
Այս անգամ խափանարարները Ադրբեջանից են գործել, եւ սա կարծես շարունակությունն էր կայքը վնասելու մինչ այս՝ թուրքական հարձակման: Հուլիսի 5-ի առավոտյան 14.00-15.00-ի սահմաններում ադրբեջանական հակերները azer online ինտերնետ մատակարարին (պրովայդեր) պատկանող գծից, 2-3 ուղղություններով մեծածավալ գրոհ են սկսել ՀԱՄ կայքի վրա եւ դրա համար գործադրել են հակերային աշխարհում շատ հայտնի բազմաթիվ միջոցներ: Կեսօրին մոտ հարձակումը շարունակող ինքնաշխատ (ավտոմատ) գործողությունները վայրկյանում հասել են անգամ 10-15 հարվածի, եւ www.hayary.org-ի սերվերի գործունեությունը վտանգվել է, որը սերվերի սեփականատիրոջը ստիպել է ընդհանուր վնասներից խուսափելու համար անջատել ՀԱՄ կայքը՝ միաժամանակ www.hayary.org-ի կայքավարին հնարավորություն տալով վերացնել կայքին հասցված վնասները:
Ինչեւէ, www.hayary.org-ի մասնագետները 2-3 օրում կարգավորել են կայքի գործունեությունը, բայց շարունակում են հզորացնել պաշտպանական միջոցառումները:
Մենք հասկանում ենք՝ թշնամին արթուն է, իսկ համացանցային այսօրինակ պայքարը պատերազմի մեկ այլ տեսակ է: Մենք էլ թշնամուն պատասխանում ենք՝ իսկ պատերազմում ինչպես պատերազմում, որտեղից հայ արիները վերջնահաշվարկում միշտ են հաղթող դուրս գալիս, ինչը դրսեւորվում է հատկապես թուրքական ու ադրբեջանական հակերային կատաղությամբ…
ՀԱՄ-ը շարունակելու է իր համահայկական ու համաարիական տեղեկատվական պայքարը, որի հաջողությունը մոտ ապագայի խնդիր է այլեւս:
ՀԱՄ լրատվական կենտրոն
09.06.2012թ.