Հայ արիականների ու ազգայնականների համար առաջնային է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ


Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Արցախի Հանրապետության նախագահի հերթական ընտրությունների անցկացումը եւ բոլոր 3 թեկնածուների մասնակցությունը, ովքեր իրենց առաջադրած ծրագրերում նախանշել էին Արցախի ու հայության շահերով գործելու դրույթներ:

Վստահ ենք, որ Արցախի նախագահի այսօրինակ կազմակերպված ընտրությունը կնպաստի ԼՂՀ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը: Ա­զատ եւ թա­փան­ցիկ ընտ­րութ­յուն­նե­րը ա­պա­հո­վում են նաեւ պե­տութ­յան ա­ռա­ջըն­թաց զար­գա­ցու­մը եւ ներքաղաքական կայունությունը: Մինչ այս էլ Արցախի իշ­խա­նութ­յուն­նե­րը կարողացել են հաս­նել բազմակողմանի հաջողությունների՝ ու­րույն տե­ղ գրավելով տա­րա­ծաշր­ջա­նում, ինչը զգալիորեն բարձրացրել է ԼՂՀ միջազգային վարկանիշը՝ չնայած դեռեւս ­մի­ջազ­գայ­նո­րեն չճա­նաչ­ված պե­տութ­յա­նը կարգավիճակին:

Եվ բնական է, որ ԼՂՀ ­նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­նե­րում հաղ­թել է գործող նախագահ Բա­կո Սա­հակ­յա­նը, ինչը ամենեւին չի ստվերում մյուս թեկնածուների մասնակցությունը: Հուլիսի 19-ից Արցախի նոր նախագահը Բակո Սահակյանն է, ով ԼՂՀ ԿԸՀ տվյալներով ստացել է 47.085 (66,70%) ձայն, ընտրություններին մասնակցած բնակչության 73,42%-ից: ԼՂՀ­-ում անց­կաց­ված ընտ­րութ­յուն­նե­րն ան­ցել են խա­ղաղ պայ­ման­նե­րում, մաս­նակ­ցել է 72.833 ընտ­րող: Մի­ջազ­գա­յին դի­տոր­դները զար­մա­ցած են, նրանց խոսքերով. «Այս­տեղ ժո­ղո­վուրդն ըստ պա­հան­ջի է ապ­րում` գոհ է եւ եր­ջա­նիկ ու դա շատ հա­ճե­լի է»: Ար­ցա­խի փո­ղոց­նե­րում նույ­նիսկ ոս­տի­կան­ների չեն հանդիպել դիտորդները, իսկ ոստիկաններն էլ ընտ­րութ­յուն­նե­րի անց­կաց­ման հետ կապ­ված որեւէ լուրջ ա­հա­զանգ չեն ստացել:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են արցախցիներին՝ ազատ եւ արդար կազմակերպված ընտրություններ անցկացնելու համար, իսկ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին հայտնում է իր աջակցությունը՝ ներարցախյան եւ համահայկական բոլոր հարցերում:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը  վստահ են, որ Արցախի նախագահն իր ժողովրդի հետ կշարունակի երկրորդ հայկական պետության անկախության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարը՝ չբացառելով նաեւ Հայաստանի հետ վերամիավորվելու ավելի քան 20-ամյա որոշման վերահաստատումը, ինչը հայ արիականների ու ազգայնականների համար ավելի առաջնային է:

 

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

20.07.2012թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։