«Հարս­նա­քար»-ում կա­տար­վա­ծի մասին հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Հարս­նա­քար»-ում կա­տար­վա­ծը ստի­պեց, որ­պե­ս­­զի մեկ ան­գամ եւս անդ­րա­դառ­նանք ընդ­հան­րա­պես ա­մե­նա­թո­ղու­թյան դեմ մշտա­պես հան­դես ե­կող հայ ազ­գայ­նա­կան­նե­րի տե­սա­կե­տին: Հա­կիրճ զրու­ցե­ցինք Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յան ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի հետ, ով չթաք­ցրեց իր զայ­րույ­թը Վա­հեի դեպ­քի հետ կապ­ված:

- Նախ՝ վերս­տին հայտ­նեմ հայ ա­րի­նե­րի զայ­րույթն ու ցա­վը, քան­զի յու­րա­քանչ­յուր հայ մար­դու կյան­քը կտրվում է ազ­գա­յին ար­մա­տից, իսկ հա­յի ան­ժա­մա­նակ ու այ­սօ­րի­նակ մա­հը ի­րա­պես ազ­գա­յին վիշտ կա­րող է դառ­նալ. Վա­հեի դեպ­քը մեծ ող­բեր­գութ­յուն է, քան­զի նման մա­հը հայ զին­վո­րի հա­մար չէ: Իսկ ա­մե­նա­թո­ղու­թյու­նը կամ սան­ձար­ձա­­կու­­թ­­յու­նը ո­լորտ ու բնա­գա­վառ չեն ճա­նա­չում: Ե­թե հան­րա­յին կար­գը կա­ռու­ցված է այդ ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի վրա, ա­պա հա­մա­կար­գից բխող «ար­ժեք­ներն» էլ դառ­նում են ա­ռաջ­նա­յին: Եվ սա, ցա­վոք, նոր բան չէ մեր կյան­քում: Միայն զար­մա­նալն ու զայ­րա­նալն էլ հար­ցը չեն կար­գա­վո­րում:

 



– Եվ ի՞նչ ­պետք է ար­վի:

 

– Պետք է քր­.օր.-ում վե­րա­կանգ­նել մա­հա­պատ­ժի մա­սին հոդ­վա­ծը եւ կի­րա­ռել ա­մե­­նայն խստութ­յամբ: Երբ մեր բա­նա­կում հայ տղա­ներ են զոհ­վում ու ո՛չ ­մար­տա­կան դիր­քե­րում, այլ՝ ո­մանց սան­ձար­ձա­կութ­յան պատ­ճա­ռով, ա­պա, դա ծան­րա­գույն հան­ցա­­­գոր­ծութ­յուն է, եւ մենք ա­ռա­ջար­կել ենք, որ­պես պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում գտ­ն­վող եր­կիր, այ­դօ­րի­նակ հան­ցա­գործ­նե­րին գնդա­կա­հա­րել ռազ­մի օ­րենք­նե­րով՝ հենց զին­վո­­­րա­կան­նե­րի աչ­քի ա­ռաջ՝ պա­տի տակ: Նույ­նը պետք է ա­նել քա­ղա­քա­ցիա­կան կյան­քում եւ հրա­պա­րա­կավ ցու­ցադ­րել գնդա­կա­հա­րութ­յու­նը: Ես հա­վա­տա­ցած եմ՝ մի քա­նի գն­­դա­կա­հա­րութ­յուն­նե­րից հե­տո մեր ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը այլ ա­ռաջ­նայ­նութ­յուն­ներ կոր­դեգ­րի…

 

– Բայց ՄԱԿ-ը վեր­ջերս մարդ­կութ­յա­նը նոր կո­չով դի­մեց՝ մա­հա­պա­տի­ժը վե­րա­­ց­­նե­լու:

 

– ՄԱԿ-ը կամ տար­բեր խառ­նա­կիչ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը թող մեզ մա­հա­պա­տի­ժը վե­րա­ց­­նել ստի­պած ե­վ­­րո­պա­կան երկր­նե­րին ու ԱՄՆ-ին դի­մեն: Ի­րենց երկր­նե­րում պա­հ­­պա­նում են մա­հա­պա­տի­ժը, որ կա­րո­ղա­նան զսպել հան­ցա­գործ­նե­րին, իսկ մեզ եւ այ­լոց պար­տադ­րել են բա­ռա­ցիո­րեն ա­վե­լորդ մար­դա­սի­րութ­յուն դրսե­ւո­րել: Չնա­յած մար­դա­սի­րութ­յունն էլ հա­րա­բե­րա­կան ձե­ւա­կեր­պում է՝ մար­դու՛ հան­դեպ մար­դա­սեր լի­նես, թե չէ ա­նա­սու­նից ցածր մա­կար­դակ ու­նե­ցո­ղի հան­դեպ ո՞նց ­մար­դա­սեր լի­նես: Մար­դուն ան­բա­րաո­յա­կա­նաց­նող, հո­գե­խե­ղող, դա­վա­ճա­նութ­յան մղող կամ սպա­նող չգի­տե­մին­չին ինչ­պե՞ս ­մար­դա­սի­րա­բար մո­տե­նաս եւ հա­նուն ին­չի՞…

 

– Գու­ցե հա­նուն այն բա­նի, որ ուղղ­վի ու մարդ դառ­նա:

 

– Կրկնում եմ՝ ար­ժե­քա­յին այս հա­մա­կար­գում, երբ ա­զա­տութ­յու­նը սան­ձար­ձա­կութ­յուն է ո­րակ­վում, մար­դա­սի­րութ­յու­նը՝ ցան­կա­սի­րութ­յուն, ազ­գա­յի­նը՝ հե­տամ­նա­ցութ­յուն, հայ­րե­նա­սի­րութ­յու­նը՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րում եւ այլն, չի կա­րող ազ­դե­ցիկ գոր­ծել «մարդ դարձ­նե­լու» Ձեր նշած հա­նուն տար­բե­րա­կը: Ի­հար­կե, մաս­նա­կի դեպ­քե­րը չեմ բա­ցա­ռում, բայց նույ­նիսկ հա­նուն այդ մաս­նա­կիի չի կա­րե­լի վտան­գել ամ­բող­ջը, մեր ներ­ազ­գա­յին ու ներ­պե­տա­կան կյան­քը եւ գոր­ծե­րը:

 

– Բայց այլ երկր­նե­րում, ինչ­պես եւ Դուք նշե­ցիք, գոր­ծում է մա­հա­պա­տի­ժը, իսկ հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ լի­նում են դեռ:

 

– Լի­նում են եւ լի­նե­լու են հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ՝ ան­գամ ա­մե­նա­զար­գա­ցած երկր­նե­րում: Բայց ի՞նչ ­հա­րա­բե­րակ­ցութ­յամբ եւ դա­ժա­նութ­յան ի՞նչ­ աս­տի­ճա­նի հա­սած, ար­դեն այլ թե­մա է: Պատ­կե­րաց­րեք, ե­թե այդ երկր­նե­րում այ­լեւս չգոր­ծի մա­հա­պատ­ժի օ­րեն­քը: Հաս­տատ այլ ի­րա­վի­ճակ կլի­նի եւ այլ աս­տի­ճա­նի վա­խի մթնո­լորտ: Ինչ է, մեզ մոտ «բեսպ­րե­դե­լութ­յուն» չկա՞ր, երբ դեռ մա­հա­պա­տիժ էր կի­րառ­վում: Ի­հար­կե կար: Բայց այս աս­տի­ճա­նի չէր հաս­նի, ե­թե գոր­ծեր օ­րեն­քը: Այ­սօր Հա­յաս­տա­նում մա­հա­պա­տի­ժը վե­րաց­րած պաշ­տոն­յա­նե­րը նույն «բեսպ­րե­դե­լից» են սնվել ու սն­­վում: Երբ Վա­հեի դա­ժան սպա­նութ­յու­նից նաեւ նրանք են խո­սում, այս հար­ցը կորց­նում է հրա­տա­պութ­յու­նը: Քիչ է մնում նրանց նո­րից հի­շեց­նենք, որ ի­րենց իշ­խա­նա­­կան տա­րի­նե­րին քա­ղա­քա­ցիա­կան կյան­քում ոչ միայն ծե­ծե­լով էին հա­յոր­դի­ներ սպա­նում, այլ՝ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ի­րենց սին գա­ղա­փար­նե­րին անհ­նա­զանդ տղեր­քին մեջ­քից խփել էին տա­լիս ու աչք­նե­րը ջրա­կա­լած բե­րում թա­ղե­լու՝ իբր մե­ռան լա­ցե­լով… Հի­մա սրանք օ­րեն­քից ու բա­րո­յա­կա­նութ­յու­նից են խո­սում ու Վա­հեի եւ այլ կար­գին տղեր­քի կո­րուս­տը ի­րենց նպա­տակ­նե­րին են փոր­ձում ծա­ռա­յեց­նել, մինչդեռ այդ ստահակների մեծ մասը պետք է արդեն գնդակահարված լիներ:

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։