Ա­մե­նա­թո­ղութ­յու­նը՝ ինք­նա­կոր­ծան եւ ինք­նա­մա­հա­բեր վտան­գա­վոր եզ­րա­գիծ

 «Հարս­նա­քա­ր» ռես­տո­րա­նա­յին հա­մա­­­լի­րի մի­ջա­դե­պը ցնցեց ա­ռ­­անց այն էլ ան­պաշտ­պան լի­նե­լու բար­դույ­թ­ ու­նե­ցող մեր հան­րու­թ­­յա­նը: Հան­րա­յին բո­ղո­քի ա­լիքն այս պա­տա­հա­րի հա­մա­պա­տ­­կե­րին մի­աս­նութ­յուն ու հա­ջո­ղու­թ­­յուն ար­ձա­նա­գր­­եց, ին­չը պետք է պահ­պա­նել եւ շա­րու­նա­կել այ­սօ­րի­նակ դեպ­քե­րում: «Լու­սանցք»-ն­ ամ­փո­փիչ անդ­րա­դարձ է ա­նում՝ ընդգ­ծե­լով, որ ա­մե­նա­թո­ղութ­յու­նը, ի վեր­ջո, բու­մե­րան­գի օ­րեն­քով ա­մե­նա­խիս­տը պատ­ժե­­լու է հենց ա­մե­նա­թո­ղութ­յան հե­ղի­նա­կի­ն:

ԱԺ պատ­գա­մա­վոր Ռու­բեն Հայ­րա­պետ­յա­նի ըն­­տա­նի­քին պա­տ­­կա­նող հիշ­յալ հա­մա­լի­րում պատ­գա­մա­վո­րի անվ­տ­­ան­գութ­յան աշ­խա­տա­կից­նե­րը ծե­ծել էին ՊՆ­ Ե­րե­ւ­­ա­­նի կա­­­յա­զո­րի հո­ս­­պի­տա­լի ու­րո­լո­գիա­յի բաժ­նի 34-ամ­յա պետ, մա­յոր Վա­հե Ա­վե­­տ­­յա­նին, ո­վ ­տե­­ղա­փո­խ­­վել էր Մու­րա­ցա­նի զին­վո­րա­կան հոս­պի­տալ, որ­տեղ վի­րա­հա­տել էին նրա գան­գու­ղե­ղը: Ցա­վոք, Վա­հեն մա­հա­ցավ՝ 13 օր կո­մա­յի մեջ մնա­­լուց հե­տո: Հի­շեց­­նենք, որ ծեծ­­կռ­­տու­քի հե­տե­ւան­քով պաշ­տ­­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան 3 սպա ծանր վի­ճա­կում տե­ղա­փոխ­վել էին զին­վո­րա­­կան հոս­պի­տալ, եւ ա­մե­նա­ծան­րը հենց Վա­հեի վի­ճակն էր:

Հան­րա­յին բո­լոր շեր­տերն էլ հան­դես ե­կան քննա­դա­տող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով եւ խիստ բնո­րո­շում­նե­րով, այդ թվում նաեւ ՊՆ-ն զո­րակ­ցութ­յու­ն ­հայտ­նեց տու­ժած­նե­րին, նրանց հա­րա­զատ­նե­րին եւ վս­­տա­­հեց­րեց, որ ան­տար­բեր չէ մեր հա­սա­րա­­կութ­յու­նում առ­կա սան­ձար­ձակ դրս­­ե­ւո­րում­նե­րի նկատ­մամ­բ: Մի­ջա­դե­պի հետ կա­պված ձեր­­բա­կալ­վե­ցին 7 ան­ձինք՝ Դա­վիթ Ա­դամ­յա­նը, Գա­րիկ Մար­գար­յա­նը, Ար­թուր Բաբ­լո­յա­նը, Դա­վիթ Հայր­յա­նը, Ար­ման Բաղ­դա­սար­յա­նը, Ար­ման Խա­չատր­յա­նը եւ Նո­րայր Հայ­րա­պետ­յա­նը, ո­րոն­ցից 4-ը կա­լա­նա­­վոր­վել են՝ Գա­րիկ Մար­գար­յա­նը, ում ա­նու­նը մա­մու­լը շրջա­նա­ռում է որ­պես զին­վո­րա­կան բժիշկ­նե­րին հիմ­նա­կան ծե­ծող­նե­րից մե­կը, Ար­ման Բաղ­դա­սար­յա­նը, Դա­վիթ Ա­դամ­յա­նը եւ Ար­թուր Բաբ­լո­յա­­նը, ո­րոնց մե­ղադ­րանք է ա­ռա­ջադր­վել քր­.օր.-ի 112-րդ ­հոդ­վա­ծի 2-րդ ­մա­սով, այն է՝ դի­տա­վո­րութ­յամբ ա­ռող­ջութ­յա­նը ծանր վնաս պատ­ճա­ռել 2 կամ ա­վե­լի ան­ձանց նկատ­մամբ: Այս ա­մե­նին շատ ա­րագ ար­ձա­գան­քեց նաեւ ոս­տի­կա­նութ­յան քննչա­կան գլխա­վոր վար­չութ­յու­նը: Ըստ նա­­խաքն­նութ­յա­ն, մի խումբ ըն­կեր­ներ, ի­րենց ըն­կե­րոջ ծննդյան տո­նը նշե­լու հա­մար այ­ցե­լում են «Հարս­նա­քա­ր», եւ մար­զա­հա­գուս­տով լի­նե­լու պատ­ճա­ռով վեճ է ծա­գում նրան­ցից մե­կի ու հա­մա­լի­րի մա­տու­ցո­ղի մի­ջեւ: Վի­ճող­նե­րը դուրս են գա­լիս բակ, որ­տեղ մո­տե­նում են նաեւ այ­ցե­լո­ւի ըն­կեր­ներն ու ռես­տո­րա­նա­յին հա­մա­լի­րի աշ­խա­տող­ներ: Նրանց ներ­­կա­յութ­յամբ մա­տու­ցո­ղը բռունց­քով հար­վա­ծում է այ­ցե­լո­ւին: Սր­­ա­­նից րո­պե­ներ անց անվ­տան­գու­թ­­յան աշ­խա­տող­ներն ու այ­լոք ծե­ծի են են­թար­կում այ­ցե­լու­նե­րին: Տու­ժած­նե­րին ըն­կեր­նե­րը տե­ղա­փո­խում են ՊՆ ­Կենտ­րո­նա­կան կա­­յա­զո­րա­յին զին­վո­րա­կան հոս­պի­տալ:

Ինչ­պես նշե­ցինք, պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը հայ­տա­րա­րել է, որ խստո­րեն դա­տա­պար­տում է ՀՀ ­ցան­կա­ցած քա­ղա­քա­ցու նկատ­մամբ ոտնձ­գութ­յան դրս­­ե­ւո­րու­մը, ան­կախ այն բա­նից՝ տու­ժո­ղը շար­քա­յին քա­ղա­քա­ցի է, զին­ված ու­ժե­րի ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող կամ սպա: ՊՆ-ն հե­տե­ւ­­ում է քրգոր­ծի ըն­թաց­քին եւ վստահ է, որ մի­ջա­դե­պի մե­ղա­վոր­նե­րը պատժ­վե­լու են օ­րեն­քի ամ­բողջ խստութ­յամբ:

Այս ըն­թաց­քում պատ­գա­մա­վոր Ռու­բեն Հայ­­րա­պե­տ­­յա­նը շա­րու­նա­կում էր չպա­տաս­­խա­­նել բա­­զում հե­ռա­խո­սա­զան­գե­րի եւ ո­ր­­ե­ւէ հո­դա­բաշխ մեկ­նա­բա­նութ­յուն չէր տա­լիս դեպ­քի առն­չութ­յամբ:

Ոս­տի­կա­նութ­յու­նը փոր­ձում է հնա­րա­վո­րինս թա­փան­ցիկ (հա­մե­նայն­դեպս, այդ­պես է ա­սում) քննու­թ­­յուն կազ­մա­կեր­պել եւ հայ­տա­րա­րել է, որ ո­չինչ չի կա­րող կա­շ­­կան­դե­լ­ ոս­տի­կա­նութ­յա­նը, եւ ծանր ա­րար­քի հե­­ղի­նակ­նե­րը միան­շա­նակ պա­տ­ժ­վե­լու են: Քրգոր­ծի նա­խաքն­նութ­յու­նը շա­րու­նակ­վում է ոս­տի­կա­նութ­յան քն­ն­չա­­կան գլխա­վոր վար­չութ­յու­ն­­ում: «Դեպ­քին մաս­նա­կից ան­ձանց ամ­բողջ շրջա­նա­կը ճշտվում է, հան­գա­մանք­նե­րը՝ ո­րո­շա­կիաց­վում, կա­տար­վում են անհ­րա­ժեշտ բո­լոր գոր­­ծո­ղութ­յուն­նե­րը, այդ թվում՝ ձեր­բա­կա­լութ­յուն­ներ: Ի­րա­­վամբ հա­սա­րա­կա­կան հն­­չո­ղութ­յուն ստ­­ա­ցած այս դեպ­քի կա­պակ­ցու­թ­­յամբ ոս­տի­կա­­նութ­յու­նը հայ­տա­րա­րում է, որ կար­վի ա­մեն ինչ՝ քննութ­յունն ամ­բող­ջա­կան ու ա­­նա­չառ անց­կաց­նե­լու հա­մար: Բայց զար­մա­նա­լի է, որ ան­հիմն կա­ս­­կա­ծա­մ­տ­ութ­յուն ար­տա­հայտ­վեց այս մի­ջա­դե­պի բա­ցա­հայտ­ման վե­րա­բեր­յալ: Ոս­տի­կա­նութ­յու­նը հատ­կա­պես վեր­ջին շրջա­նում օ­պե­րա­տիվ եւ ի­րա­վա­չափ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ է տվել, ին­չը շատ հստակ բա­նա­ձե­ւել է ոս­տի­­կա­նութ­յան պե­տը՝ ոս­տի­կա­նութ­յու­նը գնում է ոչ թե ան­ձե­րի, այլ ե­րե­ւույթ­նե­րի հե­տե­ւից, եւ տվյալ դեպ­քում ո­չինչ չի կաշ­կան­­դե­լու ոս­տի­կա­նութ­յա­նը»,- հայ­տա­րա­րել է ոս­­տի­կա­նությ­ու­նը՝ հա­վե­լե­լով, թե ի­րենց հա­մար սկզբունք է օ­րեն­քի առ­ջեւ բո­լո­րի հա­­վա­սա­րութ­յու­նը, բա­ցառ­վում է օ­րեն­քի ա­նու­նից օ­րի­նա­կա­նութ­յան ոտ­նա­հար­ման հնա­րա­վո­րութ­յու­նը, ա­մե­նա­թո­ղութ­յու­նը, զոռ­բա­նե­րի ու զոռ­բա­յութ­յան գո­յութ­յու­նը:

Ար­ձա­­գան­քել է նաեւ ար­դա­­­րա­դա­տ­­ու­թ­­յան նա­խա­րար Հր­­այր Թով­մաս­յա­նը՝ վս­­տա­հեց­նե­լով, որ «Հարս­նա­քար»-ի գոր­ծի քն­­նու­թ­­յու­նը կլի­նի թա­փան­ցիկ. «Բռնութ­յու­նը հար­ցի լուծ­ման ճա­նա­պարհ չէ: Կա­րող եմ վստա­հեց­նել, որ այս գոր­ծի քննութ­յան ըն­թաց­քը կլի­նի բաց, թա­փան­ցիկ այն­քա­նով, որ­­քա­նով թույլ է տա­լիս նա­խաքն­նութ­յան գաղտ­նիութ­յան սկզբուն­քը»:

Բայց հան­րա­յին ընդվզ­ման ա­լի­քը չի հան­­դարտ­վում, եւ բո­ղո­քի ցույ­ցե­րից բա­ցի մեծ ա­լիք է բար­ձ­­րա­ցել նաեւ հա­մա­ցան­ցում, ին­չը հույս է ներշն­չում, որ ա­մե­նա­թո­ղութ­յա­նը մեծ հար­ված կհասց­վի, եւ Վա­հե Ա­վե­տ­­­յա­նի մա­հը այլ ցա­վա­լի մա­հեր գու­ցե կա­ն­­­խի:

Նույ­նիսկ ոս­տի­կա­նութ­յունն է հայ­տա­րա­րել, թե «շատ լավ է, որ հան­րութ­յունն ըմ­բոս­­տա­նում է եւ պա­հան­ջում, բայց ե­կեք օ­րեն­քը հա­մա­րենք օ­րեն­ք»: Սրանք ոս­տի­կա­նա­պետ Վլա­դի­միր Գաս­պար­յա­նի խոս­քերն են, ով նաեւ նշել է, թե նա­խաքն­նութ­յան ըն­թաց­քում չեն բա­ցա­ռվում ո­րո­շա­կի փո­փո­խու­թ­­յուն­նե­րը, բայց որ դրանք կլի­նեն ար­դար, ազ­նիվ ու թա­փան­ցիկ՝ ան­կաս­կա­ծ­ է:

Խո­սել է նաեւ դա­ժան ծե­ծի են­թարկ­ված, զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի բժիշկ, նեյ­րո­վի­րա­բու­ժա­կան բա­ժան­մուն­քի օր­դի­նա­տոր Ար­տակ Բա­յադ­յա­նը, ով «Ա­զա­տութ­յու­ն» ռա­դիո­կա­յա­նին պատ­մել է, թե ինչ­պես են ի­րեն եւ իր ըն­կեր­նե­րին «Հարս­նա­քա­ր»-ի ավ­տո­կա­յա­նա­տե­ղիում դա­ժան ծե­ծի են­թար­­­կել: Նա պատ­մել է, որ 5 հո­գով փոր­­ձել են մուտք գոր­ծել ռես­տո­րան, սա­կայն մա­տու­ցո­ղը բժիշկ Վա­հե Ա­վետ­յա­նին ա­սել է, որ նա սպոր­տա­յին հա­մազ­գես­տով է եւ չի կա­րող ռես­տո­րան մտնել: Ար­տակ Բա­յադ­յա­նի փո­խանց­մամբ՝ Վա­հե Ա­­վետ­յա­նը ըն­կե­րոջ հետ տուն է գնա­ցել, փո­խել տա­բա­տը եւ կրկին վե­րա­դար­ձել: Երբ ար­դեն նստել են սե­ղա­նի շուրջ, Վա­հեն մա­տու­ցո­­ղին ա­սել է, կա­րո՞ղ­ է գլ­­խարկն էլ է ար­գել­վում ռես­տո­րա­նում եւ այն նույն­պես պետք է հա­նել: Մա­տու­ցո­ղը սկսել է վի­ճել եւ Վա­հեին հրա­վի­րել դուրս: Ի­րենք նույն­պես դուրս են ե­կել Վա­հեի հե­տեւ­ից, ո­րից հե­տո ինչ-որ մե­կը (մե­նե­­­ջե­րը, թե անվ­տան­գութ­յան աշ­խա­տա­կի­ցը) ի­րենց ու­ղեկ­ցել են ավ­տո­կա­յա­նա­տե­ղի, որ­տեղ էլ սկսել են դա­ժա­նա­բար ծե­ծել:

«Ու տենց ըն­թաց­քից չի ե­րե­ւում, թե ինչ է կա­տար­վել, հան­գիստ ա­սում էինք, բա խի սենց ե­ղավ, շփոթ­մունք է, ե­ղավ, ան­ցավ… նման խո­սակ­ցութ­յուն էր գնում, ար­դեն որ գնում էինք, ար­դեն մի 10-15 հո­գի՝ քա­նա­կութ­յուն, զանգ­ված, կանգ­նած էր: Մենք մո­տե­նում ենք, ու ա­մեն մե­կիս մո­տա­վո­րա­պես 4-5 հո­գի են շրջա­պա­տում: Ում հետ որ ես էի զրու­ցում, ուղ­ղա­կի հայ­հո­յեց ու հար­­վա­ծեց: Ես հար­վա­ծը դի­մա­ցից չեմ տե­սե­լ»,- պատ­մել է բժիշ­կը՝ հա­մոզ­մունք հայ­տ­­նե­լով, որ ի­րենց խա­բեութ­յամբ դուրս հա­­նե­ցին ռես­տո­րա­նից. «Ու ան­մի­ջա­պես այդ ըն­թաց­քում բո­լո­րիս խփում են…, խփե­ցին, հե­տո մայ­կան քա­շե­ցին գլխիս վրա, ու տենց գլո­րե­լով, քա­ցով հար­ված­նե­րով, ոտ­քե­րով, ձեռ­քով… ամ­բողջ մարմ­նիս վրա սալ­ջարդ է… վեր­ջին հար­վա­ծի ժա­մա­նակ էլ վեր­ջին խոս­քը ուղ­ղա­կի լավ տպա­վոր­վեց` «լավ, մե­ռավ, էլ մի խփե­ք»… ար­դեն ե­­ր­­ե­ւի թե բո­լորս գի­տակ­ցութ­յուն­ներս կորց­րել էինք, ո­րով­հե­տեւ մեր մի ըն­կե­րը՝ Է­դո­ւարդ ա­նու­նով, բարձ­րաց­րեց ինձ, վրաս մայ­կա չկար, ամ­բող­ջո­վին ար­յու­նա­հո­սում էի, չո­րեք­թաթ կանգ­նե­ցի եւ տես­նեմ՝ Վա­հեն մոտ մի 15 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա է պառ­կած ան­շարժ, ի­րե­նից մի 10 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա Ար­կա­դին է պառ­կած, մեր Գա­րիկ ա­նու­նով ըն­կե­րո­ջը այդ պա­հին չնկա­տե­ցի, նա մի փոքր ա­վե­լի հե­ռու էր: Ան­մի­ջա­պես մո­տե­ցանք Վա­հեին, նա ար­դեն ոչ մի ռեակ­ցիա չէր տա­լիս, միայն խռխռոց էր գա­լի­ս»,- հա­ղոր­դել է «Ա­զա­տութ­յու­ն» ռա­դիո­կա­յա­նը:

Այս դեպ­քե­րին զու­գըն­թաց մա­մու­լը հի­շեց պատ­գա­մա­վոր Ռու­բեն Հայ­րա­պետ­յա­նի «թե­ւա­վոր խոս­քե­րը», ով միշտ էլ ան­կեղծ է ե­ղել նրանց հետ, ում չի հա­վա­նել եւ մի ա­ռի­թով ա­սել է. «Չգի­տե՞ք­ ես ոնց պի­­­­տի ա­նեմ՝ պի­տի պատ­ժեմ, ծե­ծե­մ»,- հա­վե­լե­լով, թե ի­րեն «պատ­ժո­ղը չի ծնվե­լ»:

«Դա­նա­կը ոս­կո­րին է հա­սել. Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­կան-օ­լի­գար­խա­կան բեսպ­րե­դե­լի խնդիր կա: Հա­յաս­տա­նում ար­դա­րութ­յան պա­հանջն ու ար­դա­րա­դա­տութ­յու­նը մի­մ­­յանց հետ կապ չու­նեն: Նվա­զա­գույ­նը, ինչ այ­սօր կա­րե­լի է ա­նել, դա ցա­վակ­ցել հա­րա­զատ­նե­րին, իսկ ա­ռա­վե­լա­գույնն այն է, որ այս երկ­րում փոխ­վի իշ­խա­նութ­յան ո­րա­կը»,- ա­սել է ԼՂՀ ­նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Ար­ման Մե­լիք­յա­նը: Իսկ իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վո­ր ­Ման­վել Բա­դե­յա­նը նշել է. «Մենք բո­լորս ենք մե­ղա­վոր, որ հա­սա­րա­կու­թ­­յան մեջ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան մթնո­լորտ է ձ­­ե­ւա­վոր­վում» եւ ընդգ­ծել է. «Ռու­բեն Հայ­րա­պետ­յա­նը մե­ղա­վոր չէ, որ իր աշ­խա­տո­ղն­ այդ­պի­սին է»:

Հան­րութ­յան մի մա­սի կար­ծի­քով, հենց ին­քը պետք է իր առ­ջեւ դնի ընդ­հա­նուր մթ­­նո­­լոր­տի փո­փո­խութ­յա­ն խն­դիր, ո­րով­հե­տեւ այդ մթնո­լորտն է, որ տեղ է տա­լիս այս եւ նմա­նա­տիպ կար­գի մի­ջա­դե­պե­րի: Մի մասն էլ այն տե­սա­կե­տին է, որ իշ­խա­նութ­յու­նը, ան­շուշտ, մե­ղա­վոր է եւ կապ ու­նի այն­քա­նով, որ «կա­րող էր այս մաս­նա­վոր դեպ­քը այդ­չափ ար­ձա­գանք չստա­նա­ր»: «Բեսպ­րե­դե­լի խն­­դիր կա Հա­յաս­տա­նում» եւ սրան միա­կող­մա­նի պետք չէ նա­յել՝ դա ըն­դ­­հա­նուր խնդիր է, բայց չի նշա­նա­կում, որ «իշ­խա­նութ­յան պա­տա­ս­­խա­նատ­վութ­յան բա­ժի­նը պետք է հա­նել: Իշ­խա­նութ­յու­նը պար­­տա­վոր է պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը ստանձ­նել ամ­բողջ ծա­վա­լով եւ նպաս­տի, որ հան­րութ­յու­նը անհ­րա­ժեշտ վե­րահս­կո­ղութ­յու­նը սահ­մա­նի ար­դա­րութ­յան ու ար­դա­րա­դա­տութ­յան պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­ն»: «Իր մեղ­քի բա­ժինն ու­նի ինչ­պես Ռու­բեն Հայ­­րա­պետ­յա­նը, այն­պես էլ այս ա­մե­նա­թո­ղութ­յան մյուս պա­տաս­խա­նա­տու­նե­րը» (հա­մա­ցան­ցից այս եւ ստո­րեւ մեջ­բե­րում­ներն ուղ­ղա­կի են):

Ի դեպ, հա­մա­ցան­ցում խոսքն ա­ռա­վել ան­կաշ­կանդ է (եր­բեմն՝ նույ­նիսկ գռե­հիկ) եւ կար­ծիք­ներն էլ՝ շատ ա­վե­­լի խիստ ու բազ­մա­կող­մա­նի: Օ­րի­նակ՝ որ «Վա­նո­յի ու Ծա­ռուկ­յա­նի ա­նու­նով երդ­վող­նե­րը Նե­մե­ցին քննա­դա­տե­լու ի­րա­վունք չու­նեն»: Ֆեյս­բուք­յան է­ջե­րից մե­կում հե­ղի­նա­կը պար­զա­բա­նում է, որ ին­քը որ­պես «ա­­դեկ­վատ մարդ ու էս եր­կ­­րի քա­ղա­քա­ցի», դա­տա­պար­տում է «Նե­մե­ցին էլ, ի­րա ե­զե­րին էլ», բայց կա­տե­գո­րիկ չի ըն­դու­նում, երբ ի­րենց վրա հրեշ­տա­կի թ­­ե­ւեր են ա­ճեց­նում մար­դիկ, ով­քեր պաշ­տում են «ոչ պա­կաս բեսպ­րե­դել­շիկ Վա­նո­յին ու Ծա­ռուկ­յա­­նին»: Շա­րու­նա­կե­լով հարց է տրվում. «Ի՞նչ ­նա­­­մու­սով է նույն ՀՀՇ­-ա­կան Ա­րամ Մա­նուկ­յա­նը քննա­դա­տում Նե­մե­ցին, երբ իր իսկ բե­րա­նով հայ­տա­րա­րում է, թե ե­րա­զում է, որ Վա­նո Սի­րա­դեղ­յա­նը վե­րա­դառ­նա: Կա­րիք կա՞ հի­շեց­նե­լու, որ հա­մե­մա­տած Վա­նո­յի հետ, նույն Նե­մե­ցը ան­մեղ գա­ռա, ու իր ողջ կեն­սա­գոր­ծու­նեութ­յան մեջ ինչ­քան մար­դու գլուխ էլ կե­րած լի­նի, էդ դժվար գե­րա­զան­ցի Վա­նո­յի մի շա­բաթ­վա նոր­ման»: Ֆեյս­բուք­ում մեկ այլ հի­շե­ցում էլ են ա­նում. «Մի այդ ԲՀԿ­-ա­կան Լե­դի Գա­գո­յին (նույն ին­քը Նաի­րա Զոհ­րաբ­յան) նա­յի է­լի, ըն­թեր­ցող ջան: Է­սօր բռնել կո­կոր­դի­լո­սի ար­ցունք­նե­րա թա­փում ու Նե­մե­ցին հա­թա­թա ա­նում, բայց մի բե­րան ձեն չի հա­նում, թե ի­րա շե­ֆի ախ­ռան­նիկ­նե­րը քա­նի հո­գու գլուխ են կե­րել: Ու թող ոչ մեկ չսկսի քա­րոզ­ներ կար­դալ, թե Դո­դի ախ­ռան­նիկ­նե­րը ծա­ղիկ­ներ են հա­վա­քում մար­գա­գե­տին­նե­րում, իսկ Նե­մե­ցին­նե­րը՝ մար­­դա­կեր­ներ են: Մե­նակ Դո­դի ախ­ռա­նի պե­տե­րի մա­կա­նուն­ներն ար­­­դեն խո­սուն են՝ Պա­լաչ, Դո­դի Է­դո… Ա­սածս է­նա, ըն­թեր­ցող ջան, որ ես շատ նեռ­վա­յա­նա­նում եմ, որ ա­մեն մի թափ­թ­­փուկ իր անց­յալն էլ չէ, այ­ս­­օրն է մո­ռա­նում ու փոր­ձու­մա մարդ­կա­յին ող­բեր­գութ­յան հաշ­վին ա­չոկ­ներ հա­վա­քել»…

­Հան­րութ­յունն իր զայ­րույ­թը, միեւ­նույնն է, դեռ չի կա­րո­ղա­նում պար­պել: Ե­րե­ւա­նում շա­րու­նակ­վե­ցին ցույ­ցե­րը, «Մենք հաս­նե­լու ենք նրան, որ Նե­մե­ցին հե­ռաց­նենք այս շեն­­քի­ց»,- ա­սում էին ԱԺ-ի մոտ հա­վաք­ված մար­դիկ, քա­ղա­քա­կան եւ հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րը: Ցու­ցա­րար­նե­րը բո­ղո­քի ակ­ցիա կազ­մա­կեր­պե­ցին նաեւ նա­խա­գա­հի նս­­տա­վայ­րի մոտ, այ­նու­հե­տեւ Բա­ղ­­րամ­յան պո­ղո­տա­յով, հե­տո Մաշ­տո­ցի պո­ղո­­տա­յով եւ Ա­միր­յան փո­ղո­ցով շարժ­վե­ցին գլխա­վոր դա­տա­խա­զութ­յուն, իսկ ցույ­ցն­ ա­վարտ­վեց կա­ռա­վա­րութ­յան շեն­քի առ­ջեւ: Իսկ Վա­հեի հի­շա­տա­կին «Հարս­­նա­քա­ր»-ի մոտ խա­­ղաղ մո­մա­վա­ռութ­յուն տե­ղի ու­նե­ցավ, ո­րին, չնա­յած հոր­դա­ռատ անձ­րե­ւին, մաս­նակ­ցում էին բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ: Մար­դիկ, մո­մե­րը ձեռք­նե­րին, մո­տե­նում էին հա­մա­լի­րի աս­տի­ճան­նե­րին, տե­ղադ­րում դր­­անք, մի պահ կանգ առ­նում, գնում: «Ես Վա­հեն ե­մ», «Սա սպան­դա­նոց է», «Վերջ ա­մե­նա­թո­ղութ­յա­նը» վան­կար­կում­նե­րով ակ­ցիան սկզ­­բում խա­ղաղ էր, քա­նի դեռ չէր նկա­տ­­վել, որ հա­մա­լի­րի ներ­սում ինչ-որ հան­դի­սու­թ­­յուն է, ու… ակ­ցիա­յի մաս­նա­կից­նե­րին այդ­տե­ղից հե­ռաց­նե­լու գոր­ծին միա­ցել են ոս­տի­կա­նութ­յան ծա­ռա­յո­ղ­­նե­րը, հր­մշ­­տոց է սկսվել մաս­նա­կից­նե­րի ու ոս­­տի­կա­ն­­նե­րի մի­ջեւ: Հե­տո կր­­քե­րը հան­­դարտ­վե­լ­ են:

Պա­շտ­­պա­­նութ­յան նա­խա­րարն ու զին­վո­րա­կան այլ պաշ­տոն­յա­ներ այ­ցել­ել են Վա­հեի տուն, ցա­վակ­ցել հա­րա­զա­տ­­նե­րին: ՊՆ ­ղե­­կա­վար­նե­րը հրա­­­պա­րա­կավ զգու­շաց­րել են այս կամ այն ան­ձի թիկ­նա­պահ­նե­րին, որ­պես­զի հե­ռու մնան բա­նա­կից, քան­զի դա լավ հե­տե­ւանք­ներ չի ու­նե­նա այ­լեւս:

Այս օ­րե­րին «Հարս­նա­քա­ր»-ի հետ կապ­ված մեկ այլ մի­ջա­դեպ ե­ղավ. ԶՈւ փոխգն­դա­պետ, ՊՆ ­մայ­րա­քա­ղա­քա­յին գնդի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ Վար­դան Սամ­վել­­յա­նը ռես­տո­րա­նը պայ­թեց­նե­լու փոր­ձ ­կա­տա­րեց: Նյու­թե­րով զբաղ­վում է ՊՆ քն­նչա­­կան ծա­ռա­յութ­յու­նը, ո­րով­հե­տեւ Վ. Սամ­վել­յա­նը զին­վո­րա­կան է: Նա զին­վո­րա­կան հա­մազ­գես­տով ու զին­վո­րա­կան պա­յու­սա­կով, ո­րում հայտ­նա­բեր­վել էր նռնակ, փամ­փուշտ­ներ, պայ­թու­ցիկ նյութ, մտել էր ռե­ս­­տո­րա­նա­յին հա­մա­լիր եւ սպառ­նա­ցել պայ­թեց­նել այն: Զին­վո­րա­կա­նի հայ­րը ոս­տի­կա­նութ­յան քննչա­կան գլխա­վոր վար­­չութ­յան աշ­խա­տա­կից, ոս­տի­­կա­նութ­յան գն­­դա­պետ Սամ­վել Սամ­վել­յանն է (ա­ռող­ջա­կան պատ­ճառ­նե­րով թո­շա­կի ան­ցած), եղ­բայ­րը՝ Ար­ման Սամ­վել­յա­նը, քրեա­կան հե­տա­խու­զութ­յան օ­պեր լիա­զոր (նախ­կին):

«Չենք լռե­լո­ւ» ե­րի­տա­սար­դա­կան նա­խա­­ձեռ­նութ­յան ան­դամ­նե­րը, ով­քեր նույն­պես մաս­նակ­ցել են մոմ­ա­վա­ռութ­յա­նը, հա­կոզ­ված են, որ Ռու­բեն Հայ­րա­պետ­յա­նը, ում մեղ­քը Վա­հե Ա­վետ­յա­նի սպա­նութ­յան մեջ կաս­կա­ծի ա­ռիթ չի թող­նում, պա­տաս­խա­նատ­վութ­յան չի կանչ­վի եւ «կշա­­րու­նա­կի ապ­րել շեյ­խի կյան­քով», իսկ Վա­հե Ա­վետ­յա­նի ըն­տա­նիքն իր մեղ­քով ար­դեն քանդ­ված է: Նրանք ա­ռա­ջար­կել են, որ պատ­գա­մա­վո­րը վա­ճա­ռի «Հարս­­նա­քա­ր» ա­նու­նով սպան­դա­նո­ցը եւ վա­ճառ­քից ստաց­ված գու­մա­րը փո­խան­ցի Վա­հեի ըն­տա­նի­քին», դա կլի­նի այն նվա­զա­գույն բա­նը, որ կա­րող է այժմ ա­նել Ռու­բեն Հայ­րա­պետ­յա­նը:

Կրքե­րը դեռ չէին հան­դարտ­վել, երբ մա­մուլն ա­հա­զան­գեց՝ Ռու­բեն Հայ­րա­պետ­յա­նի տղա­նե­րը նո­րից մարդ են ծե­ծել, այս ան­գամ թիվ 81 եր­թու­ղու մի վա­րոր­դի, եւ այն բա­նի հա­մար, որ Սմբատ ա­նու­նով վա­րորդն ըն­­դա­մե­նը հա­մար­ձակ­վել է մե­քե­նան «փա­­խ­ց­նե­լ»՝ տրո­լեյ­բու­սին չհար­վա­ծե­լու հա­մար, սա­կայն այդ­­­տե­ղով ան­ցել է պա­տ­­գա­մա­վո­րի թիկ­նա­պահն իր 20 ՏՕ 888 հա­մա­րա­նի­շի «Տո­յո­տա» ջի­փով ու խիստ զայ­րա­­ցել կա­տար­վա­ծից: Նշ­­վում է, որ նա ան­մի­­ջա­պես ի­ջել է մե­քե­նա­յից, սկսել ծե­ծել Սմ­­բա­տին՝ «դու ով ե­ղար, որ մե­քե­նա քշես իմ վրա»: Ծե­ծե­լուց հե­տո ար­գե­լել է հի­վան­դա­նոց գնալ, եւ Սմբա­տից ոչ մի տե­ղե­կութ­յուն չու­նեին ան­գամ մյուս վա­րորդ­նե­րը: Մի­ջա­դե­պի հե­տե­ւան­քով մի քա­նի օր 81 հա­մա­րի եր­թու­ղին կաթ­վա­ծա­հար էր, իսկ Ռ. Հայ­րա­պետ­յա­­նի տղա­­ներն ար­գե­լում էին վա­­րորդ­նե­րին կա­յա­նել Ա­վա­նում: Ե­րե­ւա­նի քա­­­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գար­յա­նը այս հար­ցում եւս լուռ էր: Որ­պես վեր­ջա­բան՝ տու­ժո­ղը հայտն­վեց ու հայ­տա­րա­րեց, թե ի­րենք վի­ճել են, բայց ծեծ չի ե­ղել…

Ան­պատ­ժե­լիութ­յու­նը եւ սան­ձար­ձա­կութ­յու­նը որ ո­լոր­տում էլ հաս­տատ­վեն՝ հան­գե­ց­­նե­լու են կոր­ծա­նա­րար հե­տե­ւանք­նե­րի, իսկ սա հա­մազ­գա­յին եւ հա­մա­պե­տա­կան մտ­­ա­հո­գութ­յուն­նե­րի շրջա­նա­կում պետք է դի­տար­կել, ու վտան­գը ա­վե­լի ա­հա­սար­սուռ կե­­րե­ւակ­վի:

Եվ լավ է, որ այս խնդրի հան­րա­յին քն­­նար­­­­կում­նե­րը հա­սան ա­մե­նա­բարձր մա­կար­­­դա­կի, եւ հու­լի­սի 3-ին երկ­րի ­նա­խա­գա­հ ­Սերժ Սարգս­յա­նի ու Ռու­բեն Հայ­րա­պետ­յա­նի հան­դի­պումն ա­վարտ­վեց պատ­գա­մա­վո­րի հայ­տա­րա­րութ­յամբ, թե ցած է դնում իր ման­դա­տը. «Ա­մեն ինչ կտա­յի, որ այդ չա­րա­բաս­տիկ ե­րե­կո­յան լի­նեի այն­տեղ, բռնեի ե­րի­տա­սարդ­նե­րի վրա բարձ­րա­ցող բռունց­ք­­նե­րը, կանգ­նեց­նեի այս դժբախ­տութ­յու­նը, որ կյանք խլեց, ըն­տա­նիք­ներ կոր­ծա­նեց, ե­րե­խա­ներ որ­բաց­րեց: Ա­մեն ինչ կտա­յի այս ա­մե­նը հետ պտտե­լու հա­մար: Բայց չեմ կա­րող: Վա­հեն ար­դեն չկա: Ու ես դրա­նով պետք է ապ­րեմ: Ու պետք է նա­յեմ նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի աչ­քե­րին: Չգի­տեմ ոնց: Ա­սում են՝ ա­մեն ինչ օ­րեն­քով պի­տի լի­նի. վս­­տահ եմ օ­րեն­քով կլի­նի, 100 մե­ղա­վոր կլի­նի՝ 100 պա­­տիժ կլի­նի: Բայց հար­ցը միայն օ­րեն­քը չի: Հար­ցը շատ ա­վե­լի բարդ է: Ու դա շատ լավ եմ հաս­կա­նում: Հի­մա շա­տերն են մե­ղադ­րում ինձ, նույ­նիսկ բա­նե­րի հա­մար, որ ինձ հետ կապ չու­նեն կամ հո­րին­ված են. ե­րե­ւի ի­րա­վունք ու­նեն: Բայց իմ ա­ռա­ջին մե­ղադ­րո­ղը հենց ես եմ: Պի­տի կան­խեի նմ­­ան դժ­­բախ­տութ­յու­նը ու չեմ կա­րո­ղա­ցել դա ա­նել: Չպետք է իմ եւ իմ ըն­տա­նի­քի հետ առն­չութ­յուն ու­նե­ցող մի­ջա­վայ­րում նման ի­րա­դար­ձութ­յուն հնա­րա­վոր լի­ներ: Ինձ չեմ նե­րում ու չգի­տեմ ոնց պի­տի նե­րում հայ­ցեմ: Այս պա­հին հայ­տա­րա­րում եմ, որ բա­րո­յա­կան պար­տա­վո­րութ­յուն եմ զգում եւ վայր եմ դնում ԱԺ պատ­գա­մա­վո­րի իմ ման­դա­տը: Նե­րո­ղու­թ­­յուն եմ խնդրում իմ բո­լոր ընտ­րող­նե­րից, որ չեմ կա­րո­ղա­նա ար­դա­րաց­նել ի­րենց սպա­սե­լիք­նե­­­րը, բայց վստահ եմ, որ ուղ­ղա­կի պար­տա­վոր եմ այս քայլն ա­նե­լու: Ու­զում եմ հա­վա­տալ, որ ա­վան­ցի­ներն ինձ ճիշտ կհաս­­կա­նան: Հույս ու­­նեմ, մի օր էլ կկա­րո­ղա­նամ նե­րում ստա­նալ Վա­հեենց ըն­տա­նի­քում. հա­մե­­նայն դեպս ա­մեն ինչ կա­նեմ դրա հա­մար: Սգում եմ հա­րա­զատ­նե­րի հետ մի­ա­սին»:

Կար­ծես ա­մեն բան աս­ված է, բայց… բա­վա­կա­նին ժա­մա­նակ անց է աս­ված եւ աս­ված է երկ­րի ղե­կա­վա­րի հետ հան­դի­պու­մից հե­տո միայն: Մինչ­դեռ պետք է աս­վեր դեպ­­քից ան­մի­ջա­պե՛ս ­հե­տո: Եվ սա վե­րա­բե­րում է բո­լոր նրանց, ում թիկ­նա­­պահ­նե­րը ոչ թե ան­ձի պաշտ­պան­ներ են, այլ՝ մար­դա­կեր­ներ…

Վա­հեի դեպ­քը եր­կար կմնա բո­լո­րիս հի­­շո­ղութ­յու­նում: Զար­հուր­հե­լի, սառ­նա­սիրտ ո­ճի­րը հե­տե­ւանք­ներ է ու­նե­նա­լու: Ըստ «Չոր­­րորդ ինք­նիշ­խա­նութ­յա­ն» աղբ­յուր­նե­րի, ան­գամ տե­ղա­կան իշ­խա­նիկ­նե­րից ո­րոշ­նե­րը, ինչ­պե­սեւ սփյո­ւո­քա­հա­յե­րից շա­տե­րը այս օ­րե­րին կտրա­կա­նա­պես հրա­ժար­վել են ՀՀԿ­ օ­լի­գարխ­նե­րին պա­տ­­կա­նող «դուք­յան­նե­րու­մ» ո­րե­ւէ մի­ջո­ցա­ռում անց­կաց­նե­լ. «ԱՄՆ-ից ժա­մա­նած մեր հայ­րե­նա­կից­նե­րը, ով­քեր այս օ­րե­րին ի­րենց հան­գիստն են անց­կաց­նում Ս­­ե­ւա­նում, կա­տե­գո­րիկ հրա­ժար­վել են ոտք դնել Ռու­բեն Հայ­րա­պետ­յա­նին` Նե­մե­ցին պատ­կա­նող «Հարս­նա­քար» հանգստ­յան հա­մա­լիր՝ հա­մա­րե­լով, որ այն դժոխք տա­նող մի ճա­նա­պարհ է, ոչ ա­վե­­լին: Ի դեպ, «Հարս­նա­քար»-ի ծա­­ռա­յութ­յուն­նե­րից հրա­ժար­վել են օգ­տ­­վել նաեւ սպոր­­տի ո­լոր­տը ներ­կա­յաց­նող ո­րոշ գե­րա­տես­չութ­յուն­ներ ու ի­րենց հար­գող ան­հատ­ներ, ով­քեր սրա­նից մեկ ա­միս ա­ռաջ նա­խա­տե­սել էին հանգս­տա­նալ նույն Ս­­ե­ւա­նի «Հարս­նա­քա­ր»-ու­մ»: Իսկ տե­ղա­կան իշ­խա­նի­կ­­նե­րից ո­մանք էլ ի­րենց «շե­ֆե­րի աչ­­քից հե­ռու ներ­քին ո­րո­շում են կա­յաց­րել՝ կի­լո­մետ­րե­րով հե­ռու մնալ եւ «Հարս­­նա­քա­ր»-ի­ց, եւ Նե­մեց Ռու­բո­յի լա­վա­գույն ըն­կեր Լֆիկ Սա­մո­յին (պատ­գա­մա­վոր Սամ­վել Ա­լեք­սան­յա­ն) պատ­կա­նող «Փար­վա­նա­»-ի­ց»:

Թե­մա­յի շրջա­նակ­նե­րում քստմնե­լի մի ա­րար­քի անդ­րա­դառ­նանք: Ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ո­րոշ ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Վա­հեի ցա­վա­լի դեպ­քը կար­­ծես նոր նա­­խընտ­րա­կան շոո­ւի վե­րա­ծե­ցին ու հայ­տա­րա­րում էին, թե ՀՀ ­նա­խա­գա­հը պետք է իր խոսքն ա­սի: Ա­սաց, եւ Հայ­րա­պետ­յա­նը հրա­ժա­րա­կան տվեց: Ընդ­դի­մա­դիր­նե­րը նոր բան գտան. Սերժ Սարգս­յա­նը այս­պի­սով «բա­րո­յա­կա­նութ­յուն է խա­ղում»… Ու կրկին սկսվեց՝ ի­րենք հրեշ­տակ­ներ են, մն­­ա­ցյա­լը՝ սա­տա­նա­ներ: «Ընդ­դի­մա­դիր­ութ­յու­նը» Վա­հեի ցա­վը Վա­հեի ըն­տա­նի­քին թո­ղեց, իսկ իր նպա­տակն այլ էր, որ ստո­րու­­թյուն է ի­րա­կա­­նում, քան­զի ա­մեն ինչ շա­հարկ­վում է սե­փա­կան խա­ղի հա­մար:

Իսկ թիվ 1 ընտ­րա­տա­րած­քում, որ­տե­ղից պա­­տ­­գա­մա­վոր էր ընտր­վել Հայ­րա­պետ­յա­նը, պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տի հա­մար տե­ղի կու­նե­նա նոր ընտ­րութ­յուն մե­ծա­մաս­նա­կան ընտ­րա­կար­գով: Ըստ ըն­թա­ցա­կար­գի՝ ման­դա­տը վայր դնե­լու մտադ­րութ­յան մա­սին պատ­գա­մա­վո­րը տե­ղե­կաց­նում է ԱԺ նա­խա­գա­հին: Ե­թե 15 օր­ում պատ­գա­մա­վո­րը հետ չի վերց­նում դի­մու­մը, ա­պա ԱԺ նա­խա­գա­հը հայ­տա­րա­րում է այդ մա­սին, նշա­նակ­վում են ընտ­րութ­յուն­ներ տվյալ ընտ­րա­տա­րած­քում: ԱԺ-ն­ այժմ ար­ձա­կուր­դում է, ուս­տի ման­դա­տը վայր դնե­լու հար­ցը կլուծ­վի միայն աշ­նա­նա­յին նս­­տա­շր­­ջա­նում:

Վա­հեի յոթ­նօ­րե­քին «Հարս­­­նա­քար»-ի մոտ կրկին անց­կաց­վեց մո­մա­վա­ռու­թ­­յուն, ին­չի հե­տե­ւան­քով բա­խվե­ցին մաս­նա­կից­նե­րն­ ու ոս­տի­կան­նե­րը: Վեր­ջին­ներս պատ էին կազ­մել հա­մա­լի­րի մոտ եւ մաս­նա­կից­նե­րին թույլ չէին տա­լիս մո­տե­նալ շեն­քին, ով­քեր դուրս ե­կան հա­րա­կից փո­ղոց, ո­րից հե­տո էլ Ե­րեւ­ա­­նի փո­խոս­տի­կա­նա­պետ Ռո­բերտ Մել­քոն­յա­նը զգու­շաց­րեց, որ բո­լո­րը դուրս գան փո­­ղո­ցի եր­թե­ւե­կե­լի հատ­վա­ծից, այ­լա­պես ոս­տի­կա­նութ­յու­նը ուժ կկի­րա­ռի: Երկ­կող­մա­նի փո­խըմբռ­նում չե­ղավ, եւ կար­միր բե­րե­տա­վոր­նե­րն­ ու սա­ղա­վարտ­նե­րով եւ վա­հան­­նե­րով ոս­տի­կան­նե­րը ու­ժով կա­­տա­րե­ցին հրա­հան­գը: Փո­խոս­տի­կա­նա­պե­տը վա­րորդ­նե­րին հրա­հան­գեց շա­րու­­նա­կել ճա­նա­պար­հը, եւ ակ­ցիա­յի մաս­­նա­կից­­նե­րը հայտ­ն­­վե­ցին փո­ղո­ցի տար­բեր կող­մե­րում:

«Հարս­նա­քար»-ի մոտ ա­վե­լի վաղ ե­ղել է նաեւ Հայ­րա­պետ­յա­նը, ով մինչ ակ­­ցիա­յի սկիզ­­բը հար­վա­ծել եւ գետ­նին է գցել Հել­սինկ­յան ա­սո­ցիա­ցիա­յի ի­րա­վա­պաշտ­պան Ար­ման Վե­զիր­յա­նին (ով հե­տո չբո­ղո­քեց, քան­զի Հայ­րա­­­պետ­յա­նի նե­րո­ղութ­յու­նը նր­­ան բա­վա­րա­րեց): Ա­վե­լի ուշ ակ­ցիա­յի մաս­­նա­կից­նե­րը ժա­մա­նել են Հայ­րա­պետ­յա­նի Ա­վա­նի ա­ռանձ­նա­տուն: Մինչ նրանք քայ­լեր­թով կշար­ժ­­վեին դե­պի դղյա­կը, ոս­տի­կա­նա­կան մե­քե­նա­նե­րը հաս­ց­­րել էին մեկ­նել այն­տեղ՝ ցու­ցա­րար­նե­րին ըն­դա­ռաջ: Ոս­տի­կա­ն­­նե­րն­ օ­ղա­կել էին Հայ­րա­պետ­յա­նի տու­նը եւ թույլ չէին տա­լիս ակ­ցիա­յի մաս­նակ­ցի­նե­րին մո­տե­նալ դրան:

Հա­վե­լենք՝ ու­զենք թե ոչ, բայց Վա­հեի մա­հը «ե­կավ» հա­մա­խմ­­բե­լու հան­րու­թ­­յա­նը, որ, վստա­հա­բար, պար­զո­րոշ գի­­տակ­­ցեց, որ միաս­նա­կան լի­նե­լու դեպ­քում կա­րող է գոր­ծի դնել իր պատ­ժիչ մե­խա­նիզ­մը նրանց նկ­­ա­տմամբ, ով­քեր ի­րենց վեր են դա­սում օ­րեն­քից, երկ­րից, ազ­գից: Մնում է միայն, որ հան­րութ­յունն այն­քան ա­մուր լի­նի, որ­պես­զի  հա­նուն ար­դա­­րու­թյան հենց ին­քը պայ­քա­րի, որ­պես­զի նրա շար­ժու­մը չուղ­ղորդ­վի տա­րա­տե­սակ ու­ժե­րի կող­մից՝ այդ ու­ժե­րի սե­փա­­կան նկրտում­նե­րից ել­նե­լով:

 

Ա­նի Մա­րութ­յան
Նարե Մշեցյան

 

«Լու­սանցք» թիվ 25 (246), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։