Ծնվեց Աստղիկը՝ Վարդավառի տոնին ընդառաջ եւ հանուն Հայ Աստվածների վերադարձի

Հայ արիները նշում են եւ փառաբանում արորդու երկրային ծնունդը

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը, Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը շնորհավորում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին եւ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանին՝ դստեր՝ Աստղիկի ծննդյան կապակցությամբ:

Աստղիկ Արմենի Ավետիսյանը ծնվել է հուլիսի 12-ին, Երեւանում եւ իր անվանն արժանացել է Հայոց Սիրո Աստղիկ Աստվածուհու անունը պատվով կրելու առաքելությամբ:

Տիեզերական նվեր դու անգին

(Որ ծնվեցիր հուլիսի 12-ին՝ Վարդավառին ընդառաջ…)

Դու ծնվեցի՜ր սպասումների երա՜զ մեր անհուն

Սիրո Տաճարում Հայ Աստվածների,

Տարերքների մեջ Տիեզերական,

Եվ մեծ պայքարում Չարի ու Բարու:

Րոպեներն անանց ժամեր էին թվում

Սեղմում սահմանը Երկնի ու Երկրի,

Այստեղ եւ այնտեղ՝ Հայ Աշխարհներում

Սրբազան Կամքն էր Ազդակներ հղում…

Տեւական սպասումը եթերային ծիրում

Ղողանջե՛ց Աստղի՜կ, Վարդավա՜ռ երգե՛ց,

Իրարանցումը Երկնի ու Երկրի

Կարծես մի ամբողջ Տիեզերք գրկեց…

Ի՛նչ Զորավոր է Սերը Արարչի –

Նախախնամության կանչով արդ դու ծնվեցիր՝

Վահագնի ու Աստղիկի – Արմենի ու Արմենուհու

Դուստր Լուսնահատիկ…

Երեւան – 01.08.2012թ. ժամը՝ 22.55

Աստղիկը ծնվեց Վարդավառ տոնի նախաշեմին, որը հայ արիները նշում են որպես Աստղիկ Աստվածուհու տոն, եւ հայ արիականներն ու ազգայնականները, «Լուսանցք»-ի աշխատակազմն ու թղթակիցները նորածնին մաղթում են աստղկական գեղեցկություն եւ վահագնազարմ առողջություն ու ամրություն:

Թո՛ղ Հայ Աստվածները պահապան եւ զորավիգ լինեն նորածին հայուհուն, իսկ Տիեզերքն ու Ամենայնի Արարիչը բարեհամբույր գտնվեն հայ արիների առաջնորդի արորդի դստեր ճակատագրի նկատմամբ:

Թո՛ղ Աստղիկը ժառանգի հայրական եւ մայրական գեների ամբողջ զորությունները, ազգային իղձերն ու նպատակները եւ միաժամանակ ապրի ուրախ, հաջողակ եւ նպատակասլաց անձնական կյանքով:

Թո՛ղ Աստղիկը լինի ավետիսը Արմեն Ավետիսյանի եւ Արմենուհի Մելքոնյանի հաջորդիվ զավակների:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։