Քա­ղա­քա­կան ա­ղանդ­նե­րի տրա­մա­զե­ղու­մը

Հա­մաշ­խար­հա­յին ու­ծա­ցու­մը շա­­րու­նա­կում է դա­վա­դիր գոր­ծը ազ­­­գե­րի ու մարդ­կութ­յան հան­դեպ եւ ա­մեն կերպ կառ­չում է չա­րի տի­­րույ­թից՝ չա­րիք սփռե­լով ա­մե­նուր եւ կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում: Բայց հա­մաշ­խար­հա­յին ա­վե­րու­մը, ա­մեն բա­նի եւ ա­մեն ին­չի ձու­լումն ու ոչն­չա­ցու­մը, միա­դեմ հա­­մաշ­խար­հա­յին մի հի­վանդ-հիբ­րիդ ժո­ղո­վր­­դի ու միա­տե­սակ եւ սան­­ձար­ձակ մարդ­կութ­յան, մի ան­­­հո­գի ու ան­բա­րո, ան­լե­զու ու անմ­շա­կույթ, հի­­շո­ղութ­յու­նից զուրկ ու պատ­մութ­յուն չու­նե­ցող զանգ­վա­ծի ստեղ­ծու­մը այ­լեւս մեծ հա­կադ­րութ­յան է ար­ժա­նա­նում՝ ա­­րա­րու­մը, ա­ր­­ար­չա­կանն եւ աստ­վա­ծա­յի­նը, բնա­կանն ու բազ­մա­զա­նը պաշտ­պա­նող­նե­րի կող­մից:

Կռի­վը հա­ճախ ա­նե­րե­ւույթ է, բայց սրբա­զան է ու հա­մա­տիե­զե­րա­կան…

Եվ հա­մաշ­խար­հայ­նաց­ման կազ­­մա­կեր­պիչ­նե­րը, կա­տա­րող­ներն ու կա­մա­կա­­տար­նե­րը օրն ի բուն դա­վադ­րում են, որ­պես­զի ա­րա­րող ու­ժե­րը չկա­րո­ղա­նան կան­գ­­նեց­նել ա­վե­րող ու­ժե­րին, հա­մաշ­խար­հա­յին հա­մա­հար­թե­ցու­մը: Բայց Տիե­զե­րա­­կան Գա­րու­նը նպա­ս­­­տող է, իսկ հայ ա­րիա­կան հո­գե­գե­նե­տիկ մղու­­­մը՝ հաղ­թա­կա­ն:

Այս ի­րա­կան աշ­խար­հասփ­յուռ վտան­գից զատ մենք ու­նենք նաեւ ներ­քին վտանգ­ներ, ո­րոնք այս հա­­մա­մարդ­կա­յին չա­րի­քի դեմ պայ­­քա­րը թու­լաց­նում են՝ ա­ռաջ­նա­յին դար­ձ­­նե­լով մեր նե­րազ­գա­յին խրթին հա­­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Տա­րի­ներ շա­րու­նակ մե­զա­նում առ­կա է իշ­խա­­նութ­յուն-ընդ­դի­մութ­յուն հա­կա­մար­տութ­յան գոր­ծո­նը, ին­­չը թե­րեւս տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, ե­թե ար­տա­քին մի­ջամ­տութ­յամբ չկար­գա­վոր­վեր եւ չա­ռաջ­նոր­դ­­վեր: Այդ հա­կա­մար­տութ­յու­նը եր­բեք չի մո­տե­նում հա­մե­րաշ­խու­թ­­յան սահ­մա­նին, քա­նի որ բնա­կան զար­գա­­ցում չի ապ­րում, իսկ ար­հես­տա­կան մի­ջամ­տութ­յամբ դառ­նում է չկար­գա­վո­րվող:

Ե­թե հա­կա­մար­տութ­յու­նը զերծ լի­նի ներ­մուծ­ված ու սարք­ված հնար­ք­­նե­րից եւ ա­ռա­ջա­նա ազ­գա­յին ու պե­տա­կան հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման նպա­տա­կով, ա­պա դա միայն կնպաս­տի պե­տութ­յան զար­գաց­մա­նը, բայց…

Կա խիստ բա­ցա­սա­կան մի ե­րե­ւույթ եւս. մեծ քա­ղա­քա­կա­նութ­յու­նից (ազ­գա­յին եւ մի­ջազ­գա­յին) ան­ջատ գոր­ծում են «քա­ղա­քա­կան ա­ղանդ­ներ»: Խոս­քը ա­ղան­դա­­վո­րա­կան տա­րաբ­նույթ շար­ժում­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ գոր­ծա­ծե­լու մա­սին չէ, այլ իշ­խա­նութ­յուն ու­նե­ցող եւ միշտ իշ­խա­նու­թ­­յան մեջ մնալ ցան­կա­ցող մի «տե­սա­կ»-ի մա­­սին է, որ ա­մեն գնով կառ­­չում է ղե­կա­վար­ման լծակ­նե­րից ու տա­ռա­­պում է իշ­խե­լու ցա­վով՝ իշ­խա­նա­տեն­չութ­յամբ:

Սրանք հա­մայ­նա­վար­­նե­րի ժա­մա­­նակ ա­ռա­­ջա­տար կո­մու­նիստ­ներ էին, ՀՀՇ­-ի օ­րոք ժո­ղովր­դա­վա­րութ­յան ա­ռաք­յալ­ներ, հա­ջոր­դիվ ե­ղան ազ­գա­յին «նվիր­յալ­ներ» ու  պահ­­­պա­նո­ղա­կան­ներ եւ այլն: Այս «տե­սակ»-ը ի­րեն հա­մա­րե­լով մի­ակ եւ ընտր­յալ ղե­կա­վա­րե­լու ու­նակ խավ՝ ա­մեն տա­րի փո­խում է իր կա­շին ու հա­յացք­նե­րը:

Սրանք «քա­ղա­քա­կան ա­ղանդ­նե­րի» հե­տե­ւորդ­ներ են եւ մի­ջազ­գա­յին պար­տադ­րանք­նե­րի խո­նարհ ծա­ռա՝ միայն թե մնան իշ­խա­նա­կան լծակ­նե­րից կառ­չած:

Սր­­անք սրի­կա­ներ են, որ մի քա­­­նի ան­­գամ դա­վա­ճա­նել են ազգն ու հայ­րե­նի­քը, ու­րա­ցել ի­րենց իսկ հայ­տա­րա­րած սկզբունք­նե­րը:

Սրանք ներ­քին թշնա­մի­ներ են, ա­ռա­վել վտ­­ան­գա­վոր, քան ար­տա­քին թշ­­նա­մին է:

Բայց «քա­ղա­քա­կան ա­ղանդ­ներ» կան ոչ միայն իշ­խա­նութ­յան մեջ: Ընդ­դի­մա­դիր աս­պա­րե­զում էլ գո­յութ­յուն ու­նի մեկ այլ «տե­սակ», ո­րը դեմ է բո­լո­րին ու ա­մեն ին­չին, բա­ցի ի­րե­նից, ու տա­ռա­պում է ընդ­դի­մա­նա­լու մար­մա­ջով: Հատ­կա­պես, երբ այդ մար­մա­ջը վար­ձա­տր­­վում է «մի­ջազ­գա­յին հան­րութ­յան» կող­մից: Այս­տեղ էլ է առ­կա մի­­ակ եւ ընտր­յալ լի­նե­լու հան­գա­ման­քը: Եվ սա ոչ պա­կաս վտան­գա­վոր «քա­ղա­քա­կան ա­ղանդ­» է, քան՝ իշ­խա­նութ­յան մեջ ներդր­վա­ծը…

Այս պա­րա­գա­յում իշ­խա­նութ­յուն-ընդ­դի­մութ­յուն հա­րա­բե­րութ­յուն­ներն ինք­նան­պա­տակ, կոշտ բնույթ են կրում եւ ի վեր­ջո վե­րած­վում են վտան­գա­վոր, ազ­գավ­նաս առ­ճա­կատ­ման: Այս­պես են ներ­մուծ­վում ար­տա­քին «հե­ղա­փո­խա­կան ա­լիք­նե­րը» կամ «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­­թ­­յուն­նե­րը»:

Այլ բան է, երբ իշ­խա­նութ­յուն-ըն­դ­­դի­մութ­յան փո­խա­դարձ կոշտ ու ան­հաշտ վե­րա­բեր­մուն­քը ծա­գում է ազ­գա­յի­նի ու ա­պազ­գա­յի­նի հա­կա­դր­­ման պատ­ճա­ռով:

Սա ար­դա­րաց­ված է, ե­թե նույ­ն­­իսկ
ո­րո­շա­կի վտ­­ան­­գ­ է պա­րու­նա­կում, քան­զի բնա­կան եւ անհ­րա­ժեշտ ին­ք­­նա­մաք­րում է, բխ­­ում է ազ­գա­յին ու պե­տա­կան շա­հե­րից, որն ա­վար­տ­­ված պետք է հա­մա­րել միայն ազ­գա­յի­նի ան­վե­րա­պահ հաղ­թա­նա­կից ու հաս­տա­տու­մից հե­տո:

Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յու­նը քա­ղա­քա­կան բա­ժա­նում­նե­րի դա­­շ­­տում, ըստ ըն­դուն­ված ձե­ւա­կեր­­պում­նե­րի, ազ­գայ­նա­կան-կեն­տ­­րո­նա­մետ ուժ է (իսկ մեր պա­տ­­կե­րաց­մամբ՝ ազ­գայ­նա­կան-հայ­րե­նա­կենտ­րոն) եւ չի՛ կա­­րող լի­նել միայն ի­շ­­խա­նա­մետ կամ ին­ք­­նան­պա­տակ ընդ­դի­­մա­դիր ուժ:

Հայ ազ­գայ­նա­կա­ն­­նե­րը, ա­րիա­կան­նե­րը լի­նե­լով գա­­ղա­փա­րա­կան­ներ, պետք է ա­ջա­­կից լի­նեն Հա­­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին բո­լոր ազ­գօ­գուտ գոր­ծե­րում կամ ա­ջակ­ցեն ընդ­դի­մութ­յա­նը՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­­ղա­քա­կա­­նութ­յու­նը ազ­գան­պաստ չհա­մա­րե­լու դեպ­քում:

Ազ­գայ­նա­կան-կեն­տ­­րո­նա­մետ (նա­ցիո­նալ-ցենտ­րիս­տա­կան) լի­նե­լը պայ­մա­նա­վոր­ված է գա­ղա­փա­րա­պես՝ ազ­գայ­նա­կան, տն­­տե­սութ­յան հար­ցում՝ կենտ­րո­նա­մետ լի­նե­լով, նկա­տի ու­նե­նա­լով սե­փա­կա­նութ­յան ձ­­ե­ւե­րի՝ մաս­նա­վո­րի ու հան­րա­յի­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­­րը:

Իսկ մեր հայ­րե­նա­կեն­տ­­րոն բնո­­րո­շու­մն­ ընդգ­ծում է այն հան­գա­ման­քը, որ հայ ա­րի­նե­րը կենտ­րո­նա­մետ են հա­յրե­նիք գա­ղա­փա­րի նկատ­մամբ, ոչ թե տվ­­յալ պա­հի պե­տութ­յան, ո­րը կա­րող է եւ ա­զ­­գա­յին չլի­նել իր բնույ­թով:

Ազ­գա­կերտ եւ հայ­րե­նա­կենտ­րոն քա­ղա­քա­կա­նութ­յու­նը պետք է պա­րու­րի մեր քա­ղա­քա­կան ո­լոր­տը եւ այն­տե­ղից էլ սնի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Եվ իշ­խա­նութ­յուն-ընդ­դի­մութ­յուն հա­րա­բե­րութ­յու­նը պետք է վե­­­րած­վի մի ճշմա­րիտ, կա­յուն նե­ր­­ազ­գա­յին հա­մա­ձայ­նութ­յան (չվնա­սե­լով տե­սա­կետ­նե­րի բազ­մա­զա­նութ­յունն ու բախ­ման հնա­րա­վո­րութ­յու­նը), որն էլ կլի­նի ի­րա­կան ե­րաշ­խի­քը պե­տութ­յան հզո­րութ­յան եւ հե­տա­գա ա­ռա­ջըն­թա­ցի, ինչ­պե­սեւ՝ ար­տա­քին հա­ջո­ղու­թյուն­նե­րի:

 

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական միաբանության առաջնորդ

 

«Լու­սանցք» թիվ 25 (246), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։