Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Վարդավառի համեղհամ

Բաղադրությունը

Խնձոր – 5 հատ

դեղձ – 5 հատ

մեղր

դարչին

ընկույզ

Պատրաստման եղանակը

Խնձորն ու դեղձը երկու կես անել, կորիզները հեռացնել, դնել կրակին, երկու կողմերով էլ եփել ցանցի վրա:

Սկզբում եփել կորիզոտ կողմը:

Շրջելուց հետո մրգի յուրաքանչյուր կեսին ավելացնել մեղր, դարչին եւ 0,5 ընկույզ:

Իսկ մինչեւ մյուս կողմը կխորովվի, մեղրն արդեն եփված կլինի, այնպես որ միրգը շրջելու կարիք այլեւս չկա:

Մատուցել ճաշկերույթից հետո:

Ի դեպ, Վարդավառի համեղհամը կարելի է ճաշակել նաեւ աշնանը:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Լոնդոն-2012. Օլիմպիական 30-րդ խաղեր. անդրադարձ եւ կրքեր

Աշխարհը 4 տարի մեկ սպասում է սպորտային այս խոշոր իրադարձությանը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացան ամառային 30-րդ Օլիմպիական խաղերը: Մեր երկիրը ծանրամարտի, ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվոնդոյի, թեթեւ ատլետիկայի, լողի, հրաձգության եւ մի շարք այլ սպորտաձեւերում ներկայացրեց 25 մարզիկ:

Օրեր շարունակ մղած պայքարում 1-ին տեղում հայտնվեցին ԱՄՆ-ի մարզիկները՝ շահելով 46 ոսկե, 29-ական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Ընդհանուր հաշվարկում 2-րդ հորիզոնականը գրավեցին Չինաստանի ներկայացուցիչները՝ վաստակելով 38 ոսկե, 27 արծաթե եւ 22 բրոնզե մեդալ: Լավագույնների եռյակը եզրափակեց կազմակերպիչ երկրի հավաքականը՝ 29 ոսկե, 17 արծաթե եւ 19 բրոնզե մեդալով:

Ներկայացնենք ընդհանուր հաշվարկում տեղ գտած լավագույն 10 երկրների արդյունքները. 1. ԱՄՆ -104 մեդալ՝ 46, 29, 29, 2. Չինաստան – 87 մեդալ՝ 38, 27, 22, 3. Մեծ Բրիտանիա – 65 մեդալ՝ 29, 17, 19, 4. Ռուսաստան – 82 մեդալ՝ 24, 25, 33, 5. Հարավային Կորեա – 28 մեդալ՝ 13, 8, 7, 6. Գերմանիա – 44 մեդալ՝ 11, 19, 14, 7. Ֆրանսիա – 34 մեդալ՝ 11, 11, 12, 8. Իտալիա -28 մեդալ՝ 8, 9, 11, 9. Հունգարիա -17 մեդալ՝ 8, 4, 5, 10. Ավստրալիա – 35 մեդալ՝ 7, 16, 12:

Հայաստանը 60-րդ տեղում է 3 մեդալով՝ 1 արծաթե եւ 2 բրոնզե: Նախորդ՝ Պեկինի օլիմպիադայում ունեինք 6 մեդալ (միայն բրոնզե), սակայն ընդհանուր հաշվարկում զբաղեցրել էինք 80-րդ հորիզոնականը: Մեր մրցանակակիր մարզիկներն են՝ հունահռոմեկան ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ով շատ մոտ էր ոսկե մեդալին, սակայն բավարարվեց արծաթով, նույն մրցաձեւում բրոնզե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը, եւ մեր մյուս բրոզե մեդալը վասկատած ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մեր մարզիկների արդյունքներին անդրադարձեր արդեն եղել են եւ, չնայած մեծ սպասելիքներին, արդյունքները ոչ բավարար եղան: Ամեն բան խոստացված էր մարզիկներին, անգամ նյութական մրջոցներ՝ հաջողությամբ հանդես գալու համար, սակայն հոգեբանական եւ տեխնիկական վրիպումները սպասվածից շատ էին: Ինչեւէ, եւս մեկ օլիմպիական խաղեր անցան պատմության գիրկը: Լոնդոնը հիանալի նվեր մատուցեց մարզասերներին՝ կազմակերպչական փայլուն աշխատանքներով եւ օլիմպիական խաղերի բարձրակարգ մատուցմամբ: Երբ օլիմպիական կրակը մարեց, Լոնդոնի գլխավոր մարզադաշտում տեղի ունեցավ փակման պաշտոնական արարողություն, որը նույնպես հրաշալի էր կազմակերպված: Հաջորդ՝ 1916թ. Օլիմպիական խաղերը կկայանան Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում եւ Հարավային Ամերիկայում կլինեն առաջինը:

Հիշեցնենք, որ չնայած այն հանգամանքին, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 1 մլն. դոլար էր խոստացել յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի կոչման համար՝ դեռ Պեկինի օլիմպիական խաղերից առաջ, այնուամենայնիվ այս Օլիմպիադայում մնացինք առանց չեմպիոնի: Լոնդոն մեկնելուց առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողներին առավել հանգամանալից տեղեկացրել էր, որ Հայաստանը ներկայացնող այն մարզիկը, ով Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն կհռչակվի, կստանա 20 մլն. դրամ, արծաթե մեդալակիրը՝ 15 մլն., իսկ բրոնզե մեդալակիրը՝ 10 մլն. դրամ պարգեւավճար: Իր հերթին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կառավարության հատկացրած գումարից կրկնակի ավելի կտրամադրի օլիմպիական չեմպիոններին. ոսկե մեդալակրին՝ 40 մլն. դրամ, արծաթե մեդալակրին՝ 30 մլն. եւ բրոնզե մեդալակրին՝ 20 մլն. դրամ պարգեւավճար: Նախարարը տեղեկացրել էր նաեւ, որ մարզիչները կստանան նշված գումարի 50%-ի չափով: Մարզիկի բժիշկն ու հոգեբանը նույնպես կպարգեւատրվեն:

Մեր մարզիկները նաեւ երկրպագուների պակաս չունեին, մարզասերներ էին գնացել ոչ միայն Հայաստանից, այլեւ Ռուսաստանից ու եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, իսկ Անգլիայում բնակվող հայերից շատերն էին ներկա լինում մեր մարզիկների ելույթներին: Հիշեցնենք նաեւ, որ Լոնդոնից վերադարձած հայ մարզիկներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հավաքված երկրպագուները՝ ժամանման սրահում դհոլ-զուռնայի հնչյունների ներքո պարելով: Մեդալի արժանացած մեր 3 մարզիկներին՝ Արսեն Ջուլֆալակյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին ու Արթուր Ալեքսանյանին, դափնեպսակներ հագցրին:

Վերջում հավելենք, որ 30-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցած ՀԱՕԿ-ի պատվիրակությունը գլխավորել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պատվիրակության կազմում են եղել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ-ի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը, սպորտի փոխնախարարներ Դերենիկ Գաբրիելյանը, Օգսեն Միրզոյանը, Արմեն Շահազիզյանը, Հայաստանի ծանրամարտի, աթլետիկայի եւ ձյուդոյի ֆեդերացիաների նախագահններ Սամվել Խաչատրյանը, Ռոբերտ Էմիյանը եւ Վարդան Ոսկանյանը:

Մի շարք վերլուծաբաններ անդրադառնալով հայ մարզիկների ոչ այնքան հաջող մրցելույթներին՝ նշում են, որ չի կարելի ամեն մի ոլորտի մասնագիտական բանավեճը տեղափոխել քաղաքական դաշտ, ինչից զերծ չմնաց նաեւ մարզական բնագավառը: Անթույլատրելի են համարել մասնագիտական եզրակացությունը որպես անձնական-քաղաքական հարաբերությունների պարզման մոտիվ գործածելը: Նշենք, որ երբ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական, հանրահայտ մարզիկ Յուրի Վարդանյանը հնարավորինս զուսպ արտահայտվել էր հատկապես ծանրամարտիկների անհաջող ելույթների առնչությամբ, ԲՀԿ մի շարք նորաթուխ եւ տարբեր կազմակերպություններում «թրծված» կադրերը դա համարել էին վիրավորանք ԲՀԿ նախագահ Ծառուկյանի հասցեին ու անմիջապես իրավապաշտպաններ էին դարձել: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւ այլոք նետվել էին կրծքով պաշտպանելու Ծառուկյանին: Անընդունելի է անհամաձայնությունը որեւէ փորձագետի կարծիքի հետ օգտագործել որպես վիրավորանքի կամ այլ՝ անձնական բնույթի շահարկման պատրվակ, եթե անգամ այդ կարծիքի հետ դժվար է համաձայնել: Տգեղ է, երբ հայ երիտասարդները չեն հարգում առնվազն իրենցից ոչ պակաս դիմացինին, տվյալ դեպքում՝ անվանի մարզիկ Վարդանյանի տարիքն ու անցած ճանապարհը, ում կարծիքով Էլ ավելի հարիր չէ այդ անցած ճանապարհում մութ էջեր փնտրելը, մանավանդ, երբ դրանք չկան: Նախկին աշխարհահռչակ ծանրորդը անթույլատրելի է համարել իր մասնագիտական եզրակացությունն անձնական-քաղաքական հարաբերությունների ոլորտ տեղափոխելը, քանզի ՀԱՕԿ-ի նախագահի հետ որեւէ անձնական խնդիր կամ տարաձայնություն չունի:

Մամուլում անգամ անդրադարձել էին պատգամավորի օգնական Վարդան Քոչարյանի հայտարությանը, ով փորձել էր համոզել, թե խոսմակ Ուրիխանյանը ոչ մի վիրավորական բան չի ասել Յուրի Վարդանյանին: Հարցի բարոյական մասը մի կողմ թողնելով՝ նշվել էր, որ մի քանի տողում 14 քերականական սխալ է գտնվել (7 ուղղագրական եւ 8 կետադրական), ինչպեսեւ՝ շարահյուսական սխալներ: Իսկ սոցցանցերում ավելի կտրուկ եղան, խորհուրդ էր տրվում երիտասարդ ԲՀԿ-ականներին «ավելի քիչ երեւալ էկրաններին, ավելի քիչ նամակներ գրել, ավելի քիչ հանդես գալ պաշտոնական հայտարարություններով, հանգիստ վեր ընկնել խորհրդարանում ու գործեր կպցնել, փող սարքել, ընտրարշավներում զգուշություն պահպանել ու հարգել քրեական օրենսգիրքը», իսկ եթե ավելորդ ժամանակ մնա՝ «գոնե մեկ լեզվի քերականությունը սովորել, որպեսզի պարոն Ծառուկյանը զերծ մնա նրանց պատուհասած գլխացավանքից եւ ահավոր խայտառակությունից»: Սոցցանցերում անգամ հատուկ դասընթացներ եղան ԲՀԿ խոսնակի համար, որ ԲՀԿ նախագահն օլիգարխ է: Ճիշտ է, մեզանում այս բառը վարկաբեկված է ու աղավաղված, քանի որ ժողովուրդն օլիգարխին ընկալում է որպես պետության թշնամու ու թալանչիի, բայց «Գագիկ Ծառուկյանին հղված «օլիգարխ» բառը լիովին համապատասխանում է. քաղաքագիտական ցանկացած բառարանում ԲՀԿ մամուլի խոսնակը կկարդա հետեւյալը. օլիգարխ – քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա»:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (247), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։