տա­նի «Ի­վե­րիա» վրա­ցա­կան հա­­­­մայն­քի ղե­կա­վար Սվետ­լա­նա Նամ­չե­ւա­ձեն եւս ան­հանգս­տա­ցած է. «Պար­սիկ­նե­րը փոր­ձում են մխրճվել Հա­յաս­տա­նի ներ­քին կյանք, իսկ թուր­քե­րը՝ Վրաս­տա­նի»: Նա նաեւ այլ մտա­հո­գութ­յուն ու­նի. «Վրաս­տա­նը պետք է պաշ­տո­նա­պես ըն­դու­նի Հա­­յոց ցե­ղաս­պա­նութ­յան փաս­տը, բայց Հա­յաս­տա­­նի վրա­ցա­կան հա­մայն­քը չի կա­րող ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ այդ հար­ցում վրաց պե­տա­կան այ­րե­րի դիր­քո­րոշ­ման վրա»: Պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին մինչ օրս պե­տա­կա­նո­­­րեն չի ճա­նա­չել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը, ան­գամ այս տա­րի խոչըն­դո­տեց ջա­վախ­քա­հա­յե­րի ա­վան­դա­կան եր­թի անց­կաց­մա­նը, բայց հա­յաս­տա­նաբ­նակ վրա­ցի­նե­րը փոր­ձում են «ներ­գոր­ծել այդ հար­ցում, պատ­րաստ­ված լի­նել, այդ ա­մե­նը ներ­կա­յաց­նել փաս­տա­ցի», թեեւ ըստ հա­մայն­քի ղե­կա­վա­րի, «ցա­վոք, պատ­րաստ չեն իրենք: Թող դա ա­նեն փոր­ձա­գետ­նե­րը, մա­ս­նա­գետ­նե­րը, ին­չը շատ կա­րե­ւոր է»: Վրա­ս­տա­նի ներ­կա­յիս կյան­քում թուր­քա­կան գոր­ծո­նի մե­ծաց­ման խնդրին հա­յաս­տա­նաբ­նակ Նամ­չե­ւա­ձեն նշել է, որ ան­ձամբ բա­­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք ու­նի այն փա­ս­տի նկատ­մամբ, որ «Թուր­քիա­յում մե­ծա­նում են հա­վակ­նութ­յուն­նե­րը Ա­ջա­րիա­յի նկա­­տ­մամբ եւ Ա­ջա­րիա­յում նոր մզկիթ­ներ կա­ռու­ցե­լու փորձ է ար­վում: Պատ­մութ­յու­նը, փաս­տա­ցի, կրկնվում է, եւ ե­թե պե­տա­կան այ­րե­րը հե­տա­դարձ հա­յացք չուղ­ղեն պատ­մա­կան անց­յա­լին, եւ չգի­տակ­ցեն, որ անց­յա­­լը կա­րող է կրկնվել, Հա­յաս­տա­նը եւ Վր­ա­­ս­տա­նը կկանգ­նեն նոր մար­տահ­րա­վեր­նե­րի առ­ջեւ»:

Դառ­նա­լով Տրա­պի­զո­նում ըն­դուն­ված ե­ռա­կողմ հռչա­կագ­րին՝ նշենք, որ Բա­քու-Թբի­­լի­սի-Ան­կա­րա «նոր ձե­ւա­չա­փը» ուղ­ղ­ված է ոչ այն­քան Հա­յաս­տա­նի, ինչ­քան հենց Վրաս­տա­նի դեմ՝ այս եր­կի­րը թուր­­քա­կան աք­ցա­նում առ­նե­լու ա­ռու­մով: Վրաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Գրի­գոլ Վա­շա­ձեն «նոր ձե­ւա­չափ» է ան­վա­նում Թուր­­­քիա­յի, Վրաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի հա­մա­գոր­ծա­կ­ցութ­յան նոր փու­լը, ո­րը հիմն­վում է Տրա­պի­­զո­նում ստ­ո­­րագր­ված «Տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ընդ­հա­նուր տե­ս­լա­կա­նի մա­սին» հռչա­կագ­րի վրա, ին­չը հենց սկզ­բից տա­րա­կու­սանք­ներ է ա­ռա­ջա­ց­րել: Ա­րեւ­մուտ­քի կող­մից ստե­ղ­ծ­ված բա­­զ­մա­թիվ տա­րա­ծաշր­ջա­նա­յին նա­խագ­ծեր (հատ­կա­պես է­ներ­գե­տիկ եւ են­թա­կա­ռու­ց­ված­քա­յին) ներ­կա­յումս էլ կա­տա­րում են ա­ռա­ջադ­րանք­նե­րը եւ նոր խն­դիր­­նե­րի լուծ­ման հա­մար նոր ձե­ւա­չա­փե­րի անհ­րա­ժեշ­տու­թ­յուն թվում է, որ չկար: Ու­­ս­տի՝ թուր­­քա­կան աք­­ցա­նում հայտն­ված Վրա­ս­տա­նը դեռ զղջում­նե­րի ա­ռաջ է կանգ­նե­լու:

Ի­հար­կե, կար­ծիք կա նաեւ, թե սա ԱՄՆ-ի եւ Մեծ Բրի­տա­նիա­յի հս­կո­ղութ­յամբ ի­րա­կա­նաց­վող նոր ծրա­գիր է, որն ուղղ­ված է Ի­րա­նի ու Ռու­սաս­տա­նի դեմ եւ ուղ­ղա­կիո­րեն կապ­ված է Ի­րա­նի ու Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում տե­ղի ու­նե­ցող վեր­ջին զար­գա­ցում­նե­րի հետ, բայց ան­գամ այդ դեպ­քում ծրա­գի­րն ար­դեն իսկ վե­րած­վում է թուրք -ադր­բե­ջա­նա­կան նա­խագ­ծի, որն ուղղ­ված է սե­փա­կան ու­ժե­րով տե­­ղա­յին խնդիր­նե­րի լուծ­մա­նը: Վրաս­տա­նը պար­զա­պես կա­պող օ­ղակ է՝ մին­չեւ մաս­նա­տու­մը, ին­չը թույլ կտա Թուր­քիա-Ադր­բե­ջան կա­պը դարձ­նել ան­մի­ջա­կան: Ի­զուր չէ, որ Ա­ջա­րիա­յում, Ջա­վախ­քում եւ Մար­նեու­լի ադր­բե­ջա­նա­բնակ հատ­ված­նե­րում ար­դեն իսկ նման քա­ղա­քա­կան ծրա­գիր է ի­րա­կա­նաց­վում, ին­չին վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը չեն էլ դի­մա­կա­յում:

Կով­կա­սում ի­րենց նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը փոր­­ձե­լու են Վրաս­տա­նի հաշ­վին, բայց ոչ եր­բեք Վրաս­տա­նի ու­ժե­ղաց­ման մի­ջո­ցով, ի­րենց խնդիր­նե­րը լու­ծել, ին­չը հաս­կա­նում են եւ՛ Վա­շինգ­տո­նում ու Բրյու­սե­լում եւ՛ Մո­սկ­վա­յում ու Թեհ­րա­նում եւ՛ Ե­րե­ւա­նում… բայց՝ ո՛չ Թբի­լի­սիում:

 
Հայկ Թորգոմյան

 

*  *  *

Վրաս­տա­նում Ադր­բե­­ջա­նի ու Հա­յաս­տա­նի «ա­ղավ­­նի­­նե­րի» հա­­վաք էր կազ­մա­կեր­­պվել, որ­տեղ «բա­զե­նե­րի» մուտ­քը խս­­տիվ ար­գել­ված էր: Ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան (ին­չպես ՀՀ, այն­պես էլ ԼՂՀ) սահ­­մա­նա­յին գծ­­ում դի­վեր­սիոն գոր­ծո­ղութ­յուն­­նե­րը եւ երկ­կող­մա­նի զո­հե­րը խթա­նել են մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի գրան­տա­յին (ա­վե­լի ստույգ՝ գրան­­տա­կե­րա­յին) բի­զ­­նե­սը, եւ վրա­ցի­նե­րը գոր­ծի էին ան­ցել: ԱՄՆ-ի Ժո­ղովր­դա­վա­րութ­յան ա­ջակ­ցութ­յան ազ­գա­յին հի­մ­­նա­դ­­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ՝ Վրաս­տա­նի Տեկ­յա­լի գյու­­ղում, վրա­ցա­կան Կով­կաս­յան նա­­խա­ձեռ­նութ­յուն­նե­րի կենտ­րո­նը հու­նի­սի կե­սե­րին կազ­մա­կեր­պել էր Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի, այս­պես կոչ­ված խա­­ղա­ղա­րար­նե­րի հան­դի­պում: «Ա­ղավ­նի­նե­րը» 1-2 օր կե­րա՜ն-խ­մե­ցի՜ն, ու­ղե­ղի լվա­ց­­ման վար­ժանք­ներ ա­րե­ցին ու ա­րեւ­մտ­­յան լայ­նա­բե­րան ժպիտ­նե­րով բե­րան­նե­րը բաց վե­րա­դար­­ձան ի­րենց երկր­ներ:

Բայց Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նում լար­վա­ծութ­յու­նը դեռ շա­րու­նակ­վում է եւ միայն մեր բա­զե ու առ­յուծ տղա­նե­րի շնոր­հիվ է, որ շա­րու­նա­կում ե­նք­ ապ­րել խա­ղաղ ու հան­գիստ: Գրան­­տա­կեր «ա­ղավ­նի­նե­րը» չեն կա­րող խա­ղա­ղութ­յուն բե­րել, այն էլ՝ վրա­ցա-ադր­բե­ջա­նա­կան «եղ­բայ­րութ­յամբ» հա­մեմ­ված:

 

«Լու­սանցք» թիվ 24 (245), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։