Որ երկ­րորդ 1915 չտես­նենք

Հա­յե­րը չպե՛տք­ է լի­նեն հա­մա­թուր­քա­կան վտանգ­նե­րի կույր դի­տորդ­ներ

Թուրքական նեո-օսմանիզմը, նեո-պանթուրքիզմը եւ նեո-իսլամիզմը տարածաշրջանում…

«Լու­սանցք»-ը մեկ ան­գամ չէ, որ խո­սե­լով հա­մա­թուր­քա­կան վտան­գնե­րից, ա­հա­զան­գել է.- ե­թե զգոն ու ու­ժեղ չլի­նենք, ա­պա 2-րդ­ ան­գամ ենք 1915-ը տես­նե­լու: Այս տե­սա­կե­տին չհա­մա­ձայ­նող­նե­րը բազ­մա­թիվ փաս­տարկ­ներ կա­րող են բե­րել, մենք ըն­դա­մե­նը մե­կով կհա­կա­դար­ձենք. աշ­խար­հը եր­բեք չի փոխ­վում. ա­պա­ցույ­ցը 1915թ. հե­տո ար­ձա­նագր­ված մյուս ցե­ղաս­պա­նութ­յուն­ներն են: Օ­րեր ա­ռաջ Հայ Ա­րի­ա­կան միա­բա­նութ­յու­նը հայ­տա­րա­րութ­յուն էր տա­րա­ծել՝ «Հա­յե­րը չպե՛տք­ է լի­նեն հա­­մա­թուր­քա­կան վտանգ­նե­րի կույր դի­տորդ­ներ» վեր­նա­գրով՝ ուղ­ղա­կիո­րեն հաս­տա­տե­լով այն, ինչ մենք ենք ա­սում՝ զու­գա­հե­ռա­բար նաեւ ո­րո­շա­կի, հստակ քայ­լեր ա­ռա­ջար­կե­լով:

Ել­նե­լով խնդրի ար­դիա­կա­նութ­յու­նից (ներ­կա­յիս հա­մաշ­խար­հա­յին զար­գա­ցում­նե­րը հաշ­վի առ­նե­լով)՝ հայ ա­րի­նե­րի հա­ղոր­դա­գրութ­յու­նը տպագ­րում ենք ամ­բող­ջութ­յամբ՝ ա­ռանց ո­րե­ւի­ցե կրճատ­ման:

 
Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը

բազ­միցս ա­հա­զան­գել է տա­րա­ծաշր­ջա­նում նեո-օս­մա­նիզ­մի եւ նեո-պան­թուր­քիզ­մի վտանգ­նե­րի մա­սին: Հա­մաշ­խար­հա­յին ներ­կա աշ­խար­հա-քա­ղա­քա­կան բեւ­եռ­­նե­րը վստա­հա­բար նկա­տում են նո­րաց­ված թուր­քա­կան ծա­վա­լա­պաշ­տա­կան այս քա­ղա­քա­կան խա­ղե­րը, բայց, ըստ ե­րե­ւույ­թին, կար­ծում են, թե դա նո­րից կծա­ռա­­յեց­նեն ի­րենց գերն­պա­տակ­նե­րին: Սա­կայն, հա­մա­թուր­քա­կան ծա­վա­լում­ներն այ­սօր չեն կա­րող 1900-ա­կան­նե­րի զար­գա­ցում­ներն ու­նե­նալ, ին­չը թույլ կտա Եվ­րո­պա­յին, Միաց­յալ Նա­հանգ­նե­րին ու Ռու­­սաս­տա­նին սե­փա­կան ռազ­մա-քա­ղա­քա­կան խա­ղե­րը պար­տադ­րել Ան­կա­րա­յին: Ի­րա­վի­ճակն այ­լեւս նույ­նը չէ:

1. Թուր­քիան իր զավ­թած տա­րած­քով (779,5 հազ կմ2) եւ ա­վե­լի քան 70 մլն. բնակ­չութ­յամբ՝ քիչ թե շատ կա­յա­ցած պե­տութ­յուն է, որ ու­նի նաեւ ՆԱ­ՏՕ-ա­կան վար­ժանք­ներ ան­ցած զի­նուժ եւ ռազ­մա-տնտե­սա­կան այլ կա­րո­ղութ­յուն­ներ:

2. Ան­կա­րան դեռ կա­րո­ղա­նում է շա­հար­կել «1 ազգ – 6 պե­տութ­յուն» հա­մա­թուրք­ա­կան տե­սութ­յու­­նը՝ իր ծա­վա­լա­պաշ­տա­կան ծրա­­գ­­րե­րում ո­րո­շա­կի նե­րա­ռե­լով նաեւ Ադր­բե­ջա­նին (68 հազ. կմ2 (նախ­կին 86,6 հազ. կմ2 բռնա­զավ­թ­­ված տա­րածք­նե­րի մոտ 18 հազ. կմ2 հայ­կա­կան տա­րածք­նե­րը Ար­ցա­խի հետ միա­սին ա­զա­տա­գր­­ված են ար­դեն)), Ղա­զախս­տա­նին (2.724,9 հազ. կմ2), Ուզ­բե­կս­­տա­նին (447,4 հազ. կմ2), Թուր­ք­­մենս­տա­նին (488,1 հազ կմ2) եւ Ղրղըզս­տա­նին  (199,9 հազ. կմ2), ընդ­հա­նուր առ­մամբ՝ ա­վե­լի քան 70 մլն. բնակ­չութ­յամբ եւս:

Սա գոր­ծուն մար­մին դառ­նա­լու դեպ­քում այ­լեւս ան­վե­րահս­կե­լի կդառ­նա: Իսկ ե­թե հա­մա­թուր­քա­կան վտան­գը որ­պես ա­ռօր­յա քայ­լի մեր ի­րա­կա­նութ­յան հետ, ա­պա հա­մա­թուր­քա­կան ճա­կա­տում կհայ­տն­­վեն Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան Թա­թարս­տա­նից դե­պի Սա­խա-Յա­կու­տիա եւ դե­պի Ալ­թայ­ներ՝ ա­րե­ւել­յան ու հա­րա­վա­յին ուղ­­ղութ­յուն­նե­րի հսկա­յա­կան տա­րածք­ներ ու բազ­մա­մի­լիոն բնակ­չու­թ­­յուն:

Այս վտան­գը կա­րող է ծա­վալ­վել նաեւ Չի­նաս­տա­նի Ույ­ղու­րա­կան ընդ­գր­­կուն տա­րածք­նե­րում նույն­պես, եւ դե­պի Եվ­րո­պա՝ Հու­նաս­տա­­նի (հու­նաբ­նակ Կիպ­րոսն ար­դեն մաս­նատ­ված է), Բուլ­ղա­րիա­յի ու նախ­կին Հա­րավս­լա­վիա­յի ան­կա­խա­ցած պե­տութ­յուն­նե­րի տա­րածք­նե­րում, որ­տեղ առ­կա է մե­ծա­թիվ թուր­քա­կան բնակ­չութ­յուն: Հատ­կա­պես Բոս­նիա-Հեր­ցե­գո­վի­նան Ան­կա­րա­յի հե­տաքրք­րութ­յուն­նե­րի ա­ռաջ­նա­յին փա­թե­թում է: Այս ա­մե­նին կգու­մար­վի նաեւ մե­ծա­քա­նակ թուր­քա­կան բնակ­չութ­յու­նը Եվ­րո­պա­յում, Ա­սիա­յում (հատ­կա­պես՝ Ա­րա­բա­կան երկր­նե­րում ու Ի­րա­նում) եւ Ա­մե­րի­կա­յում: Այդ վտանգ­ներն ար­դեն զգում են Ֆրան­սիան ու Գեր­մա­նիան:

Ա­վե­լի քան 100 տա­րի ա­ռաջ հա­­յութ­յունն իր մարմ­նի վրա զգաց օս­մա­նա­կան եւ հա­մա­թուր­քա­կան գա­­զա­նի ար­նա­խում գոր­ծե­լա­կեր­պը եւ կորց­րեց Հա­յաս­տան-հայ­րե­նի­քի մեծ մա­սը, որն այ­նու­հետ ձե­ւա­կերպ­վեց որ­պես Ա­րեւմտ­յան Հա­յա­ս­­տան: Հա­մաշ­խար­հա­յին աշ­խար­­հա-քա­ղա­քա­կան բե­ւեռ­նե­րը այն ժա­մա­նակ էլ նույն ու­ժերն էին ու ի­րենց նույն գերն­պա­տակ­ներն էին հե­տապն­դում, եւ հա­յութ­յունն իր հայ­րե­նի­քի հետ միա­սին դրվե­ց ­հա­մաշ­խար­հա­յին հան­րութ­յուն կոչ­վա­ծի (այ­սօր այն մի­ջազ­գա­յին հա­­­ն­­­րութ­յուն է հոր­ջորջ­վում) զո­հա­սե­ղա­նին, որ թուր­քե­րի ու­նե­ցած մար­դա­կեր զո­հա­սե­ղա­նից ոչ մի բա­­նով չէր տար­բեր­վում… Ա­հա թե ին­չու հատ­կա­պես հա­յութ­յու­նը պի­տի զգու­շա­նա նեո-օս­մա­նա­կան ե
ւ նեո-հա­մա­թուր­քա­կան ծա­վա­­­լում­նե­րից եւ ամ­բող­ջա­պես չվստա­հի հա­մաշ­խար­հա­յին ներ­կա աշ­խար­հա-քա­ղա­քա­կան բե­ւեռ­նե­րից եւ ոչ մե­կին:

Ան­կա­րան զու­գա­հե­ռա­բար խա­ղար­կում է նաեւ հա­մա-իս­լա­մա­կան գոր­ծո­նը, եւ սա նույն­պես վտան­գա­շատ է: Նպա­տա­կայ­նո­րեն մրցակ­ցե­լով Իս­րա­յե­լի հետ՝ Թուր­քիան կա­րո­ղա­ցավ ամ­րապն­դել դիր­քե­րը հա­մաա­րա­բա­կան եւ հա­մաիս­լա­մա­կան աշ­խարհ­նե­րում: Եվ ե­թե ժա­մա­նա­կին իս­լա­մա­կան ծայ­րա­հե­ղա­կան­ներն էին փոր­ձում ստեղ­ծել Հյու­սի­սա­յին Կով­կա­սի՝ «ծո­վից ծով» (Կասպից ծով – Սեւ ծով) իս­լա­մա­կան միաց­յալ մի պե­տութ­յու­նը (Դաղս­տան, Չեչ­նիա, Ին­գու­շիա, Հյու­սի­սա­յին Օ­սիա, Կա­բար­դի­նո-Բալ­կա­րիա, Կա­րա­չաե­ւո-Չեր­քե­զիա, Ա­դը­ղեյ եւ Աբ­խա­զիա), ա­պա այժմ թուր­քերն են դա շա­հար­կում: Եվ ա­ռա­ջին քայ­լը ար­դեն սկսել են Վրաս­տա­նից: Ան­կա­րան հա­մոզ­ված է, որ կա­րող է Մոսկ­վա­յի օ­րի­նա­կով (Աբ­խա­զիա եւ Հա­րա­վա­յին Օ­սիա) Թբի­լի­սիի տի­րա­պե­տութ­յու­նից ան­ջա­տել Ա­ջա­րիան, որ­տեղ ապ­րում են իս­լա­մի մե­ծա­թիվ հե­տե­ւորդ­ներ: Ա­ջա­րիա­յի հա­րե­ւան՝ հայ­կա­կան ու հա­յաբ­նակ, բայց վրա­ցա­կա­նաց­ված Ջա­վախ­քի տա­րած­քում Թուր­քիան եւս քայ­լեր է ձեռ­նար­կել, հատ­կա­պես տնտե­սա­պես այս շրջա­նը գրա­վե­լու ուղ­ղութ­յամբ: Իսկ Ա­ջա­րիա­յի զավ­թու­մը թույլ կտա մի Փո­թի քա­ղաք եւս հաղ­թա­հա­րել ու հաս­նել Աբ­խա­զիա, ո­րը Հյու­սի­սա­յին Կով­կա­սի իս­լա­մա­կան միաց­յալ մի պե­տու­թ­­յան հիմ­նա­քա­րը կդառ­նա: Իսկ քրիս­տո­նե­ա­կան Եվ­րո­պա­յում այդ հիմ­նա­քարն ար­դեն դրվել է իս­լա­մա­կան Ալ­բա­նիա­յի, Բո­ս­­նիա-Հեր­ցե­գո­վի­նա­յի եւ վեր­ջերս Սեր­բի­ա­յից խլ­­ված Կո­սո­վո­յի առ­կա­յութ­յամբ:

Ե­թե այս ա­մե­նին ա­վե­լաց­վեն նաեւ Թուր­­­­­քիա­յի ա­խոր­ժա­կը Ի­րա­քի եւ Սի­րիա­յի տա­րածք­նե­րի նկատ­մամբ ե­ւ­ Ադր­բե­ջա­նի ծա­վա­լա­պաշ­տա­կան նկրտում­նե­րը (պան­ադր­բե­ջա­նիզմ) հայ­կա­կան եւ ի­րա­նա­կան տա­րածք­նե­րի հան­դեպ, ա­պա մի­ջազ­գա­յին կոչ­ված հան­րութ­յու­նը կամ իս­կա­պես կու­րա­ցել է թուր­քա­տիպ ար­նա­խում գա­զա­նին եվ­րա­չա­փա­նիշ­նե­րի մեջ ներգ­րա­վե­լու մո­լուց­քից եւ գնում է ինք­նա­կոր­­ծան­ման, կամ՝ պատ­րաստ­վում է նոր զո­հա­սե­ղան բա­­ցել, ո­րից մենք՝ հա­յերս պետք է ա­ռա­վե­լա­պես զգու­շա­նանք, զգո­նա­նաք եւ են­թադր­յալ զո­հից գոր­ծուն զո­հա­բե­րո­ղի կեց­վածք որ­դեգ­րենք: Իսկ նույն Եվ­րո­պա­յում, Միաց­յալ Նա­հանգ­նե­րում ու Ռու­սաս­տա­նում կան այն­պի­սի ու­ժեր, ո­րոնք հաս­կա­նում են գորշ գայ­լե­րի ոհ­մա­կա­յին տրա­մա­բա­նութ­յու­նը ու կա­րող են հա­մա­տե­ղել քայ­լերն ու ջանք­նե­րը: Այս­պի­սի ու­ժեր կան նաեւ Ի­րա­նում ու տա­րա­ծաշր­ջա­նի Ա­րա­բա­կան երկր­նե­րում:

Իսկ Վրաս­տա­նը, այս­պես թե այն­պես, ար­հես­տա­ծին պե­տութ­յուն է, եւ կբա­ժան­վի  ժա­­մա­նա­կի ըն­թաց­քում: Ուս­տի, այս հա­րեւ­ա­­նին վստա­հելն ու ա­ջակ­ցե­լը չի կա­րող հա­­յան­պաստ լի­նել, հատ­կա­պես, որ վրա­ցի­նե­րը մեր դժվար պա­հե­րին մշտա­պես հար­­վա­ծել են մեզ թի­կուն­քից ու այդ­պես տի­րել են մեր հայ­րե­նի­քի ո­րոշ հատ­ված­նե­րի: Այ­սօր էլ Վրաս­տա­նը եղ­բայ­րա­կան է հա­մա­րում ոչ թե Հա­յաս­տա­նին, այլ Թուր­քի­ա­յին ու Ադր­բե­ջա­նին: Իսկ հի­մա՝ ա­հա­բեկ­ված Ա­ջա­րիա­յի կորս­տի հնա­րա­վո­րութ­յու­նից, ա­հա­զան­գել է Վա­շինգ­տո­նին եւ հաս­տատ այլ եղ­բայ­րա­կան կողմ­նո­րո­շում կոր­դեգ­րի:

Բայց մենք՝ հա­յերս, պետք է Թուր­քիա-Վրաս­տան հա­կա­մար­տութ­յունն այ­լեւս օգ­տա­գոր­ծենք հա­յոց հայ­րե­նի­քի մի մա­սը հան­դի­սա­ցող Ջա­վախ­քը Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վո­րե­լու հա­մար, կամ՝ տա­րա­ծաշր­ջա­նում շա­հեր հե­տապն­դե­լով ո­րե­ւէ գեր­տե­­րութ­յան (ա­սենք՝ Ռու­սաս­տա­նի) հետ Ջա­­­վախք-Ա­ջա­րիա հա­մա­դաշ­նութ­յամբ ան­կախ միա­վո­րում ստեղ­ծե­լու հե­ռան­կա­րը քննար­կենք: Նույ­նը կա­րե­լի է քննար­կել նա­եւ հայ­կա­կան Նա­խի­ջե­ւա­նի ա­ռու­մով՝ Ա­դր­­բե­­ջան-Ի­րան հա­կա­մար­տութ­յան ըն­թաց­քում: Իսկ Ան­կա­րա­յի նեո-օս­մա­նա­կան եւ նեո-պան­թուր­քիս­տա­կան, ինչ­պե­սեւ՝ նեո-իս­­լա­մա­կան ծրագ­րե­րի դեմն առ­նե­լու միակ արդ­յու­նա­վետ մի­ջո­ցը հայ­կա­կան գոր­ծո­նի հզո­րա­ցումն է տա­րա­ծաշր­ջա­նում, Թուր­քի­ա­յի դեպ­քում՝ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի վե­­րա­միա­վո­րու­մը Ա­րե­ւել­յան Հա­յաս­տա­նի հետ:

Այ­լա­պես սո­ղոս­կող գորշ­գայ­լա­յին կե­ցութ­յունն ու ան­դա­դար ար­յու­նա­հե­ղութ­յու­նը կդառ­նան հա­մաշ­խար­հա­յին ա­ռօր­յա: Ե­թե Եվ­րո­պա­յում դեռ կար­ծում են, թե «դա­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան» ձե­ւա­կերպ­մամբ Հա­յաս­տա­նը Ֆրան­սիա­յի «եվ­րաազ­դե­ցութ­յան տա­րածք» է, Վրաս­տա­նը՝ Գեր­մա­նիա­յի, իսկ Ադր­բե­ջա­նը՝ Մեծ Բրի­տա­նիա­յի, ա­պա հաս­տատ սխալ­վում են: Իսկ ե­թե Վա­շինգ­տո­նում ու Մոսկ­վա­յում էլ դեռ կար­ծում են, որ Կով­կա­սի բո­լոր պ
ե­տութ­յուն­ներն էլ ի­րենցն են կամ՝ կդառ­նան ի­րեն­ցը, դարձ­յալ սխալ­վում են: Ան­գամ չլուծ­ված հա­կա­մար­տութ­յուն­նե­րի չլուծ­ման տա­նող քա­ղա­քա­կա­նութ­յուն-շա­հար­կումն էլ չի կա­րող դրան նպաս­տել:

Միակ ռազ­մա-քա­ղա­քա­կան դա­շին­քը, ո­րը կա­րող է դի­մա­կա­յել նեո-օս­մա­նա­կան, նեո-պան­թուր­քիս­տա­կան եւ նեո-իս­լա­մա­կան ծրագ­րե­րին, դա տա­րա­ծաշր­ջա­նի բն­­իկ ազ­գե­րի հա­մա-ա­րիա­կան դա­շինքն է, որ ­կա­րող է պաշտ­պա­նել ոչ միայն տա­րա­ծա­շր­­ջա­նի բնիկ­նե­րի, այ­լեւ Եվ­րո­պա­յի, Մի­ա­ց­­յալ Նա­հանգ­նե­րի ու Ռու­սաս­տա­նի շա­­հե­րը՝ այս աշ­խար­հա-քա­ղա­քա­կան բե­ւեռ­նե­րին զերծ պա­հե­լով սպաս­վող վտանգ­նե­րից ու ար­յու­նա­հե­ղութ­յուն­նե­րից: Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում խաչ­վում են բո­լոր մայր­­ցա­մաք­նե­րի բո­լոր պե­տութ­յուն­նե­րի ու ազ­գե­րի շա­հե­րը, եւ միայն Հայ­կա­կան բար­ձ­­րա­վան­դա­կի բնի­կ-­հա­յը կհո­գա տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղութ­յան ու հա­մաշ­խար­­հա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին, ա­ռանց հե­տին նպա­տակ­նե­րի ու կոր­ծա­նա­րար քայ­լե­րի:

Պատ­մութ­յու­նը ան­հեր­քե­լի փա­ստեր ու­նի եւ պար­զա­պես նկա­տել է պետք, որ տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղութ­յու­նը վե­րա­ցել է հենց հա­յոց հզոր թա­գա­վո­րու­թ­­յան ան­կու­մից ան­մի­ջա­պես հե­տո, երբ օ­տար ու վայ­րագ ներ­խու­ժում­նե­րից Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում հա­յե­րի կա­ռա­վար­մա­նը վերջ դրվեց:

 

«Լու­սանցք» թիվ 24 (245), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։