Սերգեյ Ավագյան
Այս ամենը հարաբերական է, քանզի գունային ընկալումը անհատական է՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով: Ընդ որում՝ ոչ միայն անհատական է: Շատ ժողովուրդների մոտ սգո գույն է համարվում սեւը, շատերի մոտ՝ հենց սպիտակը: Ավելին՝ սեւի՝ սգո գույն համարվելն իր հերթին նույնպես հարաբերական է: Եվ այսպես կարող ենք խոսել բոլոր գույների մասին՝ առանձին- առանձին՝ քննարկելով դա նաեւ տարբեր ազգերի զարգացման, սովորույթների, կենցաղի համապատկերում, ինչը, սակայն, շատ ավելի լուրջ գործ է եւ մեր գունային ժամանցի շրջանակում չէ:
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ընկույզով արքայական նախուտեստ
Բաղադրությունը
Կանաչ տաքդեղ – 3 հատ
ծիծակ – 3 հատ
լոլիկ – 1 հատ
սոխ – 1 գլուխ
զեյթունի բուսայուղ – 1 սուրճի գավաթ
մաղադանոս - ըստ ճաշակի
կիտրոն – 1 հատ
ընկույզ – 80 գ
աղ
սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
Տաքդեղներն ու ծիծակները խորովել, մանր կտրատել:
Լոլիկը, սոխը, մաղադանոսը, ընկույզը մանր կտրատել, աղով ու սպիտակ պղպեղով համեմել:
Այս ամենը խառնել, ավելացնել կիտրոնի հյութը, վերջում էլ՝ բուսայուղը:
Անուշ արեք ընկույզով արքայական այս սառը նախուտեստը:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Ակումբային ֆուտբոլում խայտառակ վիճակ է
Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում հայաստանյան ֆուտբոլային ակումբները ավարտեցին առաջին մրցելույթները: Երեւանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ խաղում 0:3 հաշվով խայտառակ պարտություն կրեց Չեռնոգորիայի «Զետա»-ից եւ պատասխան հանդիպումից առաջ գործնականում կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Գյումրիի «Շիրակ»-ն արտագնա խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց Չեռնոգորիայի մյուս ներկայացուցչին՝ «Ռուդար»-ին: Այդ հաղթանակի շնորհիվ գյումրեցիները պահպանում են հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները: Կապանի «Գանձասար»-ին բաժին էր հասել ամենաթույլ մրցակիցներից մեկը՝ Ֆարերյան կղզիների «Ստրեյմուր»-ը: Թվում էր, թե գոնե այս թիմին հեշտ կլինի հաղթելը, բայց կապանցիները «Փյունիկ»-ի խայտառակությունը կրկնեցին եւ պարտվեցին թույլ հակառակորդին 3:1 հաշվով: Անկախ այն բանից, թե պատասխան հանդիպումներն ինչպես կավարտվեն, հասկանալի է, որ հայկական ակումբային ֆուտբոլը ճգնաժամ է ապրում:
Հայաստանը դարձյալ նահանջել է
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 4 աստիճան եւ 559 միավորով զբաղեցնում է 55-րդ տեղը: Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ լավագույն եռյակում: Գերմանիայի հավաքականը շրջանցել է Ուրուգվայի թիմին՝ բարձրանալով 2-րդ տեղ: Առաջատարն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Իտալիան զբաղեցնում է 6-րդ տեղը, Դանիան՝ 10-րդ, Չեխիան՝ 18-րդ, Բուլղարիան՝ 93-րդ, իսկ Մալթան՝ 145-րդ: Մեր թիմի առաջիկա մրցակիցը՝ Բելառուսի հավաքականը, 447 միավորով 77-րդ տեղում է:
Էլբրուսը հայ ալպինիստների հերթական բարձունքն է
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները եղան Էլբրուսում: Այս անգամ հայ լեռնագնացները հաղթահարել են Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641 մ:
Մեր թիմի կազմում եղել են Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լեւոն Մովսեսյանը թիմին միացել է Նալչիկում: Նշենք, որ նա մասնակցել է ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին: Դասընթացների արդյունքում նա վերջին 10 տարում Հայաստանում առաջինն է ստացել ալպինիզմի հրահանգչի որակավորում: Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (Կովկաս, 5033 մ) եւ Դեմավենդը (Իրան, 5604 մ):
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 25 (246), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում