Բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը տա­նում են դե­պի նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­ներ


Ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րում նախ­կին իշ­խա­նա­վոր եւ ներ­կա­յումս ընդ­դի­մա­դի­րի կեց­վածք ըն­դու­նած ու­ժե­րը՝ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, շա­րու­նակ հայ­տա­րա­րում են, որ նախ­կին քա­ղա­քա­կան թի­մը ձա­խող­վել է: Եվ այդ ձա­խո­ղու­մ­­նե­րի մեջ տա­րօ­րի­նա­կո­րեն մինչ այ­սօր ի­րենց դերն ու նշա­նա­կութ­յու­նը չեն տես­նում: Ա­նընդ­հատ «մո­ռա­նում» են, որ ե­ղել են նախ­կին կա­ռա­վա­րութ­յան մաս: ՀՀԿ ­ներ­­կա­յա­ցու­ցիչ­նե­րն­ էլ այ­լեւս հրա­ժար­վում են բա­ցատ­րել նախ­կին գոր­ծըն­կեր­նե­րի այ­սօ­րի­նակ գոր­ծու­նեութ­յու­նը եւ կես կա­տակ կես լուրջ նշում են, թե ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ի­րենց ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ուժ հայ­տա­րա­րե­լուց ա­ռաջ նախ պետք է լի­նեն քա­ղա­քա­կան ուժ…

Ներ­քա­ղա­քա­կան կյան­քում հե­­տաքրք­րութ­յուն է ա­ռա­ջաց­րել նաեւ ԱԺ է­թի­կա­յի հանձ­նա­ժո­ղո­վի հար­ցը, ո­րը կա­րող է լա­վա­գույնս օգ­տա­գործ­վել նաեւ ընդ­դի­մա­դիր­նե­րի կող­մից: Ա­ռա­ջի­կա օ­րե­րին ԱԺ նա­խա­գահ Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նը, ԱԺ կա­նո­նա­կարգ-օ­րեն­քի հա­մա­ձայն, կհաս­տա­տի է­թի­կա­յի հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մը եւ կնշա­նա­կի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հին ու նրա տե­ղա­կա­լին: ԱԺ քար­տու­ղա­րութ­յան պետ-աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Թա­թուլ Սո­ղո­մոն­յա­նը հայտ­նել է, որ խորհր­դա­րա­նա­կան բո­լոր 6 խմ­­բա­կ­­ցութ­յուն­ներն ար­դեն իսկ ներ­կա­յաց­րել են Է­թի­կա­յի հանձ­նա­ժո­ղո­վում ի­րենց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ա­նուն­նե­րը: Ըստ այդմ՝ ՀՀԿ խմ­­բակ­ցութ­յու­նը կներ­կա­յաց­նի Դա­վիթ Հա­րութ­յուն­յա­նը, ԲՀԿ-ն՝ Մե­րու­ժան Սի­մոն­յա­նը, ՀԱԿ-ը՝ Նի­կոլ Փա­շին­յա­նը, ՕԵԿ-ը՝ Հով­հան­նես Մար­գար­յա­նը, ՀՅԴ-ն՝ Արծ­վիկ Մի­նաս­յա­նը, «Ժա­ռան­գութ­յու­ն»-ը՝ Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նը: Է­թի­կա­յի հանձ­նա­ժո­ղո­վը մշտա­կան չէ. այն կազ­մա­վոր­վում է ԱԺ-ի յու­րա­քան­չ­­յուր հեր­թա­կան նստաշր­ջա­նում՝ խմբակ­ցութ­յուն­նե­րի ներ­կա­յաց­մամբ: Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի պաշ­տո­նը հա­ջոր­դա­բար զբա­ղեց­նե­լու ի­րա­վուն­քը պատ­կա­նում է ա­մե­նա­մե­ծա­թիվ ընդ­դի­մա­դիր եւ ոչ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յուն­նե­րին: Տվյալ դեպ­քում՝ այդ ի­րա­վուն­քը հա­մա­պա­տաս­խա­նա­բար կվե­րա­պահ­վի ՀԱԿ-ին եւ ՀՀԿ­-ին:

ԱԺ կա­նո­նա­կարգ-օ­րեն­քը սահ­­մա­նում է, որ հանձ­նա­ժո­ղո­վը ԱԺ-ին եզ­րա­կա­ցութ­յուն է ներ­կա­յաց­նում պատ­գա­մա­վո­րի կող­մից Սահ­մա­նադ­րութ­յան 65-րդ ­հո­դ­­վա­ծի 1-ին մա­սի պայ­ման­նե­րը խախ­տե­լու վե­րա­բեր­յալ, ինչ­պես նաեւ ո­րո­շում է կա­յաց­նում պատ­գա­մա­վո­րի կող­մից ԱԺ կա­նո­նա­կարգ-օ­րեն­քով նա­խա­տես­ված է­թի­կա­յի կա­նոն­նե­րը խախ­տե­լու եւ պատ­գա­մա­վո­րի կող­մից շա­հե­րի բախ­ման վե­րա­բեր­յալ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես գա­լու կա­նո­նա­կար­գով նա­խա­տես­ված պա­հան­ջը չկա­­տա­րե­լու վե­րա­բեր­յալ: Մա­ս­­նա­վո­րա­պես, ԱԺ-ի, նրա հան­ձ­­նա­ժո­ղով­նե­րի, են­թա­հանձ­նա­ժո­ղով­նե­րի նիս­տե­րում շա­հե­րի բա­խում ա­ռա­ջա­նա­լու դեպ­քում պատ­գա­մա­վո­րը պար­տա­վոր է հա­մա­պա­տաս­խան նիս­տում իր ե­լույ­թից կամ քվեար­կութ­յու­նից ա­ռաջ հան­դես գալ շա­հե­րի բախ­ման վե­րա­բեր­յալ հայ­տա­րա­րութ­յամբ, իսկ օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յամբ հան­դես գա­լիս, ԱԺ-ի քննարկ­մա­նը ո­րոշ­ման նա­խա­գիծ կամ ԱԺ-ում շրջա­նա­ռութ­յան մեջ դրված հար­ցի վե­րա­բեր­յալ ա­ռա­ջար­կութ­յուն ներ­կա­յաց­նե­լիս՝ հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րի հետ ներ­կա­յաց­նել շա­հե­րի բախ­ման վե­րա­բեր­յալ իր գրա­վոր հայ­տա­րա­­րութ­յու­նը, ներ­կա­յաց­նե­լով շա­հե­րի բնույ­թը: Այդ դեպ­քում պատ­գա­մա­վո­րը կա­րող է նաեւ հայ­տա­րա­րել, որ հրա­ժար­վում է մաս­նա­կ­­ցել հար­ցի քվեար­կութ­յա­նը: Այդ դեպ­քում նրա բա­ցա­կա­յութ­յու­նը հա­մար­վում է հար­գե­լի: Օ­րեն­քը սահ­մա­նում է նաեւ պատ­գա­մա­վո­րի է­թի­կա­յի կա­նոն­նե­րը: Դրանք են՝ հար­գել օ­րեն­քը եւ են­թարկ­վել օ­րեն­քին, հար­գել հան­րութ­յան բա­րո­յա­կան նոր­մե­րը, պահ­պա­նել ԱԺ-ի եւ նրա հանձ­նա­ժո­ղով­նե­րի նիս­տե­րի անց­կաց­ման կար­գը, իր լիա­զո­րութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լիս չա­ռաջ­նոր­դ­­վել իր կամ իր հետ փոխ­կա­պա­կ­ց­ված ան­ձանց անձ­նա­կան շա­հե­րով, չօգ­տա­գոր­ծել պատ­գա­մա­վո­րի պաշ­տո­նի հե­ղի­նա­կութ­յու­նը ի շահ ի­րեն կամ այլ ան­ձի, իր գոր­ծու­նեութ­յամբ նպաս­տել ԱԺ-ի նկատ­մամբ վստա­հութ­յան եւ հար­գան­քի ձ­­ե­ւա­վոր­մա­նը, ա­մե­նուր եւ ցան­կա­ցած գոր­ծու­նեութ­յամբ զբաղ­վե­լիս դրս­­ե­ւո­րել պատ­գա­մա­վո­րին վա­յել վար­քա­գիծ, հար­գա­լից վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րել քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րի, ԱԺ-ում հար­ցե­րի քննարկ­ման մաս­նա­կից­նե­րի, ինչ­պես նաեւ բո­լոր այն ան­ձանց նկա­տ­­մամբ, ո­րոնց հետ պատ­գա­մա­վո­րը շփվում է իր լիա­զո­րութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լիս: Է­թի­կա­յի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը Է­թի­կա­յի հանձ­նա­ժո­ղո­վի ո­րո­շում­նե­րը եւ եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը հրա­պա­րա­կում է ԱԺ-ի հեր­թա­կան նստաշր­ջա­նի ա­ռա­ջի­կա չոր­սօր­յա նիս­տե­րում, ո­րից հե­տո դրանք տե­ղադր­վում են ԱԺ-ի ին­տեր­նե­տա­յին կայ­քում:

Մի հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­յուն էլ ե­ղավ վեր­ջերս, թե «բա­ցառ­ված չէ, որ մար­տի 1-ը բա­ցա­հայտ­վի»: Այս խոս­քե­րը ԵԽԽՎ-ում հա­յաս­տան­յան պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար Դա­վիթ Հա­րութ­յուն­յա­նինն են: Նա հայտ­նել է, որ ԵԽԽՎ-ի վեր­ջերս ըն­դուն­ված բա­նա­ձե­ւը կար­ծես սրբագ­րում է նա­խորդ աշ­նա­նը թիվ 1837 բա­նա­ձեւ­­ում ընդգրկ­ված տո­ղը, թե «մար­­տի 1-ի դեպ­քե­րի է­ջը կա­րե­լի է վերջ­նա­կա­նա­պես հա­մա­րել փակ­վա­ծ»: ԵԽԽՎ մո­նի­տո­րին­գի ի­րա­կա­նաց­ման մա­սին բա­նա­ձեւ­ում Վե­հա­ժո­ղո­վը ան­հանգս­տութ­յուն հայտ­նեց մար­տի 1-ի 10 սպա­նու­թ­­յուն­նե­րի չբա­ցա­հայտ­ման ա­ռու­մով: Հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յան հա­մար այն­քան էլ անս­պա­սե­լի չէր մար­տի 1-ի մա­սին հի­շա­տա­կու­մը: Քա­նի դեռ Հա­յաս­տա­նը մո­նի­տո­րին­գի է են­թարկ­վում, եւ մար­տի 1-ը բա­ցա­հայտ­ված չէ, այս հար­ցը կլի­նի ԵԽԽՎ օ­րա­կար­գում:

«Մար­տի 1-ն­ ընդ­հան­րա­պես փա­­կ­­ված լի­նել չի կա­րող, քա­նի դեռ այդ հան­ցա­գոր­ծութ­յունն ամ­բող­­ջո­վին բա­ցա­հայտ­ված չէ»,- ա­սել է ԵԽԽՎ-ում հա­յաս­տան­յան պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վա­րը եւ ըստ նրա՝ «Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում է նա­խաք­ննութ­յու­նը՝ բա­ցա­հայ­տե­լու հա­մար, սա­կայն դե­ռեւս նոր տե­ղե­կատ­վութ­յուն չկա, ո­րը կօգ­նի բա­ցա­հայ­տել այն»:

«Ժա­ռան­գութ­յան» պատ­գա­մա­վոր Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նը եւս անս­պա­սե­լի չի հա­մա­րում, որ Մո­նի­­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վի ու­շա­դ­­րութ­յան կենտ­րո­նում մար­տի 1-ն­ է, սա­կայն կար­ծում է, որ ԵԽԽՎ-ն ­բա­ցի կո­չե­րից Հա­յաս­տա­նին այս հար­ցում չի օգ­նի: «Քա­ղա­քա­կան հար­ցերն այս կա­ռույ­ցում դար­ձել են ա­վե­լի ա­ռաջ­նա­հերթ, քան մար­դու ի­րա­վունք­նե­րը»,- ա­սել է նա՝ հի­շեց­նե­լով, որ ին­քը աշ­­­նանն ար­դեն դեմ էր, որ Հա­յա­ս­­տա­նի վե­րա­բեր­յալ բա­նա­ձե­ւում ընդգրկ­վի «Մար­տի 1-ի է­ջը կա­րե­լի է փակ­ված հա­մա­րել» տո­ղը: Ո­մանք էլ հա­մա­րում են, թե «Մար­­տի 1-ի գոր­ծը» վե­րաքն­նար­կ­­վում է նաեւ ՀՀ ­նա­խա­գա­հի ըն­տ­­րութ­յուն­­նե­րից ա­ռաջ, որ­պես­զի Ռո­բերտ Քո­չար­յա­նի ա­ռա­ջադր­ման հար­­ցը թե­րեւս դուրս գա օ­րա­­կար­գից:

Վեր­ջերս ԱԺ նա­խա­գահ Հո­վիկ Աբ­րա­համ­յանն ըն­դու­նել էր Հա­յաս­տա­նում ԵՄ պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար, դես­պան Տրա­յան Հրիս­տեա­յին, ով փաս­տել է, որ վեր­ջին շրջա­նում զգա­լիո­րեն ակ­տի­վա­ցել է ՀՀ­-ԵՄ գոր­ծակ­ցութ­յու­նը՝ ինչ­պես երկ­կողմ, այն­պես էլ բազ­մա­կողմ ձ­­ե­ւա­չա­փե­րով: Բա­ցի այս, աշ­խու­ժա­ցել են բարձր մա­կար­դա­կի երկ­կողմ շփում­նե­րը, ինչ­պես ԵՄ կա­ռույց­նե­րի, այն­պես էլ ԵՄ ան­դամ երկր­նե­րի հետ: Անդ­րա­դառ­նա­լով Եվ­րո­պա­կան խոր­հր­­դի նա­խա­գա­հի ա­ռա­ջի­կա այ­ցին տա­րա­ծաշր­ջան՝ դես­պա­նը նշել է, որ Հա­յաս­տա­նը Ա­րե­ւել­յան Գոր­ծըն­կե­­րութ­յան երկր­նե­րից ա­ռա­ջինն է, ուր այ­ցե­լե­լու է Հեր­ման Վան Ռոմ­պո­յը եւ այս այ­ցը նշա­նա­կում է, որ ԵՄ-ն ­բարձր է գնա­հա­տում ու խրա­խու­սում ՀՀ­-ում ըն­թա­ցող ժո­ղովր­դա­վա­րա­կան բա­րե­փո­խում­նե­րը եւ ող­ջու­նում է այդ ուղ­ղութ­յամբ մեր երկ­րի ա­ռա­ջըն­թա­ցը: Այս ա­մե­նը գա­լիս է հա­վաս­տե­լու, որ նա­խա­գահ Սերժ Սար­գս­­յա­նը ըն­դու­նե­լի է դար­ձել եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յան հա­մար:

Իսկ ա­հա ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը կորց­նում են դիր­քե­րը Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղութ­յամբ, ո­րով­հե­տեւ չեն կա­­րո­ղա­նում կի­սել «ընդ­դի­մա­դի­րի ա­թո­ռը» եւ այդ­պի­սով կորց­նում են եւ ներ­քին հե­տե­ւորդ­նե­րին եւ ար­տա­քին ա­ջա­կից­նե­րին:

«Հան­րա­պե­տութ­յու­ն» կու­սակ­ցու­թ­­յու­նում նոր սրա­ցում­ներ են սկսվել: Սկզբում այս կազ­մա­կեր­պութ­յու­նը հե­ռա­ցավ ՀԱԿ-ից, այժմ էլ կու­սակ­ցա­կան­նե­րը եր­կու մա­սի են բա­ժան­վել. մի մա­սը կու­սա­կ­­ցութ­յան ­նա­խա­գահ Ա­րամ Սար­գս­­յա­նի հետ է, մյուս մա­սը՝ «Մեծն Տիգ­րա­ն» ջո­կա­տի հրա­մա­նա­տ­­ար Սմբատ Այ­վազ­յա­նի: Իսկ կու­սակ­ցութ­յան քաղ­խորհր­դի ան­դամ, ի­րա­վա­պաշտ­պան Ար­տակ Զեյ­նալ­յա­նը պնդել է, թե «նման բան չկա»:

Շա­րու­նակ­վում է նաեւ ՀԱԿ-«Ժա­ռան­գութ­յուն» հա­կա­մար­տու­թ­­յու­նը՝ ա­ռա­ջին խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր ու­ժը լի­նե­լու հա­մար: Սա կա­րե­ւոր է, քա­նի որ 1-ին ընդ­դի­մա­դի­րի ա­ռա­ջադ­րած ՀՀ ­նա­խա­գա­հի թեկ­նա­ծուն եւս կա­րող է ընդ­դի­մա­դիր ո­լոր­տում ա­­ռա­ջին հա­կակ­շի­ռը դառ­նալ գոր­ծող նա­խա­գա­հին:

«Ընդ­դի­մութ­յու­նը պար­տադր­ված է հան­դես գալ միաս­նա­կան թեկ­նա­ծո­ւո­վ»,- հայ­տա­րա­րել է «Ժա­­ռան­գութ­յու­ն» խմբակ­ցութ­յան ան­դամ Ա­լե­քանդր Ար­զու­­ման­յա­նը: Ըստ նրա, այս պա­հին հա­տ­­վա­ծա­կան է ընդ­­դի­մա­դիր դաշ­տը, եւ մի­տում­նե­րը շատ ա­վե­լի ան­ջա­տո­ղա­կան են, քան՝ միա­վո­րող: Նա հի­­շեց­նել է, որ ՀԱԿ-ը դե­ռեւս կո­րու­ստ­­ներ է կրում եւ դա կա­րող է շա­րու­նակ­վել: Վար­դան Օս­կա­ն­­յա­նի՝ ընդ­դի­մա­դիր թեկ­նա­ծու լի­նե­լու ա­ռու­մով նա խնդիր չի տես­նում գո­նե Սահ­մա­նադ­րութ­յան շր­­ջա­նակ­նե­րում. «Ին­քը վա­ղուց բո­լո­րել է իր 35 ամ­­յա­կը»,- Ար­զու­մա­ն­­յա­նը հա­վե­լել է, որ Լե­ւոն  Տեր-Պետ­րոս­յա­նի վեր­ջին ե­լույ­թ­­ում եւս ակ­նարկ չի նկա­տել Օս­կան­յա­նին ա­ռա­ջի­կա ընտ­­րութ­յուն­նե­րում պա­­­­շ­տ­պա­նե­լու մա­սին: Ին­քը, «Ա­զատ դե­­մոկ­րատ­ներ»-ը եւ իր խմ­­բակ­ցութ­յու­նը պաշտ­պա­նե­լու են Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նին, ե­թե վեր­­ջինս ա­ռա­ջադր­վի:

«Ժա­ռա­գութ­յու­ն» խմբակ­ցութ­յան փոխ­նա­խա­գահ, նախ­կին պա­տ­­գա­մա­վոր Ար­մեն Մար­տի­րո­ս­­յա­նը եւս կար­ծում է, թե ընդ­դի­մութ­յու­նը կա­ջակ­ցի «Ժա­ռան­գութ­յա­նը»: 2012թ. նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­նե­րում ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը մի­ա­նա­լու են՝ ա­ջակ­ցե­լով «մեր թեկ­նա­ծու» Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­ն­­ին: Նա կար­ծում է, որ ինչ­պես «Ժա­­­­ռան­գութ­յու­նը» միա­ցել է ընդ­դի­մութ­յա­նը 2003 եւ 2008թթ., նույն ձ­­ե­ւով ընդ­դի­մութ­յան ան­դամ­նե­րը կմի­ա­նան «Ժա­ռան­գութ­յա­նը»: Ե­թե ու­ժե­րը չհա­մա­խմբ­­վեն, նախ­կին պատ­գա­մա­վո­րի կար­ծի­քով, դա բա­ցա­սա­կան հե­տե­ւանք կու­նե­նա մեր երկ­րի հե­տա­գա զար­գաց­ման վրա: Նա հն­­ա­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րի մեջ նշեց նաեւ Ս. Սարգս­յա­նին ու Վ. Օս­կան­յա­նին:

Այս հա­մա­պատ­կե­րում այ­լեւս զար­մա­նա­լի չէր ՀՀ 1-ին նա­խա­գահ եւ նա­խա­գա­հի հնա­րա­վոր թեկ­նա­ծու Լ­­ե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի խնա­մի՝ Դա­վիթ Շահ­նա­զար­յա­նի ­ՀԱԿ-ը լքել: Շա­տերն են կար­ծում, որ այս քայլն ար­վել է նա­­խա­գա­հի ընտ­րութ­յուն­նե­րին նրա հնա­րա­վոր մաս­նակ­ցութ­յան հա­մար: Հատ­կա­պես, որ 1-ին նա­­խա­գա­հի վարկն այ­լեւս ա­ռաջ­վա­նը չէ եւ նաեւ ա­ռող­ջա­կան խն­­դիր­ներ ու­նի: Դա­վիթ Շահ­նա­զար­յա­նը հայ­տա­րա­րել է, թե ՀԱԿ-ից դուրս է ե­կել ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ՝ մար­տին, եւ ընդ­հան­րա­պես իր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յու­նը դա­դա­րեց­րել է ՀԱԿ-ու­մ, բայց չի ման­րա­­մաս­նել ՀԱԿ-ից դուրս գա­լու դրդա­պատ­ճառ­նե­րը, սա­կայն, ել­նե­լով խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ստ­­եղծ­ված քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի շուրջ նրա գնա­հա­տա­կան­նե­րից, կա­րե­լի ա­սել, որ պատ­ճառ­նե­րից մե­կը ե­ղել է նաեւ ԲՀԿ­-ի հետ ՀԱԿ-ի քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը: Ա­ռա­վել հա­­վա­նա­կան է հա­­մար­վում նրա՝ չե­զոք ընդ­դի­մա­դի­րի կեր­պա­րի ստեղ­ծու­մը, ո­րը կա­րող է «Լե­ւո­նի խնա­մուն» դարձ­նել մի­աս­նա­կան ընդ­դի­մա­դիր թեկ­նա­­ծու:

Իսկ ՀԱԿ-ԲՀԿ ­հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը գրե­թե ո­րե­ւէ մե­կը չի հա­վա­տա­ցել կամ լուրջ ըն­դու­նել, քան­զի Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նին ճա­նա­չող­նե­րը գի­տեն, որ նա չէր կա­րող 2-րդը լի­նել Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նից հե­տո: Ա­սում են՝ թե­ր­­եւս միայն ԲՀԿ ­նա­խա­գահն է դր­­ան հա­վա­տա­ցել: Ան­գամ Վար­դան Օս­կան­յա­նը դրան չի հա­վա­տա­ցել եւ ի­րեն ԲՀԿ­ ա­պա­գա ա­ռաջ­նորդ է դի­տար­կել:

Հայտ­նի է, որ խնա­մի­ներ են նա­եւ ԱԺ նա­խա­գահ ՀՀԿ­-ա­կան Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նը եւ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը, բայց ա­հա, ԱԺ նա­խա­­գա­հը չի ու­զում, որ քա­ղա­քա­կա­նութ­յու­նում ի­րեն կա­պեն ԲՀԿ ­ղե­կա­վա­րի հետ: Հ. Աբ­րա­համ­յա­նը վեր­ջերս հար­ցազ­րույց­նե­րում ա­սել է, որ «ինչ-որ մար­դիկ, կա­պե­լով ի­րեն Ռո­բերտ Քո­չար­յա­նի եւ ԲՀԿ­-ի հետ, փոր­ձում էին փչաց­նել իր եւ գոր­ծող նա­խա­գա­հի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը»: Ին­չե­ւէ, ըստ նրա՝ գա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում ԲՀԿ-ն պետք է սա­տա­րի Սերժ Սարգս­յա­նին:

2013թ. ՀՀ ­նա­խա­գա­հի ընտ­րու­թ­­յուն­նե­րին քիչ ժա­մա­նակ է մնա­ցել, եւ շու­տով շատ բան կե­րե­ւակ­վի: Իսկ ԼՂՀ ­նա­­խա­գա­հի ընտ­րութ­յա­նը հաշ­ված օ­րեր են մնա­ցել:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

«Լու­սանցք» թիվ 25 (246), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։