Մեկ անգամ չէ, որ ասել ենք, արձակուրդները մեր սրտով չեն, քանզի այդ ընթացքում կտրվում է ընթերցող-թերթ կապը: Բայց եւ այդ հանգիստը անհրաժեշտ է մեզ՝ ուժերը վերականգնելու, միտքը թարմացնելու եւ հենց քեզ՝ ընթերցողս, նորովի ծառայելու համար:
Ի դեպ, ասենք, որ այդ հանդիպումը կլինի անակնկալներով, քանզի մեր ընթերցողները թերթի էջերում կգտնեն իրենց իսկ առաջարկների, մտահղացումների, ծրագրերի արդյունքները:
«Լուսանցք»
* * *
Հայ արիները կնշեն վարդավառը
ՀԱՄ լրատվական կենտրոնից տեղեկացանք, որ հայ արիները պատրաստվում են վարդավառի տոնակատարությանը: Հայոց ամենասիրված տոներից է Վարդավառը, որը հայ արիներն ու ազգայնականները կնշեն հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը:
Այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը:
Այդ օրը հայ արիները միմյանց ջրում են՝ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով, քանզի ջուրը նախանշում է մաքրություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվում է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն:
Հայ Արիական Միաբանության անդամները Վարդավառի տոնական արարողությունը կկազմակերպեն Քարի լճի մոտ (Արագածի գագաթ բարձրանալու ճանապարհին): Ծիսակարգը կկատարեն ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը:
Հայ արիներն ու ազգայնականները կփառաբանեն Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու եւ հայի ազգային միասնությունն ու հայրենիքի վերամիավորումը Աստղկական սիրով ու Վահագնա զորությամբ իրականացնելու համար:
* * *
azer online-ը՝ ընդդեմ hayary.org-ի
Հայ Արիական միաբանության կայքը՝ www.հayary.org-ը ենթարկվել է հակերային հերթական հարձակման եւ թվով 5-րդ անգամն է, որ թշնամական երկրներից կարողացել են խափանել կայքի աշխատանքները՝ չնայած ձեռնարկված պաշտպանական միջոցներին:
Այս մասին «Լուսանցք»-ին տեղեկացրին հենց միաբանության լրատվական կենտրոնից:
Կառույցի վստահեցմամբ, այս անգամ խափանարարները Ադրբեջանից են գործել, եւ սա կարծես շարունակությունն էր կայքը վնասելու մինչ այս՝ թուրքական հարձակման:
Հուլիսի 5-ի առավոտյան ժամը 14-15-ի սահմաններում ադրբեջանական հակերները azer online ինտերնետ մատակարարին (պրովայդեր) պատկանող գծից, 2-3 ուղղություններով մեծածավալ գրոհ են սկսել ՀԱՄ կայքի վրա եւ դրա համար գործադրել են հակերային աշխարհում շատ հայտնի բազմաթիվ միջոցներ: Կեսօրին մոտ հարձակումը շարունակող ինքնաշխատ (ավտոմատ) գործողությունները վայրկյանում հասել են անգամ 10-15 հարվածի, եւ www.hayary.org-ի սերվերի գործունեությունը վտանգվել է, որը սերվերի սեփականատիրոջը ստիպել է ընդհանուր վնասներից խուսափելու համար անջատել ՀԱՄ կայքը՝ միաժամանակ www.hayary.org-ի կայքավարին հնարավորություն տալով վերացնել կայքին հասցված վնասները:
«ՀԱՄ պաշտոնական եռալեզու կայք այցելում են աշխարհի շուրջ 150 երկրներից, եւ այցելուների առաջին եռյակը միշտ կազմում են Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Սակայն ադրբեջանական հակերները (որոնց գործի բարձր մակարդակը հավաստում է, որ կայքը ջարդելու պատվերն ակնհայտ է) այնքան լայնածավալ են հարձակվել, որ մինչեւ կայքը սերվերից անջատելը ավելի քա 10 հազար հարված է ուղղվել մի շարք ուղղություններով, եւ Ադրբեջանը այցելուների շարքում 1-ին տեղում է հայտնվել՝ 8 անգամ գերազանցելով Հայաստանի ցուցանիշը»,-հայտնում են կենտրոնից:
Ինչեւէ, www.hayary.org-ի մասնագետները 2-3 օրում կարգավորել են կայքի գործունեությունը, բայց շարունակում են հզորացնել պաշտպանական միջոցառումն
երը. «Մենք հասկանում ենք՝ թշնամին արթուն է, իսկ համացանցային այսօրինակ պայքարը պատերազմի մեկ այլ տեսակ է: Մենք էլ թշնամուն պատասխանում ենք՝ իսկ պատերազմում ինչպես պատերազմում, որտեղից հայ արիները վերջնահաշվարկում միշտ են հաղթող դուրս գալիս, ինչը դրսեւորվում է հատկապես թուրքական ու ադրբեջանական հակերային կատաղությամբ»:…
ՀԱՄ-ը շարունակելու է իր համահայկական ու համաարիական տեղեկատվական պայքարը, որի հաջողությունը մոտ ապագայի խնդիր է այլեւս:
«Լուսանցք» թիվ 25 (246), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



